Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1767-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

040.1091.110917

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 սեպտեմբերի 2017 թվականի N 1091-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1767-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1516-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման կենտրոն» գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1767-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 1-ին կետում «գյուղատնտեսության ոլորտի լիցենզավորման ապահովման բնագավառում`» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում`» բառերով.

i

2) 7-րդ կետում «սահմանված լիցենզիաներ, սերտիֆիկատներ և որակավորումներ տրամադրելու աշխատանքների կազմակերպումն է» բառերը փոխարինել «սահմանված լիցենզիաների, հավաստագրերի տրամադրման և ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովման աշխատանքների կազմակերպումն է:» բառերով.

3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրության` ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովում.

2) բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի` ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովում.

3) թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների, 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրության) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության` ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովում.

4) խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրության` ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովում.

5) Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 3808, բացառությամբ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 կպչուն ժապավենների)` ներմուծման լիցենզավորման գործընթացի ապահովում.

6) Հայաստանի Հանրապետությունում` անասնաբուժության բնագավառում օգտագործվող պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման և գրանցման հավաստագրերի տրամադրման աշխատանքների իրականացում.

7) սույն կետում նշված գործառույթներն իրականացնելու նպատակով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն:».

i

4) 11-րդ կետում «գյուղատնտեսության ոլորտի լիցենզավորման բնագավառում» բառերը փոխարինել «գյուղատնտեսության ոլորտում գործակալությանը վերապահված գործառույթներով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.09.2017
N 1091-Ն
Որոշում