Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1009.180817

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 օգոստոսի 2017 թվականի N 1009-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 9-ի N 101-Ն որոշման պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Բյուրեղ» հանքային ջրի» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, գյուղ Բջնի) 9.034 տոկոս պետական բաժնեմասը (3 424 հատ բաժնետոմս` յուրաքանչյուրը 100 դրամ անվանական արժեքով) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու համար, նախապատվության իրավունքով, առաջարկել 5 498 հազ. դրամ գնահատված արժեքով ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին` նախապատվության իրավունքի իրականացման ժամկետ սահմանելով գրավոր առաջարկ ստանալու պահից 30 օրվանից ոչ շուտ և 60 օրվանից ոչ ուշ ժամկետը:

2. Ընկերության պետական բաժնեմասը 5 498 հազ. դրամ գնահատված արժեքով ձեռք բերելու ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերն իրենց նախապատվության իրավունքից չօգտվելու, ընկերության կողմից ձեռք բերելուց հրաժարվելու և ընկերության աշխատավորական կոլեկտիվն ուղղակի վաճառքի ձևով բաժնետոմսերի մասնավորեցումից հրաժարվելու դեպքում` ընկերության պետական բաժնեմասը մասնավորեցնել դասական աճուրդով:

3. Սահմանել`

1) ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով` 2017 թվականի մայիսի 5-ին գնահատված արժեքը` 60 856,500 հազ. դրամ.

2) աճուրդով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասի (9.034 տոկոս) մեկնարկային գինը` 5 498 հազ. դրամ:

4. Ընկերության կրեդիտորական պարտավորությունները 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 60 հազ. դրամ` գնումների գծով:

5. Ընկերության պետական բաժնեմասը (այսուհետ` գույք) դասական աճուրդով մասնավորեցնելուց հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշման 2-րդ կետում նախատեսված գործառույթների ավարտից հետո աճուրդը կազմակերպել և անցկացնել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի, բաժնետոմսերի արժեքի որոշման համար նախատեսված` 79 200 դրամի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրավարման և պահառության դիմաց վճարումները:

7. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

8. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի բյուջե` ըստ ընկերության գտնվելու վայրի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.08.2017
N 1009-Ա
Որոշում