041.0028.310100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
31 հունվարի 2000 թվականի N 28
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Զորավար Անդրանիկի (Անդրանիկ Օզանյանի) աճյունը Ֆրանսիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և հայրենիքում հողին հանձնելու նպատակով`
1. Ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ կազմը.
Վ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Բազեյան - Երևանի քաղաքապետ
Տ. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և
գրահրատարակչության վարչության պետ
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Աթաբեկյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Ավանյան - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Է. Նալբանդյան - Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Զորավար Անդրանիկի աճյունը տեղափոխելու և հողին հանձնելու հետ կապված ծախսերը Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կատարելու վերաբերյալ: