Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ Հ ...

 

 

124.0246.030817

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «03»        08            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12417326

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

 

27 հուլիսի 2017 թվականի N 246-Ն

 

ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՑ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) Հիմնավորված գումարները միասնական հաշիվ մուտքագրելու եզրակացության ձևը` համաձայն N 1 հավելվածի,

2) միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի ձևը և լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2017 թվականի հուլիսի 27-ի

N 246-Ն հրամանի

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ____

 

ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ

 

.____________________________________________________________________.

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)     |  |  |  |  |  |  |  |  |

|____________________________________________|_______________________|

|2. Հարկ վճարողի անվանումը                   |                       |

|____________________________________________|_______________________|

|3. Գտնվելու վայրը                           |                       |

|____________________________________________|_______________________|

|4. Հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը|                       |

.____________________________________________________________________.

 

Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները և հիմնավորող փաստաթղթերը.

 

.___________________________________________________________________.

|Հ/հ|Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարը     |Միասնական     |

|   |հիմնավորող փաստաթղթի անվանումը, համարը, ամսաթիվը|հաշվին        |

|   |                                                |մուտքագրման   |

|   |                                                |ենթակա գումարը|

|   |                                                |(դրամ)        |

|___|________________________________________________|______________|

|-1-|                      -2-                       |      -3-     |

|___|________________________________________________|______________|

|1. |Համալիր հարկային ստուգման ակտ                   |              |

|___|________________________________________________|______________|

|2. |ՈՒսումնասիրության արձանագրություն               |              |

|___|________________________________________________|______________|

|3. |Դատարանի վճիռ                                   |              |

|___|________________________________________________|______________|

|4. |Բողոքարկման հանձնաժողովի որոշում                |              |

|___|________________________________________________|______________|

|5. |Ճշտված հարկային հաշվարկ                         |              |

|___|________________________________________________|______________|

|   |Ընդամենը                                        |              |

.___________________________________________________________________.

 

Եզրակացությունը կազմելու ամսաթիվը ______ _________________ 20 թ.

 

Հաշվառման վայրի հարկային մարմնի պետ _________________________________

(ստորագրությունը, անունը,

ազգանունը)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2017 թվականի հուլիսի 27-ի

N 246-Ն հրամանի

 

._____________________________________________________________________.

|     ԴԻՄՈՒՄ                                |Փաստաթղթի հերթական համարը|

|ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՑ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ                |_______________________  |

|      ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ                        |(լրացվում է հաշվառման    |

|                                           |վայրի հարկային մարմնի    |

|                                           |կողմից)                  |

|___________________________________________|_________________________|

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)    |   |  |  |  |  |  |  |   |

|___________________________________________|_________________________|

|2. Հարկ վճարողի անվանումը                  |                         |

|___________________________________________|_________________________|

|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը             |                         |

|___________________________________________|_________________________|

|4. Հաշվառման վայրի հարկային մարմնի         |                         |

|անվանումը                                  |                         |

._____________________________________________________________________.

 

Խնդրում եմ միասնական հաշվում առկա գումարի մնացորդից վերադարձնել`

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Բանկի     |Բանկային|Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները |Վերա-  |

|   |անվանումը,|հաշվի   |_____________________________________|դարձման|

|   |որին      |համարը, |Անունը,|Ծննդյան|Անձնագրի |Անձնագրի   |ենթակա |

|   |պետք է    |որին    |ազգա-  |ամսաթիվ|սերիան և |(նույնա-   |գումարը|

|   |փոխանցել  |պետք է  |նունը, |       |համարը   |կանացման   |(դրամ) |

|   |վերա-     |փոխանցել|հայրա- |       |(նույնա- |քարտի)     |       |

|   |դարձման   |վերա-   |նունը  |       |կանացման |տրման      |       |

|   |ենթակա    |դարձման |       |       |քարտի    |ժամկետը և  |       |

|   |գումարը   |ենթակա  |       |       |համարը)  |ծածկագիրը  |       |

|   |          |գումարը |       |       |         |(ում       |       |

|   |          |        |       |       |         |կողմից)    |       |

|___|__________|________|_______|_______|_________|___________|_______|

|-1-|    -2-   |   -3-  |-3.1.1-|-3.1.2-| -3.1.3- |  -3.1.4-  | -4-   |

|___|__________|________|_______|_______|_________|___________|_______|

|___|__________|________|_______|_______|_________|___________|_______|

|_____________________________________________________________|_______|

|Ընդամենը                                                     |       |

._____________________________________________________________________.

 

Պատասխանատու անձի ___________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Հարկ վճարողին միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի լրացման կարգը

 

1. 1-ին տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),

2. 2-րդ տողում լրացվում է հարկ վճարողի անվանումը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` «ԱՁ» նշումը, անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ՀԾՀ-ն, անձնագրային տվյալները, ՀՎՀՀ-ն` առկայության դեպքում,

3. 3-րդ տողում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` բնակության վայրը,

4. 4-րդ տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը,

5. Աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,

6. Աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է այն բանկի անվանումը, որին պետք է փոխանցել հարկ վճարողին, ֆիզիկական անձին վերադարձման ենթակա գումարը,

7. Աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է այն բանկային հաշվի համարը, որին պետք է փոխանցել հարկ վճարողին, ֆիզիկական անձին վերադարձման ենթակա գումարը,

7.1. Աղյուսակի 3.1-ին սյունակում լրացվում են այն ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, որին պետք է փոխանցվի միասնական հաշվից վերադարձման ենթակա գումարը: Սյունակը լրացվում է միայն հարկ վճարողի բանկային հաշվի բացակայության դեպքում,

7.1.1. Աղյուսակի 3.1.1-ին ենթասյունակում լրացվում են ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը,

7.1.2. Աղյուսակի 3.1.2-րդ ենթասյունակում լրացվում է ֆիզիկական անձի ծննդյան ամսաթիվը` օրը, ամիսը, տարին,

7.1.3. Աղյուսակի 3.1.3-րդ ենթասյունակում լրացվում է ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը (նույնականացման քարտի դեպքում` քարտի համարը),

7.1.4. Աղյուսակի 3.1.4-րդ ենթասյունակում լրացվում է ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) տրման ժամկետը և ծածկագիրը (ում կողմից),

8. Աղյուսակի 4-րդ սյունակում լրացվում է հարկ վճարողին վերադարձման ենթակա գումարի չափը,

9. Աղյուսակի «Ընդամենը» տողում լրացվում է աղյուսակի 4-րդ սյունակում լրացված գումարների հանրագումարը,

10. Դիմումի «Պատասխանատու անձի» տողում լրացվում է դիմումը ներկայացնող հարկ վճարողի պատասխանատու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը:

 

(2-րդ հավելվածը փոփ. 22.07.2020 թիվ 681-Ն /հրամանն ունի անցումային դրույթ/ հրաման)

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
27.07.2017
N 246-Ն
Հրաման