Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՆՈՆՆԵՐ RL 1-003 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿԱՆՈՆՆԵՐ RL 1-003 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈ ...

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ
ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 փետրվարի 2017 թվականի N 9-Լ

 

ԿԱՆՈՆՆԵՐ RL 1-003 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ (ԱՊՊԱ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ)

 

._________________________________________________________________________.

|            ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                       ԳՐԱՆՑՎԱԾ Է                 |

|«Հայաստանի ավտոապահովագրողների          ՀՀ կենտրոնական բանկում           |

|բյուրո» ԻԱՄ խորհրդի                     «17» մարտի 2017թ.                |

|28/02/2017թ թիվ 9-Լ որոշմամբ                                             |

|                                                                         |

|«Հայաստանի ավտոապահովագրողների          ՀՀ կենտրոնական բանկի նախագահ     |

|բյուրո» ԻԱՄ խորհրդի նախագահ                                              |

|----------------- Ներսես Երիցյան         ---------------- Արթուր Ջավադյան|

|                                                                         |

|                                                                         |

|                           ԿԱՆՈՆՆԵՐ RL 1-003                             |

|                                                                         |

|  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ    |

|    (ԱՊՊԱ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ      |

|                             ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ)                                |

|                                                                         |

|                             ԵՐԵՎԱՆ - 2016                               |

._________________________________________________________________________.

 

ԿԱՆՈՆՆԵՐ RL 1-003

 

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոններով սահմանվում են`

1) ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման կարգը, հիմքերը և պայմանները,

2) Ապահովագրողների և փորձագետների, Ապահովագրողների և վերանորոգող կազմակերպությունների միջև համագործակցության նվազագույն պահանջները, վերջինների հետ կնքման ենթակա պայմանագրերի (համաձայնագրերի) տիպային ձևերը,

3) Փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների նվազագույն քանակը, որոնց հետ Ապահովագրողը պետք է ունենա մշտապես կնքված և գործող` սույն կանոնների պահանջներին համապատասխանող պայմանագրեր,

4) փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները և դրանց կիրառման կարգը:

2. Սույն կանոնները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական հետապնդման մարմինների և ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարների գծով վարչական վարույթ իրականացնող մարմինների վրա: Սույն կետով նախատեսված մարմինները սույն կանոնների ուժով համարվում են Բյուրոյի կողմից տրամադրված` ԱՊՊԱ պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն իրականացնելու որակավորում ունեցող անձինք և ՀՀ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում իրավունք ունեն իրականացնելու ցանկացած տեսակի ԱՊՊԱ պատահարի պատճառների փորձաքննություն:

 

ԳԼՈՒԽ 2. ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն կանոններում օգտագործվող հասկացությունները կիրառվում են հետևյալ իմաստով`

1) Օրենք` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

2) Բյուրո` «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ,

3) Ապահովագրող` Բյուրոյին անդամակցող և ԱՊՊԱ պայմանագրի կնքման իրավունք ունեցող ապահովագրական ընկերություն,

4) շարժական գույքի վնասներ գնահատող փորձագետ` սույն կանոնների համաձայն` շարժական գույքի վնասներ գնահատող փորձագետի որակավորում ունեցող անձ,

5) անշարժ գույքի վնասներ գնահատող փորձագետ` սույն կանոնների համաձայն` անշարժ գույքի վնասներ գնահատող փորձագետի որակավորում ունեցող անձ,

6) վնասների փորձագետ` շարժական գույքի վնասներ գնահատող փորձագետ և անշարժ գույքի վնասներ գնահատող փորձագետ,

7) պատճառների փորձագետ` սույն կանոնների համաձայն` պատճառների փորձագետի որակավորում ունեցող անձ,

8) փորձագետ` վնասների փորձագետ և պատճառների փորձագետ,

9) վերանորոգող կազմակերպություն` ապահովագրական հատուցման գործընթացի շրջանակներում ԱՊՊԱ պատահարի հետևանքով գույքին պատճառված վնասների վերականգնում իրականացնող անձ,

10) Հանձնաժողով` սույն կանոններով նախատեսված լիազորություններն իրականացնելու նպատակով Բյուրոյի խորհրդին կից ստեղծված որակավորման հանձնաժողով,

11) ֆիզիկական անձ` ֆիզիկական անձ` բացառությամբ ֆիզիկական անձ անհատ ձեռնարկատերի: Անհատ ձեռնարկատերերի նկատմամբ տարածվում են իրավաբանական անձանց համար սահմանված կարգավորումները:

4. Սույն կանոններում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակությունը:

 

ԲԱԺԻՆ 2. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 3. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՄԲ ՏՐՎՈՂ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. ԱՊՊԱ ոլորտում տրվում են փորձագետների հետևյալ տեսակի որակավորումները` հետևյալ իրավասություններով`

 

Աղյուսակ 1

 

._____________________________________________________________________.

|N |ԱՊՊԱ ոլորտում փորձագետների     |Որակավորմամբ տրվող                |

|  |որակավորման տեսակները          |իրավասությունները                 |

|__|_______________________________|__________________________________|

|1 |Շարժական գույքի վնասներ        |ԱՊՊԱ ոլորտում անշարժ գույքից բացի |

|  |գնահատող փորձագետ              |ցանկացած այլ գույքին պատճառված    |

|  |                               |վնասների գնահատում                |

|__|_______________________________|__________________________________|

|2 |Անշարժ գույքի վնասներ գնահատող |ԱՊՊԱ ոլորտում անշարժ գույքին      |

|  |փորձագետ                       |պատճառված վնասների գնահատում      |

|__|_______________________________|__________________________________|

|3 |Պատճառների փորձագետ            |ԱՊՊԱ ոլորտում Բյուրոյի կանոններով |

|  |                               |սահմանված ստանդարտ հատուցման      |

|  |                               |գործընթացում պատահարի առաջացման   |

|  |                               |պատճառների փորձաքննության         |

|  |                               |իրականացում (պատահարի առկայության,|

|  |                               |մեխանիզմի և  դրանում մեղավորության|

|  |                               |որոշում)                          |

._____________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 4. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. ԱՊՊԱ ոլորտում գույքին պատճառված վնասների գնահատում կարող են իրականացնել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ համարվող վնասների փորձագետները, իսկ ապահովագրական պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն` միայն իրավաբանական անձ համարվող պատճառների փորձագետները: Ֆիզիկական անձ համարվող պատճառների փորձագետներն ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն կարող են իրականացնել միայն իրավաբանական անձ համարվող պատճառների փորձագետի կազմում և Բյուրոյի` պատճառների փորձաքննության գործընթացը կարգավորող կանոնների իմաստով չեն համարվում առանձին որակավորում ունեցող անձինք:

7. Փորձագետը կարող է ԱՊՊԱ ոլորտում իրականացնել փորձաքննություն հետևյալ պայմանների առկայության դեպքում`

1) ունի սույն կանոններով սահմանված կարգով ստացված համապատասխան տեսակի որակավորում,

2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված որևէ ապահովագրական ընկերության հետ ունի կնքված և գործող իր կողմից ԱՊՊԱ ոլորտում տրվող բոլոր փորձաքննություններից բխող պատասխանատվության ռիսկը ծածկող ապահովագրության պայմանագիր (պայմանագրեր), որը (որոնք) բավարարում են սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված համաձայնագրում նշված պահանջներին,

3) փորձաքննության պատվեր տված Ապահովագրողի (Բյուրոյի) հետ ունի սույն կանոններով սահմանված տիպային օրինակին համապատասխան կնքված և գործող համաձայնագիր,

4) սույն կետի 3-րդ ենթակետի համաձայն կնքված պատշաճ համաձայնագրի շրջանակներում Ապահովագրողի (Բյուրոյի) կողմից Բյուրոյի կանոններով սահմանված կարգով ստացել է համապատասխան պատվեր,

5) փոխկապակցված չէ պատվիրված փորձաքննությանը որևէ առնչություն ունեցող անձի (վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վարորդ կամ սեփականատեր, տուժող և այլն)` ներառյալ տվյալ փորձաքննությամբ պատվեր ներկայացնող Ապահովագրողի հետ:

 

ԳԼՈՒԽ 5. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

8. Փորձագետի որակավորում ստանալու համար Բյուրո է ներկայացվում սույն կանոնների Հավելված 1-ով սահմանված ձևով դիմում: Անձը պատասխանատվություն է կրում սույն կետով նախատեսված դիմումի մեջ արտացոլված տեղեկություններն իրականությանը համապատասխանելու համար:

9. Փորձագետի որակավորում ստանալու համար որակավորման համար դիմած անձը պետք է բավարարի հետևյալ պահանջներին` համապատասխանաբար դիմումին և դիմողի անձը հաստատող փաստաթղթին (իրավաբանական անձի դեպքում` նաև (ըստ կիրառելիության) ՀՎՀՀ-ն պարունակող փաստաթղթին, կանոնադրությանը և դիմողի անունից հանդես գալու իրավասությունը հավաստող փաստաթղթին) կցելով հետևյալ հիմնավորող փաստաթղթերի պատճենը կամ լուսապատճենը (անհրաժեշտության դեպքում, փաստաթղթի իսկությունն ստուգելու նպատակով, Բյուրոն կամ ՀՀ կենտրոնական բանկը կարող է պահանջել և ստուգել ներկայացված փաստաթղթի բնօրինակը)`

 

Աղյուսակ 2.1

 

._____________________________________________________________________.

|Որակավորման տեսակը` վնասների փորձագետ                                |

|_____________________________________________________________________|

|Պահանջներ և  այն հիմնավորող` դիմումին կցվող փաստաթղթեր               |

|_____________________________________________________________________|

|Որակավորվող  |Պահանջի նկարագրությունը    |Հիմնավորող փաստաթուղթը     |

|անձի տեսակը  |                           |                           |

|_____________|___________________________|___________________________|

|Ֆիզիկական անձ|Բարձրագույն կրթություն     |Համապատասխանաբար`          |

|             |կամ                        |Դիպլոմ կամ ուսումնական     |

|             |Գույքային վնասի գնահատման  |հաստատության քննական       |

|             |բնագավառում կամ դրան       |հանձնաժողովի որոշման հիման |

|             |հարակից բնագավառներում     |վրա համապատասխան           |

|             |համապատասխան գիտելիքներ և  |որակավորմամբ բարձրագույն   |

|             |որակավորում վերջին հինգ    |կրթություն ստացած լինելու  |

|             |տարվա ընթացքում            |փաստը հավաստող այլ         |

|             |ապահովագրական              |փաստաթուղթ,                |

|             |ընկերությունում կամ        |կամ                        |

|             |գնահատման գործունեությամբ  |ՀՀ արդարադատության         |

|             |զբաղվող մասնագիտացված      |նախարարության կամ ՀՀ       |

|             |կազմակերպությունում առնվազն|գիտությունների ազգային     |

|             |մեկ տարվա գնահատում        |ակադեմիայի համակարգում     |

|             |իրականացնելու աշխատանքային |գործող դատական փորձագետի   |

|             |փորձ և  այդ                |որակավորման հանձնաժողովի   |

|             |ժամանակահատվածում իր կողմից|կողմից ապրանքագիտական      |

|             |տրված առնվազն 30 հատ       |փորձաքննության ոլորտում    |

|             |գնահատման հաշվետվություն   |շնորհված որակավորման       |

|             |(եզրակացություն)           |վկայական կամ Բյուրոյի համար|

|             |                           |ընդունելի օտարերկրյա       |

|             |                           |կրթական հաստատության կողմից|

|             |                           |վերջին հինգ տարվա ընթացքում|

|             |                           |տրված համապատասխան         |

|             |                           |մասնագիտությամբ որակավորման|

|             |                           |վկայական համապատասխան      |

|             |                           |կազմակերպության հետ կնքված |

|             |                           |աշխատանքային պայմանագիրը,  |

|             |                           |ինչպես նաև  գնահատման      |

|             |                           |հաշվետվությունները         |

|             |                           |(եզրակացությունները) կամ   |

|             |                           |համապատասխան               |

|             |                           |կազմակերպության կողմից     |

|             |                           |տրված տեղեկանքը, որով      |

|             |                           |հաստատվում է սահմանված     |

|             |                           |քանակի եզրակացության       |

|             |                           |տրամադրված լինելը և        |

|             |                           |համաձայնություն է տրվում   |

|             |                           |մեկ տարվա ընթացքում        |

|             |                           |ցանկացած ժամանակ Բյուրոյի  |

|             |                           |կամ ՀՀ կենտրոնական բանկի   |

|             |                           |պահանջով հնարավորություն   |

|             |                           |ընձեռել նրան ստուգել       |

|             |                           |տեղեկանքում նշված          |

|             |                           |տեղեկատվության             |

|             |                           |հավաստիությունը            |

|             |___________________________|___________________________|

|             |ՀՀ տարածքում անշարժ գույքի |ՀՀ իրավասու պետական մարմնի |

|             |գնահատում իրականացնելու    |կողմից տրված անշարժ գույքի |

|             |իրավունք (կիրառելի է միայն |գնահատման որակավորման      |

|             |անշարժ գույքի վնասներ      |վկայական                   |

|             |գնահատող փորձագետների      |                           |

|             |համար)                     |                           |

|_____________|___________________________|___________________________|

|Իրավաբանական |Շարժական կամ անշարժ գույքի |Համապատասխան աշխատողների   |

|անձ          |(ըստ դիմումով ակնկալվող    |հետ կնքված աշխատանքային    |

|             |որակավորման տեսակի) վնասներ|պայմանագրեր                |

|             |գնահատող փորձագետի` սույն  |                           |

|             |կանոններով սահմանված       |                           |

|             |որակավորում ունեցող առնվազն|                           |

|             |երկու աշխատող              |                           |

|             |___________________________|___________________________|

|             |ՀՀ տարածքում անշարժ գույքի |ՀՀ իրավասու պետական մարմնի |

|             |գնահատում իրականացնելու    |կողմից տրված անշարժ գույքի |

|             |իրավունք (միայն անշարժ     |գնահատման արտոնագիր        |

|             |գույքի վնասներ գնահատող    |                           |

|             |փորձագետների համար)        |                           |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 2.2

 

._____________________________________________________________________.

|Որակավորման տեսակը` պատճառների փորձագետ                              |

|_____________________________________________________________________|

|Պահանջներ և  այն հիմնավորող` դիմումին կցվող փաստաթղթեր               |

|_____________________________________________________________________|

|Որակավորվող  |Պահանջի նկարագրությունը    |Հիմնավորող փաստաթուղթը     |

|անձի տեսակը  |                           |                           |

|_____________|___________________________|___________________________|

|Ֆիզիկական անձ|Բարձրագույն կրթություն կամ |Համապատասխանաբար դիպլոմ կամ|

|             |պատճառների փորձաքննության  |պետական քննական            |

|             |բնագավառում կամ դրան       |հանձնաժողովի որոշման հիման |

|             |հարակից բնագավառներում     |վրա համապատասխան           |

|             |համապատասխան գիտելիքներ և  |որակավորմամբ բարձրագույն   |

|             |որակավորում                |կրթություն ստացած լինելու  |

|             |                           |փաստը հավաստող այլ         |

|             |                           |փաստաթուղթ,                |

|             |                           |կամ                        |

|             |                           |ՀՀ արդարադատության         |

|             |                           |նախարարության կամ ՀՀ       |

|             |                           |գիտությունների ազգային     |

|             |                           |ակադեմիայի համակարգում     |

|             |                           |գործող դատական փորձագետի   |

|             |                           |որակավորման հանձնաժողովի   |

|             |                           |կողմից դատաավտոտեխնիկական  |

|             |                           |փորձաքննության ոլորտում    |

|             |                           |շնորհված որակավորման       |

|             |                           |վկայական կամ Բյուրոյի համար|

|             |                           |ընդունելի օտարերկրյա       |

|             |                           |կրթական հաստատության կողմից|

|             |                           |վերջին հինգ տարվա ընթացքում|

|             |                           |տրված համապատասխան         |

|             |                           |մասնագիտությամբ որակավորման|

|             |                           |վկայական                   |

|_____________|___________________________|___________________________|

|Իրավաբանական |Պատճառների փորձագետի` սույն|Համապատասխան աշխատողների   |

|անձ          |կանոններով սահմանված       |հետ կնքված աշխատանքային    |

|             |որակավորում ունեցող առնվազն|պայմանագրեր                |

|             |երեք աշխատող               |                           |

|             |___________________________|___________________________|

|             |Ճանապարհատրանսպորտային     |Համապատասխան               |

|             |պատահարի վայրի սխեմայի     |թույլտվություններ          |

|             |տվյալների ստացման          |(լիցենզիաներ), ինչպես նաև  |

|             |ավտոմատացված` միջազգայնորեն|տեղեկանք, որում նկարագրվում|

|             |ճանաչված ծրագրային         |է ծրագրային համակարգերի    |

|             |համակարգի առկայություն,    |աշխատանքի մեխանիզմը և      |

|             |ինչպես նաև  այդ ծրագրային  |համաձայնություն է տրվում առ|

|             |համակարգի կիրառության համար|այն, որ Բյուրոն կամ ՀՀ     |

|             |անհրաժեշտ թույլտվություն և |կենտրոնական բանկը ցանկացած |

|             |տեխնիկական միջոցների       |ժամանակ կարող է ստուգել    |

|             |առկայություն               |տեղեկանքում նշված          |

|             |___________________________|մեխանիզմով ծրագրային       |

|             |Ճանապարհատրանսպորտային     |համակարգերի աշխատանքը      |

|             |պատահարների համար          |                           |

|             |հավաքագրվող ելակետային     |                           |

|             |տվյալների հիման վրա վթարի  |                           |

|             |մեխանիզմը վերականգնելու`   |                           |

|             |միջազգայնորեն ճանաչված     |                           |

|             |ծրագրի առկայություն և  այդ |                           |

|             |ծրագիրն օգտագործելու       |                           |

|             |թույլտվություն             |                           |

._____________________________________________________________________.

 

10. Որակավորման համար դիմումը և սահմանված պահանջներին բավարարելու փաստը հավաստող բոլոր փաստաթղթերն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ սույն կանոնների 14-րդ կետով նախատեսված դեպքերի, Բյուրոն կազմակերպում է աղյուսակ 3-ով նախատեսված գործողությունները, որոնց դրական արդյունքի դեպքում անձը համարվում է Բյուրոյի խորհրդի կողմից համապատասխան տեսակի որակավորումն ստացած:

 

Աղյուսակ 3

 

._____________________________________________________________________.

|N |Որակավորման|Որակավորման գործընթացը                 |Դրական        |

|  |տեսակը     |                                       |համարվող      |

|  |           |                                       |արդյունքը     |

|__|___________|_______________________________________|______________|

|1 |Վնասների   |Ֆիզիկական    |Հավելված 2-ով և  3-ով    |Առնվազն 80%   |

|  |փորձագետ   |անձանց համար |սահմանված թեմաներով և    |թեսթի արդյունք|

|  |           |             |կարգով թեստավորման       |              |

|  |           |             |միջոցով անձի             |              |

|  |           |             |մասնագիտական գիտելիքների |              |

|  |           |             |ստուգում                 |              |

|  |           |_____________|_________________________|______________|

|  |           |Իրավաբանական |Հավելված 3-ով սահմանված  |Հանձնաժողովի  |

|  |           |անձանց համար |թեմաներով իրավաբանական   |դրական        |

|  |           |             |անձի գործադիր մարմնի     |եզրակացություն|

|  |           |             |ղեկավարի (անհատ          |(որոշում)     |

|  |           |             |ձեռնարկատիրոջ կամ վերջինի|              |

|  |           |             |մոտ ղեկավարի             |              |

|  |           |             |պարտականություններն      |              |

|  |           |             |իրականացնող անձի)        |              |

|  |           |             |հարցազրույց Հանձնաժողովի |              |

|  |           |             |նիստում                  |              |

|__|___________|_____________|_________________________|______________|

|2 |Պատճառների |Ֆիզիկական անձ|Հավելված 2-ով և  3-ով    |Առնվազն 80%   |

|  |փորձագետ   |             |սահմանված թեմաներով և    |թեսթի արդյունք|

|  |           |             |կարգով թեստավորման       |              |

|  |           |             |միջոցով անձի մասնագիտական|              |

|  |           |             |գիտելիքների ստուգում     |              |

|  |           |_____________|_________________________|______________|

|  |           |Իրավաբանական |Հավելված 3-ով սահմանված  |Հանձնաժողովի  |

|  |           |անձ          |թեմաներով իրավաբանական   |դրական        |

|  |           |             |անձի գործադիր մարմնի     |եզրակացություն|

|  |           |             |ղեկավարի (անհատ          |(որոշում)     |

|  |           |             |ձեռնարկատիրոջ կամ վերջինի|              |

|  |           |             |մոտ ղեկավարի             |              |

|  |           |             |պարտականություններն      |              |

|  |           |             |իրականացնող անձի)        |              |

|  |           |             |հարցազրույց Հանձնաժողովի |              |

|  |           |             |նիստում                  |              |

._____________________________________________________________________.

 

11. Փորձագետի որակավորումը տրվում է ֆիզիկական անձանց համար` երեք տարի ժամկետով, իսկ իրավաբանական անձանց համար` անժամկետ:

12. Սույն կանոններով նախատեսված կարգով անձին որակավորելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Բյուրոն որակավորված անձի էլեկտրոնային փոստի հասցեին է ուղարկում որակավորման վկայականի էլեկտրոնային տարբերակը, ինչպես նաև իր պաշտոնական ինտերնետային կայքի «Փորձագետներ» բաժնում հրապարակում է որակավորված անձի անունը, ազգանունը (անվանումը) և որակավորման տեսակը: Ընդ որում, անձին տրված որակավորումը հավաստվում է նշված տեղեկատվության հրապարակմամբ:

13. Որակավորման համար դիմած և սույն կանոններով սահմանված կարգով դրական արդյունքներ չապահոված անձանց ծանուցվում է դիմումը մերժելու մասին` թեստավորված անձանց թեսթի արդյունքները տրամադրելու, իսկ Հանձնաժողովի նիստին մասնակցած անձանց` Հանձնաժողովի բացասական եզրակացությունը (որոշումը) ծանուցելու միջոցով: Սույն կետի համաձայն որակավորման դիմումի մերժում ստացած անձինք աղյուսակ 3-ով նախատեսված գործողությունների համար սահմանված վերջնաժամկետից սկսած մեկ ամսվա ընթացքում չեն կարող կրկին դիմել Բյուրո որևէ տեսակի որակավորում ստանալու համար:

14. Բյուրոն, առանց աղյուսակ 3-ով նախատեսված գործողությունները կազմակերպելու, համապատասխան գրությամբ մերժում է անձին որակավորման տրամադրումը, եթե`

1) դիմումը կամ դրան կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում արտացոլված տվյալները լիարժեք, արժանահավատ կամ ամբողջական չեն կամ չեն համապատասխանում սույն կանոններով նախատեսված պահանջներին,

2) անձը սույն կանոնների 13-րդ կետի համաձայն իրավունք չուներ դիմել որակավորման համար,

3) անձը դիմելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում զրկվել է Բյուրոյի կողմից տրված որևէ տեսակի որակավորումից,

4) նա չի մասնակցել թեստավորմանը կամ հարցազրույցին:

 

ԳԼՈՒԽ 6. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

15. Փորձագետների հետ կնքման ենթակա համաձայնագրերի տիպային օրինակները սահմանված են սույն կանոնների Հավելված 4-ով, համապատասխանաբար`

1) Հավելված 4.1` աշխատողի` որպես ԱՊՊԱ ոլորտում վնասների փորձագետի լրացուցիչ իրավունքների և պարտականությունների վերաբերյալ համաձայնագրերի տիպային օրինակ,

2) Հավելված 4.2` կատարողի` որպես ԱՊՊԱ ոլորտում վնասների իրավաբանական անձ փորձագետի լրացուցիչ իրավունքների և պարտականությունների վերաբերյալ համաձայնագրերի տիպային օրինակ,

3) Հավելված 4.3` կատարողի` որպես ԱՊՊԱ ոլորտում պատճառների փորձագետի լրացուցիչ իրավունքների և պարտականությունների վերաբերյալ համաձայնագրերի տիպային օրինակ:

16. Բյուրոն և Ապահովագրողները պարտավոր են ԱՊՊԱ ոլորտում գործող բոլոր պատճառների փորձագետների հետ ունենալ ԱՊՊԱ ոլորտում պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն իրականացնելու ծառայությունների մատուցման գործող պայմանագրեր, ինչպես նաև սույն կանոններով սահմանված տիպային օրինակներին համապատասխան կնքված և գործող համաձայնագրեր:

17. Պատճառների փորձագետները պարտավոր են յուրաքանչյուր Ապահովագրողի պահանջով վերջինի հետ կնքել` ԱՊՊԱ ոլորտում պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն իրականացնելու ծառայությունների մատուցման պայմանագիր, ինչպես նաև սույն կանոններով սահմանված տիպային օրինակին համապատասխանող համաձայնագիր:

18. Բյուրոն և Ապահովագրողները պարտավոր են առնվազն 2 շարժական գույքի վնասներ գնահատող փորձագետի և առնվազն 1 անշարժ գույքի վնասներ գնահատող փորձագետի հետ ունենալ ԱՊՊԱ ոլորտում վնասի գնահատման ծառայությունների մատուցման պայմանագրեր, ինչպես նաև սույն կանոններով սահմանված տիպային օրինակներին համապատասխան կնքված և գործող համաձայնագրեր:

19. Ապահովագրողները և Բյուրոն պարտավոր են իրենց պաշտոնական ինտերնետային կայքի առաջին էջի տեսանելի մասում հրապարակել իրենց հետ համագործակցող (գործող պայմանագիր ունեցող) փորձագետների վերաբերյալ առնվազն հետևյալ տվյալները`

1) անունը ազգանունը կամ անվանումը,

2) փորձագետին պատվիրակված փորձաքննության տեսակը,

3) պայմանագրի գործողության ժամկետը:

20. Ապահովագրողները և Բյուրոն պատասխանատվություն են կրում իրենց հետ համագործակցող փորձագետների հետ` սույն կանոններին համապատասխան պայմանագրերի և համաձայնագրերի կնքման ապահովման գործընթացի համար և համապատասխանաբար դրա չկնքման կամ սույն կանոնների պահանջներին չհամապատասխանող համաձայնագրերի կնքման հետևանքով առաջացող բացասական հետևանքների ռիսկերը` ներառյալ ֆինանսական ռիսկերը:

21. Փորձագետները պարտավոր են մշտապես համապատասխանել սույն կանոններով համապատասխան որակավորումն ստանալու համար սահմանված պահանջներին և լիակատար պատասխանատվություն են կրում սույն կանոններով, Բյուրոյի այլ կանոններով, ինչպես նաև սույն կանոնների համաձայն` իրենց հետ կնքված համաձայնագրերով իրենց գործունեությանը ներկայացված պահանջների պահպանման և համապատասխանաբար դրա չպահպանման արդյունքում պատճառված վնասների հատուցման համար: Փորձագետները սույն կետով նախատեսված պատասխանատվությունը (Բյուրոյի կանոններով սահմանված պահանջների և դրույթների պահպանման) կրում են ինչպես Ապահովագրողների և Բյուրոյի, այնպես էլ ՀՀ դատարանների և ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից ԱՊՊԱ ոլորտում պատվիրված փորձաքննությունների իրականացման և ցանկացած այլ տիպի բանավոր կամ գրավոր կարծիքի տրամադրման գործընթացում:

 

ԲԱԺԻՆ 3. ՎԵՐԱՆՈՐՈԳՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 7. ՎԵՐԱՆՈՐՈԳՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՄԲ ՏՐՎՈՂ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

22. Բյուրոյի կողմից տրվում է վերանորոգող կազմակերպության միայն մեկ տեսակի որակավորում` ավտոտրանսպորտային միջոցի վերանորոգում իրականացնող կազմակերպության որակավորում, որը տալիս է ապահովագրական հատուցման գործընթացի շրջանակներում ԱՊՊԱ պատահարի հետևանքով ավտոտրանսպորտային միջոցներին պատճառված ցանկացած վնասի վերականգնման իրավասություն: ԱՊՊԱ պատահարի հետևանքով այլ գույքին պատճառված վնասների վերականգնում իրականացնելու համար անձը ենթակա չէ Բյուրոյի կողմից որակավորման:

 

ԳԼՈՒԽ 8. ՎԵՐԱՆՈՐՈԳՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

23. Վերանորոգող կազմակերպություն կարող են լինել միայն իրավաբանական անձինք:

24. Անձը կարող է ապահովագրական հատուցման գործընթացի շրջանակներում ԱՊՊԱ պատահարի հետևանքով գույքին պատճառված վնասների վերականգնում իրականացնել հետևյալ պայմանների առկայության դեպքում`

1) ունի սույն կանոններով սահմանված կարգով ստացված համապատասխան տեսակի որակավորում (սույն կանոնների համաձայն նման որակավորում պահանջվելու դեպքում),

2) ունի համապատասխան գույքի վերականգնում իրականացնելու արտոնագիր կամ լիցենզիա (համապատասխան գործունեությունը ՀՀ օրենսդրության համաձայն` արտոնագրման կամ լիցենզավորման ենթակա լինելու դեպքում),

3) Հայաստանի Հանրապետությունում գրանցված որևէ ապահովագրական ընկերության հետ ունի կնքված և գործող` իր կողմից ԱՊՊԱ ոլորտում իրականացվող բոլոր վերանորոգման աշխատանքներից բխող պատասխանատվության ռիսկը ծածկող ապահովագրության պայմանագիր (պայմանագրեր), որը (որոնք) բավարարում են սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված պայմանագրում նշված պահանջներին,

4) վերանորոգման պատվեր տված Ապահովագրողի (Բյուրոյի) հետ ունի սույն կանոններով սահմանված տիպային օրինակին համապատասխան կնքված և գործող պայմանագիր,

5) Ապահովագրողից (Բյուրոյից) ստացել է կնքված պայմանագրին համապատասխան պատվեր:

 

ԳԼՈՒԽ 9. ՎԵՐԱՆՈՐՈԳՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

25. Վերանորոգող կազմակերպության որակավորում ստանալու համար Բյուրո է ներկայացվում սույն կանոնների Հավելված 1-ով սահմանված ձևով դիմում` կցելով որակավորում ստանալու համար սույն կանոններով սահմանված պահանջներին բավարարելու մասին տեղեկանք և գրավոր համաձայնություն` առ այն, որ Բյուրոն կամ ՀՀ կենտրոնական բանկը ցանկացած ժամանակ կարող է ստուգել նշված պահանջների առկայությունը: Անձը պատասխանատվություն է կրում սույն կետով նախատեսված դիմումի մեջ արտացոլված տեղեկություններն իրականությանը համապատասխանելու համար:

26. Վերանորոգող կազմակերպության որակավորում ստանալու համար որակավորման համար դիմած անձը վերանորոգման գործունեության յուրաքանչյուր վայրի համար պետք է բավարարի հետևյալ տեխնիկական պահանջներին`

1) շուրջօրյա և անվտանգ ավտոկայանատեղի` համապատասխան պահակային ծառայությամբ,

2) հատուկ առանձնացված տարածք` նախատեսված ավտոտրանսպորտային միջոցները ներկելու, քանդելու և հավաքելու համար,

3) պահեստային տարածք` նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներից ժամանակավոր հանված դետալները, հանգույցները և ագրեգատներն ապահով պահպանելու համար.

4) սարքավորում (ստենդ), որը համալրված է հիդրավլիկ և (կամ) մեխանիկական կերպով ավտոտրանսպորտային միջոցների կմախքը ձգելու համար հարմարանքով,

5) ներկման և չորացման խցիկ,

6) հեռախոսակապ:

27. Որակավորման համար դիմումը և սահմանված պահանջներին բավարարելու փաստը հավաստող բոլոր փաստաթղթերն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ սույն կանոնների 31-րդ կետով նախատեսված դեպքերի, Բյուրոն կազմակերպում է որակավորման դիմում ներկայացրած անձի տեխնիկական հագեցվածության ստուգում, որի արդյունքում դրական եզրակացություն կազմվելու դեպքում անձը համարվում է Բյուրոյի կողմից համապատասխան տեսակի որակավորումն ստացած:

28. Վերանորոգող կազմակերպության որակավորումը տրվում է անժամկետ:

29. Սույն կանոններով նախատեսված կարգով անձին որակավորելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Բյուրոն որակավորված անձի էլեկտրոնային փոստի հասցեին է ուղարկում որակավորման վկայականի էլեկտրոնային տարբերակը, ինչպես նաև իր պաշտոնական ինտերնետային կայքի «Վերանորոգող կազմակերպություններ» բաժնում հրապարակում է որակավորված անձի անունը, ազգանունը (անվանումը) և որակավորման տեսակը: Ընդ որում, անձին տրված որակավորումը հավաստվում է նշված տեղեկատվության հրապարակմամբ:

30. Որակավորման համար դիմած և սույն կանոններով սահմանված կարգով դրական արդյունքներ չապահոված անձանց ծանուցվում է դիմումը մերժելու մասին: Սույն կետի համաձայն որակավորման դիմումի մերժում ստացած անձինք մերժման որոշումը կայացվելու պահից սկսած մեկ ամսվա ընթացքում չեն կարող կրկին դիմել Բյուրո որևէ տեսակի որակավորում ստանալու համար:

31. Բյուրոն, առանց տեխնիկական պահանջների ստուգում կազմակերպելու, համապատասխան գրությամբ մերժում է անձին որակավորման տրամադրումը, եթե`

1) դիմումը կամ դրան կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում արտացոլված տվյալները լիարժեք, արժանահավատ կամ ամբողջական չեն կամ չեն համապատասխանում սույն կանոններով նախատեսված պահանջներին,

2) անձը սույն կանոնների 30-րդ կետի համաձայն իրավունք չուներ դիմել որակավորման համար,

3) անձը դիմելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում զրկվել է Բյուրոյի կողմից տրված որևէ տեսակի որակավորումից:

 

ԳԼՈՒԽ 10. ՎԵՐԱՆՈՐՈԳՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

32. Վերանորոգող կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրերի տիպային օրինակները սահմանված են սույն կանոնների Հավելված 5-ով, համապատասխանաբար`

1) Հավելված 5.1` ավտոտրանսպորտային միջոցի վերանորոգման պայմանագրերի տիպային օրինակ,

2) Հավելված 5.2` ավտոտրանսպորտային միջոցից բացի այլ գույքի վերանորոգման պայմանագրերի տիպային օրինակ:

33. Բյուրոն և Ապահովագրողները պարտավոր են ավտոտրանսպորտային միջոցի վերանորոգում իրականացնող առնվազն երեք վերանորոգող կազմակերպության հետ ունենալ սույն կանոններով սահմանված տիպային օրինակներին համապատասխան կնքված և գործող պայմանագրեր, որոնցով կծածկեն ԱՊՊԱ պատահարի հետևանքով ցանկացած տեսակի ավտոտրանսպորտային միջոցի պատճառված ցանկացած տեսակի վնասի վերանորոգման հնարավորությունը: Բյուրոն և Ապահովագրողները պարտավոր են տուժողի կողմից Բյուրոյի կանոնների համաձայն` ավտոտրանսպորտային միջոցից բացի այլ գույքի պատճառված վնասի վերականգնման պահանջ ներկայացվելու դեպքում երկու օրվա ընթացքում տուժողի ընտրությանը ներկայացնելու համար ապահովել առնվազն երկու վերանորոգող կազմակերպությունից կազմված ցուցակ, ով սույն կանոնների համաձայն իրավունք ունի իրականացնել համապատասխան գույքի վերականգնումը:

34. Ապահովագրողները և Բյուրոն պարտավոր են իրենց պաշտոնական ինտերնետային կայքի առաջին էջի տեսանելի մասում հրապարակել իրենց հետ համագործակցող (գործող պայմանագիր ունեցող) վերանորոգող կազմակերպությունների վերաբերյալ առնվազն հետևյալ տվյալները`

1) անունը ազգանունը կամ անվանումը,

2) վերանորոգող կազմակերպությանը պատվիրակված վնասի վերականգնման տեսակը,

3) պայմանագրի գործողության ժամկետը:

35. Ապահովագրողները և Բյուրոն պատասխանատվություն են կրում իրենց հետ համագործակցող վերանորոգող կազմակերպությունների հետ` սույն կանոններին համապատասխան պայմանագրերի կնքման ապահովման գործընթացի համար և համապատասխանաբար դրա չկնքման կամ սույն կանոնների պահանջներին չհամապատասխանող պայմանագրի կնքման հետևանքով բացասական հետևանքների ռիսկերը` ներառյալ ֆինանսական ռիսկերը:

36. Վերանորոգող կազմակերպությունները պարտավոր են մշտապես համապատասխանել սույն կանոններով համապատասխան որակավորումն ստանալու համար սահմանված պահանջներին և լիակատար պատասխանատվություն են կրում սույն կանոններով, Բյուրոյի այլ կանոններով, ինչպես նաև սույն կանոնների համաձայն` իրենց հետ կնքված պայմանագրերով իրենց գործունեությանը ներկայացված պահանջների պահպանման և համապատասխանաբար դրա չպահպանման արդյունքում պատճառված վնասների հատուցման համար:

 

ԲԱԺԻՆ 4. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 11. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

37. Փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների կողմից որակավորումն ստանալու համար սահմանված պահանջների, ինչպես նաև Բյուրոյի կանոններով և դրանց համաձայն` իրենց հետ կնքված պայմանագրերով (համաձայնագրերով) իրենց գործունեությանը ներկայացված պահանջների պահպանման նկատմամբ Բյուրոյի կողմից վերահսկողություն իրականացվում է և համապատասխանաբար պատասխանատվության միջոցներ կիրառվում են Բյուրոյի կողմից վերահսկողության գործընթացը կարգավորող համապատասխան կանոններով սահմանված կարգով:

38. Պատասխանատվության միջոցներով չպայմանավորված` փորձագետի և վերանորոգող կազմակերպության որակավորումը դադարում է, եթե որակավորված անձը.

1) ներկայացրել է որակավորումը դադարեցնելու վերաբերյալ դիմում,

2) մահացել է, ոչ վերակազմավորման հիմքով վերակազմակերպվել է կամ լուծարվել է,

3) ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

4) օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական ոլորտում կամ փորձաքննության (դրա որևէ տեսակի) ոլորտում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ ավտոտեխնիկական փորձաքննությամբ զբաղվելու իրավունքից,

5) քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ,

6) ճանաչվել է սնանկ կամ ունի ժամկետանց պարտավորություններ:

 

ԲԱԺԻՆ 5. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 12. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

39. Բյուրոն վարում է որակավորված և որակազրկված փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների, ինչպես նաև որակավորման համար դիմած, սակայն բացասական արդյունք ցուցաբերած անձանց ռեեստր:

40. Սույն կանոններով հաստատված տիպային օրինակներում նախատեսված դաշտերը ենթակա են պարտադիր լրացման: Ընդ որում` այդ տիպային օրինակներով նախատեսված պահանջները և գործողությունները պարտադիր են տիպային օրինակը կիրառող համապատասխան անձի (անձանց) համար:

41. Սույն կանոններն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ որակավորում ունեցող փորձագետներն ու գրանցված վերանորոգող կազմակերպություններն ինքնաշխատ համարվում են սույն կանոններով նախատեսված համապատասխան որակավորում ստացած անձինք` սույն կանոններով սահմանված պայմաններով: Ընդ որում, սույն կետով նախատեսված անձանց` սույն կանոններով սահմանված որակավորման ժամկետը հաշվարկվում է իրենց կողմից փաստացի որակավորում ստանալու օրվանից:

42. Սույն կանոնների 41-րդ կետով նախատեսված անձանց հետ Բյուրոյի և Ապահովագրողների կնքած պայմանագրերը (համաձայնագրերը) սույն կանոններն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ պետք է համապատասխանեցված լինեն սույն կանոններով սահմանված պահանջներին` ներառյալ նրանց հետ լրացուցիչ համաձայնագիր կնքելու միջոցով:

 

Հավելված 1

 

ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄ

 

._____________________________________________________________________.

|Դիմումի հասցեատերը                              |«Հայաստանի          |

|                                                |ավտոապահովագրողների |

|                                                |բյուրո» ԻԱՄ         |

._____________________________________________________________________|

1. ԴԻՄՈՒՄԱՏՈՒԻ ՏՎՅԱԼՆԵՐ                                              |

._____________________________________________________________________|

Անուն, ազգանուն, հայրանուն (անվանում)           |                    |

.________________________________________________|____________________|

Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ (ՀՎՀՀ)         |                    |

.________________________________________________|____________________|

2. ԴԻՄՈՒՄՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋԸ                 |                    |

|_____________________________________________________________________|

|Խնդրում եմ ուսումնասիրել սույն դիմումով ներկայացված տվյալները և      |

|տրամադրել որակավորում, որպես`                                        |

|_____________________________________________________________________|

|[]  |Շարժական գույքի վնասներ գնահատող փորձագետ                       |

|____|________________________________________________________________|

|[]  |Անշարժ գույքի վնասներ գնահատող փորձագետ                         |

|____|________________________________________________________________|

|[]  |Պատճառների փորձագետ                                             |

|____|________________________________________________________________|

|[]  |Վերանորոգող կազմակերպություն                                    |

|_____________________________________________________________________|

|3. ԴԻՄՈՒՄԻՆ ԿՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ                                   |

|_____________________________________________________________________|

|հ/հ |Փաստաթղթի անվանումը                                |էջերի քանակը|

|____|___________________________________________________|____________|

|1   |                                                   |            |

|____|___________________________________________________|____________|

|2   |                                                   |            |

|____|___________________________________________________|____________|

|... |                                                   |            |

|_____________________________________________________________________|

|4. ՀԱՎԱՍՏՈՒՄՆԵՐ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ             |

|_____________________________________________________________________|

|Սույն դիմումի ստորագրմամբ դիմումատուն`                               |

|_____________________________________________________________________|

|4.1.|Հավաստում է, որ սույն դիմումով և  կից փաստաթղթերով ներկայացված  |

|    |տվյալները և  տեղեկությունները ճիշտ են և  արժանահավատ,           |

|    |համապատասխանում են իրականությանը, և  գիտակցում է, որ կեղծ կամ   |

|    |անարժանահավատ տեղեկություններ կամ փաստաթղթեր ներկայացնելու      |

|    |դեպքում սույն դիմումը կարող է մերժվել:                          |

|____|________________________________________________________________|

|4.2.|Հավաստում է, որ բավարարում է դիմումով հայցվող որակավորում       |

|    |ստանալու համար Բյուրոյի կանոններով սահմանված պահանջներին`       |

|    |ներառյալ.                                                       |

|    |1) անգործունակ կամ սահմանափակ գործունակ չէ,                     |

|    |2) դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով  |

|    |սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն,             |

|    |3) օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկված չէ ֆինանսական        |

|    |ոլորտում կամ փորձաքննության (դրա որևէ  տեսակի) ոլորտում որոշակի |

|    |պաշտոններ զբաղեցնելու կամ տրանսպորտային միջոցների վերանորոգման  |

|    |գործունեությամբ զբաղվելու իրավունքից,                           |

|    |4) քրեական գործով ներգրավված չէ, որպես կասկածյալ, մեղադրյալ կամ |

|    |ամբաստանյալ,                                                    |

|    |5) ճանաչված չէ սնանկ և  չունի ժամկետանց պարտավորություններ:     |

|____|________________________________________________________________|

|4.3.|Թույլատրում է, որպեսզի Բյուրոյի կանոններով սահմանված պահանջներին|

|    |իր համապատասխանությունը` ներառյալ սույն դիմումին կից ներկայացված|

|    |փաստաթղթերի և  տեղեկությունների հավաստիությունը, իսկ որակավորում|

|    |ստանալուց հետո` նաև  իր կողմից Բյուրոյի կանոններով սահմանված    |

|    |պարտականությունների պահպանումն ստուգելու նպատակով Բյուրոն կամ ՀՀ|

|    |կենտրոնական բանկն իրականացնի համապատասխան վերահսկողական         |

|    |միջոցառումներ` ներառյալ իր մոտ ստուգումներ և                    |

|    |ուսումնասիրություններ և  այլ անձանցից ու մարմիններից ստանա իր   |

|    |վերաբերյալ տեղեկություններ և  փաստաթղթեր:                       |

|____|________________________________________________________________|

|4.4.|Պարտավորվում է սույն դիմումին կից ներկայացված փաստաթղթերում և   |

|    |(կամ) տեղեկություններում ցանկացած փոփոխության կամ լրացման       |

|    |դեպքում 10-օրյա ժամկետում այդ մասին տեղեկացնել Բյուրոյին:       |

|____|________________________________________________________________|

|4.5.|Պարտավորվում է որակավորումն ստանալուց հետո գործել Բյուրոյի      |

|    |կանոններին և  դրանց հիման վրա Բյուրոյի և  ապահովագրական         |

|    |ընկերությունների հետ կնքված պայմանագրերի համապատասխան, պահպանել |

|    |դրանցով սահմանված պահանջները և  լիակատար պատասխանատվություն կրել|

|    |դրանց չպահպանման արդյունքում պատճառված վնասների հատուցման համար:|

|____|________________________________________________________________|

|4.6.|Համաձայնություն է տրամադրում առ այն, որպեսզի Բյուրոյի կանոններով|

|    |նախատեսված դեպքերում և  կարգով իր նկատմամբ կիրառվեն կարգապահական|

|    |պատասխանատվության (ներառյալ ֆինանսական բնույթի) միջոցներ`       |

|    |պարտավորվելով սահմանված կարգով կրել դրանք:                      |

|____|________________________________________________________________|

|5   |Այլ նշումներ       |                                            |

|____|___________________|____________________________________________|

|6   |Դիմումատուի անունից|(անունը և  ազգանունը, անձը      |(ստորագրու-|

|    |                   |հաստատող փաստաթղթի տվյալները)   |թյունը) Կ.Տ|

|____|___________________|________________________________|___________|

|7   |Դիմում ընդունող    |(զբաղեցրած      |(անունը և      |(ստորագրու-|

|    |                   |պաշտոնը)        |ազգանունը)     |թյունը)    |

|____|____________________________________|_______________|___________|

|8   |Դիմումի լրացման ամսաթիվը|     օր    |      ամիս     |    տարի   |

._____________________________________________________________________.

 

Հավելված 2

 

«ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների

որակավորման» RL 1-003 կանոնների

 

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Յուրաքանչյուր եռամսյակի համար Բյուրոյի կողմից սահմանվում են թեստավորման անցկացման ստույգ օրերը, ժամերը և վայրը, որոնց մասին տեղեկությունները հրապարակվում են Բյուրոյի ինտերնետային կայքում` մինչև տվյալ եռամսյակի առաջին ամսվան նախորդող ամսվա 5-ը: Ընդ որում, սույն կետով նախատեսված օրերը պետք է այնպես սահմանվեն, որպեսզի հնարավոր լինի որակավորման գործընթացը կազմակերպել սույն կանոններով սահմանված ժամկետում:

2. Անձի թեստավորման օրը նշանակվում է որակավորման համար դիմումը և սահմանված պահանջներին բավարարելու փաստը հավաստող բոլոր փաստաթղթերը Բյուրո ներկայացվելուն հաջորդող մեկ ամսվա ընթացքում կազմակերպվող որևէ թեստավորման օր` իր ընտրությամբ, իսկ ընտրություն չկատարվելու դեպքում` առաջիկա թեստավորման օրը:

3. Դիմորդները թեստավորմանը մասնակցում են անձամբ` թեստավորման օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և թեստավորման անցկացման համար սահմանված երեք հազար ՀՀ դրամ վճարը Բյուրոյի հաշվին փոխանցելու փաստը հավաստող փաստաթղթով ներկայանալով թեստավորման վայր:

4. Բյուրոյի կողմից անձի թեստավորումն իրականացվում է համակարգչի օգնությամբ:

5. Թեստերը, դրանց փոփոխությունները և լրացումները հաստատվում են Բյուրոյի գործադիր տնօրենի հրամանով և դրանց հրապարակումը կամ այլ կերպ տարածումն արգելված է:

6. Թեստավորումն անցկացվում է Բյուրոյում կամ Բյուրոյի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված Բյուրոյի հետ համագործակցող թեստավորման կենտրոնում` Բյուրոյի կամ թեստավորման կենտրոնի պատասխանատու աշխատակցի հսկողության ներքո:

7. Թեստերը բաղկացած են Հավելված 3-ով նախատեսված համապատասխան թեմաներից կազմված 50 հարցից և դրանց 4 հնարավոր պատասխաններից, որոնցից մեկն է միայն լիարժեք ճիշտ:

8. Թեստում ներառված հարցերին պատասխանելու համար անձին տրվում է 120 րոպե ընդհանուր ժամանակ: Թեստավորման տևողությունը չի երկարաձգվում այն անձանց համար, ովքեր ներկայացել են ուշացած:

9. Թեստավորումն անցկացվում է առանձնացված սենյակում, որը վերահսկվում է տեսախցիկների միջոցով: Յուրաքանչյուր անձ նստում է իր համար նախատեսված համապատասխան համակարգչի դիմաց: Նախքան թեստավորումն սկսելն անձանց տրվում են բացատրություններ քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերի վերաբերյալ:

10. Թեստավորման ընթացքում անձին արգելվում է օգտվել որևէ տեսակի հուշումներից, ծածկագրերից, աղմկել, հուշել, խոսել, հարցեր ուղղել կամ առանց թույլտվության լքել թեստավորման սենյակը: Խիստ անհրաժեշտ դեպքերում անձին թույլատրվում է ոչ ավել, քան 10 րոպե տևողությամբ լքել սենյակը` միևնույն ժամանակ գտնվելով Բյուրոյի կամ թեստավորման կենտրոնի տարածքում, որի դեպքում թեկնածուն կապի հնարավոր բոլոր միջոցները նախապես թողնում է թեստավորման սենյակում` թեստավորման պատասխանատուի հսկողության ներքո` վերադառնալուց հետո դրանք հետ ստանալու պայմանով:

11. Սույն հավելվածի 10-րդ կետում նշված պահանջի չկատարման դեպքում պահանջը խախտած անձի թեստավորման գործընթացը դադարեցվում է, և թեստավորման արդյունքները գնահատվում են 0%:

12. Թեստի հարցի յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր:

13. Սխալ պատասխաններ են համարվում`

1) սխալ նշում կատարելը,

2) մեկից ավելի նշում կատարելը,

3) նշում չկատարելը:

14. Թեստի հարցերի պատասխանները անձի կողմից վերջնական հաստատվելուց, ինչպես նաև թեստավորման համար սահմանված ժամանակն սպառվելուց հետո անձը անմիջապես ստանում է իր կողմից հանձնած թեստի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն, որտեղ արտացոլվում են անձի միավորները` տոկոսային հարաբերությամբ: Հաշվետվությունը (երկու օրինակից) տպվում է անմիջապես և ստորագրվում անձի կողմից. մեկ օրինակը պահպանվում է Բյուրոյում, մյուսը տրվում է անձին:

15. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել` թեստավորման անցկացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր դիմում ներկայացնելով Բյուրո: Բյուրոն վերանայում է թեստավորման արդյունքները և 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում բողոքարկողին արդյունքների վերաբերյալ:

 

Հավելված 3

 

«ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների

որակավորման» RL 1-003 կանոնների

 

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՄԱՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Որակավորման տեսակը     |            Թեմաների շրջանակ             |

|___|_______________________|_________________________________________|

|1. |Վնասների փորձագետ      |1. «Ապահովագրության և  ապահովագրական     |

|   |                       |գործունեության մասին» ՀՀ օրենքի          |

|   |                       |կարգավորումներ,                          |

|   |                       |2. «Ավտոտրանսպորտային միջոցների          |

|   |                       |օգտագործումից բխող պատասխանատվության     |

|   |                       |պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի|

|   |                       |կարգավորումներ,                          |

|   |                       |3. «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001-ի |

|   |                       |կարգավորումներ                           |

|___|_______________________|_________________________________________|

|2. |Պատճառների փորձագետ    |1. «Ապահովագրության և  ապահովագրական     |

|   |                       |գործունեության մասին» ՀՀ օրենքի          |

|   |                       |կարգավորումներ,                          |

|   |                       |2. «Ավտոտրանսպորտային միջոցների          |

|   |                       |օգտագործումից բխող պատասխանատվության     |

|   |                       |պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի|

|   |                       |կարգավորումներ,                          |

|   |                       |3. «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001-ի |

|   |                       |կարգավորումներ,                          |

|   |                       |4. ՀՀ ճանապարհային երթևեկության          |

|   |                       |կանոններ,                                |

|   |                       |5. Ճանապարհային երթևեկության             |

|   |                       |անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի  |

|   |                       |կարգավորումներ,                          |

._____________________________________________________________________.

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԹԵՄԱՆԵՐԸ

 

1. Փորձաքննության ժամանակ օգտագործվելիք ծրագրային համակարգեր և տեխնիկական միջոցներ,

2. Փորձաքննության իրականացման մեթոդներ,

3. Փորձագետների անկախություն և աշխատանքի այլ սկզբունքներ,

4. Ներքին կառավարման համակարգ, ավտոմատացման մակարդակ,

5. Գնային քաղաքականություն,

6. Գործընկերային քաղաքականություն,

7. Ոլորտին վերաբերող առաջարկություններ և դիտողություններ:

 

 

Հավելված 4.1

 

«ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների

որակավորման» RL 1-003 կանոնների

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՇԽԱՏՈՂԻ` ՈՐՊԵՍ ԱՊՊԱ ՈԼՈՐՏՈՒՄ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

    ____________________                        _______________________

      Ստորագրման վայրը                            Ստորագրման ամսաթիվը

 

«___________________________» _________________ (այսուհետ` գործատու), ի դեմս _______________, ով գործում է ____________ հիման վրա, մի կողմից, և _________________-ը (այսուհետ` աշխատող), մյուս կողմից (այսուհետ` գործատուն և աշխատողը միասին` Կողմեր), հիմք ընդունելով Կողմերի միջև_______թ. կնքված թիվ _____ աշխատանքային պայմանագիրը/_____թ. ընդունված թիվ _______ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը (1), համաձայնության եկան հետևյալի մասին`

_______________________

1) Ընտրվում և ներառվում է միայն կիրառելի տարբերակը:

 

1. Սույն համաձայնագրով սահմանվում են աշխատողի` որպես ԱՊՊԱ ոլորտում վնասների փորձագետի լրացուցիչ իրավունքները և պարտականությունները` կարգավորելով այդ առումով կողմերի փոխհարաբերությունները, սահմանելով նաև աշխատողի նկատմամբ երրորդ անձանց իրավունքները:

2. Որպես ԱՊՊԱ ոլորտում վնասների փորձագետ` աշխատողը պարտավոր է`

2.1. մշտապես համապատասխանել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ (այսուհետ` Բյուրո) կանոններով համապատասխան որակավորումն ստանալու համար սահմանված պահանջներին,

2.2. պատշաճ տիրապետել ԱՊՊԱ ոլորտում վնասների գնահատման փորձաքննության ոլորտը կարգավորող` Բյուրոյի խորհրդի հաստատած կանոններով սահմանված կարգին և մեթոդաբանությանը, ԱՊՊԱ ոլորտում վնասների գնահատման փորձաքննություններին վերաբերող այլ կարգավորումներին, որոնք հրապարակված են Բյուրոյի www.appa.am ինտերնետային կայքում,

2.3. փորձաքննություն իրականացնել միայն այն դեպքում, երբ առկա են Բյուրոյի կանոններով և սույն համաձայնագրով նախատեսված` փորձաքննության իրականացումը թույլատրող պայմանները և բացակայում են արգելող պայմանները, հակառակ դեպքում` հրաժարվել փորձաքննության իրականացումից,

2.4. փորձաքննության իրականացման գործընթացում անվերապահորեն առաջնորդվել օրենքով և ԱՊՊԱ ոլորտում վնասների գնահատման փորձաքննության ոլորտը կարգավորող` Բյուրոյի խորհրդի հաստատած կանոններով սահմանված կարգով և մեթոդաբանությամբ, ԱՊՊԱ ոլորտում վնասների գնահատման փորձաքննություններին վերաբերող այլ կարգավորումներով: Ընդ որում, աշխատողը սույն կետով նախատեսված պարտականությունը կրում է ինչպես ապահովագրողների և Բյուրոյի, այնպես էլ ՀՀ դատարանների և ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից ԱՊՊԱ ոլորտում պատվիրված փորձաքննությունների իրականացման և ցանկացած այլ տիպի բանավոր կամ գրավոր կարծիքի տրամադրման գործընթացում,

2.5. փորձաքննություն (վնասված գույքի փորձաքննության համար նախնական զննություն (այսուհետ` նախնական զննություն)) իրականացնել բացառապես Բյուրոյի կանոններով սահմանված ձևով տրված պատվերների հիման վրա,

2.6. ապահովել գործատուի կողմից տրամադրված և պատվերի կատարման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի ու այլ նյութերի, ինչպես նաև իր օգտագործմանը հանձնված առարկաների պահպանվածությունը,

2.7. առանց գործատուի համաձայնության չիրականացնել փորձաքննության իրականացման հետ կապված քննարկումներ, ճշտումներ և ցանկացած պարզաբանումներ տուժողի, նրա ներկայացուցչի կամ իրավահաջորդի, ապահովադրի կամ ապահովագրված անձի հետ: Սույն կետը չի կարող մեկնաբանվել իբրև պատահարի արդյունքում առաջացած վնասների վերաբերյալ կողմնակալ կամ ոչ օբյեկտիվ եզրակացություն տրամադրելու` աշխատողի պարտականություն կամ նման եզրակացություն տրամադրելու պահանջ ներկայացնելու` գործատուի իրավունք,

2.8. փորձաքննությունների իրականացման ընթացքում իրեն հայտնի դարձած` բանկային, ապահովագրական, առևտրային, բժշկական կամ այլ գաղտնիք, անձնական տվյալներ պարունակող կամ ցանկացած այլ տեղեկությունները, փաստաթղթերը, էլեկտրոնային ֆայլերը օգտագործել բացառապես իր աշխատանքային պարտականությունների իրականացման նպատակով` ՀՀ օրենսդրությանը և գործատուի իրավական ակտերին համապատասխան, ինչպես նաև երբևէ չհրապարակել կամ երրորդ անձանց չփոխանցել կամ որևէ այլ կերպ երրորդ անձանց հասանելի չդարձնել այդ տեղեկությունները, փաստաթղթերը և էլեկտրոնային ֆայլերը` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,

2.9. փորձաքննությունները (նախնական զննությունները) իրականացնել համապատասխան տեխնոլոգիաների համաձայն` ապահովելով փորձաքննությունների (նախնական զննությունների) արդյունքների ճշտությունը,

2.10. փորձագիտական եզրակացությունները (վնասված գույքի փորձաքննության համար նախնական զննության ակտերը) կազմել, դրանց արդյունքների (անհնարինության) ծանուցումները գործատուին իրականացնել Բյուրոյի կանոններով սահմանված ժամկետներում և ձևերով,

2.11. գործատուի և (կամ) Բյուրոյի պահանջով ցանկացած պահի տրամադրել փորձագիտական եզրակացությունները (վնասված գույքի փորձաքննության համար նախնական զննության ակտերը) և գործընթացներին վերաբերող փաստաթղթեր և հիմնավորումներ,

2.12. իր կողմից կատարված փորձաքննության գծով նշանակված լրացուցիչ, կրկնակի փորձաքննությունների գործընթացներում, Բյուրոյի ստուգիչ փորձաքննություններում, Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից նշանակված փորձաքննությունների գործընթացում, դրա հետ կապված վարչական և դատական վարույթներում ցանկացած շահագրգիռ անձի համապատասխան պահանջի առկայությամբ մասնակցել և հիմնավորել իր կողմից գնահատված վնասի մեծությունը և գնահատման ընտրված մեթոդաբանությունը,

2.13. փորձաքննություններ (նախնական զննություններ) կատարել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղի ունեցած պատահարների վերաբերյալ` անկախ գնահատման ենթակա գույքի գտնվելու վայրից: Ընդ որում` սույն կետը չի կարող մեկնաբանվել որպես գործատուի կողմից իր աշխատողի համար աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու համար անհրաժեշտ պայմանների (գործուղման հետ կապված, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` փորձաքննության իրականացման հետ կապված այլ լրացուցիչ ծախսերի վճարում (հատուցում) և այլն) ապահովման պարտականությունից ազատում,

2.14. լիակատար նյութական պատասխանատվության սկզբունքով հատուցել Բյուրոյի կանոններով, ինչպես նաև սույն համաձայնագրով իր գործունեությանը ներկայացված պահանջների չպահպանման հետևանքով գործատուին կամ այլ անձանց պատճառված վնասները: Ընդ որում, աշխատողն ընդունում է, որ սույն ենթակետով նախատեսված վնասների հատուցման պարտավորությունն առանց լրացուցիչ ապացուցման համարվում է առկա այն դեպքերում, երբ Բյուրոյի կանոններով սահմանված կարգով հաստատվել է աշխատողի կողմից կազմված փորձագիտական եզրակացությամբ թույլ տրված այնպիսի շեղումը, որի համար Բյուրոյի կողմից աշխատողի նկատմամբ կիրառվել է համապատասխան պատասխանատվության միջոց, բացառությամբ, եթե տվյալ եզրակացության հավաստիությունը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով: Սույն ենթակետի 2-րդ նախադասությամբ նախատեսված հատուցման ենթակա վնասը`

2.14.1. հաշվարկվում է` ելնելով այն հանգամանքից, թե աշխատողի կողմից կազմված փորձագիտական եզրակացությունը հատուցման որոշման հիմքում չդրվելու դեպքում ինչ չափի պարտավորությունից կազատվեր կամ ինչ չափի իրավունք ձեռք կբերեր հատուցման գործընթացի մասնակիցը, եթե օրենքի և Բյուրոյի կանոնների ուժով ապահովագրական հատուցումն իրականացվել է աշխատողի կազմած եզրակացության հիման վրա,

2.14.2. կազմում է կրկնակի փորձաքննության անցկացման համար վճարված գումարը, եթե ապահովագրական հատուցումն իրականացվել է իր կողմից տրված փորձագիտական եզրակացության բողոքարկման արդյունքում նշանակված կրկնակի փորձաքննության արդյունքների հիման վրա:

2.15. մշտապես ունենալ սույն համաձայնագրի 2.14-րդ կետով նախատեսված պատասխանատվության ռիսկը ծածկող ապահովագրության պայմանագիր (պայմանագրեր), որով որպես մեկ ապահովագրական պատահարի (մեկ փորձագիտական եզրակացությամբ պատճառված վնասի) համար ապահովագրական գումարի չափ սահմանված է առնվազն ԱՊՊԱ պատահարի հետևանքով մեկ տուժողի գույքին պատճառված վնասների գծով վճարման ենթակա առավելագույն հատուցման չափը:

3. Փորձաքննության անցկացման (փորձագիտական եզրակացության) տրամադրման) կամ նախնական զննության անցկացման (վնասված գույքի փորձաքննության համար նախնական զննության ակտ) տրամադրելու կամ անհնարինության վերաբերյալ ծանուցելու` սույն համաձայնագրով սահմանված ժամկետների խախտման դեպքում աշխատողը պարտավոր է գործատուի պահանջով գործատուին վճարել տույժ` այն չափով, որ չափով համապատասխան ժամկետների խախտման համար տույժ վճարելու պահանջ ներկայացնելու Բյուրոյի կանոններով նախատեսված իրավունք է ձեռք բերում ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձը: Սույն համաձայնագրի ստորագրմամբ աշխատողն իր համաձայնությունն է տրամադրում առ այն, որպեսզի իր կողմից թույլ տրված այլ խախտումների համար Բյուրոյի կանոններով սահմանվեն այլ տուժանքների վճարման պարտավորություններ` պարտավորվելով սահմանված կարգով վճարել դրանք:

4. Սույն համաձայնագրի ստորագրմամբ աշխատողն իր համաձայնությունն է տրամադրում առ այն, որպեսզի Բյուրոյի կանոններով սահմանված պահանջներին իր համապատասխանությունը` ներառյալ իր որակավորման համար դիմումին կից ներկայացված փաստաթղթերի և տեղեկությունների հավաստիությունը, ինչպես նաև իր կողմից Բյուրոյի կանոններով սահմանված պարտականությունների պահպանումն ստուգելու նպատակով Բյուրոն կամ ՀՀ կենտրոնական բանկն իրականացնի իր կանոններով սահմանված վերահսկողական միջոցառումներ` ներառյալ իր մոտ ստուգումներ և ուսումնասիրություններ և այլ անձանցից ու մարմիններից ստանա իր վերաբերյալ տեղեկություններ և փաստաթղթեր:

5. Սույն համաձայնագրի ստորագրմամբ աշխատողն իր համաձայնությունն է տրամադրում առ այն, որպեսզի Բյուրոյի կանոններով նախատեսված դեպքերում և կարգով Բյուրոյի կողմից իր նկատմամբ կիրառվեն Բյուրոյի կանոններով նախատեսված կարգապահական պատասխանատվության (ներառյալ` ֆինանսական բնույթի) միջոցներ` պարտավորվելով սահմանված կարգով կրել դրանք (ներառյալ` Բյուրոյին վճարել սահմանված տուժանքները):

6. Սույն համաձայնագիրը հանդիսանում է Կողմերի միջև _______թ. կնքված թիվ_____ աշխատանքային պայմանագրի/ _____թ. ընդունված թիվ _______ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի (2) հավելյալ և անբաժանելի մասը: Ընդ որում, սույն կետում նշված աշխատանքային պայմանագրում/աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում (3) (դրա փոփոխություններում և/կամ լրացումներում) սույն համաձայնագրով սահմանված պայմաններին հակասող կամ աշխատողի` սույն համաձայնագրով սահմանված պարտականությունների կատարմանը կամ իրականացմանը խոչընդոտող այլ պայմաններ նախատեսված լինելու դեպքում այդ պայմանները սույն համաձայնագրին հակասող (խոչընդոտող) մասով չեն գործում, գործում են սույն համաձայնագրով սահմանված պայմանները:

_________________________

2) Ընտրվում և ներառվում է միայն կիրառելի տարբերակը:

3) Ընտրվում և ներառվում է միայն կիրառելի տարբերակը:

 

7. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է աշխատողի` որպես գործատուի` ԱՊՊԱ ոլորտում վնասների փորձագետ հանդիսանալու ողջ ժամանակահատվածում: Սույն համաձայնագրի գործողությունը դադարում է նաև օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Ընդ որում, աշխատանքային հարաբերությունները դադարելու դեպքում չի դադարում աշխատողի` սույն լրացուցիչ համաձայնագրի 2.8-րդ կետով նախատեսված պարտականությունը, որը գործում է անժամկետ: Աշխատողը հայտնում է իր անվերապահ և անհետկանչելի համաձայնությունը, որ այդ պարտականությունը գործում է անորոշ ժամկետով:

8. Սույն համաձայնագիրը կազմված է հայերենով, 2 (երկու) օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է սույն համաձայնագրի մեկական օրինակ:

9. Կողմերի հասցեները, այլ վավերապայմանները և ստորագրությունները:

 

              Գործատու                              Աշխատող

    ___________________________           ___________________________

    Տվյալները, ստորագրությունը            Տվյալները, ստորագրությունը

 

Հավելված 4.2

 

«ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների

որակավորման» RL 1-003 կանոնների

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ` ՈՐՊԵՍ ԱՊՊԱ ՈԼՈՐՏՈՒՄ ՎՆԱՍՆԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ/ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

    ___________________                        _______________________

      Ստորագրման վայրը                            Ստորագրման ամսաթիվը

 

«___________________________» ______________________ (այսուհետ` պատվիրատու), ի դեմս _______________-ի, ով գործում է ____________ հիման վրա, մի կողմից, և _______________________-ը (այսուհետ` կատարող), ի դեմս _______________-ի, ով գործում է ____________ հիման վրա, մյուս կողմից (այսուհետ` պատվիրատուն և կատարողը միասին` Կողմեր), հիմք ընդունելով Կողմերի միջև _______թ. կնքված թիվ _____ պայմանագիրը, համաձայնության եկան հետևյալի մասին`

 

1. Սույն համաձայնագրով սահմանվում են կատարողի` որպես ԱՊՊԱ ոլորտում վնասների իրավաբանական անձ/անհատ ձեռնարկատեր փորձագետի լրացուցիչ իրավունքները և պարտականությունները` կարգավորելով այդ առումով կողմերի փոխհարաբերությունները, սահմանելով նաև կատարողի նկատմամբ երրորդ անձանց իրավունքները:

2. Որպես ԱՊՊԱ ոլորտում վնասների իրավաբանական անձ/անհատ ձեռնարկատեր փորձագետ` կատարողը պարտավոր է`

2.1. մշտապես համապատասխանել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ (այսուհետ` Բյուրո) կանոններով համապատասխան որակավորումն ստանալու համար սահմանված պահանջներին,

2.2. ապահովել փորձաքննություն իրականացնող իր համապատասխան քանակի աշխատողների մշտական համապատասխանությունը Բյուրոյի կանոններով համապատասխան որակավորումն ստանալու համար սահմանված պահանջներին, փորձաքննության իրականացումը չհանձնարարել իր այն աշխատողներին, որոնք փոխկապակցված են պատվիրված փորձաքննությանը որևէ առնչություն ունեցող անձի հետ (վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վարորդ կամ սեփականատեր, տուժող, պատվիրատու և այլն),

2.3. պատշաճ տիրապետել ԱՊՊԱ ոլորտում վնասների գնահատման փորձաքննության ոլորտը կարգավորող` Բյուրոյի խորհրդի հաստատած կանոններով սահմանված կարգին և մեթոդաբանության, ԱՊՊԱ ոլորտում վնասների գնահատման փորձաքննություններին վերաբերող այլ կարգավորումներին, որոնք հրապարակված են Բյուրոյի www.appa.am ինտերնետային կայքում,

2.4. փորձաքննությունները (վնասված գույքի փորձաքննության համար նախնական զննությունները (այսուհետ` նախնական զննություն)) իրականացնել անձամբ, դրանց կատարումը հանձնարարել միայն Բյուրոյի կանոններով նախատեսված համապատասխան որակավորում ունեցող այն աշխատողներին, որոնց մոտ առկա է Բյուրոյի կանոններով և սույն համաձայնագրով նախատեսված` փորձաքննության իրականացումը թույլատրող պայմանները և բացակայում են արգելող պայմանները,

2.5. փորձաքննություն իրականացնել միայն այն դեպքում, երբ առկա են Բյուրոյի կանոններով և սույն համաձայնագրով նախատեսված` փորձաքննության իրականացումը թույլատրող պայմանները և բացակայում են արգելող պայմանները, հակառակ դեպքում` հրաժարվել փորձաքննության իրականացումից,

2.6. փորձաքննության իրականացման գործընթացում անվերապահորեն առաջնորդվել օրենքով և ԱՊՊԱ ոլորտում վնասների գնահատման փորձաքննության ոլորտը կարգավորող` Բյուրոյի խորհրդի հաստատած կանոններով սահմանված կարգով և մեթոդաբանությամբ, ԱՊՊԱ ոլորտում վնասների գնահատման փորձաքննություններին վերաբերող այլ կարգավորումներով: Ընդ որում, կատարողը սույն կետով նախատեսված պարտականությունը կրում է ինչպես ապահովագրողների և Բյուրոյի, այնպես էլ ՀՀ դատարանների և ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից ԱՊՊԱ ոլորտում պատվիրված փորձաքննությունների իրականացման և ցանկացած այլ տիպի բանավոր կամ գրավոր կարծիքի տրամադրման գործընթացում,

2.7. փորձաքննություն (նախնական զննություն) իրականացնել բացառապես Բյուրոյի կանոններով սահմանված ձևով տրված պատվերների հիման վրա,

2.8. ապահովել պատվիրատուի կողմից տրամադրված և պատվերի կատարման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի ու այլ նյութերի, ինչպես նաև իր օգտագործմանը հանձնված առարկաների պահպանվածությունը, անհրաժեշտության դեպքում դրանք վերադարձնել պատվիրատուին,

2.9. առանց պատվիրատուի համաձայնության չիրականացնել փորձաքննության իրականացման հետ կապված քննարկումներ, ճշտումներ և ցանկացած պարզաբանումներ տուժողի, նրա ներկայացուցչի կամ իրավահաջորդի, ապահովադրի կամ ապահովագրված անձի հետ: Սույն կետը չի կարող մեկնաբանվել իբրև պատահարի արդյունքում առաջացած վնասների վերաբերյալ կողմնակալ կամ ոչ օբյեկտիվ եզրակացություն տրամադրելու` կատարողի պարտականություն կամ նման եզրակացություն տրամադրելու պահանջ ներկայացնելու` պատվիրատուի իրավունք,

2.10. պատվիրատուի պահանջով նրան հաղորդել փորձաքննությունների (նախնական զննությունների) կատարման ընթացքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները,

2.11. փորձաքննությունների իրականացման ընթացքում իրեն հայտնի դարձած` բանկային, ապահովագրական, առևտրային, բժշկական կամ այլ գաղտնիք, անձնական տվյալներ պարունակող կամ ցանկացած այլ տեղեկությունները, փաստաթղթերը, էլեկտրոնային ֆայլերը օգտագործել բացառապես պատվերով նախատեսված փորձաքննության (նախնական զննության) իրականացման նպատակով` ՀՀ օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև երբևէ չհրապարակել կամ երրորդ անձանց չփոխանցել կամ որևէ այլ կերպ երրորդ անձանց հասանելի չդարձնել այդ տեղեկությունները, փաստաթղթերը և էլեկտրոնային ֆայլերը` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,

2.12. փորձաքննությունները (նախնական զննությունները) իրականացնել համապատասխան տեխնոլոգիաների համաձայն` ապահովելով փորձաքննությունների (նախնական զննությունների) արդյունքների ճշտությունը,

2.13. փորձագիտական եզրակացությունները (վնասված գույքի փորձաքննության համար նախնական զննության ակտերը) կազմել, դրանց արդյունքների (անհնարինության) ծանուցումները պատվիրատուին իրականացնել Բյուրոյի կանոններով սահմանված ժամկետներում և ձևերով,

2.14. իր կողմից կատարված փորձաքննության գծով նշանակված լրացուցիչ, կրկնակի փորձաքննությունների գործընթացներում, Բյուրոյի ստուգիչ փորձաքննություններում, Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից նշանակված փորձաքննությունների գործընթացում, դրա հետ կապված վարչական և դատական վարույթներում ցանկացած շահագրգիռ անձի համապատասխան պահանջի առկայությամբ մասնակցել և հիմնավորել իր կողմից գնահատված վնասի մեծությունը և գնահատման ընտրված մեթոդաբանությունը,

2.15. փորձաքննություններ (նախնական զննություններ) կատարել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղի ունեցած պատահարների վերաբերյալ` անկախ գնահատման ենթակա գույքի գտնվելու վայրից,

2.16. լրիվ ծավալով պատասխանատվության սկզբունքով հատուցել Բյուրոյի կանոններով, ինչպես նաև սույն համաձայնագրով իր գործունեությանը ներկայացված պահանջների չպահպանման հետևանքով պատվիրատուին կամ այլ անձանց պատճառված վնասները: Ընդ որում, կատարողն ընդունում է, որ սույն ենթակետով նախատեսված վնասների հատուցման պարտավորությունն առանց լրացուցիչ ապացուցման համարվում է առկա այն դեպքերում, երբ Բյուրոյի կանոններով սահմանված կարգով հաստատվել է կատարողի կողմից կազմված փորձագիտական եզրակացությամբ թույլ տրված այնպիսի շեղումը, որի համար Բյուրոյի կողմից կատարողի նկատմամբ կիրառվել է համապատասխան պատասխանատվության միջոց, բացառությամբ, եթե տվյալ եզրակացության հավաստիությունը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով: Սույն ենթակետի 2-րդ նախադասությամբ նախատեսված հատուցման ենթակա վնասը`

2.16.1. հաշվարկվում է` ելնելով այն հանգամանքից, թե կատարողի կողմից կազմված փորձագիտական եզրակացությունը հատուցման որոշման հիմքում չդրվելու դեպքում ինչ չափի պարտավորությունից կազատվեր կամ ինչ չափի իրավունք ձեռք կբերեր հատուցման գործընթացի մասնակիցը, եթե օրենքի և Բյուրոյի կանոնների ուժով ապահովագրական հատուցումն իրականացվել է կատարողի կազմած եզրակացության հիման վրա,

2.16.2. կազմում է կրկնակի փորձաքննության անցկացման համար վճարված գումարը, եթե ապահովագրական հատուցումն իրականացվել է իր կողմից տրված փորձագիտական եզրակացության բողոքարկման արդյունքում նշանակված կրկնակի փորձաքննության արդյունքների հիման վրա:

2.17. մշտապես ունենալ սույն համաձայնագրի 2.16-րդ կետով նախատեսված պատասխանատվության ռիսկը ծածկող ապահովագրության պայմանագիր (պայմանագրեր), որով որպես մեկ ապահովագրական պատահարի (մեկ փորձագիտական եզրակացությամբ պատճառված վնասի) համար ապահովագրական գումարի չափ սահմանված է առնվազն ԱՊՊԱ պատահարի հետևանքով մեկ տուժողի գույքին պատճառված վնասների գծով վճարման ենթակա առավելագույն հատուցման չափը:

3. Փորձաքննության անցկացման (փորձագիտական եզրակացության) տրամադրման) կամ նախնական զննության անցկացման (վնասված գույքի փորձաքննության համար նախնական զննության ակտ) տրամադրելու կամ անհնարինության վերաբերյալ ծանուցելու` սույն համաձայնագրով սահմանված ժամկետների խախտման դեպքում կատարողը պարտավոր է պատվիրատուի պահանջով պատվիրատուին վճարել տույժ` այն չափով, որ չափով համապատասխան ժամկետների խախտման համար տույժ վճարելու պահանջ ներկայացնելու Բյուրոյի կանոններով նախատեսված իրավունք է ձեռք բերում ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձը: Սույն համաձայնագրի ստորագրմամբ կատարողն իր համաձայնությունն է տրամադրում առ այն, որպեսզի իր կողմից թույլ տրված այլ խախտումների համար Բյուրոյի կանոններով սահմանվեն այլ տուժանքների վճարման պարտավորություններ` պարտավորվելով սահմանված կարգով վճարել դրանք:

4. Սույն համաձայնագրի ստորագրմամբ կատարողն իր համաձայնությունն է տրամադրում առ այն, որպեսզի Բյուրոյի կանոններով սահմանված պահանջներին իր համապատասխանությունը` ներառյալ իր որակավորման համար դիմումին կից ներկայացված փաստաթղթերի և տեղեկությունների հավաստիությունը, ինչպես նաև իր կողմից Բյուրոյի կանոններով սահմանված պարտականությունների պահպանումն ստուգելու նպատակով Բյուրոն կամ ՀՀ կենտրոնական բանկն իրականացնի իր կանոններով սահմանված վերահսկողական միջոցառումներ` ներառյալ իր մոտ ստուգումներ և ուսումնասիրություններ և այլ անձանցից ու մարմիններից ստանա իր վերաբերյալ տեղեկություններ և փաստաթղթեր:

5. Սույն համաձայնագրի ստորագրմամբ կատարողն իր համաձայնությունն է տրամադրում առ այն, որպեսզի Բյուրոյի կանոններով նախատեսված դեպքերում և կարգով Բյուրոյի կողմից իր նկատմամբ կիրառվեն Բյուրոյի կանոններով նախատեսված կարգապահական պատասխանատվության (ներառյալ` ֆինանսական բնույթի) միջոցներ` պարտավորվելով սահմանված կարգով կրել դրանք (ներառյալ` Բյուրոյին վճարել սահմանված տուժանքները): Ընդ որում, սույն կետով սահմանված Բյուրոյի իրավունքները տարածվում են նաև կատարողի` փորձաքննություն իրականացնող աշխատողների նկատմամբ, ինչի կապակցությամբ կատարողը պարտավոր է աշխատողների հետ կնքվող պայմանագրերում ներառել Բյուրոյի այդ իրավունքների իրականացումն ապահովող դրույթ, և պատասխանատվություն է կրում այդ դրույթի չներառման և դրա հետևանքների համար:

6. Սույն համաձայնագիրը հանդիսանում է Կողմերի միջև _______թ. կնքված թիվ _____ պայմանագրի հավելյալ և անբաժանելի մասը: Ընդ որում, սույն կետում նշված պայմանագրում (դրա փոփոխություններում և/կամ լրացումներում) սույն համաձայնագրով սահմանված պայմաններին հակասող կամ կատարողի` սույն համաձայնագրով սահմանված պարտականությունների կատարմանը կամ իրավունքների իրականացմանը խոչընդոտող այլ պայմաններ նախատեսված լինելու դեպքում այդ պայմանները սույն համաձայնագրին հակասող (խոչընդոտող) մասով չեն գործում, գործում են սույն համաձայնագրով սահմանված պայմանները:

7. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է կատարողի` որպես պատվիրատուի` ԱՊՊԱ ոլորտում վնասների փորձագետ իրավաբանական անձ/անհատ ձեռնարկատեր փորձագետ հանդիսանալու ողջ ժամանակահատվածում: Սույն համաձայնագրի գործողությունը դադարում է նաև օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Ընդ որում, սույն համաձայնագրով դադարելու դեպքում չի դադարում կատարողի` սույն լրացուցիչ համաձայնագրի 2.11-րդ կետով նախատեսված պարտականությունը, որը գործում է անժամկետ: Կատարողը հայտնում է իր անվերապահ և անհետկանչելի համաձայնությունը, որ այդ պարտականությունը գործում է անորոշ ժամկետով:

8. Սույն համաձայնագիրը կազմված է հայերենով, 2 (երկու) օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է սույն համաձայնագրի մեկական օրինակ:

 

9. Կողմերի հասցեները, այլ վավերապայմանները և ստորագրությունները

 

              Պատվիրատու                            Կատարող

    ___________________________           ___________________________

    Տվյալները, ստորագրությունը            Տվյալները, ստորագրությունը

 

Հավելված 4.3

 

«ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների

որակավորման» RL 1-003 կանոնների

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ` ՈՐՊԵՍ ԱՊՊԱ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

    __________________                         _______________________

     Ստորագրման վայրը                            Ստորագրման ամսաթիվը

 

«___________________________» ______________________ (այսուհետ` պատվիրատու), ի դեմս _______________-ի, ով գործում է ____________ հիման վրա, մի կողմից, և _______________________-ը (այսուհետ` կատարող), ի դեմս _______________-ի, ով գործում է ____________ հիման վրա, մյուս կողմից (այսուհետ` պատվիրատուն և կատարողը միասին` Կողմեր), հիմք ընդունելով Կողմերի միջև _______թ. կնքված թիվ _____ պայմանագիրը, համաձայնության եկան հետևյալի մասին`

 

1. Սույն համաձայնագրով սահմանվում են կատարողի` որպես ԱՊՊԱ ոլորտում պատճառների փորձագետի լրացուցիչ իրավունքները և պարտականությունները` կարգավորելով այդ առումով կողմերի փոխհարաբերությունները, սահմանելով նաև կատարողի նկատմամբ երրորդ անձանց իրավունքները:

2. Որպես ԱՊՊԱ ոլորտում պատճառների փորձագետ` կատարողը պարտավոր է`

2.1. մշտապես համապատասխանել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ (այսուհետ` Բյուրո) կանոններով համապատասխան որակավորումն ստանալու համար սահմանված պահանջներին,

2.2. ապահովել փորձաքննություն իրականացնող իր համապատասխան քանակով աշխատողների մշտական համապատասխանությունը Բյուրոյի կանոններով համապատասխան որակավորումն ստանալու համար սահմանված պահանջներին, փորձաքննության իրականացումը չհանձնարարել իր այն աշխատողներին, որոնք փոխկապակցված են պատվիրված փորձաքննությանը որևէ առնչություն ունեցող անձի հետ (վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վարորդ կամ սեփականատեր, տուժող, պատվիրատու և այլն),

2.3. պատշաճ տիրապետել ԱՊՊԱ ոլորտում պատահարի առաջացման պատճառների փորձաքննության ոլորտը կարգավորող` Բյուրոյի խորհրդի հաստատած կանոններով սահմանված կարգին ու մեթոդաբանության, ԱՊՊԱ ոլորտում պատահարի առաջացման փորձաքննություններին վերաբերող այլ կարգավորումներին, որոնք հրապարակված են Բյուրոյի www.appa.am ինտերնետային կայքում,

2.4. փորձաքննություններն իրականացնել անձամբ, դրանց կատարումը հանձնարարել միայն Բյուրոյի կանոններով նախատեսված համապատասխան որակավորում ունեցող այն աշխատողներին, որոնց մոտ առկա է Բյուրոյի կանոններով և սույն համաձայնագրով նախատեսված` փորձաքննության իրականացումը թույլատրող պայմանները և բացակայում են արգելող պայմանները,

2.5. փորձաքննություն իրականացնել միայն այն դեպքում, երբ առկա են Բյուրոյի կանոններով և սույն համաձայնագրով նախատեսված` փորձաքննության իրականացումը թույլատրող պայմանները և բացակայում են արգելող պայմանները, հակառակ դեպքում` հրաժարվել փորձաքննության իրականացումից,

2.6. փորձաքննության իրականացման գործընթացում անվերապահորեն առաջնորդվել օրենքով և ԱՊՊԱ ոլորտում պատահարի առաջացման պատճառների փորձաքննության ոլորտը կարգավորող` Բյուրոյի խորհրդի հաստատած կանոններով սահմանված կարգով և մեթոդաբանությամբ, ԱՊՊԱ ոլորտում պատահարի առաջացման պատճառների փորձաքննություններին վերաբերող այլ կարգավորումներով: Ընդ որում, կատարողը սույն կետով նախատեսված պարտականությունը կրում է ինչպես ապահովագրողների և Բյուրոյի, այնպես էլ ՀՀ դատարանների և ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից ԱՊՊԱ ոլորտում պատվիրված փորձաքննությունների իրականացման և ցանկացած այլ տիպի բանավոր կամ գրավոր կարծիքի տրամադրման գործընթացում,

2.7. փորձաքննություն իրականացնել բացառապես Բյուրոյի կանոններով սահմանված ձևով տրված պատվերների հիման վրա,

2.8. ապահովել պատվիրատուի կողմից տրամադրված և պատվերի կատարման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի ու այլ նյութերի, ինչպես նաև իր օգտագործմանը հանձնված առարկաների պահպանվածությունը, անհրաժեշտության դեպքում դրանք վերադարձնել պատվիրատուին,

2.9. առանց պատվիրատուի համաձայնության չիրականացնել փորձաքննության իրականացման հետ կապված քննարկումներ, ճշտումներ և ցանկացած պարզաբանումներ տուժողի, նրա ներկայացուցչի կամ իրավահաջորդի, ապահովադրի կամ ապահովագրված անձի հետ: Սույն կետը չի կարող մեկնաբանվել իբրև պատահարի արդյունքում առաջացած պատահարի առաջացման պատճառների վերաբերյալ կողմնակալ կամ ոչ օբյեկտիվ եզրակացություն տրամադրելու` կատարողի պարտականություն կամ նման եզրակացություն տրամադրելու պահանջ ներկայացնելու` պատվիրատուի իրավունք,

2.10. պատվիրատուի պահանջով նրան հաղորդել փորձաքննությունների կատարման ընթացքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները,

2.11. փորձաքննությունների իրականացման ընթացքում իրեն հայտնի դարձած` բանկային, ապահովագրական, առևտրային, բժշկական կամ այլ գաղտնիք, անձնական տվյալներ պարունակող կամ ցանկացած այլ տեղեկությունները, փաստաթղթերը, էլեկտրոնային ֆայլերը օգտագործել բացառապես պատվերով նախատեսված փորձաքննության իրականացման նպատակով` ՀՀ օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև երբևէ չհրապարակել կամ երրորդ անձանց չփոխանցել կամ որևէ այլ կերպ երրորդ անձանց հասանելի չդարձնել այդ տեղեկությունները, փաստաթղթերը և էլեկտրոնային ֆայլերը` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,

2.12. փորձաքննություններն իրականացնել համապատասխան տեխնոլոգիաների համաձայն` ապահովելով փորձաքննությունների արդյունքների ճշտությունը,

2.13. փորձագիտական եզրակացությունները կազմել, դրանց արդյունքների (անհնարինության) ծանուցումները պատվիրատուին իրականացնել Բյուրոյի կանոններով սահմանված ժամկետներում և ձևերով,

2.14. պատվիրատուի և (կամ) Բյուրոյի պահանջով ցանկացած պահի տրամադրել փորձագիտական եզրակացությունները և գործընթացներին վերաբերող փաստաթղթեր և հիմնավորումներ,

2.15. իր կողմից կատարված փորձաքննության գծով նշանակված լրացուցիչ, կրկնակի փորձաքննությունների գործընթացներում, Բյուրոյի ստուգիչ փորձաքննություններում, Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից նշանակված փորձաքննությունների գործընթացում, դրա հետ կապված վարչական և դատական վարույթներում ցանկացած շահագրգիռ անձի համապատասխան պահանջի առկայությամբ մասնակցել և հիմնավորել իր կողմից կատարված փորձաքննության արդյունքները և մեթոդաբանությունը,

2.16. փորձաքննություններ կատարել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղի ունեցած պատահարների վերաբերյալ` անկախ պատահարին մասնակից ավտոտրանսպորտային միջոցների գտնվելու վայրից,

2.17. լրիվ ծավալով պատասխանատվության սկզբունքով հատուցել Բյուրոյի կանոններով, ինչպես նաև սույն համաձայնագրով իր գործունեությանը ներկայացված պահանջների չպահպանման հետևանքով պատվիրատուին կամ այլ անձանց պատճառված վնասները: Ընդ որում, կատարողն ընդունում է, որ սույն ենթակետով նախատեսված վնասների հատուցման պարտավորությունն առանց լրացուցիչ ապացուցման համարվում է առկա այն դեպքերում, երբ Բյուրոյի կանոններով սահմանված կարգով հաստատվել է կատարողի կողմից կազմված փորձագիտական եզրակացությամբ թույլ տրված այնպիսի շեղումը, որի համար Բյուրոյի կողմից կատարողի նկատմամբ կիրառվել է համապատասխան պատասխանատվության միջոց, բացառությամբ, եթե տվյալ եզրակացության հավաստիությունը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով: Սույն ենթակետի 2-րդ նախադասությամբ նախատեսված հատուցման ենթակա վնասը`

2.17.1. հաշվարկվում է` ելնելով այն հանգամանքից, թե կատարողի կողմից կազմված փորձագիտական եզրակացությունը հատուցման որոշման հիմքում չդրվելու դեպքում ինչ չափի պարտավորությունից կազատվեր կամ ինչ չափի իրավունք ձեռք կբերեր հատուցման գործընթացի մասնակիցը, եթե օրենքի և Բյուրոյի կանոնների ուժով ապահովագրական հատուցումն իրականացվել է կատարողի կազմած եզրակացության հիման վրա,

2.17.2. կազմում է կրկնակի փորձաքննության անցկացման համար վճարված գումարը, եթե ապահովագրական հատուցումն իրականացվել է իր կողմից տրված փորձագիտական եզրակացության բողոքարկման արդյունքում նշանակված կրկնակի փորձաքննության արդյունքների հիման վրա:

2.18. մշտապես ունենալ սույն համաձայնագրի 2.17-րդ կետով նախատեսված պատասխանատվության ռիսկը ծածկող ապահովագրության պայմանագիր (պայմանագրեր), որով որպես մեկ ապահովագրական պատահարի (մեկ փորձագիտական եզրակացությամբ պատճառված վնասի) համար ապահովագրական գումարի չափ սահմանված է առնվազն մեկ ԱՊՊԱ պատահարի հետևանքով բոլոր տուժողներին պատճառված բոլոր վնասների գծով վճարման ենթակա առավելագույն հատուցման չափը:

3. Փորձաքննության անցկացման (փորձագիտական եզրակացության) տրամադրման) կամ անհնարինության վերաբերյալ ծանուցելու` սույն համաձայնագրով սահմանված ժամկետների խախտման դեպքում կատարողը պարտավոր է պատվիրատուի պահանջով պատվիրատուին վճարել տույժ` այն չափով, որ չափով համապատասխան ժամկետների խախտման համար տույժ վճարելու պահանջ ներկայացնելու Բյուրոյի կանոններով նախատեսված իրավունք է ձեռք բերում ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձը: Սույն համաձայնագրի ստորագրմամբ կատարողն իր համաձայնությունն է տրամադրում առ այն, որպեսզի իր կողմից թույլ տրված այլ խախտումների համար Բյուրոյի կանոններով սահմանվեն այլ տուժանքների վճարման պարտավորություններ` պարտավորվելով սահմանված կարգով վճարել դրանք:

4. Սույն համաձայնագրի ստորագրմամբ կատարողն իր համաձայնությունն է տրամադրում առ այն, որպեսզի Բյուրոյի կանոններով սահմանված պահանջներին իր համապատասխանությունը` ներառյալ իր որակավորման համար դիմումին կից ներկայացված փաստաթղթերի և տեղեկությունների հավաստիությունը, ինչպես նաև իր կողմից Բյուրոյի կանոններով սահմանված պարտականությունների պահպանումն ստուգելու նպատակով Բյուրոն կամ ՀՀ կենտրոնական բանկն իրականացնի իր կանոններով սահմանված վերահսկողական միջոցառումներ` ներառյալ իր մոտ ստուգումներ և ուսումնասիրություններ և այլ անձանցից ու մարմիններից ստանա իր վերաբերյալ տեղեկություններ և փաստաթղթեր:

5. Սույն համաձայնագրի ստորագրմամբ կատարողն իր համաձայնությունն է տրամադրում առ այն, որպեսզի Բյուրոյի կանոններով նախատեսված դեպքերում և կարգով Բյուրոյի կողմից իր նկատմամբ կիրառվեն Բյուրոյի կանոններով նախատեսված կարգապահական պատասխանատվության (ներառյալ` ֆինանսական բնույթի) միջոցներ` պարտավորվելով սահմանված կարգով կրել դրանք (ներառյալ` Բյուրոյին վճարել սահմանված տուժանքները): Ընդ որում, սույն կետով սահմանված Բյուրոյի իրավունքները տարածվում են նաև կատարողի` փորձաքննություն իրականացնող աշխատողների նկատմամբ, ինչի կապակցությամբ կատարողը պարտավոր է աշխատողների հետ կնքվող պայմանագրերում ներառել Բյուրոյի այդ իրավունքների իրականացումն ապահովող դրույթ, և պատասխանատվություն է կրում այդ դրույթի չներառման և դրա հետևանքների համար:

6. Սույն համաձայնագիրը հանդիսանում է Կողմերի միջև _______թ. կնքված թիվ_____ պայմանագրի հավելյալ և անբաժանելի մասը: Ընդ որում, սույն կետում նշված պայմանագրում (դրա փոփոխություններում և/կամ լրացումներում) սույն համաձայնագրով սահմանված պայմաններին հակասող կամ կատարողի` սույն համաձայնագրով սահմանված պարտականությունների կատարմանը կամ իրավունքների իրականացմանը խոչընդոտող այլ պայմաններ նախատեսված լինելու դեպքում այդ պայմանները սույն համաձայնագրին հակասող (խոչընդոտող) մասով չեն գործում, գործում են սույն համաձայնագրով սահմանված պայմանները:

7. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է կատարողի` որպես պատվիրատուի` ԱՊՊԱ ոլորտում պատճառների փորձագետ հանդիսանալու ողջ ժամանակահատվածում: Սույն համաձայնագրի գործողությունը դադարում է նաև օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Ընդ որում, սույն համաձայնագրով դադարելու դեպքում չի դադարում կատարողի` սույն լրացուցիչ համաձայնագրի 2.11-րդ կետով նախատեսված պարտականությունը, որը գործում է անժամկետ: Կատարողը հայտնում է իր անվերապահ և անհետկանչելի համաձայնությունը, որ այդ պարտականությունը գործում է անորոշ ժամկետով:

8. Սույն համաձայնագիրը կազմված է հայերենով, 2 (երկու) օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է սույն համաձայնագրի մեկական օրինակ:

9. Կողմերի հասցեները, այլ վավերապայմանները և ստորագրությունները

 

              Պատվիրատու                            Կատարող

    ___________________________           ___________________________

    Տվյալները, ստորագրությունը            Տվյալները, ստորագրությունը

 

Հավելված 5.1

 

«ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների

որակավորման» RL 1-003 կանոնների

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԹԻՎ-________

 

    ____________________                        _______________________

      Ստորագրման վայրը                            Ստորագրման ամսաթիվը

 

«___________________________» ______________________ (այսուհետ` Պատվիրատու), ի դեմս _______________-ի, ով գործում է ____________ հիման վրա, մի կողմից, և _______________________-ը (այսուհետ` Կատարող), ի դեմս _______________-ի, ով գործում է ____________ հիման վրա, մյուս կողմից (այսուհետ` Պատվիրատուն և Կատարողը միասին` Կողմեր), կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին`

 

1. Պայմանագրի առարկան

1.1. Պայմանագրով Կատարողը պարտավորվում է Պատվիրատուի կողմից Պայմանագրի Հավելված 1-ով սահմանված ձևով տրված պատվերի (այսուհետ` Պատվեր) հիման վրա կատարել ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի հետևանքով ավտոտրանսպորտային միջոցներին պատճառված վնասների վերանորոգման` Պայմանագրի 1.2-րդ կետում նշված աշխատանքները (այսուհետ` Աշխատանքներ) և դրանց արդյունքները Պայմանագրով սահմանված ժամկետում հանձնել Պատվիրատուին (Պատվերում նշված ստացողին (այսուհետ` Ստացող)), իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել Պայմանագրով նախատեսված կարգով և Պայմանագրին համապատասխան կատարված Աշխատանքների արդյունքը և Պայմանագրով սահմանված ժամկետներում, կարգով և չափով վճարել Աշխատանքների գինը:

1.2. Պատվերով Կատարողին կարող են առաջադրվել ապահովագրական պատահարի հետևանքով __________________ մակնիշների __________________ մոդելների (1) ավտոտրանսպորտային միջոցներին պատճառված վնասի վերանորոգման հետևյալ աշխատանքների (դրանցից մեկի կամ մի մասի) կատարումը`

__________________

1) Բոլոր մակնիշների և (կամ) մոդելների ավտոտրանսպորտային միջոցների վերանորոգման դեպքում համապատասխան լրացման ենթակա մասում (մասերում) նշվում է «ցանկացած» բառը:

 

1.2.1. կմախքի վերանորոգում,

1.2.2. շարժիչի վերանորոգում,

1.2.3. փոխանցման տուփի վերանորոգում,

1.2.4. ընթացամասերի վերանորոգում,

1.2.5. էլեկտրականության վերանորոգում,

1.2.6. ցանկացած տեսակի վնասի վերականգնման համար անհրաժեշտ այլ վերանորոգման աշխատանքներ:

1.3. Կատարողը պարտավորվում է Աշխատանքները կատարել անձամբ, իր ուժերով, սարքավորումներով և նյութերով և կրում է պատասխանատվություն Պատվիրատուի առջև` Աշխատանքների արդյունքի համար` ՀՀ օրենսդրությանը և Պայմանագրին համապատասխան:

1.4. Պայմանագրի համաձայն` Աշխատանքները համարվում են կատարված «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ (այսուհետ` Բյուրո) կանոններով սահմանված հանձնման-ընդունման ակտը Ստացողի, Պատվիրատուի և Կատարողի կողմից եռակողմ ստորագրվելու պահից: Ընդ որում, Ստացողի կողմից հանձնման-ընդունման ակտը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում անհիմն չստորագրվելու կամ ստորագրումից խուսափելու դեպքում նշված ակտը համարվում է նրա կողմից ստորագրված:

 

2. Պատվեր տալու ձևը

2.1. Աշխատանքների կատարման անհրաժեշտության դեպքում Պատվիրատուն լրացնում է Պատվերի մինչև 2-րդ կետը ներառյալ և այն ներկայացնում Կատարողին: Ստանալով Պատվերի նախագիծը, Կատարողը 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում լրացնում է Պատվերի 3-րդ կետը և այն ներկայացնում Պատվիրատուին:

2.2. Եթե Կատարողի առաջարկած ժամկետներն ընդունելի չեն, ապա Պատվիրատուն 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում նշում է կատարում Պատվերի 4-րդ կետի «Պատվերը համարել չտրված» դաշտում և այն ստորագրությամբ ուղարկում է Կատարողին: Սույն կետում նշված դեպքում Պատվերը համարվում է Կատարողին չտրված, և դրա գծով Պայմանագրով նախատեսված հետագա փոխհարաբերությունները չեն առաջանում:

2.3. Եթե Կատարողի առաջարկած ժամկետները ընդունելի են, ապա Պատվիրատուն 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում լրացնում է Պատվերի 5-րդ կետը, նշում է կատարում Պատվերի 4-րդ կետի «Պատվերը համարել տրված» դաշտում և այն ստորագրությամբ (Պատվերի 6-րդ կետ) ուղարկում է Կատարողին: Սույն կետում նշված դեպքում Պատվերը համարվում է Կատարողին տրված, և դրա գծով Կողմերի միջև առաջանում են Պայմանագրով նախատեսված հետագա փոխհարաբերությունները:

 

3. Կողմերի իրավունքները և պարտականությունները

3.1. Պատվիրատուն իրավունք ունի`

3.1.1. իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և Պայմանագրով իրեն վերապահված բոլոր իրավունքները:

3.2. Պատվիրատուն պարտավոր է`

3.2.1. Պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով վճարել Աշխատանքների գինը,

3.2.2. Պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով` Կատարողի և Ստացողի մասնակցությամբ զննել և ընդունել Պայմանագրին համապատասխան կատարված Աշխատանքները (դրա արդյունքը), իսկ Պայմանագրից` Աշխատանքների արդյունքը վատթարացնող շեղումներ կամ Աշխատանքներում այլ թերություններ հայտնաբերելու դեպքում այդ մասին անհապաղ հայտնել Կատարողին:

3.3. Կատարողն իրավունք ունի`

3.3.1. իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և Պայմանագրով իրեն վերապահված բոլոր իրավունքները:

3.4. Կատարողը պարտավոր է`

3.4.1. մշտապես համապատասխանել Բյուրոյի կանոններով համապատասխան որակավորումն ստանալու համար սահմանված պահանջներին,

3.4.2. վերանորոգում իրականացնել միայն այն դեպքում, երբ առկա են Բյուրոյի կանոններով և Պայմանագրով նախատեսված` ԱՊՊԱ ոլորտում ավտոտրանսպորտային միջոցների վերանորոգման իրականացումը թույլատրող պայմանները և բացակայում են արգելող պայմանները, հակառակ դեպքում` հրաժարվել վերանորոգում իրականացումից,

3.4.3. Աշխատանքները կատարել պատշաճ որակով` Պատվիրատուի կանոններով` ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարների հետևանքով ավտոտրանսպորտային միջոցներին պատճառված վնասի վերականգնմանը ներկայացվող կարգին և մեթոդաբանությանը, այլ կարգավորումներին համաձայն, որոնք հրապարակված են Բյուրոյի www.appa.am ինտերնետային կայքում,

3.4.4. ավտոտրանսպորտային միջոցների վերանորոգում իրականացնել բացառապես Պայմանագրով սահմանված ձևով տրված Պատվերի հիման վրա,

3.4.5. Պատվերը ստանալուց հետո` 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում, Պայմանագրի Հավելված 2-ով սահմանված ձևով կազմել և Պատվիրատուին ներկայացնել Պատվերում նշված Աշխատանքների կատարման նախահաշիվը,

3.4.6. ապահովել Պատվիրատուի և (կամ) Բյուրոյի և (կամ) ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցների կողմից ցանկացած պահի իր մոտ ուսումնասիրություններ կատարելու հնարավորությունը` Բյուրոյի խորհրդի կողմից սահմանված որակավորման (տեխնիկական) պահանջներին համապատասխանությունը ստուգելու նպատակով,

3.4.7. համապատասխան պահանջի առկայությամբ` ողջամիտ սեղմ ժամկետում Պատվիրատուին և (կամ) Բյուրոյին տրամադրել վերանորոգման գործընթացին վերաբերող փաստաթղթեր և հիմնավորումներ,

3.4.8. իր կողմից կատարված վերանորոգումների գծով ցանկացած գործընթացների շրջանակներում համապատասխան պահանջի առկայությամբ մասնակցել և հիմնավորել իր կողմից կատարված վերանորոգման անհրաժեշտությունը և դրա հետ կապված ծախսերը,

3.4.9. առանց Պատվիրատուի ներկայացուցչի չիրականացնել վերանորոգման հետ կապված խնդիրների քննարկումներ, ճշտումներ և ցանկացած պարզաբանումներ տուժողի, նրա ներկայացուցչի կամ իրավահաջորդի, ապահովադրի կամ ապահովագրված անձի հետ,

3.4.10. պատշաճ կերպով իր մոտ պահել և նույն վիճակում Ստացողին հետ վերադարձնել փոփոխման ենթակա կամ փոփոխված պահեստամասերը, դետալներն ու ագրեգատները,

3.4.11. տրամադրել Պատվերում նշված ժամկետով երաշխիք, բայց ոչ պակաս, քան իր կողմից կատարված Աշխատանքների արդյունքի համար առնվազն 1 (մեկ) տարվա, իսկ փոփոխված պահեստամասերի (դետալների, ագրեգատների և բաղադրիչների, բացառությամբ ընթացային մասի դետալների) համար` դրանց նպատակային նշանակությամբ օգտագործման համար սովորաբար նախատեսվող ժամկետով երաշխիք,

3.4.12. Պատվիրատուի (Ստացողի) պահանջով 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում անհատույց վերացնել բոլոր բացահայտված թերությունները, եթե Կատարողը Աշխատանքների կատարման ընթացքում Պայմանագրի պայմաններից թույլ է տվել շեղումներ, որոնք վատթարացրել են Աշխատանքների որակը,

3.4.13. վերանորոգման իրականացման ընթացքում իրեն հայտնի դարձած` բանկային, ապահովագրական, առևտրային, բժշկական կամ այլ գաղտնիք, անձնական տվյալներ պարունակող կամ ցանկացած այլ տեղեկությունները, փաստաթղթերը, էլեկտրոնային ֆայլերը օգտագործել բացառապես Պատվերով նախատեսված վերանորոգման իրականացման նպատակով` ՀՀ օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև երբևէ չհրապարակել կամ երրորդ անձանց չփոխանցել կամ որևէ այլ կերպ երրորդ անձանց հասանելի չդարձնել այդ տեղեկությունները, փաստաթղթերը և էլեկտրոնային ֆայլերը` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,

3.4.14. լրիվ ծավալով պատասխանատվության սկզբունքով հատուցել իր կողմից Աշխատանքների կատարումից բխող` Պատվիրատուին և (կամ) Ստացողին (հատուցում ստանալու իրավունք ունեցող անձին) պատճառված վնասները,

3.4.15. մշտապես ունենալ Պայմանագրի 3.4.14-րդ կետով նախատեսված պատասխանատվության ռիսկը ծածկող ապահովագրության պայմանագիր (պայմանագրեր, որով որպես մեկ ապահովագրական պատահարի (մեկ ավտոտրանսպորտային միջոցի վերանորոգմամբ պատճառված վնասի) համար ապահովագրական գումարի չափ սահմանված է առնվազն ԱՊՊԱ պատահարի հետևանքով մեկ տուժողի գույքին պատճառված վնասների գծով վճարման ենթակա առավելագույն հատուցման չափը:

 

4. Աշխատանքների կատարման ժամկետը

4.1. Կատարողը պարտավոր է Աշխատանքների կատարումն սկսել Պայմանագրի 2.3-րդ կետով սահմանված ձևով լրացված Պատվերն ստանալուց հետո` 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:

4.2. Կատարողը պարտավոր է Աշխատանքները կատարել Պատվերում նշված ժամկետում, որը չի կարող գերազանցել`

4.2.1. 10 (տասը) աշխատանքային օրը, եթե Աշխատանքների գինն ըստ նախահաշվի չի գերազանցում 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամը,

4.2.2. 1 (մեկ) ամիսը, եթե եթե Աշխատանքների գինն ըստ նախահաշվի գերազանցում է 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամը:

4.3. Պատվերում նշված ժամկետը կարող է գերազանցել Պայմանագրի 4.2-րդ կետով նախատեսված համապատասխան ժամկետը մինչև 15 (տասնհինգ) աշխատանքային օրով, եթե Աշխատանքների կատարման համար անհրաժեշտ որևէ դետալ, ագրեգատ կամ բաղադրիչ Հայաստանի Հանրապետության համանման դետալների, ագրեգատների կամ բաղադրիչների ձեռքբերման շուկայում բացակայում է, և անհրաժեշտություն է առաջացել տվյալ դետալը, ագրեգատը կամ բաղադրիչը ներկրել օտարերկրյա պետությունից:

 

5. Կատարողի վարձատրության սկզբունքներն ու վճարման ժամկետները

5.1. Աշխատանքների գինը որոշվում է Կատարողի կողմից Պայմանագրի 3.4.5-րդ կետի համաձայն ներկայացրած նախահաշվի հիման վրա:

5.2. Պայմանագրի 5.1-րդ կետով նշված նախահաշվի հիման վրա որոշվող Աշխատանքների գինը չի կարող գերազանցել տվյալ շուկայում ձևավորված համանման վերանորոգման աշխատանքների պատշաճ կատարման համար սովորաբար գանձվող գինը:

5.3. Պատվիրատուն պարտավոր է Պայմանագրի 5.1-րդ կետով սահմանված գինը Կատարողին վճարել Պայմանագրի 1.4-րդ կետով սահմանված ակտը և հարկային հաշիվը ստորագրելուց (հաստատելուց) հետո` 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում` համապատասխան գումարը փոխանցելով Կատարողի` հարկային հաշվում նշված բանկային հաշվին:

 

6. Կողմերի պատասխանատվությունը

6.1. Պայմանագրի 4-րդ կետում նշված Աշխատանքների կատարման ինչպես սկզբնական, այնպես էլ վերջնական ժամկետների, ինչպես նաև Պայմանագրով նախատեսված թերությունների վերացման ժամկետների խախտման դեպքում Պատվիրատուն իրավունք ունի Կատարողից պահանջել վճարել տուգանք` Աշխատանքների գնի 1 (մեկ) տոկոսի չափով, և տույժ` կետանցի յուրաքանչյուր օրվա համար Աշխատանքների գնի 0.2 (զրո ամբողջ երկու տասնորդական) տոկոսի չափով:

6.2. Պայմանագրի 5.3-րդ կետում նշված Աշխատանքների գնի վճարման ժամկետի խախտման դեպքում Կատարողն իրավունք ունի Պատվիրատուից պահանջել վճարել տուգանք` Աշխատանքների գնի 1 (մեկ) տոկոսի չափով, և տույժ` կետանցի յուրաքանչյուր օրվա համար Աշխատանքների գնի չվճարված մասի 0.2 (զրո ամբողջ երկու տասնորդական) տոկոսի չափով:

6.3. Պայմանագրով չնախատեսված դեպքերում Կողմերն իրենց պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.4. Պայմանագրով նախատեսված տույժերի և տուգանքների վճարումը Կողմերին չի ազատում Պայմանագրով ստանձնած պարտավորությունները և (կամ) մյուս կողմին պատճառված վնասի հատուցման պարտավորությունը կատարելուց, ինչպես նաև չի զրկում Կողմերին համապատասխան խախտման համար Պայմանագրով սահմանված այլ իրավունքների իրականացման պահանջ ներկայացնելու հնարավորությունից:

 

7. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ֆորս-մաժոր)

7.1. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են` երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը:

7.2. Այն կողմը, որի պարտավորությունների կատարման վրա ազդել է Պայմանագրի 7.1-րդ կետով նախատեսված հանգամանքը, պարտավոր է այդ մասին առաջին իսկ հնարավորության դեպքում գրավոր ծանուցել մյուս կողմին: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 1 (մեկ) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը` այդ մասին նախապես` 10 (տասը) օր առաջ, տեղյակ պահելով մյուս կողմին:

 

8. Պայմանագրի գործողության ժամկետը և պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու հիմքերն ու կարգը

8.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է անորոշ ժամկետով: Պայմանագրի գործողությունը դադարում է օրենքով և Պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով: Ընդ որում, Պայմանագիրը դադարելու դեպքում չի դադարում Կատարողի` Պայմանագրի 3.4.13-րդ կետով նախատեսված պարտականությունը, որը գործում է անժամկետ: Կատարողը հայտնում է իր անվերապահ և անհետկանչելի համաձայնությունը, որ այդ պարտականությունը գործում է անորոշ ժամկետով:

8.2. Պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել Կողմերից մեկի պահանջով` այդ մասին լուծման օրվանից առնվազն 1 (մեկ) ամիս առաջ մյուս կողմին գրավոր ծանուցելով:

 

9. Կողմերի միջև հաղորդակցման կարգը

9.1. Կողմերի միջև Պայմանագրով նախատեսված հաղորդակցությունը (փաստաթղթաշրջանառությունը)` Պատվերների, նախահաշիվների, ծանուցումների և այլ գրությունների ու փաստաթղթերի (այսուհետ` Փաստաթուղթ) ուղարկումը (հանձնումը), իրականացվում է հետևյալ եղանակներից որևէ մեկով`

9.2. իրավասու անձանց կողմից Փաստաթղթի ստորագրված և սքանավորված, ինչպես նաև կցվող բոլոր փաստաթղթերի/նյութերի սքանավորված և/կամ էլեկտրոնային տարբերակը ուղարկող կողմի` Պայմանագրում նշված էլեկտրոնային հասցեից ստացող կողմի` Պայմանագրում նշված էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով, բացառությամբ Պատվերի, որը կարող է Պատվիրատուի էլեկտրոնային հասցեից ուղարկվել նաև չստորագրված և չսքանավորված վիճակում (միայն էլեկտրոնային ֆայլ),

9.3. իրավասու անձանց կողմից Փաստաթղթի էլեկտրոնային ստորագրված տարբերակը ուղարկող կողմի` Պայմանագրում նշված էլեկտրոնային հասցեից ստացող կողմի` Պայմանագրում նշված էլեկտրոնային հասցեին ուղարկելու կամ դրա համար հատուկ ստեղծված էլեկտրոնային միջավայրում տեղադրելու միջոցով,

9.4. Պայմանագրի 9.2-րդ և 9.3-րդ կետերով սահմանված եղանակների անհնարինության դեպքում` Փաստաթուղթը թղթային ձևով մյուս Կողմի իրավասու անձին հանձնման մասին ստորագրությամբ հանձնելու միջոցով:

9.5. Կողմերը Պայմանագրի 9.1-րդ կետով սահմանված եղանակներով միմյանց հայտնում են իրենց անունից Փաստաթղթեր ուղարկելու (հանձնելու) և դրանք ստորագրելու իրավասություն ունեցող անձանց տվյալները և փոփոխությունները, եթե փաստաթուղթ ուղարկողը կամ ստորագրողը չի հանդիսանում կողմի գործադիր մարմնի ղեկավար:

9.6. Պայմանագրի 9.2-րդ կետով սահմանված եղանակը կարող են կիրառվել միայն Կողմերի` Պայմանագրի նշված կետը կիրառելու լրացուցիչ գրավոր համաձայնության առկայության դեպքում: Ընդ որում` նման դեպքում Կողմերը պարտադիր միմյանց տրամադրում են այդ միջավայրի տվյալները և հայտնում այդ միջավայրից Փաստաթղթի արտահանման կարգը:

9.7. Անհրաժեշտություն դեպքում Կողմերից յուրաքանչյուրը մյուս կողմի պահանջով 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում այդ կողմին է տրամադրում Պայմանագրի 9.1-րդ կետի համաձայն այդ կողմին ներկայացված Փաստաթղթի բնօրինակը:

 

10. Այլ պայմաններ

10.1. Պայմանագրի ստորագրմամբ Կատարողն իր համաձայնությունն է տրամադրում առ այն, որպեսզի Բյուրոյի կանոններով սահմանված պահանջներին իր համապատասխանությունը` ներառյալ իր որակավորման համար դիմումին կից ներկայացված փաստաթղթերի և տեղեկությունների հավաստիությունը, ինչպես նաև իր կողմից Բյուրոյի կանոններով սահմանված պարտականությունների պահպանումն ստուգելու նպատակով Բյուրոն կամ ՀՀ կենտրոնական բանկն իրականացնի իր կանոններով սահմանված վերահսկողական միջոցառումներ` ներառյալ իր մոտ ստուգումներ և ուսումնասիրություններ և այլ անձանցից ու մարմիններից ստանա իր վերաբերյալ տեղեկություններ և փաստաթղթեր:

10.2. Պայմանագրի ստորագրմամբ կատարողն իր համաձայնությունն է տրամադրում առ այն, որպեսզի Բյուրոյի կանոններով նախատեսված դեպքերում և կարգով Բյուրոյի կողմից իր նկատմամբ կիրառվեն Բյուրոյի կանոններով նախատեսված կարգապահական պատասխանատվության (ներառյալ` ֆինանսական բնույթի) միջոցներ` պարտավորվելով սահմանված կարգով կրել դրանք (ներառյալ` Բյուրոյին վճարել սահմանված տուժանքները):

10.3. Պայմանագրի փոփոխություններում և/կամ լրացումներում Պայմանագրով սահմանված պայմաններին հակասող կամ Կատարողի` Պայմանագրով սահմանված պարտականությունների կատարմանը կամ իրավունքների իրականացմանը խոչընդոտող այլ պայմաններ նախատեսված լինելու դեպքում այդ պայմանները Պայմանագրին հակասող (խոչընդոտող) մասով չեն գործում, գործում են Պայմանագրով սահմանված պայմանները:

10.4. Պայմանագրով չկարգավորված բոլոր հարցերը ենթակա են կարգավորման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

10.5. Պայմանագիրը կազմված է հայերենով, երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր Կողմին տրվում է մեկական օրինակ:

10.6. Պայմանագրի բոլոր հավելվածները համարվում են Պայմանագրի անբաժանելի մասը:

 

11. Վեճերի լուծման կարգը

11.1 Պայմանագրի կապակցությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով` մեկ ամսվա ընթացքում: Սույն կետում նշված ժամկետում համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

12. Կողմերի հասցեները, այլ վավերապայմանները և ստորագրությունները

 

              Պատվիրատու                            Կատարող

    ___________________________           ___________________________

    Տվյալները, ստորագրությունը            Տվյալները, ստորագրությունը

 

Հավելված 2

 

«___» __________, 20____թ. կնքված

ավտոտրանսպորտային միջոցների վերանորոգման թիվ _________պայմանագրի

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

.____________________________________________________________________.

|   |Փոխվող դետալների   |Գործարանային,   |Քանակ  |Միավոր   |Ընդհանուր|

|   |(ագրեգատների)      |ոչ գործարանային,|(հատ)  |արժեք    |արժեք    |

|   |անվանումը          |օգտագործված     |       |(ՀՀ դրամ)|(ՀՀ դրամ)|

|___|___________________|________________|_______|_________|_________|

|1. |                   |                |       |         |         |

|___|___________________|________________|_______|_________|_________|

|2. |                   |                |       |         |         |

|___|___________________|________________|_______|_________|_________|

|...|                   |                |       |         |         |

|____________________________________________________________________|

|Ընդամենը                                   (-------------- ) ՀՀ դրամ|

|____________________________________________________________________|

|   |Վերանորոգվող դետալների |Քանակ   |Միավոր արժեք |Ընդհանուր արժեք  |

|   |(ագրեգատների) անվանումը|(հատ)   |(ՀՀ դրամ)    |(ՀՀ դրամ)        |

|___|_______________________|________|_____________|_________________|

|1. |                       |        |             |                 |

|___|_______________________|________|_____________|_________________|

|2. |                       |        |             |                 |

|___|_______________________|________|_____________|_________________|

|...|                       |        |             |                 |

|____________________________________________________________________|

|Ընդամենը                                   (-------------- ) ՀՀ դրամ|

|____________________________________________________________________|

|   |Օգտագործվող       |Քանակ (չափման|Միավորի արժեք |Ընդհանուր արժեք |

|   |նյութերի անվանումը|միավոր)      |(ՀՀ դրամ)     |(ՀՀ դրամ)       |

|___|__________________|_____________|______________|________________|

|1. |                  |             |              |                |

|___|__________________|_____________|______________|________________|

|2. |                  |             |              |                |

|___|__________________|_____________|______________|________________|

|...|                  |             |              |                |

|____________________________________________________________________|

|Ընդամենը                                   (-------------- ) ՀՀ դրամ|

|____________________________________________________________________|

|____________________________________________________________________|

|Հավանական լրացուցիչ այլ ծախսեր             (-------------- ) ՀՀ դրամ|

|____________________________________________________________________|

|____________________________________________________________________|

|Վերանորոգման աշխատանքների արժեք            (-------------- ) ՀՀ դրամ|

|____________________________________________________________________|

|____________________________________________________________________|

|Ընդամենը` (վերանորոգման ընդհանուր ծախսերը) (-------------- ) ՀՀ դրամ|

.____________________________________________________________________.

 

Վերանորոգող կազմակերպության ղեկավար (իրավասու անձ)`

_____________________________________________

                        անուն, ազգանուն, ստորագրություն, Կ.Տ

 

 

Հավելված 5.2

 

«ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների

որակավորման» RL 1-003 կանոնների

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻՑ ԲԱՑԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԹԻՎ-________

 

    ____________________                        _______________________

      Ստորագրման վայրը                            Ստորագրման ամսաթիվը

 

«___________________________» ______________________ (այսուհետ` Պատվիրատու), ի դեմս _______________-ի, ով գործում է ____________ հիման վրա, մի կողմից, և _______________________-ը (այսուհետ` Կատարող), ի դեմս _______________-ի, ով գործում է ____________ հիման վրա, մյուս կողմից (այսուհետ` Պատվիրատուն և Կատարողը միասին` Կողմեր), կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին`

 

1. Պայմանագրի առարկան

1.1. Պայմանագրով Կատարողը պարտավորվում է Պատվիրատուի կողմից Պայմանագրի Հավելված 1-ով սահմանված ձևով տրված պատվերի (այսուհետ` Պատվեր) հիման վրա կատարել ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի հետևանքով Պայմանագրի 1.2-րդ կետում նշված գույքին պատճառված վնասների վերանորոգման աշխատանքները (այսուհետ` Աշխատանքներ) և դրանց արդյունքները Պայմանագրով սահմանված ժամկետում հանձնել Պատվիրատուին (Պատվերում նշված ստացողին (այսուհետ` Ստացող)), իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել Պայմանագրով նախատեսված կարգով և Պայմանագրին համապատասխան կատարված Աշխատանքների արդյունքը և Պայմանագրով սահմանված ժամկետներում, կարգով և չափով վճարել Աշխատանքների գինը:

1.2. Պատվերով Կատարողին կարող են առաջադրվել ապահովագրական պատահարի հետևանքով հետևյալ գույքին (դրանցից մեկին կամ մի քանիսին) պատճառված վնասների վերանորոգման Աշխատանքների կատարումը`

1.2.1. --------------------,

1.2.2. --------------------,...:

1.3. Կատարողը պարտավորվում է Աշխատանքները կատարել անձամբ, իր ուժերով, սարքավորումներով և նյութերով և կրում է պատասխանատվություն Պատվիրատուի առջև` Աշխատանքների արդյունքի համար` ՀՀ օրենսդրությանը և Պայմանագրին համապատասխան:

1.4. Պայմանագրի համաձայն` Աշխատանքները համարվում են կատարված «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ (այսուհետ` Բյուրո) կանոններով սահմանված հանձնման-ընդունման ակտը Ստացողի, Պատվիրատուի և Կատարողի կողմից եռակողմ ստորագրվելու պահից: Ընդ որում, Ստացողի կողմից հանձնման-ընդունման ակտը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում անհիմն չստորագրվելու կամ ստորագրումից խուսափելու դեպքում նշված ակտը համարվում է նրա կողմից ստորագրված:

 

2. Պատվեր տալու ձևը

2.1. Աշխատանքների կատարման անհրաժեշտության դեպքում Պատվիրատուն լրացնում է Պատվերի մինչև 2-րդ կետը ներառյալ և այն ներկայացնում Կատարողին: Ստանալով Պատվերի նախագիծը, Կատարողը 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում լրացնում է Պատվերի 3-րդ կետը և այն ներկայացնում Պատվիրատուին:

2.2. Եթե Կատարողի առաջարկած ժամկետներն ընդունելի չեն, ապա Պատվիրատուն 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում նշում է կատարում Պատվերի 4-րդ կետի «Պատվերը համարել չտրված» դաշտում և այն ստորագրությամբ ուղարկում է Կատարողին: Սույն կետում նշված դեպքում Պատվերը համարվում է Կատարողին չտրված, և դրա գծով Պայմանագրով նախատեսված հետագա փոխհարաբերությունները չեն առաջանում:

2.3. Եթե Կատարողի առաջարկած ժամկետները ընդունելի են, ապա Պատվիրատուն 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում լրացնում է Պատվերի 5-րդ կետը, նշում է կատարում Պատվերի 4-րդ կետի «Պատվերը համարել տրված» դաշտում և այն ստորագրությամբ (Պատվերի 6-րդ կետ) ուղարկում է Կատարողին: Սույն կետում նշված դեպքում Պատվերը համարվում է Կատարողին տրված, և դրա գծով Կողմերի միջև առաջանում են Պայմանագրով նախատեսված հետագա փոխհարաբերությունները:

 

3. Կողմերի իրավունքները և պարտականությունները

3.1. Պատվիրատուն իրավունք ունի`

3.1.1. իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և Պայմանագրով իրեն վերապահված բոլոր իրավունքները:

3.2. Պատվիրատուն պարտավոր է`

3.2.1. Պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով վճարել Աշխատանքների գինը,

3.2.2. Պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով` Կատարողի և Ստացողի մասնակցությամբ զննել և ընդունել Պայմանագրին համապատասխան կատարված Աշխատանքները (դրա արդյունքը), իսկ Պայմանագրից` Աշխատանքների արդյունքը վատթարացնող շեղումներ կամ Աշխատանքներում այլ թերություններ հայտնաբերելու դեպքում այդ մասին անհապաղ հայտնել Կատարողին:

3.3. Կատարողն իրավունք ունի`

3.3.1. իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և Պայմանագրով իրեն վերապահված բոլոր իրավունքները:

3.4. Կատարողը պարտավոր է`

3.4.1. Աշխատանքները կատարել պատշաճ որակով` Պատվիրատուի կանոններով` ավտոտրանսպորտային միջոցից տարբերվող այլ գույքին պատճառված վնասի հաշվարկման կարգին և մեթոդաբանությանը, այլ կարգավորումներին համաձայն, որոնք հրապարակված են Բյուրոյի www.appa.am ինտերնետային կայքում,

3.4.2. գույքի վերանորոգում իրականացնել բացառապես Պայմանագրով սահմանված ձևով տրված Պատվերի հիման վրա,

3.4.3. Պատվերը ստանալուց հետո` 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում, Պայմանագրի Հավելված 2-ով սահմանված ձևով կազմել և Պատվիրատուին ներկայացնել Պատվերում նշված Աշխատանքների կատարման նախահաշիվը,

3.4.4. համապատասխան պահանջի առկայությամբ` ողջամիտ սեղմ ժամկետում Պատվիրատուին և (կամ) Բյուրոյին տրամադրել վերանորոգման գործընթացին վերաբերող փաստաթղթեր և հիմնավորումներ,

3.4.5. իր կողմից կատարված վերանորոգումների գծով ցանկացած գործընթացների շրջանակներում համապատասխան պահանջի առկայությամբ մասնակցել և հիմնավորել իր կողմից կատարված վերանորոգման անհրաժեշտությունը և դրա հետ կապված ծախսերը,

3.4.6. առանց Պատվիրատուի ներկայացուցչի չիրականացնել վերանորոգման հետ կապված խնդիրների քննարկումներ, ճշտումներ և ցանկացած պարզաբանումներ տուժողի, նրա ներկայացուցչի կամ իրավահաջորդի, ապահովադրի կամ ապահովագրված անձի հետ,

3.4.7. պատշաճ կերպով իր մոտ պահել և նույն վիճակում Ստացողին հետ վերադարձնել փոփոխման ենթակա կամ փոփոխված բաղադրիչները,

3.4.8. տրամադրել Պատվերում նշված ժամկետով երաշխիք, բայց ոչ պակաս, քան իր կողմից կատարված Աշխատանքների արդյունքի համար առնվազն 1 (մեկ) տարվա, իսկ փոփոխված բաղադրիչների մասով` դրանց` նպատակային նշանակությամբ օգտագործման համար սովորաբար նախատեսվող ժամկետով երաշխիք,

3.4.9. Պատվիրատուի (Ստացողի) պահանջով 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում անհատույց վերացնել բոլոր բացահայտված թերությունները, եթե Կատարողը Աշխատանքների կատարման ընթացքում Պայմանագրի պայմաններից թույլ է տվել շեղումներ, որոնք վատթարացրել են Աշխատանքների որակը,

3.4.10. վերանորոգման իրականացման ընթացքում իրեն հայտնի դարձած` բանկային, ապահովագրական, առևտրային, բժշկական կամ այլ գաղտնիք, անձնական տվյալներ պարունակող կամ ցանկացած այլ տեղեկությունները, փաստաթղթերը, էլեկտրոնային ֆայլերը օգտագործել բացառապես Պատվերով նախատեսված վերանորոգման իրականացման նպատակով` ՀՀ օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև երբևէ չհրապարակել կամ երրորդ անձանց չփոխանցել կամ որևէ այլ կերպ երրորդ անձանց հասանելի չդարձնել այդ տեղեկությունները, փաստաթղթերը և էլեկտրոնային ֆայլերը` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,

3.4.11. լրիվ ծավալով պատասխանատվության սկզբունքով հատուցել իր կողմից Աշխատանքների կատարումից բխող` Պատվիրատուին և (կամ) Ստացողին (հատուցում ստանալու իրավունք ունեցող անձին) պատճառված վնասները,

3.4.12. մշտապես ունենալ Պայմանագրի 3.4.11-րդ կետով նախատեսված պատասխանատվության ռիսկը ծածկող ապահովագրության պայմանագիր (պայմանագրեր), որով որպես մեկ ապահովագրական պատահարի (մեկ ավտոտրանսպորտային միջոցի վերանորոգմամբ պատճառված վնասի) համար ապահովագրական գումարի չափ սահմանված է առնվազն ԱՊՊԱ պատահարի հետևանքով մեկ տուժողի գույքին պատճառված վնասների գծով վճարման ենթակա առավելագույն հատուցման չափը:

 

4. Աշխատանքների կատարման ժամկետը

4.1. Կատարողը պարտավոր է Աշխատանքների կատարումն սկսել Պայմանագրի 2.3-րդ կետով սահմանված ձևով լրացված Պատվերն ստանալուց հետո` 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:

4.2. Կատարողը պարտավոր է Աշխատանքները կատարել Պատվերում նշված ժամկետում, որը չի կարող գերազանցել`

4.2.1. 10 (տասը) աշխատանքային օրը, եթե Աշխատանքների գինն ըստ նախահաշվի չի գերազանցում 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամը,

4.2.2. 1 (մեկ) ամիսը, եթե եթե Աշխատանքների գինն ըստ նախահաշվի գերազանցում է 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամը:

4.3. Պատվերում նշված ժամկետը կարող է գերազանցել Պայմանագրի 4.2-րդ կետով նախատեսված համապատասխան ժամկետը մինչև 15 (տասնհինգ) աշխատանքային օրով, եթե Աշխատանքների կատարման համար անհրաժեշտ որևէ բաղադրիչ Հայաստանի Հանրապետության համանման բաղադրիչների ձեռքբերման շուկայում բացակայում է, և տվյալ բաղադրիչը ներկրվում է օտարերկրյա պետությունից:

 

5. Կատարողի վարձատրության սկզբունքներն ու վճարման ժամկետները

5.1. Աշխատանքների գինը որոշվում է Կատարողի կողմից Պայմանագրի 3.4.3-րդ կետի համաձայն ներկայացրած նախահաշվի հիման վրա:

5.2. Պայմանագրի 5.1-րդ կետով նշված նախահաշվի հիման վրա որոշվող Աշխատանքների գինը չի կարող գերազանցել տվյալ շուկայում ձևավորված համանման վերանորոգման աշխատանքների պատշաճ կատարման համար սովորաբար գանձվող գինը:

5.3. Պատվիրատուն պարտավոր է Պայմանագրի 5.1-րդ կետով սահմանված գինը Կատարողին վճարել Պայմանագրի 1.4-րդ կետով սահմանված ակտը և հարկային հաշիվը ստորագրելուց (հաստատելուց) հետո` 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում` համապատասխան գումարը փոխանցելով Կատարողի` հարկային հաշվում նշված բանկային հաշվին:

 

6. Կողմերի պատասխանատվությունը

6.1. Պայմանագրի 4-րդ կետում նշված Աշխատանքների կատարման ինչպես սկզբնական, այնպես էլ վերջնական ժամկետների, ինչպես նաև Պայմանագրով նախատեսված թերությունների վերացման ժամկետների խախտման դեպքում Պատվիրատուն իրավունք ունի Կատարողից պահանջել վճարել տուգանք` Աշխատանքների գնի 1 (մեկ) տոկոսի չափով, և տույժ` կետանցի յուրաքանչյուր օրվա համար Աշխատանքների գնի 0.2 (զրո ամբողջ երկու տասնորդական) տոկոսի չափով:

6.2. Պայմանագրի 5.3-րդ կետում նշված Աշխատանքների գնի վճարման ժամկետի խախտման դեպքում Կատարողն իրավունք ունի Պատվիրատուից պահանջել վճարել տուգանք` Աշխատանքների գնի 1 (մեկ) տոկոսի չափով, և տույժ` կետանցի յուրաքանչյուր օրվա համար Աշխատանքների գնի չվճարված մասի 0.2 (զրո ամբողջ երկու տասնորդական) տոկոսի չափով:

6.3. Պայմանագրով չնախատեսված դեպքերում Կողմերն իրենց պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.4. Պայմանագրով նախատեսված տույժերի և տուգանքների վճարումը Կողմերին չի ազատում Պայմանագրով ստանձնած պարտավորությունները և (կամ) մյուս կողմին պատճառված վնասի հատուցման պարտավորությունը կատարելուց, ինչպես նաև չի զրկում Կողմերին համապատասխան խախտման համար Պայմանագրով սահմանված այլ իրավունքների իրականացման պահանջ ներկայացնելու հնարավորությունից:

 

7. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ֆորս-մաժոր)

7.1. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են` երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը:

7.2. Այն կողմը, որի պարտավորությունների կատարման վրա ազդել է Պայմանագրի 7.1-րդ կետով նախատեսված հանգամանքը, պարտավոր է այդ մասին առաջին իսկ հնարավորության դեպքում գրավոր ծանուցել մյուս կողմին: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 1 (մեկ) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը` այդ մասին նախապես` 10 (տասը) օր առաջ, տեղյակ պահելով մյուս կողմին:

 

8. Պայմանագրի գործողության ժամկետը և պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու հիմքերն ու կարգը

8.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է անորոշ ժամկետով: Պայմանագրի գործողությունը դադարում է օրենքով և Պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով: Ընդ որում, Պայմանագիրը դադարելու դեպքում չի դադարում Կատարողի` Պայմանագրի 3.4.10-րդ կետով նախատեսված պարտականությունը, որը գործում է անժամկետ: Կատարողը հայտնում է իր անվերապահ և անհետկանչելի համաձայնությունը, որ այդ պարտականությունը գործում է անորոշ ժամկետով:

8.2. Պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել Կողմերից մեկի պահանջով` այդ մասին լուծման օրվանից առնվազն 1 (մեկ) ամիս առաջ մյուս կողմին գրավոր ծանուցելով:

 

9. Կողմերի միջև հաղորդակցման կարգը

9.1. Կողմերի միջև Պայմանագրով նախատեսված հաղորդակցությունը (փաստաթղթաշրջանառությունը)` Պատվերների, նախահաշիվների, ծանուցումների և այլ գրությունների ու փաստաթղթերի (այսուհետ` Փաստաթուղթ) ուղարկումը (հանձնումը), իրականացվում է հետևյալ եղանակներից որևէ մեկով`

9.1.1. իրավասու անձանց կողմից Փաստաթղթի ստորագրված և սքանավորված, ինչպես նաև կցվող բոլոր փաստաթղթերի/նյութերի սքանավորված և/կամ էլեկտրոնային տարբերակը ուղարկող կողմի` Պայմանագրում նշված էլեկտրոնային հասցեից ստացող կողմի` Պայմանագրում նշված էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով, բացառությամբ Պատվերի, որը կարող է Պատվիրատուի էլեկտրոնային հասցեից ուղարկվել նաև չստորագրված և չսքանավորված վիճակում (միայն էլեկտրոնային ֆայլ),

9.1.2. իրավասու անձանց կողմից Փաստաթղթի էլեկտրոնային ստորագրված տարբերակը ուղարկող կողմի` Պայմանագրում նշված էլեկտրոնային հասցեից ստացող կողմի` Պայմանագրում նշված էլեկտրոնային հասցեին ուղարկելու կամ դրա համար հատուկ ստեղծված էլեկտրոնային միջավայրում տեղադրելու միջոցով,

9.1.3. Պայմանագրի 9.1.1-րդ և 9.1.2-րդ կետերով սահմանված եղանակների անհնարինության դեպքում` Փաստաթուղթը թղթային ձևով մյուս Կողմի իրավասու անձին հանձնման մասին ստորագրությամբ հանձնելու միջոցով:

9.2. Կողմերը Պայմանագրի 9.1-րդ կետով սահմանված եղանակներով միմյանց հայտնում են իրենց անունից Փաստաթղթեր ուղարկելու (հանձնելու) և դրանք ստորագրելու իրավասություն ունեցող անձանց տվյալները և փոփոխությունները, եթե փաստաթուղթ ուղարկողը կամ ստորագրողը չի հանդիսանում կողմի գործադիր մարմնի ղեկավար:

9.3. Պայմանագրի 9.1.2-րդ կետով սահմանված եղանակը կարող են կիրառվել միայն Կողմերի` Պայմանագրի նշված կետը կիրառելու լրացուցիչ գրավոր համաձայնության առկայության դեպքում: Ընդ որում` նման դեպքում Կողմերը պարտադիր միմյանց տրամադրում են այդ միջավայրի տվյալները և հայտնում այդ միջավայրից Փաստաթղթի արտահանման կարգը:

9.4. Անհրաժեշտություն դեպքում Կողմերից յուրաքանչյուրը մյուս կողմի պահանջով 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում այդ կողմին է տրամադրում Պայմանագրի 9.1-րդ կետի համաձայն այդ կողմին ներկայացված Փաստաթղթի բնօրինակը:

 

10. Այլ պայմաններ

10.1. Պայմանագրի ստորագրմամբ Կատարողն իր համաձայնությունն է տրամադրում առ այն, որպեսզի Բյուրոյի կանոններով և (կամ) սույն պայմանագրով սահմանված պահանջներին իր համապատասխանությունը` ներառյալ իր կողմից Բյուրոյի կանոններով սահմանված պարտականությունների պահպանումն ստուգելու նպատակով Բյուրոն կամ ՀՀ կենտրոնական բանկն իրականացնի իր կանոններով սահմանված վերահսկողական միջոցառումներ` ներառյալ իր մոտ ստուգումներ և ուսումնասիրություններ և այլ անձանցից ու մարմիններից ստանա իր վերաբերյալ տեղեկություններ և փաստաթղթեր:

10.2. Պայմանագրի ստորագրմամբ կատարողն իր համաձայնությունն է տրամադրում առ այն, որպեսզի Բյուրոյի կանոններով նախատեսված դեպքերում և կարգով Բյուրոյի կողմից իր նկատմամբ կիրառվեն Բյուրոյի կանոններով նախատեսված կարգապահական պատասխանատվության (ներառյալ` ֆինանսական բնույթի) միջոցներ` պարտավորվելով սահմանված կարգով կրել դրանք (ներառյալ` Բյուրոյին վճարել սահմանված տուժանքները):

10.3. Պայմանագրի փոփոխություններում և/կամ լրացումներում կամ Կողմերի միջև կնքված այլ պայմանագրով Պայմանագրով սահմանված պայմաններին հակասող կամ Կատարողի` Պայմանագրով սահմանված պարտականությունների կատարմանը կամ իրավունքների իրականացմանը խոչընդոտող այլ պայմաններ նախատեսված լինելու դեպքում այդ պայմանները Պայմանագրին հակասող (խոչընդոտող) մասով չեն գործում, գործում են Պայմանագրով սահմանված պայմանները:

10.4. Պայմանագրով չկարգավորված բոլոր հարցերը ենթակա են կարգավորման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

10.5. Պայմանագիրը կազմված է հայերենով, երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր Կողմին տրվում է մեկական օրինակ:

10.6. Պայմանագրի բոլոր հավելվածները համարվում են Պայմանագրի անբաժանելի մասը:

 

11. Վեճերի լուծման կարգը

11.1 Պայմանագրի կապակցությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով` մեկ ամսվա ընթացքում: Սույն կետում նշված ժամկետում համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

12. Կողմերի հասցեները, այլ վավերապայմանները և ստորագրությունները

 

              Պատվիրատու                            Կատարող

    ___________________________           ___________________________

    Տվյալները, ստորագրությունը            Տվյալները, ստորագրությունը

 

Հավելված 2

 

«___» ___________, 20____թ. կնքված ավտոտրանսպորտային

միջոցից բացի այլ գույքի վերանորոգման թիվ _____պայմանագրի

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

.____________________________________________________________________.

|   |Փոխվող բաղադրիչի       |քանակ   |Միավոր արժեք |Ընդհանուր արժեք  |

|   |անվանում               |(հատ)   |(ՀՀ դրամ)    |(ՀՀ դրամ)        |

|___|_______________________|________|_____________|_________________|

|1. |                       |        |             |                 |

|___|_______________________|________|_____________|_________________|

|2. |                       |        |             |                 |

|___|_______________________|________|_____________|_________________|

|...|                       |        |             |                 |

|____________________________________________________________________|

|Ընդամենը                                   (-------------- ) ՀՀ դրամ|

|____________________________________________________________________|

|   |Վերանորոգվող բաղադրիչի |քանակ   |Միավորի արժեք|Ընդհանուր արժեք  |

|   |անվանումը              |(հատ)   |(ՀՀ դրամ)    |(ՀՀ դրամ)        |

|___|_______________________|________|_____________|_________________|

|1. |                       |        |             |                 |

|___|_______________________|________|_____________|_________________|

|2. |                       |        |             |                 |

|___|_______________________|________|_____________|_________________|

|...|                       |        |             |                 |

|____________________________________________________________________|

|Ընդամենը                                   (-------------- ) ՀՀ դրամ|

|____________________________________________________________________|

|   |Օգտագործվող նյութերի   |քանակ   |Միավորի արժեք |Ընդհանուր արժեք |

|   |անվանումը              |(չափման |(ՀՀ դրամ)     |(ՀՀ դրամ)       |

|   |                       |միավոր) |              |                |

|___|_______________________|________|______________|________________|

|1. |                       |        |              |                |

|___|_______________________|________|______________|________________|

|2. |                       |        |              |                |

|___|_______________________|________|______________|________________|

|...|                       |        |              |                |

|____________________________________________________________________|

|Ընդամենը                                   (-------------- ) ՀՀ դրամ|

|____________________________________________________________________|

|____________________________________________________________________|

|Հավանական լրացուցիչ այլ ծախսեր             (-------------- ) ՀՀ դրամ|

|____________________________________________________________________|

|____________________________________________________________________|

|Վերանորոգման աշխատանքների արժեք            (-------------- ) ՀՀ դրամ|

|____________________________________________________________________|

|____________________________________________________________________|

|Ընդամենը` (վերանորոգման ընդհանուր ծախսերը) (-------------- ) ՀՀ դրամ|

.____________________________________________________________________.

 

ՀՀ դրամ Վերանորոգող կազմակերպության ղեկավար (իրավասու անձ)`

_____________________________________________

                    անուն, ազգանուն, ստորագրություն,  Կ.Տ.

 

Հավելված 1

 

«__» _______, 20____թ. կնքված գույքի վերանորոգման թիվ ____ պայմանագրի

 

.________________________________.

|Պատվերի ամսաթիվը|_______________|

|                |օր  |ամիս |տարի|

|________________|_______________|

|Պատվերի համարը  |               |

|________________|_______________|

|Վերանորոգող     |_______________|

|կազմակերպություն|  (անվանումը)  |

._____________________________________________________________________|

|           ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՏՎԵՐ                  |

|_____________________________________________________________________|

|1. Հենքային տվյալներ                                                 |

|_____________________________________________________________________|

|1.1.|Պատվիրատու                     |________________________________|

|    |                               |(նշվում է պատվիրատուի անվանումը)|

|____|_______________________________|________________________________|

|1.2.|Պատվիրատուի և  կատարողի        |________________________________|

|    |(Կողմեր) միջև  կնքված          |համարը |  օր   | ամիս  | տարի   |

|    |պայմանագրի համարը և  ամսաթիվը  |       |       |       |        |

|____|_______________________________|________________________________|

|1.3.|Վերանորոգման ենթակա գույքի     |________________________________|

|    |վերաբերյալ տվյալներ            |նույնականացնող տվյալները        |

|____|_______________________________|________________________________|

|1.4.|Փորձագիտական եզրակացության     |________________________________|

|    |համարը և  ամսաթիվը (կցված է    |համարը |  օր   | ամիս  | տարի   |

|    |պատվերին)                      |       |       |       |        |

|____________________________________|________________________________|

|2. Կատարման ենթակա աշխատանքների     |Համաձայն սույն պատվերի 1.4-րդ   |

|բնույթը և  վնասվածքների մանրամասն   |կետում նշված փորձագիտական       |

|նկարագիրը (առկայության դեպքում)     |եզրակացության                   |

|_____________________________________________________________________|

|3. Կատարողի նշումներ մաս                                             |

|_____________________________________________________________________|

|3.1 |Վերանորոգման ժամանակահատվածը   |սկիզբը |_______|_______|________|

|    |                               |       |  օր   | ամիս  | տարի   |

|    |                               |_______|_______|_______|________|

|    |                               |ավարտը |_______|_______|________|

|    |                               |       |  օր   | ամիս  | տարի   |

|____|________________________________________________________________|

|3.2 |Երաշխիքային ժամկետները` ըստ դետալների (ըստ դետալների նշվում է   |

|    |անհրաժեշտության դեպքում)                                        |

|    |________________________________________________________________|

|    |1. |____________________________________________________________|

|    |   |դետալի անվանումը                   |  օր   | ամիս  | տարի   |

|    |___|___________________________________|________________________|

|    |2. |___________________________________|________________________|

|    |   |դետալի անվանումը                   |  օր   | ամիս  | տարի   |

|    |___|___________________________________|________________________|

|    |...|___________________________________|________________________|

|    |   |դետալի անվանումը                   |  օր   | ամիս  | տարի   |

|_____________________________________________________________________|

|4. Պատվիրատուի կողմից պատվերի ընդունման կարգավիճակը                  |

|_____________________________________________________________________|

|[]  |պատվերը համարել տրված                                           |

|____|________________________________________________________________|

|[]  |պատվերը համարել չտրված                                          |

|_____________________________________________________________________|

|5. Ստացող (իրավասու անձ)     |     (անունը և  ազգանունը, անվանումը)  |

|_____________________________|_______________________________________|

|6. Պատվիրատու (իրավասու անձ) |_______________________________________|

|                             |(անունը և  ազգանունը,|(ստորագրություն) |

|                             |    անվանումը)       |                 |

._____________________________________________________________________.

 

 

 

pin
Ավտոապահովագրողների բյուրո
28.02.2017
N 9-Լ
Որոշում