Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵ ...

 

(ուժը կորցնելու է 01.02.2021 թվականից` 25.12.2019 թիվ 516-Ն որոշում)

600.0344.170817

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»       08            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60017339

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 2017 թվականի N 344-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ԲԱԺԻՆ 9.
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 20. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

149. Սույն բաժնով կանոնակարգվում են ԷՄՇ-ում էլեկտրական էներգիայի (հզորության) Հաշվառման հետ կապված հարաբերությունները:

150. ԷՄՇ-ում էլեկտրական էներգիայի (հզորության) Առևտրային հաշվառումը, Հաղորդման ցանցում փաստացի ռեժիմներով պայմանավորված էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկումը և Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի փաստացի կորուստների Հաշվառումն իրականացնում է Շուկայի օպերատորը:

151. ԷՄՇ-ում էլեկտրական էներգիայի Առևտրային հաշվառումը Շուկայի օպերատորը կատարում է Լիցենզավորված անձանց, Որակավորված սպառողների Սահմանազատման կետերի համար` այդ կետերում կամ դրանց էլեկտրական ցանցով մոտակա կետերում տեղադրված Հաշվառքի կետերից ստացված Հաշվառման տվյալների հիման վրա: Ընդ որում, առևտրային հաշվառքի սարքերի խափանման դեպքում Շուկայի օպերատորը էլեկտրական էներգիայի Առևտրային հաշվառումը կատարում է Պայմանագրում ամրագրված վերստուգիչ հաշվառքի սարքերից ստացված տվյալների հիման վրա:

152. ԷՄՇ-ում Արտադրողի Պայմանագրային հզորության Առևտրային հաշվառումը Շուկայի օպերատորը կատարում է համաձայն Պայմանագրի: Պայմանագրային հզորությունները ենթակա են վճարման Արտադրողի համար երկդրույք սակագնային համակարգում էլեկտրական էներգիայի դրույքի և հզորության ամսական վճարի սահմանման դեպքում: Եթե Հաշվարկային ժամանակահատվածի համար Համակարգի օպերատորի կողմից ներկայացված Արտադրողի պատրաստ հզորությունների վերաբերյալ տեղեկատվության մեջ ամրագրված են փաստացի պատրաստ հզորության տարբեր մակարդակներ, ապա որպես վճարման ենթակա հզորություն հաշվառվում է դրանց միջին կշռութային մեծությունը:

153. Արտադրողի սարքավորումների կամ շինությունների` սույն կանոնների 2-րդ կետի 59-րդ ենթակետում նշված գործոններով չպայմանավորված, անսարքությունների կամ վառելիքի անբավարար քանակի պատճառով Տնօրինելի հզորության սահմանափակումները համարվում են Պայմանագրային հզորության խախտում և համապատասխան չափով ենթակա չեն վճարման:

i

154. Շուկայի օպերատորի կողմից տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար հաշվառված էլեկտրական էներգիան (հզորությունը) հիմք է հանդիսանում վերջինիս կողմից Լիցենզավորված անձանց միջև, Լիցենզավորված անձանց և Որակավորված սպառողների միջև վճարման ենթակա էլեկտրական էներգիայի (հզորության) վերաբերյալ ակտերի կազմման և վերջիններիս ստորագրմանը ներկայացման համար:

(154-րդ կետը փոփ. 03.07.2019 թիվ 251-Ն որոշում)

i

154.1. Շուկայի օպերատորը յուրաքանչյուր հաշվարկային ժամանակահատվածի համար, սույն կանոնների 154-րդ կետի համաձայն կազմված` էլեկտրական էներգիայի գնման երաշխիք չունեցող Փոքր ՀԷԿ-երից և այլ ՎԷԱ կայաններից առաքված և վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտի հետ միաժամանակ Բաշխողին է ներկայացնում նաև տվյալ Հաշվարկային ժամանակահատվածում ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար աշխատող` Հաշվեկշիռը փակող կայանի վերաբերյալ տեղեկատվություն:

(154.1-ին կետը լրաց. 03.07.2019 թիվ 251-Ն որոշում)

155. Շուկայի օպերատորը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած տվյալների հավաստիության համար:

156. ԷՄՇ-ում առուվաճառք իրականացնող Լիցենզավորված անձանց, Որակավորված սպառողների փոխհարաբերությունները Շուկայի օպերատորի հետ կանոնակարգվում են վերջինիս հետ կնքված Շուկայի օպերատորի ծառայության մատուցման պայմանագրով, սույն բաժնով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով:

 

ԳԼՈՒԽ 21. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

157. Հաշվառքի կետերից տվյալների հավաքագրումն իրականացնում է Շուկայի օպերատորը` հաշվառման համակարգի միջոցով:

158. Հաշվառման տվյալների հավաքագրման նպատակով`

1) Շուկայի օպերատորը ապահովում է`

ա. համակարգային, գլխավոր, հանգուցային և տարածաշրջանային սերվերների ծրագրային ապահովման փաթեթների աշխատունակ վիճակը.

բ. տվյալների հավաքագրումը հանգուցային ու տարածաշրջանային սերվերներից դեպի համակարգային սերվեր,

2) Լիցենզավորված անձինք (բացառությամբ Բաշխման ցանցի մինչև 110 կՎ լարման էլեկտրատեղակայանքներին միացված Արտադրողների էլեկտրակայանների) ապահովում են`

ա. հաշվառման համակարգում գրանցված Հաշվառքի կետերից տվյալների հավաքագրումը հանգուցային և տարածաշրջանային սերվերներում.

բ. հանգուցային և տարածաշրջանային սերվերների, ինչպես նաև հաշվառման տվյալների հեռահաղորդակցության համար ծառայող սարքերի աշխատունակ վիճակը,

3) Համակարգի օպերատորը տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում իր կողմից Արտադրողների մոտ անցկացված պատրաստականության ստուգման և հզորության հայտավորված նվազումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է Շուկայի օպերատորին` մինչև Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող ամսվա 3-ը: Շուկայի օպերատորը այդ տեղեկատվության հիման վրա Հաշվառում է Արտադրողի հզորությունը: Եթե Համակարգի օպերատորը չի ներկայացնում վերը նշված տեղեկատվությունը, ապա Շուկայի օպերատորը որպես Արտադրողի վճարման ենթակա հզորություն Հաշվառում է տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Պայմանագրում ամրագրված հզորությունը:

159. Հաշվառման տվյալները հաշվառման համակարգում ամրագրվում են Հաշվարկային ժամանակահատվածի կեսին և ավարտին` ժամը 24:00-ի դրությամբ և լրացվում են դրան հաջորդող երեք օրացուցային օրերի ընթացքում:

160. Շուկայի օպերատորը, Պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով, կազմում, ստորագրում և կնքում է Լիցենզավորված անձանց վճարման ենթակա էլեկտրական էներգիայի և հզորության վերաբերյալ ակտերը և ներկայացնում նրանց ստորագրմանը:

 

ԳԼՈՒԽ 22. ԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ՓՈԽՀՈՍՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ ԱՌԱՔԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

161. Արտադրողի վճարման ենթակա էլեկտրական էներգիան (հզորությունը) հաշվառվում է յուրաքանչյուր կայանի համար առանձին:

162. Շուկայի օպերատորը պարտավոր է հաշվառել`

i

1) Արտադրող-Հաղորդող և Արտադրող-Բաշխող Սահմանազատման կետերում Բաշխողին և Արտահանողին առաքված էլեկտրական էներգիան,

2) Արտադրող-սպառող Սահմանազատման կետում Բաշխողին առաքված էլեկտրական էներգիան,

3) Միջհամակարգային հոսանքահաղորդման կետում էլեկտրական էներգիայի ներհոսքն ու արտահոսքը:

163. Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար, Արտադրողի (բացառությամբ` Փոխհոսք իրականացնողի) կողմից Բաշխողին առաքված էլեկտրական էներգիայի քանակը (WԲ1) որոշվում է հետևյալ բանաձևով`

 

WԲ1 = WԱՌ - WԱԱ - WԱՍԷ,

 

որտեղ`

WԱՌ-ն Արտադրող-Հաղորդող, Արտադրող-Բաշխող և Արտադրող-սպառող Սահմանազատման կետերում Արտադրողի կողմից առաքված էլեկտրական էներգիայի գումարային քանակն է,

WԱԱ-ն Արտադրողի կողմից Արտադրող-Հաղորդող և Արտադրող-Բաշխող Սահմանազատման կետերում Արտահանողին առաքված էլեկտրական էներգիան է, որը որոշվում է սույն կանոնների 165-րդ կետում բերված բանաձևով,

WԱՍԷ-ն Արտադրողի կողմից Որակավորված սպառողներին առաքված էլեկտրական էներգիայի քանակն է` համաձայն Արտադրողի Հաշվառքի կետից ստացված Հաշվառման տվյալների, որը չի կարող գերազանցել Արտադրողի և Որակավորված սպառողի միջև կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրով ամրագրված չափաքանակը:

164. Փոխհոսք իրականացնողի կողմից Բաշխողին առաքած էլեկտրական էներգիայի քանակը (WԲ2) որոշվում է հետևյալ բանաձևով`

 

WԲ2 = WԱՌ - WԱԻ + WՀՀՆ,

 

որտեղ`

WԱԻ-ն Փոխհոսք իրականացնողի կողմից Իրան և (կամ) Վրաստան առաքված էլեկտրական էներգիան է, բացառությամբ Իրան արտահանելու նպատակով Վրաստանից ներկրված, ինչպես նաև այլ պայմանագրերով Փոխհոսք իրականացնողին հանձնված էլեկտրական էներգիայի,

WՀՀՆ-ն Միջհամակարգային հոսանքահաղորդման կետում հաշվառված` Իրանից և (կամ) Վրաստանից էլեկտրական էներգիայի ներհոսքն է,

WԲ2-ի բացասական նշանով ստացվելու դեպքում այն համարվում է Փոխհոսք իրականացնողի կողմից էլեկտրական էներգիայի գնում Բաշխողից:

165. Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար, Արտադրողի կողմից Արտահանողին առաքված էլեկտրական էներգիայի քանակը (WԱԱ) որոշվում է հետևյալ բանաձևով.

 

WԱԱ = WՀԱ + /\WՀԱ + /\WԲԱ

 

որտեղ`

WՀԱ-ն Արտահանման կետում Հաղորդողի կողմից Արտահանողին հանձնված էլեկտրական էներգիայի քանակն է,

/\WՀԱ-ն Հաղորդման ցանցում, արտահանված էլեկտրական էներգիայի հաղորդմամբ պայմանավորված, էլեկտրական էներգիայի կորուստների մեծությունն է, որը հաշվարկվում է Շուկայի օպերատորի կողմից` հիմք ընդունելով Հաշվարկային ժամանակահատվածում Հաղորդման ցանցերում փաստացի կորուստների տեսակարար (տոկոսային) մեծությունը,

/\WԲԱ-ն Բաշխման ցանցում, արտահանված էլեկտրական էներգիայի տարանցմամբ պայմանավորված, էլեկտրական էներգիայի կորուստների մեծությունն է, որը հաշվարկվում է Շուկայի օպերատորի կողմից` ըստ Բաշխման ցանցերում փաստացի բացարձակ կորուստների համամասնական տարանջատման սկզբունքի:

 

ԳԼՈՒԽ 23. ՀԱՂՈՐԴՈՂԻ ՀԱՂՈՐԴԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

166. Հաղորդողի հաղորդած էլեկտրական էներգիայի Հաշվառումը կատարվում է ինչպես Արտադրող-Հաղորդող և Արտադրող-Բաշխող Սահմանազատման կետերում, այնպես էլ Ներկրման և Արտահանման կետերում:

167. Շուկայի օպերատորը Հաղորդողի մոտ պարտավոր է հաշվառել.

1) Ներկրման կետում Ներկրողի կողմից Բաշխողին առաքված էլեկտրական էներգիան,

2) Արտահանման կետում Հաղորդողի կողմից Արտահանողին հանձնված էլեկտրական էներգիան,

3) Հաղորդող-Բաշխող Սահմանազատման կետում Բաշխողին հանձնված էլեկտրական էներգիան:

i

168. Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Հաղորդողի կողմից հաղորդված Բաշխողի և Որակավորված սպառողի էլեկտրական էներգիան (WՀԲ) որոշվում է հետևյալ բանաձևով`

 

                  ----      ----

            WՀԲ = \  WԲ1i + \  WԲ2j + WՆ + WՈՍ,

                  /___      /___

 

որտեղ`

WԲ1i-ն i-րդ Արտադրողի (բացառությամբ մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող էլեկտրակայանի) կողմից Բաշխողին առաքված էլեկտրական էներգիայի քանակն է,

WԲ2j-ն j-րդ Փոխհոսք իրականացնողի կողմից Բաշխողին առաքված էլեկտրական էներգիայի քանակն է,

WՆ-ն Ներկրողի (բացառությամբ Փոխհոսք իրականացնողի) կողմից Հաղորդողին հանձնված և Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում ներկրված էլեկտրական էներգիայի քանակն է,

WՈՍ-ն Որակավորված սպառողների համար Հաղորդողի կողմից հաղորդված էլեկտրական էներգիայի քանակն է:

(168-րդ կետը փոփ. 03.07.2019 թիվ 251-Ն որոշում)

169. Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Հաղորդողի կողմից Արտահանողի համար հաղորդված էլեկտրական էներգիան (WՀԱ) ընդունվում է Արտադրող-Հաղորդող Սահմանազատման կետում Արտադրողի կողմից Արտահանողին առաքված էլեկտրական էներգիային հավասար: Հաղորդողի կողմից հարևան երկրների հետ փոխհոսքերի շրջանակում հաղորդված էլեկտրական էներգիայի քանակը որոշվում է փոխհոսքերի շրջանակում ներկրված էլեկտրական էներգիայի քանակով և չի ներառում փոխհոսքերի շրջանակում արտահանված էլեկտրական էներգիայի քանակը:

 

ԳԼՈՒԽ 24. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԴԵՊՔԵՐԸ

 

170. Շուկայի օպերատորը, Հաշվառքի կետերից ստացված տվյալների հավաստիության ստուգման նպատակով, Հաշվարկային ժամանակահատվածի ավարտից հետո տասնօրյա ժամկետում պարտավոր է էլեկտրական էներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով կազմել ԷՄՇ մասնակիցների էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը:

171. Եթե կազմված հաշվեկշիռը ցույց է տալիս անհաշվեկշռության թույլատրելի սահմանի գերազանցում, ապա Շուկայի օպերատորը պարտավոր է.

1) կազմել ակտ` Չափիչ համալիրի խափանման վերաբերյալ,

2) կատարել վերահաշվարկ` տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար կազմված վճարման ենթակա էլեկտրական էներգիայի, հզորության և ծառայության վերաբերյալ ակտերում ստացված արդյունքները հաշվի առնելու նպատակով:

172. Անհաշվեկշռության թույլատրելի սահմանը որոշվում է Շուկայի օպերատորի կողմից` համաձայն Հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 19-ի N 60 որոշմամբ հաստատված 110 կՎ և բարձր լարման ցանցերում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի մեթոդիկայի:

 

ԳԼՈՒԽ 25. ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑՈՒՄ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

173. Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար, Շուկայի օպերատորը մինչև հաջորդ ամսվա 15-ը, Հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 19-ի N 60 որոշմամբ հաստատված 110 կՎ և բարձր լարման ցանցերում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի մեթոդիկայի համաձայն, պարտավոր է հաշվարկել Հաղորդման ցանցում փաստացի ռեժիմներով պայմանավորված էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների մեծությունը և ներկայացնել Բաշխողին ու Հաղորդողին:

174. Շուկայի օպերատորը, մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, պարտավոր է Բաշխողին և Հաղորդողին գրավոր տեղեկատվություն ներկայացնել Հաղորդման ցանցում նախորդ ամսվա համար հաշվառված էլեկտրական էներգիայի փաստացի կորուստների վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ 26. ԻՐԱՆ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ` ԳԱԶ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

 

175. Սույն գլուխը սահմանում է Իրանի հետ իրականացվող գազ` էլեկտրական էներգիայի դիմաց գործարքի (այսուհետ` Գործարք) շրջանակում Փոխանակում իրականացնողի կողմից Իրան արտահանվող էլեկտրական էներգիայի Հաշվառման գործընթացը:

176. Փոխանակում իրականացնողը իրավասու է Գործարքի շրջանակում արտահանել ինչպես իր կողմից արտադրված, այնպես էլ այլ ՋԷԿ-ում արտադրված կամ էլեկտրական էներգիայի ներկրման լիցենզիա ունեցող անձից գնված, կամ տարանցման նպատակով իր կողմից ներկրված էլեկտրական էներգիան:

177. Գործարքի շրջանակում Իրան էլեկտրական էներգիայի արտահանման նպատակով Փոխանակում իրականացնողը Հանձնաժողովի 2005 թվականի մայիսի 31-ի N 66-Ն, 2005 թվականի մայիսի 5-ի N 60-Ն և 2005 թվականի հունիսի 28-ի N 89-Ն որոշումներով հաստատված օրինակելի ձևերին համապատասխան Պայմանագրեր է կնքում Հաղորդողի, Շուկայի օպերատորի և Համակարգի օպերատորի հետ:

178. Այն դեպքում, երբ Փոխանակում իրականացնողն արտահանում է ոչ իր կողմից արտադրված էլեկտրական էներգիան, ապա կնքում է պայմանագրեր համապատասխանաբար` Արտադրողի կամ Ներկրողի հետ կամ սահմանված կարգով կնքում է տարանցման նպատակով էլեկտրական էներգիայի ներկրման կամ Տարանցիկ փոխադրման պայմանագիր:

179. Արտահանման համար էլեկտրաէներգետիկական շուկային Շուկայի օպերատորի, Համակարգի օպերատորի և Հաղորդման ծառայությունների մատուցման սակագները սահմանում է Հանձնաժողովը:

180. Համակարգի օպերատորը Հաշվարկային ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի արտահանման ռեժիմները պլանավորելիս առաջնորդվում է էլեկտրական էներգիայի գործող սակագների հաշվարկների հիմքում դրված էլեկտրական էներգիայի արտադրության և արտահանման հաշվեկշռով:

181. Սույն գլխի շրջանակում Հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում Փոխանակում իրականացնողի կողմից արտահանվող էլեկտրական էներգիայի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

WԱ = WԱ1+ WԱ2 + WԱ3 + WԱ4,

որտեղ`

WԱ1-ը տարանցման նպատակով Փոխանակում իրականացնողի կողմից ներկրված և Արտահանման կետում Փոխանակում իրականացնողին հանձնված էլեկտրական էներգիայի քանակն է` Հաշվարկային ժամանակահատվածում,

WԱ2-ը Փոխանակում իրականացնողի կողմից Ներկրողից գնված և Արտահանման կետում Փոխանակում իրականացնողին հանձնված էլեկտրական էներգիայի քանակն է` Հաշվարկային ժամանակահատվածում,

WԱ3-ը Փոխանակում իրականացնողի կողմից ՋԷԿ-ից գնված և Արտահանման կետում Փոխանակում իրականացնողին հանձնված էլեկտրական էներգիայի քանակն է` Հաշվարկային ժամանակահատվածում,

WԱ4-ը Փոխանակում իրականացնողի կողմից առաքված և Արտահանման կետում Փոխանակում իրականացնողին հանձնված էլեկտրական էներգիայի քանակն է Հաշվարկային ժամանակահատվածում:

182. WԱ1-ը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

WԱ1 = Wներկ1 - /\Wկոր,

 

որտեղ`

Wներկ1-ը տարանցման նպատակով Փոխանակում իրականացնողի կողմից ներկրված և Ներկրման կետում Հաղորդողին հանձնված էլեկտրական էներգիայի քանակն է` Հաշվարկային ժամանակահատվածում,

/\Wկոր-ը Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների մեծությունն է Հաշվարկային ժամանակահատվածում, որն ընդունվում է Հաշվարկային ժամանակահատվածում Հաղորդման ցանցերի փաստացի կորուստների տեսակարար (տոկոսային) մեծության հիման վրա:

183. WԱ2-ը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

WԱ2 = Wներկ2 - /\Wկոր,

 

որտեղ`

Wներկ2-ը Փոխանակում իրականացնողի կողմից Ներկրողից գնված և Ներկրման կետում Հաղորդողին հանձնված էլեկտրական էներգիայի քանակն է Հաշվարկային ժամանակահատվածում:

184. WԱ3-ը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

WԱ3 = WԱՌ1 - Wներքին1 - /\Wկոր,

 

որտեղ`

WԱՌ1-ը Արտադրող-Հաղորդող, Արտադրող-Բաշխող, Արտադրող-սպառող Սահմանազատման կետերում ՋԷԿ-ի կողմից առաքված էլեկտրական էներգիայի գումարային քանակն է Հաշվարկային ժամանակահատվածում,

Wներքին1-ը Արտադրող-Հաղորդող, Արտադրող-Բաշխող, Արտադրող-սպառող Սահմանազատման կետերում ՋԷԿ-ի կողմից ներքին շուկա առաքված էլեկտրական էներգիայի գումարային քանակն է` Հաշվարկային ժամանակահատվածում: Սույն կանոնների 185-187-րդ կետերով ամրագրված պահանջները բավարարելուց հետո Wներքին1-ը որոշվում է որպես ներքին շուկայում էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը փակող էլեկտրական էներգիայի քանակ:

185. WԱ4-ը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

WԱ4 = WԱՌ2 - Wներքին2 - /\Wկոր,

 

որտեղ`

WԱՌ2-ը Արտահանող-Հաղորդող, Արտահանող-Բաշխող և Արտահանող-սպառող Սահմանազատման կետերում Փոխանակում իրականացնողի կողմից առաքված էլեկտրական էներգիայի գումարային քանակն է Հաշվարկային ժամանակահատվածում,

Wներքին2 -ը Արտահանող-Հաղորդող, Արտահանող-Բաշխող և Արտահանող-սպառող Սահմանազատման կետերում Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա առաքված էլեկտրական էներգիայի գումարային քանակն է` Հաշվարկային ժամանակահատվածում, որն ընդունվում է էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքմանը հավասար, բացառությամբ սույն կանոնների 186-րդ և 187-րդ կետերում նշված դեպքերի:

186. Սույն կանոնների 185-րդ կետում նշված Wներքին2 -ը կարող է ընդունվել էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված` Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքումից ավելի քիչ, երբ`

1) Հաշվարկային ժամանակահատվածում Wներքին1-ն ընդունվել է զրո և, գետերի բնական ելքերով պայմանավորված` ՀԷԿ-երը և ատոմային էլեկտրակայանը ապահովել են էլեկտրական էներգիայի առավելագույն արտադրությունը: Այդ դեպքում Wներքին2 -ը որոշվում է որպես ներքին շուկայում էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը փակող էլեկտրական էներգիայի քանակ: Էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված` Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքման և տվյալ Հաշվարկային ժամանակահատվածում Wներքին2 -ի տարբերությունը պետք է ավելացնել տվյալ Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող Հաշվարկային ժամանակահատվածներում Արտահանող-Հաղորդող, Արտահանող-Բաշխող և Արտահանող-սպառող Սահմանազատման կետերում Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա առաքված էլեկտրական էներգիայի գումարային քանակին.

2) Հաշվարկային ժամանակահատվածում WԱՌ2 -ը փոքր է էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված` Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքումից: Այդ դեպքում Wներքին2-ն ընդունվում է հավասար WԱՌ2 -ին: Էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված` Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքման և տվյալ Հաշվարկային ժամանակահատվածում Wներքին2-ի տարբերությունը պետք է ավելացնել տվյալ Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող Հաշվարկային ժամանակահատվածներում Արտահանող-Հաղորդող, Արտահանող-Բաշխող և Արտահանող-սպառող Սահմանազատման կետերում Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա առաքված էլեկտրական էներգիայի գումարային քանակին.

3) տվյալ Հաշվարկային ժամանակահատվածին նախորդող Հաշվարկային ժամանակահատվածներում Wներքին2 -ը եղել է ավելի մեծ, քան էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում նախատեսված` Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքումը, և այդ տարբերությունը սույն կանոնների 187-րդ կետի համաձայն նվազեցվել է տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի Wներքին2-ից:

187. Սույն կանոնների 185-րդ կետում նշված Wներքին2-ը կարող է ընդունվել էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված` Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքումից ավելի շատ, երբ`

1) Հաշվարկային ժամանակահատվածում WԱՌ1-ը հավասար է զրոյի և Wներքին2-ը որոշվում է որպես ներքին շուկայում էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը փակող էլեկտրական էներգիայի քանակ: Էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված` Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքման և տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում Wներքին2-ի տարբերությունը բացարձակ արժեքով պետք է նվազեցնել տվյալ Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող Հաշվարկային ժամանակահատվածներում Արտահանող-Հաղորդող, Արտահանող-Բաշխող և Արտահանող-սպառող Սահմանազատման կետերում Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա առաքված էլեկտրական էներգիայի գումարային քանակից.

2) Հաշվարկային ժամանակահատվածում WԱՌ1-ը ամբողջությամբ ուղղվել է ներքին շուկայի պահանջարկի բավարարմանը, և ներքին շուկայի հաշվեկշիռը փակելու համար էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված` Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկայում էլեկտրական էներգիայի առաքումը բավարար չէ: Wներքին2 -ը որոշվում է որպես ներքին շուկայում էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը փակող էլեկտրական էներգիայի քանակ: Էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված` Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքման և տվյալ Հաշվարկային ժամանակահատվածում Wներքին2 -ի տարբերությունը բացարձակ արժեքով պետք է նվազեցնել տվյալ Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող Հաշվարկային ժամանակահատվածներում Արտահանող-Հաղորդող, Արտահանող-Բաշխող և Արտահանող-սպառող Սահմանազատման կետերում Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա առաքված էլեկտրական էներգիայի գումարային քանակից.

3) տվյալ Հաշվարկային ժամանակահատվածին նախորդող Հաշվարկային ժամանակահատվածներում Wներքին2-ը եղել է ավելի փոքր, քան էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում նախատեսված` Փոխանակում իրականացնողի կողմից ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքումը, և այդ տարբերությունը, սույն կանոնների 186-րդ կետի համաձայն, ավելացվել է տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի Wներքին2-ին:

188. Wներքին2-ը հաշվարկային տարվա արդյունքով պետք է հաշվառվի էլեկտրական էներգիայի գործող սակագնի հաշվարկում նախատեսված` Փոխանակում իրականացնողի կողմից տարեկան արդյունքով էլեկտրական էներգիայի ընդհանուր առաքման նկատմամբ ներքին շուկա էլեկտրական էներգիայի առաքման մասնաբաժնին համապատասխան չափով:

 

ԲԱԺԻՆ 10.
30 ՄՎՏ ԵՎ ԱՎԵԼԻ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԷՄՇ-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻՆ (ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՄԱՍՈՎ) ԲԱՇԽՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՂ ՀԱՏՈՒԿ ՀԱՇԻՎԸ (ՀԱՇԻՎՆԵՐԸ)

 

ԳԼՈՒԽ 27. ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻՑ (ՀԱՇԻՎՆԵՐԻՑ) ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

i

189. Համաձայն 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող Արտադրողներին և ԷՄՇ-ի մասնակիցներին ծառայություններ մատուցող ընկերություններին առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների դիմաց երաշխավորված վճարումներ ապահովելու համար Բաշխողը բացում է Հատուկ հաշիվ (հաշիվներ) և ներկայացնում է Հանձնաժողովի հետ համաձայնեցված բանկային երաշխիք` անհրաժեշտ երաշխիքային գումարի չափով (այսուհետ` երաշխիք)` որպես նախորդ ամսվա վերջի դրությամբ առկա պարտքերի վճարումն ապահովելու լրացուցիչ միջոց: Երաշխիքը 2004 թվականից սկսած կազմում է ոչ պակաս, քան նախորդ տարվա միջին ամսական գնված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների ընդհանուր գումարի 10 տոկոսը: Հատուկ հաշիվը (հաշիվները) սպասարկող բանկերի ընտրությունը համաձայնեցվում է Հանձնաժողովի հետ:

(189-րդ կետը փոփ. 05.12.2018 թիվ 448-Ն, 03.07.2019 թիվ 251-Ն որոշումներ)

190. Հատուկ հաշվի (հաշիվների) սպասարկման պայմանագրերը և դրանցում, ինչպես նաև երաշխիքում կատարվող փոփոխությունները նախապես համաձայնեցվում են Հանձնաժողովի հետ:

i

191. Հատուկ հաշվի (հաշիվների) միջոցները կառավարվում են սույն բաժնին և Հանձնաժողովի կողմից հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին համապատասխան:

(191-րդ կետը փոփ. 03.07.2019 թիվ 251-Ն որոշում)

192. Սպառված էլեկտրական էներգիայի դիմաց սպառողների կողմից կատարվող կանխիկ դրամական վճարումներն ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի և վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա ստացած իրավաբանական անձանց (այսուհետ` վճարահաշվարկային կազմակերպություններ) կողմից, այդ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ Բաշխողի կնքած պայմանագրերի հիման վրա: Համաձայն այդ պայմանագրերի` սպառված էլեկտրական էներգիայի դիմաց սպառողներից մուտքագրված գումարներն առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից մեկ բանկային օրվա ընթացքում փոխանցվում են Հատուկ հաշվին (հաշիվներին), բացառությամբ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կողմից հավաքագրված գումարների, որոնք Երևան քաղաքում` մեկ, այլ քաղաքային համայնքներում` մինչև երկու և գյուղական համայնքներում` մինչև հինգ բանկային օրվա ընթացքում փոխանցվում են Հատուկ հաշվին (հաշիվներին): Սպառված էլեկտրական էներգիայի դիմաց սպառողներից մուտքագրված գումարները, բացի Հատուկ հաշվից (հաշիվներից), որևէ այլ բանկային հաշիվների չեն կարող փոխանցվել, ինչն ամրագրվում է բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ Բաշխողի կնքած պայմանագրերում: Այդ պայմանագրերը և հետագայում դրանցում կատարվող փոփոխությունները ներկայացվում են Հանձնաժողովի համաձայնեցմանը:

193. Սպառված էլեկտրական էներգիայի դիմաց բանկային փոխանցում իրականացնելու դեպքում սպառողները դրամական միջոցները փոխանցում են միայն Բաշխողի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում ներկայացված բանկային հաշվեհամարին, իսկ Բաշխողը սպառված էլեկտրական էներգիայի դիմաց սպառողներին ներկայացվող հաշվարկային փաստաթղթերում, որպես բանկային հաշվեհամար, ամրագրում է միայն Հատուկ հաշիվներից կամ դրանց կից բացված տեխնիկական հաշիվներից (ենթահաշիվներից) որևէ մեկը:

194. Գնված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների դիմաց Բաշխողի դրամային վճարումները կարող են իրականացվել միայն Հատուկ հաշվի (հաշիվների) միջոցով` Բաշխողի վճարման հանձնարարագրերի հիման վրա:

195. Պայմանագրերով սահմանված ժամկետում Բաշխողի կողմից վճարումներ չիրականացնելու դեպքում 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող Արտադրողները և ԷՄՇ-ի մասնակիցներին ծառայություններ մատուցող ընկերությունները կարող են դիմել երաշխիք տված բանկին` երաշխիքի սահմաններում իրենց պահանջները բավարարելու համար: Երաշխիք տված բանկը 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող Արտադրողների և ԷՄՇ-ի մասնակիցներին ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից ներկայացված դիմումները քննության է առնում և համապատասխան որոշում ընդունում 5 աշխատանքային օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ երաշխիքով սահմանված գումարը բավարար չէ ներկայացված դիմումներով պահանջվող և երաշխիք տված բանկի կողմից բավարարման ենթակա վճարումները կատարելու համար, Բաշխողը պարտավոր է սույն կետում նշված` երաշխիք տված բանկի կողմից դիմումների քննության և համապատասխան որոշման ընդունման համար նախատեսված 5 աշխատանքային օրվա ընթացքում Հատուկ հաշիվը (հաշիվները) համալրել պակասող գումարի չափով և վճարել երաշխիք տված բանկին դիմումներ ներկայացրած 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող Արտադրողներին և ԷՄՇ-ի մասնակիցներին ծառայություններ մատուցող ընկերություններին` դիմումներով պահանջվող և բավարարման ենթակա մնացած (պակասող) գումարի չափով: Երաշխիք տված բանկի կողմից դիմումները բավարարվելու դեպքում Բաշխողը 10 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացնում նոր երաշխիք:

i

196. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը` Հատուկ հաշվին (հաշիվներին) մուտքագրվող գումարների 85 տոկոսը, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից հետո` Հատուկ հաշվին (հաշիվներին) մուտքագրվող գումարներն ամբողջությամբ, յուրաքանչյուր ամսվա 5-ից համարվում են գրավադրված 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող Արտադրողների և ԷՄՇ-ի մասնակիցներին ծառայություններ մատուցող ընկերությունների օգտին` որպես նախորդ ամսվա վերջի դրությամբ առկա պարտքերի վճարումն ապահովելու միջոց, որն ամրագրվում է Բաշխողի և 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող Արտադրող և ԷՄՇ-ի մասնակիցներին ծառայություններ մատուցող ընկերությունների միջև կնքվող գրավի պայմանագրում (պայմանագրերում): Գրավի պայմանագիրը (պայմանագրերը), ինչպես նաև նրանում (նրանցում) կատարվող փոփոխությունները և լրացումները համաձայնեցվում են Հանձնաժողովի հետ: Գրավադրման ընթացքում Հատուկ հաշվին (հաշիվներին) մուտքագրված գումարները ելքագրվում են նաև ներքին շուկայում վաճառելու նպատակով Բաշխողի կողմից այլ անձանցից գնված էլեկտրական էներգիայի դիմաց վճարումներ կատարելու համար: Գրավադրումը դադարում է Բաշխողի կողմից նախորդ ամսվա վերջի դրությամբ գրավառուների նկատմամբ առկա դրամական պարտավորությունների ամբողջական կատարումից հետո: Նշված գործառույթի իրականացումից հետո միայն Բաշխողը կարող է տնօրինել Հատուկ հաշվում (հաշիվներում) առկա գումարներն ու փոխանցել միայն իր ընթացիկ հաշիվներին: Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը Հատուկ հաշվին (հաշիվներին) մուտքագրվող գումարների 15 տոկոսը Բաշխողը տնօրինում է իր հայեցողությամբ և կարող է փոխանցել միայն իր ընթացիկ հաշիվներին:

(196-րդ կետը փոփ. 31.01.18 թիվ 13-Ն որոշում)

i

197. Հատուկ հաշվին (հաշիվներին) կարող են մուտքագրվել միայն սպառված էլեկտրական էներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված կամ բացառապես Բաշխողի ընթացիկ հաշիվներից փոխանցված գումարները, իսկ Հատուկ հաշվից (հաշիվներից) դրամական միջոցները կարող են ելքագրվել միայն Արտադրողներին և ԷՄՇ-ի մասնակիցներին ծառայություններ մատուցող ընկերություններին, ինչպես նաև ներքին շուկայում վաճառելու նպատակով Բաշխողի կողմից այլ անձանցից գնված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար, կամ սույն կանոնների 196-րդ կետով սահմանված գրավադրման դադարման դեպքում` բացառապես Բաշխողի ընթացիկ հաշիվներին, ինչպես նաև սույն կանոնների 196-րդ կետի վերջին նախադասությամբ սահմանված դեպքում:

(197-րդ կետը փոփ. 05.12.2018 թիվ 448-Ն որոշում)

198. Սույն կանոնների 197-րդ կետում նշված դրույթներն ամրագրվում են Հատուկ հաշվի (հաշիվների) սպասարկման պայմանագրում (պայմանագրերում):

199. Բաշխողը յուրաքանչյուր ամիս Հանձնաժողովի սահմանած ձևերին համապատասխան, Հատուկ հաշվի (հաշիվների) գումարների շարժի մասին հաշվետվություն է ներկայացնում Հանձնաժողով:

 

i

ԲԱԺԻՆ 11.
ՎԷ ՓՈԽՀՈՍՔԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՆՔՆԱՎԱՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

(11-րդ բաժինը խմբ. 30.05.18 թիվ 190-Ն որոշում /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/)

 

ԳԼՈՒԽ 28. ՎԷ ՓՈԽՀՈՍՔԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՆՔՆԱՎԱՐ ԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ԲԱՇԽՈՂԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

200. Սույն բաժինը սահմանում է էլեկտրաէներգետիկական համակարգում վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող Ինքնավար արտադրողի և Բաշխողի միջև իրականացվող ՎԷ փոխհոսքերի շրջանակում մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում տրամադրելու ընթացակարգը:

201. ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի և Բաշխողի մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց վճարման ենթակա գումարների հաշվարկը կատարվում է ամսական, իսկ վերջնահաշվարկը` տարեկան կտրվածքով: ՎԷ փոխհոսքերի շրջանակում հաշվարկային տարի է համարվում յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը:

202. ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողների մոտ պետք է տեղակայված լինեն դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներ, որոնց ձեռքբերման և սպասարկման հետ կապված հարցերը կարգավորվում են ԷՄՕԿ-ով և Հանձնաժողովի այլ իրավական ակտերով:

203. ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի կողմից Բաշխողին էլեկտրական էներգիայի մատակարարումը և դրա դիմաց հատուցումը կատարվում է ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի և Բաշխողի միջև Հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի N 273-Ն որոշմամբ սահմանված օրինակելի ձևին համապատասխան կնքված` էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման պայմանագրի հիման վրա:

204. ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի էլեկտրական ցանցին նոր միացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ԷՄՕԿ-ով և Հանձնաժողովի այլ իրավական ակտերով:

205. ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի և Բաշխողի միջև Հաշվարկային ժամանակահատվածի համար կատարվում է էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկ հետևյալ բանաձևերով`

 

Էփցi=Էփց(i-1)+(Բցաi-Իցաi),

Էփգi=Էփգ(i-1)+(Բգաi-Իգաi),

 

որտեղ`

Էփցi -ն i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքն է,

Էփց(i-1) -ն (i-1)-րդ Հաշվարկային ժամանակահատվածում ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքն է,

Բցաi -ն i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում Բաշխողի կողմից ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին ցերեկային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի քանակն է,

Իցաi -ն i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի կողմից ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակն է,

i-ն հաշվարկային տարվա Հաշվարկային ժամանակահատվածներն են,

Էփգi -ն i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքն է,

Էփգ(i-1) -ն (i-1)-րդ Հաշվարկային ժամանակահատվածում գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքն է,

Բգաi -ն i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում Բաշխողի կողմից ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին գիշերային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի քանակն է,

Իգաi- ն i-րդ Հաշվարկային ժամանակահատվածում ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի կողմից գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակն է:

206. Յուրաքանչյուր հաշվարկային տարվա առաջին Հաշվարկային ժամանակահատվածի համար «Էփց(i-1)» և «Էփգ(i-1)» մեծություններն ընդունվում են հավասար 0-ի: «Էփց(i-1)» և «Էփգ(i-1)» մեծություններն ընդունվում են հավասար 0-ի նաև այն դեպքերում, երբ դրանք ունեն դրական նշան:

207. Այն Հաշվարկային ժամանակահատվածում, երբ «Էփցi» մեծությունը դրական է, ապա այդ քանակով էլեկտրական էներգիան համարվում է Բաշխողի կողմից ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին (որպես սպառող) ցերեկային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիա, և դրա հետ կապված հաշվարկային փաստաթղթի ներկայացման և վճարման ժամկետները կարգավորվում են կողմերի միջև կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրով և ԷՄՕԿ-ով:

208. Այն Հաշվարկային ժամանակահատվածում, երբ «Էփգi» մեծությունը դրական է, ապա այդ քանակով էլեկտրական էներգիան համարվում է Բաշխողի կողմից ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին (որպես սպառող) գիշերային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիա, և դրա հետ կապված հաշվարկային փաստաթղթի ներկայացման և վճարման ժամկետները կարգավորվում են կողմերի միջև կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրով և ԷՄՕԿ-ով:

209. Հաշվարկային տարվա ընթացքում ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի կողմից վճարման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով`

 

12

___

                  \    Էփցi,

            Էվց = /___

                   i=1

 

12

___

                  \    Էփցi,

            Էվգ = /___

                   i=1

 

որտեղ`

Էվց -ն հաշվարկային տարվա Հաշվարկային ժամանակահատվածներում «Էփցi» դրական մեծությունների հանրագումարն է,

Էվգ -ն հաշվարկային տարվա Հաշվարկային ժամանակահատվածներում «Էփգi» դրական մեծությունների հանրագումարն է:

210. Բաշխողի և ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում ՎԷ փոխհոսքերի քանակը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Էտ=Էց+Էգ,

 

որտեղ`

Էտ-ն Բաշխողի և ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում ՎԷ փոխհոսքերի տարբերությունն է,

Էց-ն Բաշխողի և ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում ցերեկային ՎԷ փոխհոսքերի տարբերությունն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

12

___

                  Էց =  \   (Բցաi-Իցաi),

                        /___

                         i=1

 

որտեղ`

Էգ-ն Բաշխողի և ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում գիշերային ՎԷ փոխհոսքերի տարբերությունն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

12

___

                  Էգ =  \   (Բցաi-Իցաi):

                        /___

                         i=1

 

211. Բաշխողի կողմից ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը և գումարի չափը որոշվում են հետևյալ կերպ.

1) եթե Էտ>0, միևնույն ժամանակ Էց>0, Էգ>0, Էց=Էվց և Էգ=Է վգ, ապա ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին հատուցում չի տրամադրվում.

2) եթե Էտ>0, միևնույն ժամանակ Էց>0, Էգ>0, Էց<Էվց և Էգ=Էվգ, ապա հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը կազմում է (Էվց-Էց), և այդ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: Հաշվարկը կատարվում է հաշվարկային տարվա սկզբից աճողական կարգով` մինչև տվյալ չափաքանակի լրանալը.

3) եթե Էտ>0, միևնույն ժամանակ Էց>0, Էգ>0, Էց=Էվց և Էգ<Էվգ, ապա հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը կազմում է (Էվգ-Էգ), և այդ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: Հաշվարկը կատարվում է հաշվարկային տարվա սկզբից աճողական կարգով` մինչև տվյալ չափաքանակի լրանալը.

4) եթե Էտ>0, միևնույն ժամանակ Էց>0, Էգ>0, Էց < Էվց և Էգ<Էվգ, ապա հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը կազմում է (Էվց-Էց) և (Էվգ-Էգ) հանրագումարը և այդ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: Հաշվարկը կատարվում է հաշվարկային տարվա սկզբից աճողական կարգով` մինչև տվյալ չափաքանակի լրանալը.

5) եթե Էտ>0, միևնույն ժամանակ Էց<0 և Էգ>0, ապա Էվց քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի գիշերային ժամանակահատվածում սպառված էլեկտրական էներգիայի քանակից հատուցվում է նաև (Էվգ-Էտ) քանակի էլեկտրական էներգիան, և այդ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: Հաշվարկը կատարվում է հաշվարկային տարվա սկզբից աճողական կարգով` մինչև տվյալ չափաքանակի լրանալը.

6) եթե Էտ>0, միևնույն ժամանակ Էց>0 և Էգ<0, ապա Էվգ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի ցերեկային ժամանակահատվածում սպառված էլեկտրական էներգիայի քանակից հատուցվում է նաև (Էվց-Էտ) քանակի էլեկտրական էներգիան, և այդ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: Հաշվարկը կատարվում է հաշվարկային տարվա սկզբից աճողական կարգով` մինչև տվյալ չափաքանակի լրանալը.

7) եթե Էտ<0, միևնույն ժամանակ Էց<0 և Էգ>0, ապա Էվց և Էվգ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: Միևնույն ժամանակ, ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին հատուցվում է նաև Էտ բացարձակ արժեքի չափով էլեկտրական էներգիայի քանակը` դրա նկատմամբ կիրառելով հաշվարկային տարվա յուրաքանչյուր Հաշվարկային ժամանակահատվածի համար տվյալ սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված ցերեկային սակագնի 50 տոկոսի չափը` բացառությամբ հետևյալ դեպքերի.

ա) փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում` Հանձնաժողովի կողմից տվյալ խմբի (բնական ջրահոսք, ոռոգման համակարգ, խմելու ջրատար) համար սահմանված գործող սակագնին հավասար.

բ) արևային և հողմային էներգիայի աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայանների դեպքում` Հանձնաժողովի կողմից արևային էներգիայի աղբյուրի կիրառմամբ արդյունաբերական մասշտաբի էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` տվյալ սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված ցերեկային սակագնի 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում.

8) եթե Էտ<0, միևնույն ժամանակ Էց>0 և Էգ<0, ապա Էվց և Էվգ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: Միևնույն ժամանակ ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին հատուցվում է նաև Էտ բացարձակ արժեքի չափով էլեկտրական էներգիայի քանակը` դրա նկատմամբ կիրառելով հաշվարկային տարվա յուրաքանչյուր Հաշվարկային ժամանակահատվածի համար տվյալ սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված գիշերային սակագնի 50 տոկոսի չափը` բացառությամբ հետևյալ դեպքերի.

ա) փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում` Հանձնաժողովի կողմից տվյալ խմբի (բնական ջրահոսք, ոռոգման համակարգ, խմելու ջրատար) համար սահմանված գործող սակագնին հավասար.

բ) արևային և հողմային էներգիայի աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայանների դեպքում` Հանձնաժողովի կողմից արևային էներգիայի աղբյուրի կիրառմամբ արդյունաբերական մասշտաբի էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` տվյալ սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված գիշերային սակագնի 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում.

9) եթե Էտ<0, միևնույն ժամանակ Էց<0 և Էգ<0, ապա Էվց և Էվգ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին: Միևնույն ժամանակ ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողին հատուցվում է նաև Էց և Էգ բացարձակ արժեքի չափով էլեկտրական էներգիայի քանակը` դրանց նկատմամբ կիրառելով համապատասխանաբար հաշվարկային տարվա յուրաքանչյուր Հաշվարկային ժամանակահատվածի համար տվյալ սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված ցերեկային և գիշերային սակագների 50 տոկոսի չափը` բացառությամբ հետևյալ դեպքերի.

ա) փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում` Հանձնաժողովի կողմից տվյալ խմբի (բնական ջրահոսք, ոռոգման համակարգ, խմելու ջրատար) համար սահմանված գործող սակագնին հավասար.

բ) արևային և հողմային էներգիայի աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայանների դեպքում` Հանձնաժողովի կողմից արևային էներգիայի աղբյուրի կիրառմամբ արդյունաբերական մասշտաբի էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` տվյալ սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված` համապատասխանաբար ցերեկային և գիշերային սակագների 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում:

212. Հաշվարկային տարվա ավարտից հետո` մինչև հաջորդ տարվա հունվարի 25-ը, Բաշխողից հատուցում ստանալու համար ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողը և Բաշխողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում են հաշվարկային փաստաթուղթ: Բաշխողը հաշվարկային փաստաթղթի հիման վրա հատուցվող գումարը փոխանցում է ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար արտադրողի բանկային հաշվեհամարին` հաշվարկային տարվա ավարտից հետո մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը:

(հավելվածը փոփ. 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)

 

i

ԲԱԺԻՆ 12.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

(12-րդ բաժինը լրաց. 12.12.2018 թիվ 455-Ն որոշում)

 

213. 2019 թվականի հունվարի 1-ից մինչև «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.6-րդ հոդվածում նշված էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային կանոնների ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում սույն կանոններում ամրագրված`

1) Ներկրողին և (կամ) Արտահանողին վերաբերող դրույթները կիրառվում են մեծածախ առևտրի, էլեկտրական էներգիայի մատակարարման (այդ թվում` երաշխավորված մատակարարման) լիցենզիա ունեցող և այն լիցենզավորված անձանց նկատմամբ, ովքեր օրենքով և (կամ) համապատասխան լիցենզիայով ու դրա շրջանակում օժտված են այդ գործառույթն իրականացնելու իրավունքով, այնքանով որքանով այդ դրույթները չեն հակասում «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և դրա համաձայն տրամադրված լիցենզիայի պայմաններին.

2) Բաշխողին վերաբերող դրույթները բաշխման գործառույթի մասով կիրառվում են էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի, իսկ մատակարարման և հաշվեկշռման գործառույթի մասով` էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձի նկատմամբ.

3) Փոխհոսք իրականացնողի վերաբերող դրույթները կիրառվում են մեծածախ առևտրի և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող այն անձանց նկատմամբ, որոնց էլեկտրական էներգիայի փոխհոսքեր իրականացնելու իրավասությունը վերապահված է սույն կանոններով:

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2017 թվականի օգոստոսի 9-ի

N 344-Ն որոշմամբ հաստատված

կանոնների

 

Ձև

 

.________________________________________________________________.

| Հայաստանի Հանրապետության հանրային                              |

| ծառայությունները կարգավորող հանձնաժողով                        |

| Գրանցված է «_____» ___________20_ թվական                       |

| Գրանցման N __________                                          |

|                                                                |

| Պատասխանատու ___________________  ___________________________  |

|              (ստորագրությունը)         (անունը, ազգանունը)     |

|                                                                |

|                                   Կ.Տ. (առկայության դեպքում)   |

.________________________________________________________________.

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2017 թվականի օգոստոսի 9-ի

N 344-Ն որոշմամբ հաստատված

կանոնների

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐԿՐՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ

 

._________________________________________________________________________.

|N  |ամիսներ                      |1 |2  |3 |4 |5 |6 |7 |8 |9 |10|11|12|տա|

|   |                             |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |րի|

|   |_____________________________|__|___|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|   |օրեր                         |31|28 |31|30|31|30|31|31|30|31|30|31|  |

|   |                             |  |կամ|  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |                             |  |29 |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|___|_____________________________|__|___|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|1. |ՀԱԷԿ        |էլեկտրական|մլն  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |էներգիա   |կՎտժ |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |__________|_____|  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |հզո-|առա  |ՄՎտ  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |րութ|վելա |     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |յուն|գույն|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |    |նվազա|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |    |գույն|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|___|____________|__________|_____|__|___|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|2. |ՀրազՋԷԿ     |էլեկտրական|մլն  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |էներգիա   |կՎտժ |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |__________|_____|  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |հզո |առա  |ՄՎտ  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |րութ|վելա |     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |յուն|գույն|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |    |նվազա|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |    |գույն|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|___|____________|__________|_____|__|___|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|3. |Հրազդան-5   |էլեկտրական|մլն  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |կայան       |էներգիա   |կՎտժ |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |__________|_____|  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |հզո |առա  |ՄՎտ  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |րութ|վելա |     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |յուն|գույն|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |    |նվազա|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |    |գույն|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|___|____________|__________|_____|__|___|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|4. |ԵրՋԷԿ       |էլեկտրական|մլն  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |էներգիա   |կՎտժ |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |__________|_____|  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |հզո |առա  |ՄՎտ  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |րութ|վելա |     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |յուն|գույն|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |    |նվազա|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |    |գույն|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|___|____________|__________|_____|__|___|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|5. |Սևան  -     |էլեկտրական|մլն  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |Հրազդանյան  |էներգիա   |կՎտժ |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |կասկադ      |__________|_____|  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |հզո |առա  |ՄՎտ  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |րութ|վելա |     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |յուն|գույն|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |    |նվազա|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |    |գույն|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|___|____________|__________|_____|__|___|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|6. |Որոտանի     |էլեկտրական|մլն  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |կասկադ      |էներգիա   |կՎտժ |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |__________|_____|  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |հզո |առա  |ՄՎտ  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |րութ|վելա |     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |յուն|գույն|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |    |նվազա|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |    |գույն|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|___|____________|__________|_____|__|___|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|7. |Փոքր ՀԷԿ-եր |էլեկտրական|մլն  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |էներգիա   |կՎտժ |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |__________|_____|  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |հզո |առա  |ՄՎտ  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |րութ|վելա |     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |յուն|գույն|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |    |նվազա|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |    |գույն|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|___|____________|__________|_____|__|___|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|8. |Ընդամենը    |էլեկտրական|մլն  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |կայաններ    |էներգիա   |կՎտժ |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |__________|_____|  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |հզո |առա  |ՄՎտ  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |րութ|վելա |     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |յուն|գույն|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |    |նվազա|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |    |գույն|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|___|____________|__________|_____|__|___|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|9. |Կայանների   |էլեկտրական|մլն  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |սեփական     |էներգիա   |կՎտժ |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |կարիքներ    |__________|_____|  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |հզո |առա  |ՄՎտ  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |րութ|վելա |     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |յուն|գույն|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |    |նվազա|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |    |գույն|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|___|____________|__________|_____|__|___|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|10.|էլեկտրական  |էլեկտրական|մլն  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |էներգիայի   |էներգիա   |կՎտժ |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |կորուստներ  |          |     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |հաղորդման   |          |     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |ցանցում     |          |     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|___|____________|__________|_____|__|___|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|11.|Արտահանում  |էլեկտրական|մլն  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |(Իրան,      |էներգիա   |կՎտժ |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |Վրաստան)    |__________|_____|  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |հզո |առա  |ՄՎտ  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |րութ|վելա |     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |յուն|գույն|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |    |նվազա|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |    |գույն|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|___|____________|__________|_____|__|___|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|12.|Ներկրում    |էլեկտրական|մլն  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |(Իրան,      |էներգիա   |կՎտժ |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |Վրաստան)    |__________|_____|  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |հզո |առա  |ՄՎտ  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |րութ|վելա |     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |յուն|գույն|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |    |նվազա|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |    |գույն|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|___|____________|__________|_____|__|___|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|13.|Բաշխող, այդ |էլեկտրական|մլն  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |թվում`      |էներգիա   |կՎտժ |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |__________|_____|  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |հզո |առա  |ՄՎտ  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |րութ|վելա |     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |յուն|գույն|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |    |նվազա|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |    |գույն|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|___|____________|__________|_____|__|___|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|1) |Արցախի      |էլեկտրական|մլն  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |Հանրապետու- |էներգիա   |կՎտժ |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |թյուն       |__________|_____|  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |հզո |առա  |ՄՎտ  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |րութ|վելա |     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |յուն|գույն|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |    |նվազա|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|   |            |    |գույն|     |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

._________________________________________________________________________.

 

1. Սույն հավելվածի աղյուսակի սյունակները կարող են տրոհվել բաղկացուցիչ մասերի` ըստ օրերի:

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
09.08.2017
N 344-Ն
Որոշում