Սեղմել Esc փակելու համար:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵ ...

 

 

040.0990.210817

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 օգոստոսի 2017 թվականի N 990-Ն

 

i

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 60.4-րդ հոդվածի 8-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ֆինանսական երաշխիքի բովանդակությունը և դրան ներկայացվող չափորոշիչները, դրանց ներկայացվող որակական չափանիշների գնահատման, ինչպես նաև ֆինանսական երաշխիքի հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի օգոստոսի 17-ի

N 990-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու դիմումի հետ լիազոր մարմին ներկայացվող ընդերքօգտագործման թափոնների կառավարման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման ապահովման համար պահանջվող ֆինանսական երաշխիքի (այսուհետ` երաշխիք) բովանդակությունը և դրան ներկայացվող չափորոշիչները, դրանց ներկայացվող որակական չափանիշների գնահատման, ինչպես նաև ֆինանսական երաշխիքի հաշվարկման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու դիմումի հետ ներկայացվող երաշխիքը պետք է բավարարի հետևյալ չափորոշիչները`

1) պրինցիպալը (դիմումատուն և (կամ) ընդերքօգտագործողը) պետք է ներկայացվի ֆինանսական երաշխիք, որը տրամադրվում է բանկի, այլ վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության կողմից.

2) երաշխիքի գումարի չափը պետք է համապատասխանի ընդերքօգտագործման թափոնների կառավարման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափին.

3) երաշխիքով նախատեսված պարտավորությունը պետք է լինի ինքնուրույն` դիմումատուի և (կամ) ընդերքօգտագործողի հիմնական պարտավորությունից անկախ.

4) երաշխիքը չի կարող հետ կանչվել երաշխիք տված անձի կողմից.

5) երաշխիքն ուժի մեջ է մտնում ոչ ուշ, քան ընդերքօգտագործման իրավունքը ստանալու օրը:

3. Երաշխիքի գումարի հաշվարկը կատարվում է դիմումատուի կամ ընդերքօգտագործողի կողմից` ընդերքօգտագործման թափոնների կառավարման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների կազմման ժամանակ` դրանցում ամրագրված միջոցառումների իրականացման նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցների համար կազմված նախահաշվի հիման վրա: Նախահաշվային արժեքների հաշվարկման համար պետք է հիմք հանդիսանան ընթացիկ շուկայական գները:

i

4. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության անցկացման ընթացքում տալիս է երաշխիքին որակական գնահատական: Ներկայացվող երաշխիքին տրվող որակական գնահատականը համարվում է բավարար, եթե այն համապատասխանում է սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված չափանիշներին:

(4-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

5. Երաշխիքը մերժվում է սույն կարգով սահմանված չափանիշներից որևէ մեկին չբավարարելու դեպքում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.08.2017
N 990-Ն
Որոշում