041.0029.310100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
31 հունվարի 2000 թվականի N 29
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ԱՊՀ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» համաձայնագրի շրջանակներում «Առևտրային լրավճարների և արտոնությունների տրամադրման սկզբունքների մասին» արձանագրության նախագծի համաձայնեցման և լրամշակման համար ԱՊՀ տնտեսական խորհրդին կից ստեղծված հատուկ փորձագետների աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով 2000 թվականի հունվարի 31-ից մինչև փետրվարի 4-ը Մոսկվա գործուղել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
Ի. Լևոնյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
արտաքին կապերի վարչության պետի տեղակալ
Ա. Մնացականյան - ՀՀ պետական եկամուտների նախարարության միջազգային
հարաբերությունների բաժնի պետի տեղակալ
Մ. Մակիչյան - ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային օրենսդրության
վարչության գլխավոր մասնագետ
2. Աշխատանքային խմբի անդամների Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսվող միջոցառումների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության աշխատանքային խմբի Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը: