«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ
ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
26 սեպտեմբերի 2016 թվականի N 37-Լ
ԿԱՆՈՆՆԵՐ RL 1-001 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ
(ԱՊՊԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ)
(7-րդ մաս)
3. Միջին կամ բարձր ռիսկային դասում գտնվող և վերջին 1460 պայմանագրային օրվա ընթացքում անընդմեջ ընդհանուր առմամբ (-4) դաս ստացած Ապահովադիրը վերջին բոնուսային դասի ստացման ամսաթվից ստանում է ԲՄ բազիսային դասը:
4. ԲՄ դասի հաշվարկն իրականացվում է ապահովադիրների վերաբերյալ Տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության հիման վրա:
5. ԲՄ դասին համապատասխանող գործակիցների մեծություններն են`
Աղյուսակ 6
.______________________________________________.
|ԲՄ ԽՈՒՄԲԸ |ԲՄ ԴԱՍԸ|ԲՄ ԳՈՐԾԱԿՑԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ|
|______________|_______|_______________________|
|ԲԱՐՁՐ ՌԻՍԿԱՅԻՆ|դաս 22 |250% |
| |_______|_______________________|
| |դաս 21 |250% |
| |_______|_______________________|
| |դաս 20 |250% |
| |_______|_______________________|
| |դաս 19 |200% |
|______________________________________________|
|______________________________________________|
|ՄԻՋԻՆ ՌԻՍԿԱՅԻՆ|դաս 18 |144% |
| |_______|_______________________|
| |դաս 17 |140% |
| |_______|_______________________|
| |դաս 16 |132% |
| |_______|_______________________|
| |դաս 15 |124% |
| |_______|_______________________|
| |դաս 14 |116% |
| |_______|_______________________|
| |դաս 13 |112% |
| |_______|_______________________|
| |դաս 12 |108% |
| |_______|_______________________|
| |դաս 11 |104% |
|______________________________________________|
|______________________________________________|
|ԲԱԶԻՍԱՅԻՆ |դաս 10 |100% |
|______________________________________________|
|______________________________________________|
|ՑԱԾՐ ՌԻՍԿԱՅԻՆ |դաս 9 |97% |
| |_______|_______________________|
| |դաս 8 |94% |
| |_______|_______________________|
| |դաս 7 |91% |
| |_______|_______________________|
| |դաս 6 |88% |
| |_______|_______________________|
| |դաս 5 |85% |
| |_______|_______________________|
| |դաս 4 |82% |
| |_______|_______________________|
| |դաս 3 |75% |
| |_______|_______________________|
| |դաս 2 |65% |
| |_______|_______________________|
| |դաս 1 |50% |
.______________________________________________.
6. Ապահովադրի ԲՄ դասի հաշվարկման ժամանակ սույն գլխով սահմանված հանգամանքները հիմք են ընդունվում` անկախ ավտոտրանսպորտային միջոցի կամ ապահովագրական ընկերության փոփոխման հանգամանքից:
ԳԼՈՒԽ 6. |
ԲՅՈՒՐՈՅԻ ԱՆԴԱՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ |
7. Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունները սույն կանոններով հաստատված սահմանաչափի նվազագույն և առավելագույն միջակայքում ինքնուրույն են ընտրում ԱՊՊԱ ոլորտում կիրառվող հիմնական ապահովագրավճարի չափը` դրա գործողության մեջ մտնելուց առնվազն 10 օր առաջ այդ մասին գրավոր տեղեկացնելով Բյուրոյին:
8. Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերություններն անձամբ կամ իրենց ներկայացուցիչների` ներառյալ ապահովագրական գործակալների միջոցով իրավունք չունեն ԱՊՊԱ պայմանագրի համար սույն կանոնների համաձայն հաշվարկված վերջնական ապահովագրավճարների նկատմամբ կիրառել որևէ ուղղակի և անուղղակի զեղչեր` ներառյալ տրամադրել ԱՊՊԱ պայմանագրի կնքմանը ուղեկցող ցանկացած անհատույց կամ զեղչված գնով ծառայություններ կամ նվերներ:
9. Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերություններն սույն կանոններով նախատեսված պայմանների շրջանակներում ինքնուրույն են որոշում և սահմանում ապահովագրավճարների տարաժամկետ վճարման հնարավորությունները և կարգը:
10. Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերություններն իրենց պաշտոնական ինտերնետային կայքում մշտապես հրապարակում են տվյալ պահի դրությամբ իրենց կողմից կիրառվող`
1) հիմնական և բազային ԱՊՊԱ ապահովագրավճարների չափերը,
2) ԱՊՊԱ ապահովագրավճարի տարաժամկետ վճարման հնարավորությունները,
3) ԱՊՊԱ ապահովագրավճարի էլեկտրոնային հաշվիչը, որով ցանկացած անձ կկարողանա սույն հավելվածով նախատեսված` ապահովագրավճարի մեծության վրա ազդող պայմանների մուտքագրմամբ հաշվարկել տվյալ ապահովագրական ընկերությունից ձեռքբերվող ԱՊՊԱ պայմանագրի ապահովագրավճարի չափը:
ԳԼՈՒԽ 7. |
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
11. Ապահովադրի` սույն հավելվածին համապատասխան ԲՄ դասի հաշվարկման ժամանակ նրա` մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը ձևավորված ապահովագրական պատմությունը հաշվի է առնվում հետևյալ կանոններին համապատասխան.
1) 2012 թվականի դեկտեմբերի 31-ից հետո ուժի մեջ մտած որևէ ԱՊՊԱ պայմանագրում որպես լիազորված տիրապետող (ներառյալ` վարելու իրավունք ունեցող ապահովադիր) չնշված անձանց համար մինչև սույն հավելվածն ուժի մեջ մտնելը ձևավորված ողջ ապահովագրական պատմության նկատմամբ կիրառվում են սույն հավելվածի դրույթները,
2) 2012 թվականի դեկտեմբերի 31-ից հետո ուժի մեջ մտած որևէ ԱՊՊԱ պայմանագրում որպես լիազորված տիրապետող (ներառյալ` վարելու իրավունք ունեցող ապահովադիր) նշված անձանց համար որպես լիազորված տիրապետող հաշվարկված ԲՄ դասը մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը վերջին անգամ փոխվելու կամ ԲՄ դաս ստանալու օրը համարվում է իբրև սույն հավելվածով նախատեսված` ապահովադրի դասի վերջին վերահաշվարկման օր, իսկ որպես լիազորված տիրապետող ստացած ԲՄ դասը` իբրև ապահովադրի վերջին անգամ վերահաշվարկված ԲՄ դաս` այդ օրվանից հետո ընկած ժամանակահատվածի նկատմամբ կիրառելով սույն հավելվածի դրույթները,
3) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված անձանց համար սույն հավելվածի 7-րդ կետով նախատեսված օրերի քանակի մեջ հաշվարկվում են այդ անձանց` մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը վերջին անգամ մալուս ստանալու օրվան հաջորդող օրվանից հետո ընկած պայմանագրային օրերը:
12. Ապահովադիրների որոշակի խմբի համար, ի լրումն սույն հավելվածով սահմանված կարգով հաշվարկված ԲՄ դասի, տրամադրվում է մեկանգամյա արտոնություն` համաձայն ենթահավելված 3.1-ի:
Ենթահավելված 3.1
«ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ»
կանոնների
1. 2016 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ սույն կանոնների հավելված 3-ի համաձայն հաշվարկված ԲՄ դասերը 2016 թվականի դեկտեմբերի 12-ին սույն կանոնների ուժով հետևյալ պահանջներին բավարարող ապահովադիրների համար նվազեցվում են 4 դասով, բայց ոչ պակաս, քան բազիսային ԲՄ դասը.
1) տվյալ ապահովադիրն 2016 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ ունի (ունեցել է) կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր, որում որպես օգտագործման նպատակ նշված է «հանրային տրանսպորտ» կամ «տաքսի»,
2) տվյալ ապահովադրի կողմից կնքված և 2016 թվականի օգոստոսի 31-ին գործողության մեջ եղած ԱՊՊԱ պայմանագրով (պայմանագրերով) ապահովագրված է եղել մեկից ավելի ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը:
2. Բյուրոն Ապահովագրողներին տրամադրում է սույն ենթահավելվածի 1-ին կետով սահմանված պահանջներին բավարարող ապահովադիրների ցանկը (այսուհետ` Ցանկ), ինչպես նաև դրանցում կատարված փոփոխությունները և լրացումները:
3. Մինչև սույն ենթահավելվածի 1-ին կետով նախատեսված նվազեցումն ավտոմատ իրականացնող տեխնիկածրագրային փոփոխությունների ներդրումը Ցանկում ներառված ապահովադիրների համար սույն կանոններով նախատեսված արտոնություններն Ապահովագրողները հաշվարկում են ինքնուրույն` Տեղեկատվական համակարգից ստացված ԲՄ դասը նվազեցնելով 4 դասով, բայց ոչ պակաս, քան բազիսային ԲՄ դասը և նվազեցված դասերն արտացոլելով վերջինների հետ կնքվող ԱՊՊԱ պայմանագրերում: Սույն ենթահավելվածի 1-ին կետով նախատեսված նվազեցումն ավտոմատ իրականացնող տեխնիկածրագրային փոփոխությունների ներդրման պահից (ինչի մասին Բյուրոյի գործադիր տնօրենը գրավոր իրազեկում է Ապահովագրողներին) ԱՊՊԱ պայմանագրում պետք է արտացոլվեն ԱՊՊԱ տեղեկատվական համակարգից ստացված ԲՄ դասերն` առանց որևէ ինքնուրույն նվազեցումների իրականացման:
4. Մինչև սույն ենթահավելվածի 1-ին կետով նախատեսված նվազեցումն ավտոմատ իրականացնող տեխնիկածրագրային փոփոխությունների ներդրումը Ապահովագրողների կողմից Ցանկում ներառված անձանց հետ ԱՊՊԱ պայմանագրեր կնքելիս սույն գլխով նախատեսված կարգով և արտոնության չափով Տեղեկատվական համակարգից ստացված ԲՄ դասի ինքնուրույնաբար նվազեցումը և դրա ԱՊՊԱ պայմանագրում արտացոլումը չի դիտարկվում որպես սույն կանոնների խախտում:
Հավելված 4
«ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ»
կանոնների
ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԻՄՔԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ՊԱՀԸ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
._________________________________________________________________________.
|N |ԱՊՊԱ պայմանագրի |ԱՊՊԱ պայմանագրի |ՊԿԱ-ին |ԱՊՊԱ պայմանագրով |
| |վաղաժամկետ |վաղաժամկետ դադարման|ներկայացվող|նախատեսված |
| |դադարեցման |պահը |փաստաթղթերի|ապահովագրավճարի |
| |հիմքը | |ցանկը |համապատասխան մասի |
| | | | |վերադարձման և |
| | | | |դրա հաշվարկման |
| | | | |կարգն ու |
| | | | |պայմանները |
|___|__________________|___________________|___________|__________________|
|1. |Հայաստանի |Համապատասխան հիմքն |1. ԱՊՊԱ |Վերադարձվում է |
| |Հանրապետության |ի հայտ գալու պահին |պայմանագրի |պայմանագրի |
| |իրավասու պետական | |վաղաժամկետ |գործողության |
| |մարմնի կողմից | |դադարեցման |չլրացած ժամկետի |
| |Ավտոտրանսպորտային | |վերաբերյալ |համար վճարված |
| |միջոցի նկատմամբ | |գրավոր |ապահովագրավճարը` |
| |սեփականության | |դիմում, |(պայմանագրով |
| |իրավունքը գրանցվել| |2. |նախատեսված |
| |է Ապահովադրից | |Դադարեցման |ապահովագրավճար * |
| |տարբերվող այլ անձի| |համապատաս- |պայմանագրի |
| |անունով` | |խան հիմքը |չլրացած ժամկետի |
| |բացառությամբ եթե | |հավաստող |օրեր/պայմանագրի |
| |Ապահովադիրը | |փաստա- |գործողության |
| |ֆինանսական | |թուղթը, եթե|օրեր) - |
| |վարձակալության | |դրան ՊԿԱ-ն |պայմանագրի գծով |
| |(լիզինգի) | |չի |չվճարված |
| |պայմանագրով տվյալ | |տիրապետում`|ապահովագրավճար: |
| |ավտոտրանսպորտային | |ներառյալ |Ընդ որում` |
| |միջոցի վարձակալն | |Տեղեկատվա- |գործողության |
| |է: Եթե Ապահովադիրը| |կան |չլրացած ժամկետը |
| |Ավտոտրանսպորտային | |համակարգից |հաշվարկվում է |
| |միջոցի ֆինանսական | |հարցում |համապատասխան |
| |վարձակալության | |կատարելու |գրավոր դիմում |
| |(լիզինգի) | |կամ ԱՊՊԱ |ՊԿԱ-ին |
| |պայմանագրով | |համակարգում|ներկայացնելու |
| |վարձակալն է, ապա | |այլ կերպ |օրվանից սկսած, |
| |ԱՊՊԱ պայմանագրի | |ստանալու |սակայն |
| |գործողությունը | |միջոցով, |համապատասխան |
| |վաղաժամկետ | |3. Ներկայա-|հիմքն ի հայտ |
| |դադարում է այն | |ցուցչի |գալու օրվանից ոչ |
| |դեպքում, եթե | |միջոցով |շուտ |
| |դադարել է | |դիմումը | |
| |ֆինանսական | |ներկայացնե-| |
| |վարձակալության | |լիս` նաև | |
| |(լիզինգի) | |ներկայա- | |
| |պայմանագիրը, և | |ցուցչի | |
| |Ավտոտրանսպորտային | |պատշաճ | |
| |միջոցի նկատմամբ | |լիազորված | |
| |սեփականության | |լինելը | |
| |իրավունքը չի | |հավաստող | |
| |գրանցվել | |փաստաթղթերը| |
| |Ապահովադրի անունով| | | |
| |կամ գրանցվելուց | | | |
| |հետո օտարվել է այլ| | | |
| |անձի | | | |
|___|__________________|___________________| | |
|2. |Ավտոտրանսպորտային |Ավտոտրանսպորտային | | |
| |միջոցը հանվել է |միջոցը հաշվառումից | | |
| |(ներառյալ` |հանելու օրվան | | |
| |ժամանակավոր) |հաջորդող օրը` | | |
| |հաշվառումից |բացառությամբ | | |
| | |խոտանման հիմքով | | |
| | |հաշվառումից | | |
| | |հանվելու, | | |
| | |հաշվառումից | | |
| | |ժամանակավոր | | |
| | |հանվելու, ինչպես | | |
| | |նաև հաշվառումից | | |
| | |հանվելու այնպիսի | | |
| | |դեպքերի, երբ նույն | | |
| | |պահին | | |
| | |ավտոտրանսպորտային | | |
| | |միջոցը հաշվառվում է| | |
| | |այլ անձի անվամբ | | |
| | |(անվանմամբ), որոնց | | |
| | |դեպքում պայմանագիրը| | |
| | |վաղաժամկետ դադարում| | |
| | |է ավտոտրանսպորտային| | |
| | |միջոցը հաշվառումից | | |
| | |հանվելու պահին | | |
|___|__________________|___________________|___________| |
|3. |ՊԿԱ-ն լուծարվել է,|Համապատասխան հիմքն |1. ԱՊՊԱ | |
| |և Ապահովադիրը չի |ի հայտ գալու պահին |պայմանագրի | |
| |ցանկանում | |վաղաժամկետ | |
| |պայմանագիրը | |դադարեցման | |
| |շարունակել այն | |վերաբերյալ | |
| |ապահովագրական | |գրավոր | |
| |ընկերության հետ, | |դիմում, | |
| |որին ՊԿԱ-ն | |2. Ներկայա-| |
| |փոխանցում է | |ցուցչի | |
| |ապահովագրական | |միջոցով | |
| |պորտֆելը | |դիմումը | |
| | | |ներկայացնե-| |
| | | |լիս` նաև | |
| | | |ներկայա- | |
| | | |ցուցչի | |
| | | |պատշաճ | |
| | | |լիազորված | |
| | | |լինելը | |
| | | |հավաստող | |
| | | |փաստաթղթերը| |
|___|__________________| | | |
|4. |Օրենքով նախատեսված| | | |
| |դեպքերում ՊԿԱ-ն իր| | | |
| |ապահովագրական | | | |
| |պորտֆելը փոխանցում| | | |
| |է այլ | | | |
| |ապահովագրական | | | |
| |ընկերության, և | | | |
| |Ապահովադիրը չի | | | |
| |ցանկանում | | | |
| |պայմանագիրը | | | |
| |շարունակել այդ | | | |
| |ապահովագրական | | | |
| |ընկերության հետ | | | |
|___|__________________| |___________| |
|5. |Պայմանագրի ուժի | |1. ԱՊՊԱ | |
| |մեջ մտնելուց հետո | |պայմանագրի | |
| |վերացել է ԱՊՊԱ | |վաղաժամկետ | |
| |պատահարի վրա | |դադարեցման | |
| |հասնելու | |վերաբերյալ | |
| |հնարավորությունը, | |գրավոր | |
| |և ապահովագրական | |դիմում | |
| |ռիսկի գոյությունը | |2. ԱՊՊԱ | |
| |դադարել է ԱՊՊԱ | |պատահարի | |
| |պատահարից տարբեր | |վրա | |
| |այլ հանգամանքների | |հասնելու | |
| |բերումով | |հնարավորու-| |
| | | |թյան | |
| | | |կամ ապահովա| |
| | | |գրական | |
| | | |ռիսկի | |
| | | |գոյության | |
| | | |վերացումը | |
| | | |հիմնավորող | |
| | | |փաստաթղթեր,| |
| | | |եթե դրանց | |
| | | |ՊԿԱ-ն չի | |
| | | |տիրապետում,| |
| | | |3. Ներկայա-| |
| | | |ցուցչի | |
| | | |միջոցով | |
| | | |դիմումը | |
| | | |ներկայաց- | |
| | | |նելիս` նաև | |
| | | |ներկայա- | |
| | | |ցուցչի | |
| | | |պատշաճ | |
| | | |լիազորված | |
| | | |լինելը | |
| | | |հավաստող | |
| | | |փաստաթղթերը| |
|___|__________________|___________________|___________|__________________|
|6. |Ապահովադրի |Ապահովադրի կամ նրա |1. ԱՊՊԱ |Վերադարձվում է |
| |պահանջով |ներկայացուցչի |պայմանագրի |պայմանագրի |
| | |դիմումի մեջ նշված |վաղաժամկետ |գործողության |
| | |օրը, բայց ոչ շուտ, |դադարեցման |չլրացած ժամկետի |
| | |քան դիմումի |վերաբերյալ |համար վճարված |
| | |ներկայացման |գրավոր |ապահովագրավճարը` |
| | |ամսաթվին հաջորդող |դիմում, |հաշվարկման ժամանակ|
| | |օրը |2. Ներկայա-|որպես հիմք |
| | | |ցուցչի |ընդունելով |
| | | |միջոցով |պայմանագրով |
| | | |դիմումը |նախատեսված |
| | | |ներկայացնե-|ապահովագրավճարի |
| | | |լիս` նաև |80%-ը` |
| | | |ներկայա- |(պայմանագրով |
| | | |ցուցչի |նախատեսված |
| | | |պատշաճ |ապահովագրավճար * |
| | | |լիազորված |80% / պայմանագրի |
| | | |լինելը |գործողության օրեր)|
| | | |հավաստող |* պայմանագրի |
| | | |փաստաթղթերը|չլրացած օրեր |
| | | | |- պայմանագրի գծով |
| | | | |չվճարված |
| | | | |ապահովագրավճար: |
| | | | |Ընդ որում` |
| | | | |գործողության |
| | | | |չլրացած ժամկետը |
| | | | |հաշվարկվում է |
| | | | |պայմանագրի |
| | | | |գործողության |
| | | | |դադարեցման օրվանից|
| | | | |սկսած: ՊԿԱ-ն |
| | | | |իրավունք ունի իր |
| | | | |հայեցողությամբ |
| | | | |սույն հաշվարկում |
| | | | |80%-ի փոխարեն հիմք|
| | | | |ընդունել |
| | | | |ապահովագրավճարի |
| | | | |80-ից ավելի բարձր`|
| | | | |մինչև 100%-ը |
| | | | |ներառյալ: |
|___|__________________|___________________|___________|__________________|
|7. |ՊԿԱ-ի պահանջով, |ՊԿԱ-ի կողմից | - |Վերադարձվում է |
| |եթե Ապահովադիրը |խախտումը | |պայմանագրի |
| |թույլ է տվել սույն|հայտնաբերելու պահից| |գործողության |
| |կանոնների էական |եռամսյա ժամկետում` | |չլրացած ժամկետի |
| |խախտում: Ընդ |նրա պահանջը | |համար վճարված |
| |որում, ՊԿԱ-ն |ներկայացվելուց | |ապահովագրավճարի և |
| |իրավունք չունի |անմիջապես հետո | |այդ պայմանագրով |
| |պահանջելու | | |ՊԿԱ-ի կողմից |
| |վաղաժամկետ լուծել | | |վճարված |
| |պայմանագիրը, եթե | | |ապահովագրական |
| |Ապահովադիրը խախտել| | |հատուցումների |
| |է սույն կանոնների | | |դրական |
| |42-րդ կետով | | |տարբերությունը` |
| |սահմանված պահանջը,| | |(պայմանագրով |
| |սակայն արդեն | | |նախատեսված |
| |վերացել են | | |ապահովագրավճար * |
| |ապահովագրական | | |պայմանագրի չլրացած|
| |ռիսկի մեծացման վրա| | |ժամկետի օրեր / |
| |որակապես ազդող | | |պայմանագրի |
| |փոփոխությունները, | | |գործողության օրեր)|
| |ինչպես նաև եթե | | |- պայմանագրի գծով |
| |Ապահովադրի կողմից | | |չվճարված |
| |պայմանագրով | | |ապահովագրավճար - |
| |ստանձնած պարտավո- | | |տվյալ պայմանագրով |
| |րությունների | | |կատարված |
| |խախտումը կատարվել | | |հատուցումների |
| |է ոչ իր մեղքով | | |գումար: Ընդ |
| | | | |որում` |
| | | | |գործողության |
| | | | |չլրացած ժամկետը |
| | | | |հաշվարկվում է |
| | | | |պայմանագրի |
| | | | |գործողության |
| | | | |դադարեցման օրվանից|
| | | | |սկսած |
|___|__________________|___________________|___________|__________________|
|8. |Ապահովադրի |Ապահովադրի կողմից |1. ԱՊՊԱ |Վերադարձվում է |
| |պահանջով, եթե |նման խախտումը |պայմանագրի |հետևյալ |
| |ՊԿԱ-ն թույլ է տվել|հայտնաբերելու պահից|վաղաժամկետ |մեծություններից |
| |պայմանագրի |եռամսյա ժամկետում` |դադարեցման |առավելագույնը` |
| |պայմանների էական |նրա պահանջը |վերաբերյալ |1. վճարված |
| |խախտում |ներկայացվելուց |գրավոր |ապահովագրավճարներ |
| | |անմիջապես հետո |դիմում` |և այդ պայմանագրով|
| | | |հիմնավորե- |ՊԿԱ-ի կողմից |
| | | |լով ՊԿԱ-ի |վճարված |
| | | |կողմից |ապահովագրական |
| | | |կատարված |հատուցումների |
| | | |խախտում- |դրական |
| | | |ները, |տարբերությունը, |
| | | |2. Ներկայա-|կամ |
| | | |ցուցչի |2. պայմանագրի |
| | | |միջոցով |գործողության |
| | | |դիմումը |չլրացած ժամկետի |
| | | |ներկայաց- |համար վճարված |
| | | |նելիս` նաև |ապահովագրավճարը` |
| | | |ներկայացուց|(պայմանագրով |
| | | |չի պատշաճ |նախատեսված |
| | | |լիազորված |ապահովագրավճար * |
| | | |լինելը |պայմանագրի չլրացած|
| | | |հավաստող |ժամկետի օրեր / |
| | | |փաստաթղթերը|պայմանագրի |
| | | | |գործողության օրեր)|
| | | | |- Ապահովադրի |
| | | | |կողմից չվճարված |
| | | | |ապահովագրավճար: |
| | | | |Ընդ որում` |
| | | | |գործողության |
| | | | |չլրացած ժամկետը |
| | | | |հաշվարկվում է |
| | | | |պայմանագրի |
| | | | |գործողության |
| | | | |դադարեցման օրվանից|
| | | | |սկսած: Այն |
| | | | |դեպքում, երբ |
| | | | |պայմանագրի լուծման|
| | | | |հիմք հանդիսացած |
| | | | |խախտումը |
| | | | |պայմանագրով |
| | | | |վճարման ենթակա |
| | | | |հատուցման ոչ լրիվ |
| | | | |կատարումն է (այն |
| | | | |է` սույն կանոնների|
| | | | |խախտմամբ` |
| | | | |սահմանված |
| | | | |ժամկետում վճարման |
| | | | |ենթակա գումարի |
| | | | |չվճարումը կամ ոչ |
| | | | |ամբողջական |
| | | | |վճարումը), ապա |
| | | | |Ապահովադիրն |
| | | | |իրավունք ունի հետ |
| | | | |ստանալու վճարված |
| | | | |ապահովագրավճարներն|
| | | | |ամբողջությամբ: |
|___|__________________|___________________|___________|__________________|
|9. |ՊԿԱ-ի պահանջով, |ՊԿԱ-ի պահանջով` | - |Ապահովագրավճարները|
| |եթե պայմանագիրը |անմիջապես | |վերադարձման ենթակա|
| |կնքելուց հետո պարզ| | |չեն |
| |է դարձել, որ | | | |
| |Ապահովադիրը | | | |
| |պայմանագիրը | | | |
| |կնքելիս ՊԿԱ-ին | | | |
| |(լիազորված անձին | | | |
| |կամ ապահովագրական | | | |
| |գործակալին) | | | |
| |ներկայացրել է | | | |
| |ակնհայտ սխալ, | | | |
| |ապակողմնորոշիչ, | | | |
| |կեղծ կամ ոչ | | | |
| |ամբողջական | | | |
| |տեղեկություններ | | | |
| |պատահարի տեղի | | | |
| |ունենալու և դրա | | | |
| |արդյունքում | | | |
| |հնարավոր վնասի | | | |
| |չափը որոշելու | | | |
| |համար էական | | | |
| |նշանակություն | | | |
| |ունեցող | | | |
| |հանգամանքների | | | |
| |երևան գալու` իրեն| | | |
| |հայտնի | | | |
| |հավանականության | | | |
| |վերաբերյալ: Ընդ | | | |
| |որում, ՊԿԱ-ն չի | | | |
| |կարող օգտվել նշված| | | |
| |իր իրավունքից, եթե| | | |
| |պայմանագրի կնքման | | | |
| |պահին նա գիտեր կամ| | | |
| |կարող էր իմանալ, | | | |
| |որ Ապահովադրի | | | |
| |կողմից ներկայացվել| | | |
| |են ապակողմնորոշիչ,| | | |
| |կեղծ կամ ոչ | | | |
| |ամբողջական | | | |
| |տեղեկություններ, | | | |
| |կամ պայմանագիրը | | | |
| |կնքվել է Վկայագրի | | | |
| |համապատասխան | | | |
| |մասերում | | | |
| |տեղեկատվության | | | |
| |բացակայության | | | |
| |պայմաններում, | | | |
| |ինչպես նաև | | | |
| |Օրենքով նախատեսված| | | |
| |այլ դեպքերում | | | |
|___|__________________|___________________|___________|__________________|
|10.|Ապահովադրի |Ապահովադրի |1. ԱՊՊԱ |Վերադարձվում է |
| |պահանջով, եթե |պահանջով` |պայմանագրի |պայմանագրի |
| |ՊԿԱ-ն սահմանված |անմիջապես |վաղաժամկետ |գործողության |
| |կարգով ծանուցել է | |դադարեցման |չլրացած ժամկետի |
| |սույն կանոնների | |վերաբերյալ |համար վճարված |
| |դրույթների | |գրավոր |ապահովագրավճարը` |
| |փոփոխման մասին և | |դիմում, |(պայմանագրով |
| |Ապահովադիրը | |2. Ներկայա-|նախատեսված |
| |համաձայն չէ | |ցուցչի |ապահովագրավճար * |
| |կատարված | |միջոցով |պայմանագրի չլրացած|
| |փոփոխություններին | |դիմումը |ժամկետի օրեր / |
| | | |ներկայացնե-|պայմանագրի |
| | | |լիս` նաև |գործողության օրեր)|
| | | |ներկայացուց|- պայմանագրի գծով |
| | | |չի պատշաճ |չվճարված |
| | | |լիազորված |ապահովագրավճար: |
| | | |լինելը |Ընդ որում` |
| | | |հավաստող |գործողության |
| | | |փաստաթղթերը|չլրացած ժամկետը |
| | | | |հաշվարկվում է |
| | | | |պայմանագրի |
| | | | |գործողության |
| | | | |դադարեցման օրվանից|
| | | | |սկսած |
|___|__________________|___________________|___________| |
|11.|Վկայագրով |ՊԿԱ-ի կողմից | - | |
| |նախատեսված |ուղարկված ծանուցման| | |
| |ապահովագրավճարի |մեջ նշված ամսաթվից,| | |
| |(ապահովագրավճարի |բայց ոչ շուտ, քան | | |
| |առաջին կամ |Ապահովագրավճարի | | |
| |հերթական մասի) |(ապահովագրավճարի | | |
| |վճարումն |հերթական մասի) | | |
| |Ապահովադրի կողմից |չվճարման | | |
| |կետանցվել է և |(կետանցման) օրվանը | | |
| |ՊԿԱ-ն |հաջորդող օրվանից | | |
| |ապահովագրավճարի | | | |
| |առաջին կամ | | | |
| |հերթական մասի | | | |
| |վճարման | | | |
| |վերջնաժամկետից կամ| | | |
| |լրացուցիչ ժամկետի | | | |
| |ավարտից ոչ շուտ, | | | |
| |քան քսան և ոչ | | | |
| |ուշ, քան տասն | | | |
| |(ապահովագրավճարի | | | |
| |առաջին մասի | | | |
| |դեպքում` մեկ) օր | | | |
| |առաջ ուղարկել է | | | |
| |հիշեցում-ծանուցում| | | |
| |(համաձայն սույն | | | |
| |կանոնների ձև | | | |
| |1.2-ի) | | | |
| |Ապահովադրին` | | | |
| |ապահովագրավճարի | | | |
| |հերթական մասը | | | |
| |վճարելու | | | |
| |անհրաժեշտության և | | | |
| |չվճարելու դեպքում,| | | |
| |որպես հետևանք | | | |
| |ԱՊՊԱ պայմանագրի | | | |
| |վաղաժամկետ | | | |
| |դադարեցման մասին | | | |
|___|_____________________________________________________________________|
|12.|Օրենքով նախատեսված այլ դեպքերում և կարգով |
|_________________________________________________________________________|
|Ապահովագրավճարի վերադարձման կարգն ու ժամկետները |
|_________________________________________________________________________|
|ՊԿԱ-ն սույն հավելվածով նախատեսված դեպքերում ապահովագրավճարի համապատասխան |
|մասի վերադարձման պարտավորության ծագման դեպքում պարտավոր է վաղաժամկետ |
|դադարեցման դիմումի ստացման և ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման |
|ամսաթվերից ավելի ուշ ամսաթվից սկսած 2 աշխատանքային օրվա ընթացքում |
|վերադարձնել ապահովագրավճարի համապատասխան մասը և Ապահովադրին ծանուցել |
|(տրամադրել) վաղաժամկետ դադարեցման արդյունքում վերադարձվող ապահովագրավճարի|
|հաշվարկը-ծանուցումը, որը պետք է առնվազն պարունակի սույն կանոնների Ձև |
|1.3-ով նախատեսված տեղեկատվությունը: |
._________________________________________________________________________.
ՀԱՎԵԼՎԱԾ 5.
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻՆ ԿՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ
Պարզեցված հատուցումների գործընթացի դեպքում
._________________________________________________________________________.
|ԴՍԱ-ին ներկայացվող փաստաթղթերի ցանկը |
|_________________________________________________________________________|
|Տուժողի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը |
|_________________________________________________________________________|
|Ավտոտրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթի |
|բնօրինակը |
|_________________________________________________________________________|
|Իրավահաջորդությունը հիմնավորող օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի |
|բնօրինակը կամ դրա` նոտարապես հաստատված պատճենը, եթե ԴՍԱ-ին դիմել է տուժող|
|իրավահաջորդը |
|_________________________________________________________________________|
|Ներկայացուցչի միջոցով գրավոր դիմում ներկայացվելու դեպքում` լիազորված |
|անձ լինելու փաստը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ դրա` նոտարապես |
|հաստատված պատճենը և լիազորված անձի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը |
|_________________________________________________________________________|
|Լրացման հրահանգին համապատասխան լրացված համաձայնեցված հայտարարագրի |
|բնօրինակը, բացառությամբ եթե համաձայնեցված հայտարարագիրը լրացվել է |
|համապատասխան էլեկտրոնային ծրագրի միջոցով (ընդ որում` եթե որևէ փաստաթղթի |
|բացակայության հիմքով համաձայնեցված հայտարարագրի համապատասխան տողում գծիկ |
|դրված, ապա սույն կանոնների համաձայն այն համարվում է պատշաճ լրացված) |
|_________________________________________________________________________|
|Ապահովագրական պատահարի վայրում իրականացված լուսանկարները և (կամ) |
|տեսանյութերը |
|_________________________________________________________________________|
|Սույն կանոններով սահմանված ժամկետում դիմելու և (կամ) փաստաթղթեր |
|ներկայացնելու անհնարինության կամ տեղյակ չլինելու հանգամանքները հիմնավորող|
|փաստաթղթերի կամ այլ ապացույցների բնօրինակները կամ պատճենները |
._________________________________________________________________________.
Ստանդարտ հատուցման գործընթաց 1-ի դեպքում
._________________________________________________________________________.
|ԴՍԱ-ին ներկայացվող փաստաթղթերի ցանկը |
|_________________________________________________________________________|
|Տուժողի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը |
|_________________________________________________________________________|
|Ավտոտրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթի |
|բնօրինակը |
|_________________________________________________________________________|
|Իրավահաջորդությունը հիմնավորող օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի |
|բնօրինակը կամ դրա` նոտարապես հաստատված պատճեն, եթե ԴՍԱ-ին դիմել է տուժողի|
|իրավահաջորդը |
|_________________________________________________________________________|
|Ներկայացուցչի միջոցով գրավոր դիմում ներկայացվելու դեպքում` լիազորված |
|անձ լինելու փաստը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ դրա` նոտարապես |
|հաստատված պատճեն և լիազորված անձի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը |
|_________________________________________________________________________|
|Ապահովագրական պատահարի վայրում իրականացված լուսանկարները և (կամ) |
|տեսանյութերը (առկայության դեպքում) |
|_________________________________________________________________________|
|Ելակետ 1-ի և Ելակետ 2-ի պատճենները (լուսապատճենները) |
|_________________________________________________________________________|
|Ավտոտրանսպորտային միջոցից բացի այլ գույքին պատճառված վնասի հատուցման |
|գծով` այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերի, |
|իսկ գույքը կորած լինելու դեպքում` նաև կորած լինելը հավաստող փաստաթղթերի |
|և (կամ) նյութերի բնօրինակները կամ դրանց` նոտարապես հաստատված պատճենները |
|_________________________________________________________________________|
|Սույն կանոններով սահմանված կարգով եռամսյա ժամկետում դիմելու և (կամ) |
|փաստաթղթեր ներկայացնելու անհնարինության կամ տեղյակ չլինելու հանգամանքները|
|հիմնավորող փաստաթղթերի կամ այլ ապացույցների բնօրինակները կամ պատճենները |
._________________________________________________________________________.
Ստանդարտ հատուցման գործընթաց 2-ի դեպքում
._________________________________________________________________________.
|ԴՍԱ-ին ներկայացվող փաստաթղթերի ցանկը |
|_________________________________________________________________________|
|Տուժողի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը |
|_________________________________________________________________________|
|Ավտոտրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթի |
|բնօրինակը |
|_________________________________________________________________________|
|Իրավահաջորդությունը հիմնավորող օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի |
|բնօրինակը կամ դրա` նոտարապես հաստատված պատճեն, եթե ԴՍԱ-ին դիմել է տուժողի|
|իրավահաջորդը |
|_________________________________________________________________________|
|Ներկայացուցչի միջոցով գրավոր դիմում ներկայացվելու դեպքում` լիազորված |
|անձ լինելու փաստը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ դրա` նոտարապես |
|հաստատված պատճենը և լիազորված անձի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը |
|_________________________________________________________________________|
|Ապահովագրական պատահարի գծով հարուցված գործով օրինական ուժի մեջ մտած |
|գործն ըստ էության լուծող դատական ակտի բնօրինակը կամ պատճենը, իսկ վերջինի |
|բացակայության դեպքում` պատահարի գծով կազմված հետևյալ փաստաթղթերից որևէ |
|մեկի և (առկայության դեպքում) դրա հիմքում ընկած փաստաթղթերի (դեպքի վայրի |
|սխեմա, բացատրություններ, փորձագիտական եզրակացություն) բնօրինակները կամ |
|պատճենները` քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական գործը կարճելու |
|և քրեական հետապնդումը դադարեցնելու կամ Հայաստանի Հանրապետության քրեական |
|դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին (հայտնի չէ անձը, որը|
|գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ) կամ 2-րդ (մեղադրյալը թաքնվել է |
|քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ|
|կետով սահմանված հիմքով քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշում |
|կամ վարչական վարույթ իրականացնող մարմնի կողմից ընդունված եզրակացություն |
|կամ որոշում |
|_________________________________________________________________________|
|Ավտոտրանսպորտային միջոցից բացի այլ գույքին պատճառված վնասի հատուցման |
|գծով` այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերի, |
|իսկ գույքը կորած լինելու դեպքում` նաև կորած լինելը հավաստող փաստաթղթերի |
|և (կամ) նյութերի բնօրինակները կամ դրանց` նոտարապես հաստատված պատճենները |
|_________________________________________________________________________|
|Տուժողի առողջությանը պատճառված վնասների հատուցման համար` |
|_________________________________________________________________________|
|1) տուժողի կողմից ստացված վնասվածքների վերաբերյալ եզրահանգումը պարունակող|
|դատաբժշկական (բժշկական) փորձաքննության ակտի (եզրակացության) բնօրինակը, |
|բացառությամբ այն դեպքերի, երբ քրեական հետապնդում իրականացնող մարմնի |
|եզրակացությունը կամ գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած |
|դատական ակտը վկայակոչում է դատաբժշկական փորձաքննության (եզրակացության) |
|արդյունքները, |
|2.1) ամբուլատոր բժշկական օգնության դեպքում` ամբուլատոր քարտից քաղվածքի |
|և (կամ) բժշկական տեղեկանքի և (կամ) կոնսուլտացիոն թերթիկի և (կամ) բժշկի|
|եզրակացության բնօրինակը, |
|2.2) ստացիոնար բժշկական օգնության դեպքում` ստացիոնար քարտից քաղվածքի |
|(էպիկրիզի) բնօրինակը և հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման |
|ծավալների հաշվառման ձևի (ձև 0001) բնօրինակները |
|3) միասնական էլեկտրոնային համակարգով պատշաճ կերպով դուրս գրված հաշիվ |
|կամ բուժհաստատության ղեկավարի և գլխավոր հաշվապահի կողմից ստորագրված և |
|կնքված (կնիքի առկայության դեպքում) թղթային հաշիվ, որոնցում պետք է |
|արտացոլված լինեն նաև բժշկական ծառայություն ստացած անձի անունը, ազգանունը|
|և մատուցված բժշկական ծառայության տեսակը, իսկ առողջությանը պատճառված |
|վնասների գծով տուժողի կամ երրորդ անձի կողմից արդեն իսկ վճարում կատարված |
|լինելու դեպքերում` |
|ա) վճարման հաշվի (հաշիվ-ապրանքագրի) բնօրինակը և հետևյալ փաստաթղթերից |
|որևէ մեկի բնօրինակը` դրամարկղային ֆիսկալային կտրոն կամ դրամարկղի մուտքի |
|օրդեր (կանխիկ վճարման դեպքում) կամ բանկային փոխանցման անդորրագիր (անկան- |
|խիկ վճարման դեպքում) կամ վճարման փաստը հավաստող այլ փաստաթուղթ` ներառյալ |
|ծառայությունը մատուցած կամ ապրանքը վաճառած հաստատության կողմից տրված |
|համապատասխան տեղեկանք, |
|բ) կամ դրամարկղային ֆիսկալային կտրոն կամ դրամարկղի մուտքի օրդեր (կանխիկ |
|վճարման դեպքում), որոնցում հստակ արտացոլված է մատուցված ծառայությունների |
|կամ ձեռքբերված ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն, |
|4) տուժողի առողջությանը պատճառված վնասների հետևանքով աշխատավարձի |
|(եկամուտների) կորստի դեպքում` կորցրած աշխատավարձի (եկամուտների) չափը |
|հաստատող փաստաթղթերի բնօրինակները |
|5) Տուժողի առողջությանը պատճառված վնասների հետևանքով աշխատունակության |
|կորստի աստիճանը հիմնավորող փաստաթղթերի բնօրինակները: |
|_________________________________________________________________________|
|Տուժողի մահվան հետ կապված հատուցում ստանալու համար` |
|1) Օրենքի համաձայն տուժողի մահվան հետևանքով վնասների հատուցման իրավունք |
|ունեցող անձ համարվելու փաստը հավաստող փաստաթղթերի բնօրինակները (եթե |
|պահանջվում է հատուցել կերակրողին կորցնելու հետ կապված ծախսերը), |
|2) դատաբժշկական (բժշկական) փորձաքննության ակտի (եզրակացության) բնօրինակը |
|կամ պատճենը, բացառությամբ այն դեպքերի, երբ քրեական հետապնդում իրականացնող|
|մարմնի եզրակացությունը կամ գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ |
|մտած դատական ակտը վկայակոչում է դատաբժշկական փորձաքննության |
|(եզրակացության) արդյունքները, |
|3) մահվան վկայականի բնօրինակը, |
|4) կերակրողին կորցնելու հետ կապված վնասի հատուցման չափը հավաստող |
|փաստաթղթերի բնօրինակները (եթե պահանջվում է հատուցել կերակրողին կորցնելու |
|հետ կապված ծախսերը) |
|_________________________________________________________________________|
|Սույն կանոններով սահմանված ժամկետում դիմելու և (կամ) փաստաթղթեր |
|ներկայացնելու անհնարինության կամ տեղյակ չլինելու հանգամանքները հիմնավորող|
|փաստաթղթերի կամ այլ ապացույցների բնօրինակներ կամ պատճեններ |
._________________________________________________________________________.
1. Հատուցում ստանալու գրավոր դիմումը ստորագրվում է երկկողմանի` դիմումատուի և դիմումն ընդունողի կողմից, այնուհետև ներկայացված դիմումը դիմումն ընդունած ապահովագրական ընկերության ներկայացուցչի կողմից պատճենահանվում է, և պատճենը տրվում է դիմումատուին:
2. Ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմումը և այլ փաստաթղթերը Բյուրոյին կարող են ներկայացվել ցանկացած ապահովագրական ընկերության միջոցով, որի դեպքում դիմումը և (կամ) այլ փաստաթղթերն ընդունած ապահովագրական ընկերությունը դիմումի ստորագրված տարբերակը և կից ներկայացված փաստաթղթերը սքանավորում է և նույն օրվա ընթացքում ուղարկում է Բյուրոյի պաշտոնական էլեկտրոնային հասցեով` պատճենների վրա ստորագրությամբ հավաստելով դրանց բնօրինակին համապատասխանելու փաստը:
-------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում