Սեղմել Esc փակելու համար:
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ Ե ...

 

 

124.0277.220817

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        08            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12417348

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

 

15 օգոստոսի 2017 թվականի N 277-Ն

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԱՆՑ` ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄ ԼԻՆԵԼԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը` համաձայն N 1 հավելվածի,

2) ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2017 թվականի օգոստոսի 15-ի

N 277-Ն հրամանի

 

Ձև

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

._____________________________________________________________________.

|          ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ            |Փաստաթղթի հերթական համարը      |

|ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ |______________________________ |

|ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ                |(լրացվում է հարկային մարմնի    |

|                                     |          կողմից)              |

|_____________________________________|_______________________________|

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը     |   |   |   |   |   |   |   |   |

|_____________________________________|_______________________________|

|2. Առևտրային  կազմակերպության        |                               |

|անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ    |                               |

|անունը, ազգանունը                    |                               |

|_____________________________________|_______________________________|

|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը       |                               |

|_____________________________________|_______________________________|

|4. Հեռախոսի համարը                   |                               |

._____________________________________________________________________.

 

Սույն հայտարարությունը ներկայացնում եմ ______________ թվականին ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու համար:

._____________________________________________________________________.

|Սույնով հայտարարում եմ`                                              |

|1) չեմ հանդիսանում ավելացված արժեքի հարկ վճարող,                     |

|2) չեմ հանդիսանում շրջանառության հարկ վճարող,                        |

|3) չեմ զբաղվում առևտրական  (առք ու վաճառքի) գործունեությամբ,         |

|4) գործունեության բոլոր տեսակների մասով, ներառյալ նաև  արտոնագրային  |

|հարկով հարկվող գործունեության տեսակը, նախորդ տարում մատակարարված     |

|ապրանքների, մատուցված ծառայությունների և  կատարված աշխատանքների      |

|իրացման շրջանառությունը չի գերազանցում 24,0 մլն դրամը,               |

|5) չեմ հանդիսանում ակցիզային հարկ վճարող,                            |

|6) չեմ հանդիսանում բանկ, վարկային կազմակերպություն, ապահովագրական    |

|ընկերություն, ներդրումային ընկերություն, արժեթղթերի շուկայի          |

|մասնագիտացված մասնակից, գրավատուն, արտարժույթի առք ու վաճառքի,       |

|արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի գործունեություն      |

|իրականացնող, ներդրումային ֆոնդ, ֆոնդի կառավարիչ, վճարահաշվարկային    |

|կազմակերպություն, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի        |

|կազմակերպման գործունեություն իրականացնող, աուդիտորական               |

|կազմակերպություն,                                                    |

|7) նախորդ հարկային տարվա ընթացքում չեմ կատարել հսկիչ դրամարկղային    |

|մեքենաների շահագործման կանոնների երրորդ խախտում,                     |

|8) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին    |

|մասի համաձայն չեմ համարվում փոխկապակցված կամ Հայաստանի Հանրապետության|

|հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ինձ փոխկապակցված|

|կազմակերպությունները և  (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին են    |

|ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և    |

|հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում  |

|գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում` այդ օրվանից հետո|

|փաստացի գործունեություն չեն իրականացրել,                             |

|9) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ    |

|մասի համաձայն` հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված        |

|ճանաչված առևտրային  կազմակերպությունների և  անհատ ձեռնարկատերերի     |

|նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով |

|իրացման շրջանառության և  այլ եկամուտների հանրագումարների             |

|ամբողջությունը չի գերազանցում 24 միլիոն դրամը,                       |

|10) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների    |

|մատակարարման կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից|

|հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ:        |

._____________________________________________________________________.

 

Ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց տվյալներն են`

 

.___________________________________________________________________.

|Հ/հ |Անունը    |Ազգանունը  |Հայրանունը |Հանրային  |Անձը հաստատող   |

|    |          |           |           |ծառայու-  |փաստաթղթի       |

|    |          |           |           |թյունների |________________|

|    |          |           |           |համարանիշը|տեսակը|սերիան և |

|    |          |           |           |          |      |համարը   |

|____|__________|___________|___________|__________|______|_________|

|____|__________|___________|___________|__________|______|_________|

.___________________________________________________________________.

 

Կից ներկայացնում եմ ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթերի պատճենները _________ էջ:

 

Պաշտոնատար անձ ___________________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

(1-ին հավելվածը փոփ. 08.07.2019 թիվ 457-Ն հրաման)

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2017 թվականի օգոստոսի 15-ի

N 277-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԱՆՑ` ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄ ԼԻՆԵԼԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Սույն ցանկով սահմանվում է ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող փաստաթղթերի ցանկը:

2. Հարկային մարմին են ներկայացվում ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց ընտանիքի անդամ լինելը հիմնավորող հետևյալ փաստաթղթերը.

ա) ծնողի կամ զավակի դեպքում` ծնողի անձնագրի (նույնականացման քարտի) և զավակի ծննդյան վկայականի, անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները: Եթե ծնողի անունը և/կամ ազգանունը չեն համապատասխանում զավակի ծննդյան վկայականում ծնողի անվան և/կամ ազգանվան հետ, ապա ներկայացվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից համապատասխան տեղեկանք, որով հիմնավորվում է վերոնշյալ ազգակցական կապը,

բ) ամուսնու դեպքում` ամուսնության վկայականի և ամուսինների անձնագրերի պատճենները,

գ) եղբոր կամ քրոջ դեպքում` ծննդյան վկայականների և անձնագրերի (նույնականացման քարտերի) պատճենները: Ծննդյան վկայականներում ծնող(ներ)ի անունը և/կամ ազգանունը չհամընկնելու դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից համապատասխան տեղեկանք, որով հիմնավորվում է վերոնշյալ ազգակցական կապը:

3. Առևտրային կազմակերպությունները, բացի սույն հավելվածի 2-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացնում են նաև լիազոր մարմնի կողմից տրված առևտրային կազմակերպության հիմնադիրների (մասնակիցների) և նրանց բաժնեմասերի վերաբերյալ տեղեկանք:

4. Այլ պետություններում ստացված` ռուսերենից և անգլերենից տարբերվող լեզուներով անձնագրի, ծննդյան և ամուսնության վկայականների դեպքում ներկայացվում է տվյալ փաստաթղթի պատճենը և դրա նոտարական վավերացմամբ թարգմանությունը:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
15.08.2017
N 277-Ն
Հրաման