Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱ ...

 

 

124.0278.220817

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        08            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12417349

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

 

15 օգոստոսի 2017 թվականի N 278-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել հարկային արտոնությունից օգտվելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ հայտարարության ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2017 թվականի օգոստոսի 15-ի

N 278-Ն հրամանի

 

Ձև

 

._____________________________________________________________________.

|            ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ          |Փաստաթղթի հերթական համարը      |

|ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ     |______________________________ |

|ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ    |(լրացվում է հարկային մարմնի    |

|                                     |          կողմից)              |

|_____________________________________|_______________________________|

|1. Հարկ վճարողը                      |                               |

|_____________________________________|_______________________________|

|2. Հարկ վճարողի հաշվառման համարը     |   |   |   |   |   |   |   |   |

|(ՀՎՀՀ)                               |   |   |   |   |   |   |   |   |

|_____________________________________|_______________________________|

|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը       |                               |

|(բնակության վայրը)                   |                               |

|_____________________________________|_______________________________|

|4. Հայտարարության ներկայացման        |   |   |   |   |   |  |  |  |թ.|

|ամսաթիվը                             |   |   |   |   |   |  |  |  |  |

|_____________________________________________________________________|

|5. Հայտնում եմ, որ հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության հարկային   |

|օրենսգրքով սահմանված հետևյալ  հարկային արտոնությունից                |

|(արտոնություններից) օգտվելու իրավունքից                              |

|_____________________________________________________________________|

|1) հոդված         |2) մաս          |3) կետ        |4) ենթակետ        |

|__________________|________________|______________|__________________|

|__________________|________________|______________|__________________|

|__________________|________________|______________|__________________|

|_____________________________________________________________________|

|6. Տեղյակ եմ, որ սույն հայտարարության ներկայացման դեպքում`           |

|հայտարարության 5-րդ կետում նշված հարկային արտոնությունից             |

|(արտոնություններից) օգտվելու իրավունքից հրաժարվելու դեպքում`         |

|1) հայտարարության ներկայացման օրվան հաջորդող օրվանից սկսած ձևավորվող |

|հարկման օբյեկտների մասով դադարում է գործել հարկային արտոնությունը.   |

|2) հայտարարության ներկայացման օրվան հաջորդող օրվանից սկսած           |

|իրականացվող գործարքները, գործառնությունները Հայաստանի Հանրապետության |

|հարկային օրենսգրքի կիրառության իմաստով համարվում են հարկվող          |

|գործարքներ, գործառնություններ.                                       |

|3) մինչև  հայտարարության ներկայացման օրն ընդգրկող հարկային տարվան    |

|հաջորդող հարկային տարվա ավարտը չեմ կարող հրաժարվել հարկային          |

|արտոնությունից չօգտվելու վերաբերյալ հայտարարությունից.               |

|4) չօգտագործված հարկային արտոնությունը ենթակա չէ փոխանցման հաջորդ    |

|հաշվետու ժամանակաշրջաններ` ապագա հարկային պարտավորությունների        |

|նվազեցման նպատակով.                                                  |

|5) հարկային արտոնությունից չօգտվելը չի ազատում հարկային              |

|հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները խախտելու    |

|դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառությունից:|

._____________________________________________________________________.

 

Պաշտոնատար անձ __________________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
15.08.2017
N 278-Ն
Հրաման