041.0036.030200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 փետրվարի 2000 թվականի N 36
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՍԱԼՈՆԻԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի տեղակալ Աշոտ Գրիգորյանին 2000 թվականի փետրվարի 5-9-ը գործուղել Սալոնիկ (Հունաստանի Հանրապետություն)` «Ասիա` Ֆորում-2000» տնտեսական համաժողովին մասնակցելու համար:
2. Ա. Գևորգյանի և Ա. Գրիգորյանի գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ, քաղ. Մոսկվա` գիշերավարձ) կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսվող միջոցների հաշվին: Հաշվի առնել, որ նրանց գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձը (Սալոնիկ) հոգալու է հունական կողմը:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Սալոնիկ մեկնելու հետ կապված հարցերը: