Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՆՈՆՆԵՐ RL 1-004 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՆՈՆՆԵՐ RL 1-004 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈ ...

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ
ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 փետրվարի 2017 թվականի N 10-Լ

 

ԿԱՆՈՆՆԵՐ RL 1-004 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ («ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ)

 

._________________________________________________________________________.

|         ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                          ԳՐԱՆՑՎԱԾ Է                 |

|«Հայաստանի ավտոապահովագրողների          ՀՀ կենտրոնական բանկում           |

|բյուրո» ԻԱՄ խորհրդի                     «24» մայիսի 2017թ                |

|28/02/2017թ թիվ 10-Լ որոշմամբ                                            |

|                                                                         |

|«Հայաստանի ավտոապահովագրողների          ՀՀ կենտրոնական բանկի նախագահ     |

|բյուրո» ԻԱՄ խորհրդի նախագահ                                              |

|----------------- Ներսես Երիցյան         ---------------- Արթուր Ջավադյան|

|                                                                         |

|                           ԿԱՆՈՆՆԵՐ RL 1-004                             |

|                                                                         |

|  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ    |

|      («ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ        |

|             ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ)                |

|                                                                         |

|                             ԵՐԵՎԱՆ - 2017                               |

._________________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոններով կարգավորվում են ԱՊՊԱ ոլորտում ապահովագրողների, փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները և մասնավորապես վերջիններիս նկատմամբ`

1) վերահսկողություն իրականացման շրջանակները,

2) վերահսկողության իրականացման եղանակները,

3) վերահսկողության իրականացման ընթացակարգը,

4) կիրառվող պատասխանատվության միջոցների տեսակները և դրանց կիրառման կարգը,

5) կիրառման ենթակա պատասխանատվության միջոցների տեսակի և չափի որոշման մեթոդաբանությունը:

 

ԳԼՈՒԽ 2. ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Սույն կանոններում օգտագործվող հասկացությունները կիրառվում են հետևյալ իմաստով`

1) Օրենք` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

2) Բյուրո` «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ,

3) ապահովագրող` Բյուրոյին անդամակցող և ԱՊՊԱ պայմանագրի կնքման իրավունք ունեցող ապահովագրական ընկերություն,

4) փորձագետ` ԱՊՊԱ ոլորտում պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն կամ վնասների գնահատում իրականացնելու համար Բյուրոյի կողմից որակավորված անձ,

5) վերանորոգող կազմակերպություն` ԱՊՊԱ պատահարի հետևանքով որպես ապահովագրական հատուցման տարբերակ գույքին պատճառված վնասների վերականգնման համար որակավորված անձ, իսկ նման որակավորում չպահանջվելու դեպքում` Ապահովագրողի (Բյուրոյի) հետ Բյուրոյի կանոններով սահմանված տիպային օրինակին համապատասխան կնքված և գործող` գույքի վերանորոգման պայմանագիր ունեցող անձ,

6) վերահսկվող սուբյեկտներ` ապահովագրողներ, փորձագետներ և վերանորոգող կազմակերպություններ,

7) սպառող` ապահովագրողի հետ կնքված ԱՊՊԱ պայմանագրով ապահովադիր, ապահովագրված անձ կամ տուժող (ներառյալ` նրա իրավահաջորդ) հանդիսացող անձ, ինչպես նաև ցանկացած այլ անձ, ով դիմել է ապահովագրողին ԱՊՊԱ պայմանագիր կնքելու կամ ԱՊՊԱ ոլորտում Օրենքով կամ Բյուրոյի կանոններով նախատեսված որևէ այլ գործողություն իրականացնելու համար,

8) ստուգող խումբ` տեղում ստուգում իրականացնելու նպատակով սույն կանոնների համաձայն ձևավորված խումբ,

9) ստուգվող անձ` ապահովագրող, փորձագետ կամ վերանորոգող կազմակերպություն, որի նկատմամբ սույն կանոններով սահմանված կարգով իրականացվում է ստուգում,

10) ստուգման վայր` ստուգվող անձի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման ներքո գտնվող այն տարածքը, որտեղ պետք է իրականացվի ստուգումը,

11) հանձնաժողով` Բյուրոյի խորհրդին կից ստեղծված կարգապահական և որակավորման հանձնաժողովներ:

3. Սույն կանոններում օգտագործված այլ հասկացություններն ունեն Օրենքում կիրառվող նշանակությունը:

 

ԳԼՈՒԽ 3. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

 

4. Բյուրոյի կողմից ապահովագրողների նկատմամբ ԱՊՊԱ ոլորտում Օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով և (կամ) Բյուրոյի կանոններով սահմանված պահանջներին ապահովագրողների ներքին կանոնակարգման և փաստացի գործունեության համապատասխանության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով`

1) Բյուրոյին անդամակցության համար ներկայացվող պահանջներ,

2) որակավորմանը ներկայացվող պահանջներ,

3) գովազդ և տեղեկատվության հրապարակում,

4) ԱՊՊԱ պայմանագրերի կնքում, փոփոխում, դադարեցում,

5) Բյուրոյի և/կամ վերահսկվող սուբյեկտների և/կամ ապահովագրական գործակալների հետ (միջև) Բյուրոյի կանոններով նախատեսված պայմանագրերի (համաձայնագրերի) կնքում, դրանց նվազագույն պահանջների պահպանում և կատարում,

6) ապահովագրավճարների հաշվարկում, կիրառում, գանձում (ներառյալ ռիսկային գործակիցներ և բունուս-մալուս համակարգ),

7) ապահովագրական գործակալներին վճարվող ԱՊՊԱ միջնորդավճարներ,

8) ապահովագրական պատահարների գրանցում,

9) վնասների փորձաքննություն,

10) պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն,

11) ԱՊՊԱ ոլորտում սահմանված կարգով և ժամկետներում ծանուցումների իրականացում,

12) ապահովագրական հատուցումների կարգավորում` ներառյալ վճարում,

13) վերանորոգման գործընթաց,

14) տեղեկատվական համակարգ տվյալների ներկայացում,

15) Բյուրոյի կողմից տրված հանձնարարականների, ինչպես նաև վերահսկողական ուղղիչ միջոցառումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարում,

16) անդամավճարների և Երաշխավորման ֆոնդ կատարվող վճարների, ինչպես նաև Բյուրոյի կանոններով նախատեսված` Բյուրոյին փոխանցման ենթակա այլ վճարների իրականացում,

17) «Տրանսպորտային միջոցների միասնական պատուհան» («VSW») ծառայության օգտագործում` սահմանված պահանջներին համապատասխան, ինչպես նաև այդ ծառայության մատուցման համար սահմանված վճարների իրականացում,

18) Օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով և (կամ) Բյուրոյի կանոններով նախատեսված այլ պահանջների պահպանում:

5. Բյուրոյի կողմից ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով`

1) որակավորման նվազագույն պահանջների պահպանում,

2) փորձագետների դեպքում` վնասների գնահատման կամ պատահարի առաջացման պատճառների փորձաքննության գործընթացի պահանջների պահպանում,

3) վերանորոգող կազմակերպությունների դեպքում` վերանորոգման գործընթացի պահանջների պահպանում,

4) եզրակացության (հաշվետվության) կազմման պահանջների պահպանում,

5) փորձաքննության իրականացման (վերանորոգման) պայմանագրի (համաձայնագրի) նկատմամբ սահմանված նվազագույն պահանջների պահպանում, ինչպես նաև կնքված պայմանագրերի (համաձայնագրերի) պահանջների պահպանում:

6) Բյուրոյի կանոններով նախատեսված ցանկացած այլ պահանջների պահպանում:

 

ԳԼՈՒԽ 4. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

 

6. Բյուրոն վերահսկողությունն իրականացնում է հետևյալ եղանակներով.

1) առանձին դեպքերով հեռակա ստուգումներ,

2) վերահսկողության տարեկան ծրագրով նախատեսված հեռակա ստուգումներ,

3) տեղում ստուգումներ,

4) հսկիչ գնումներ,

5) ստուգիչ փորձաքննություններ (կիրառելի է միայն փորձագետների նկատմամբ):

 

ԳԼՈՒԽ 5. ԱՌԱՆՁԻՆ ԴԵՊՔԵՐՈՎ ՀԵՌԱԿԱ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

7. Առանձին դեպքերով հեռակա ստուգումներն իրականացվում են վերահսկվող սուբյեկտների ընթացիկ գործունեության հետ կապված խնդիրների վերաբերյալ ազդակների` ցանկացած աղբյուրների միջոցով ստացման, ուսումնասիրության, դրա հետ կապված` տարբեր տեղեկատվական համակարգերից, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վերահսկվող սուբյեկտից համապատասխան տեղեկատվության հավաքման, մշակման և վերլուծության միջոցով:

8. Առանձին դեպքով հեռակա ստուգման համար ազդակներ կարող են հանդիսանալ վերահսկվող սուբյեկտի կոնկրետ գործողությունների մեջ առկա հավանական խնդիրների վերաբերյալ հետևյալ աղբյուրներում արտացոլված տեղեկատվությունը.

1) սպառողների գրավոր կամ բանավոր դիմում-բողոքներ,

2) ՀՀ կենտրոնական բանկից, մասնավորապես ՀՀ կենտրոնական բանկի և Բյուրոյի միջև կնքված պայմանագրերի (համաձայնագրերի, հուշագրերի) շրջանակներում ստացված բանավոր կամ գրավոր տեղեկատվություն, նյութեր կամ այլ տվյալներ,

3) վերահսկվող սուբյեկտներից ստացված բանավոր կամ գրավոր տեղեկատվություն, նյութեր կամ այլ տվյալներ` ներառյալ վերջինների ներքին իրավական ակտերը և ցանկացած այլ փաստաթղթեր,

4) ֆինանսական համակարգի հաշտարարի և դատարանի կողմից ընդունված ակտեր,

5) զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումներ,

6) առանձին դեպքերի վերաբերյալ տարբեր տեղեկատվական համակարգերում առկա տեղեկատվության վերլուծության և համադրության արդյունքներ,

7) վերահսկվող սուբյեկտների ինտերնետային կայքեր` ներառյալ ԱՊՊԱ հաշվիչներ,

8) Բյուրոյի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ կամ դրանց բացակայությունը,

9) ցանկացած այլ աղբյուր:

 

ԳԼՈՒԽ 6. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԵՌԱԿԱ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

9. Վերահսկողության տարեկան ծրագրով (այսուհետ` Ծրագիր) նախատեսված հեռակա ստուգումներն իրականացվում են տարբեր տեղեկատվական համակարգերից Ծրագրով նախատեսված` ԱՊՊԱ ոլորտի տարբեր գործընթացների վերաբերյալ ստացված տեղեկատվության և հաշվետվությունների համադրման, առկա կարգավորումներին դրանց համապատասխանության ստուգման և դրանց վերաբերյալ վերահսկվող սուբյեկտներից ստացված գրավոր պարզաբանումների, բացատրությունների կամ ցանկացած այլ փաստաթղթերի և նյութերի փաստաթղթային (հաշվետվական) հեռակա ուսումնասիրության միջոցով:

10. Յուրաքանչյուր տարվա համար Ծրագիրը և դրանում կատարվող փոփոխությունները հաստատում է Բյուրոյի Խորհուրդը: Յուրաքանչյուր տարվա համար Ծրագիրը հաստատվում է նախորդող տարվա Բյուրոյի վերջին խորհրդի նիստում: Ծրագրում փոփոխություններ կարող են կատարվել տվյալ տարվա ընթացքում` Բյուրոյի գործադիր տնօրենի կամ Բյուրոյի խորհրդի անդամների առաջարկությամբ: Ծրագրի կատարման արդյունքները սահմանված կարգով և պարբերականությամբ ներառվում են Բյուրոյի գործադիր տնօրենի կողմից Բյուրոյի խորհրդին ներկայացվող հաշվետվություններում:

 

ԳԼՈՒԽ 7. ՏԵՂՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

11. Տեղում ստուգումներն իրականացվում են ստուգման վայրում ԱՊՊԱ ոլորտին վերաբերող ներքին իրավական ակտերի, ներքին և արտաքին գրագրությունների, ծանուցումների, պայմանագրերի (ակտերի, արձանագրությունների և այլն), համակարգիչների, սերվերների, էլեկտրոնային կամ փաստաթղթային կրիչների կամ դրանցում պարունակվող այլ փաստաթղթերի և տեղեկատվության, ներքին աուդիտի հաշվետվություններից համապատասխան քաղվածքների, ստուգման վայրում ստուգվող անձի ղեկավարներից, այլ աշխատակիցներից կամ սպառողներից ստացված տեղեկությունների, ինչպես նաև ստուգման վայրի, տեխնիկական, անվտանգության ու ծրագրային հագեցվածության հետազոտման, վերլուծության և գնահատման միջոցով:

12. Տեղում ստուգումն իրականացվում է հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում`

1) համապատասխան տեղեկատվությունը, փաստաթղթերը կամ նյութերը հնարավոր չէ ձեռք բերել կամ ստուգել սույն կանոնների 6-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերով նախատեսված վերահսկողության եղանակների կիրառման շրջանակներում,

2) անհրաժեշտություն է առաջացել ստուգել սույն կանոններով նախատեսված վերահսկողության այլ եղանակների կիրառման ընթացքում ձեռք բերված տեղեկատվության, փաստաթղթերի և նյութերի համապատասխանությունը իրականությանը:

13. Տեղում ստուգումն իրականացվում է միայն սույն կանոնների 11-րդ կետով նախատեսված կոնկրետ խնդրի (խնդիրների) առկայության դեպքում` տվյալ խնդրի (խնդիրների) վերաբերյալ:

14. Տեղում ստուգումն իրականացվում է Բյուրոյի խորհրդի կամ գործադիր տնօրենի որոշման հիման վրա, որտեղ նշվում են`

1) ստուգվող անձի անվանումը,

2) այն խնդիրները (ուղղությունները), որոնց վերաբերյալ պետք է իրականացվի ստուգումը,

3) ստուգման սկիզբը և ավարտը,

4) ստուգման վայրը:

15. Տեղում ստուգման ժամկետը չի կարող գերազանցել երեք աշխատանքային օրը: Սույն կետով ստուգման համար նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը երեք աշխատանքային օրով:

16. Ստուգման ընթացքում առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտություն առաջանալու կամ ստուգման իրականացումն անհնարին դարձնող որևէ հանգամանքի առկայության դեպքում ստուգման ընթացքը կասեցվում է` մինչև կասեցման հիմքի վերացումը:

17. Տեղում ստուգման ժամկետները երկարացվում են կամ ստուգման ընթացքը կասեցվում է, ինչպես նաև ստուգման ընթացքում ստուգման խնդիրները փոփոխվում են ստուգման մասին որոշում ընդունած անձի կամ մարմնի որոշմամբ: Ստուգման ժամկետների երկարացման, ընթացքը կասեցվելու, ինչպես նաև ստուգման խնդիրների (ուղղությունների) փոփոխման դեպքում ստուգում իրականացնող խումբը դրա մասին տեղեկացնում է ստուգվող անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին` նրան ներկայացնելով համապատասխան որոշումը:

18. Ստուգմանը կարող են մասնակցել միայն ստուգող խմբի կազմում ներառված անձինք, որոնց Բյուրոյի անունից հանդես գալու համար տրվել է Ձև 1-ին համապատասխան կազմված լիազորագիր: Ստուգող խմբի անդամները չպետք է փոխկապակցված լինեն ստուգվող անձի հետ, ինչպես նաև չպետք է լինեն որևէ վերահսկվող սուբյեկտի ղեկավար կամ այլ աշխատակից:

19. Ստուգմանը նախապատրաստվելու համար ստուգող խմբի ղեկավարի առաջարկությամբ Բյուրոյի գործադիր տնօրենը կարող է ստուգվող անձից նախապես պահանջել ստուգման համար անհրաժեշտ այնպիսի փաստաթղթեր, տեղեկություններ և նյութեր, որոնք առկա չեն Բյուրոյում և ստուգվող անձի ինտերնետային տնային էջում:

20. Ստուգման անցկացումից ոչ ուշ, քան 24 ժամ առաջ ստուգվող անձին ուղարկվում է Բյուրոյի գործադիր տնօրենի կողմից ստորագրված ստուգման ծանուցում, որտեղ նշվում են նախատեսվող ստուգման շրջանակները և այն փաստաթղթերի ցանկը, որոնք ստուգող խումբը ցանկանում է ստանալ ստուգման վայր ժամանելիս:

21. Ստուգվող անձի մոտ ստուգումն սկսելուց առաջ ստուգող խմբի ղեկավարը ստուգվող անձի գործադիր մարմնի ղեկավարին տեղեկացնում է ստուգման մասին` ցույց տալով անձը հավաստող փաստաթուղթը, ստուգում իրականացնելու վերաբերյալ որոշման և ստուգող խմբի անդամներին տրված լիազորագրերի բնօրինակները և մեկական պատճենները: Որոշման և լիազորագրերի բնօրինակը վերադարձվում է ստուգող խմբի ղեկավարին` «ստացել եմ պատճենը» նշագրմամբ, ստուգվող անձի գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ և ամսաթվով:

22. Ստուգման ընթացքում ստուգող խումբն իրավունք ունի.

1) ստուգվող անձի ներկայացուցչի ուղեկցությամբ անարգել մուտք գործել ստուգման վայր` ներառյալ ստուգման համար անհրաժեշտ դրա ցանկացած տարածք` անկախ երրորդ անձանց համար դրա հասանելիության սահմանափակումներից.

2) պահանջել փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ` ներառյալ ներքին աուդիտի հաշվետվություններից համապատասխան քաղվածքներ, որոնք անմիջապես առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին.

3) վերցնել փաստաթղթերի պատճեններ, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին: Ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր ժամանակավորապես վերցվելու դեպքում այդ մասին կազմվում է արձանագրություն, որում նշվում է դրանց վերադարձման ժամկետը, և որի մեկ օրինակը հանձնվում է ստուգվող անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին: Ստուգող խմբի ղեկավարը պատասխանատվություն է կրում ժամանակավորապես վերցված փաստաթղթերի որակական և քանակական ամբողջականության պահպանման ու սահմանված ժամկետում վերադարձման համար.

4) ստուգվող անձի ղեկավարությանը կամ աշխատակիցներին իր իրավասության շրջանակներում ներկայացնել այլ պահանջներ, եթե դրանք բխում են ստուգման անհրաժեշտությունից և նպատակներից.

5) ստուգման նպատակներից ելնելով` կապ հաստատել ստուգվող անձի հաճախորդների կամ այլ երրորդ անձանց հետ:

23. Ստուգող խումբն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է`

1) պահպանել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները.

2) պահպանել ստուգվող անձի իրավունքները.

3) խնամքով վերաբերվել ստուգվող անձի գույքին և օգտագործել նրա տեխնիկական միջոցները միայն ստուգման անհրաժեշտությամբ պայմանավորված.

4) չխոչընդոտել ստուգվող անձի բնականոն աշխատանքին.

5) ստուգվող անձի պաշտոնատար անձանց ծանոթացնել իրենց իրավունքներին և պարտականություններին.

6) ստուգման ընթացքում գրավոր պատասխանել ստուգվող անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի` ստուգմանն առնչվող ցանկացած գրավոր հարցման.

7) պահպանել ստուգման արդյունքում ստացված ապահովագրական կամ այլ գաղտնիք համարվող փաստաթղթերի կամ տեղեկատվության գաղտնիությունը:

24. Ստուգվող անձինք իրավունք ունեն`

1) արգելել ստուգումը (ստուգող խմբին փաստաթղթեր տրամադրելը)` այդ մասին նույն օրը գրավոր ծանուցելով Բյուրոյին, եթե ստուգող խմբի անդամներն ստուգում իրականացնելիս խախտել են օրենքի կամ այլ իրավական ակտի պահանջները: Սույն ենթակետով նախատեսված դեպքում ստուգումը կարող է վերսկսվել միայն Բյուրոյի գործադիր տնօրենի որոշմամբ, եթե նրա հիմնավորված կարծիքով ստուգման ընթացքում ստուգող խմբի կողմից օրենքի կամ այլ իրավական ակտի պահանջներ չեն խախտվել կամ այդ խախտումները վերացվել են:

2) ներկայացնել բացատրություններ, պարզաբանումներ, բողոքարկել ստուգող խմբի գործողությունները.

3) իրենց շահերի պաշտպանության նպատակով` ստուգման ցանկացած փուլում ստուգմանը մասնակից դարձնել մասնագետների, փորձագետների, աուդիտորների, փաստաբանների:

25. Ստուգվող անձը պարտավոր է`

1) չխոչընդոտել ստուգման ընթացքը, կատարել ստուգող խմբի անդամների օրինական պահանջները.

2) տրամադրել պահանջվող փաստաթղթերը, տվյալները և այլ տեղեկություններ, ինչպես նաև դրանց վերաբերյալ ներկայացնել գրավոր և բանավոր բացատրություններ և պարզաբանումներ.

3) անհրաժեշտ պայմաններ ստեղծել ստուգող խմբի գործունեության համար` ներառյալ հատկացնել տարածք, որն ապահովված է աշխատելու համար բավարար պայմաններով, ինչպես նաև տեխնիկական, կապի և այլ անհրաժեշտ միջոցներով.

4) ստուգող խմբին տրամադրել իր կոնտրագենտներից ստացված բողոքները և առաջարկությունները, իսկ ստուգող խմբի պահանջով` նաև կազմակերպել ստուգող խմբի կամ նրա որևէ անդամի հանդիպումն իր կոնտրագենտների հետ:

26. Ստուգվող անձի, նրա ղեկավարների կամ աշխատակիցների կողմից սույն կանոններով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը` ներառյալ ուշացնելը, կեղծ կամ անարժանահավատ տվյալներ ներկայացնելը, ինչպես նաև իրենց իրավունքները չարաշահելը համարվում է ստուգմանը խոչընդոտում: Յուրաքանչյուր նման դեպք նույն օրը ստուգող խմբի ղեկավարի կողմից ձևակերպվում է խոչընդոտման մասին ակտով` Ձև 2-ով սահմանված ձևին համապատասխան, երկու օրինակից, որի մեկ օրինակը տրվում է ստուգվող անձին:

 

ԳԼՈՒԽ 8. ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

27. Հսկիչ գնումներն իրականացվում են որպես ԱՊՊԱ գծով ապահովադիր, ապահովագրված անձ կամ տուժող ապահովագրողի հետ հաղորդակցության հաստատման միջոցով:

28. Հսկիչ գնումներ կարող են իրականացվել ԱՊՊԱ ոլորտի ցանկացած գործընթացում` վերահսկվող սուբյեկտի կողմից Օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի կամ Բյուրոյի կանոնների համապատասխանությունը ստուգելու նպատակով:

29. Հսկիչ գնումն իրականացվում է Բյուրոյի գործադիր տնօրենի որոշմամբ, որտեղ նշվում են հսկիչ գնում կատարելու հիմքերը, նպատակը, վերահսկվող սուբյեկտի անվանումը, հսկիչ գնում իրականացնելու վայրը, ժամկետները և հսկիչ գնում իրականացնող անձի (անձանց) տվյալները (անուն, ազգանուն, պաշտոն):

30. Հսկիչ գնումն այլ անձի միջոցով անձի գրավոր համաձայնությամբ իրականացնելու դեպքում որոշման մեջ նշվում են նաև այդ անձի տվյալները (ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը): Հսկիչ գնումներում չեն կարող ներգրավվել որևէ վերահսկվող սուբյեկտի ղեկավար կամ այլ աշխատակից, ինչպես նաև այն անձի հետ փոխկապակցված անձինք, ում մոտ իրականացվում է հսկիչ գնում:

31. Հսկիչ գնման մասին որոշման պատճենը ներկայացվում է վերահսկվող սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` հսկիչ գնումն իրականացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

32. Հսկիչ գնման համար անհրաժեշտ դրամական միջոցները տրամադրվում է Բյուրոյի կողմից` Բյուրոյի գործադիր տնօրենի հանձնարարականին համապատասխան:

33. Սույն գլխի համաձայն հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ որոշումը վերահսկվող սուբյեկտին ներկայացնելը հիմք է համարվում հսկիչ գնման շրջանակում կնքված բոլոր գործարքները փոխադարձ համաձայնությամբ կնքման պահից դադարեցնելու համար: Ընդ որում, վերահսկվող սուբյեկտը սույն կանոնների ուժով համարվում է նման համաձայնությունը տված: Վերահսկվող սուբյեկտը պարտավոր է հսկիչ գնման մասին որոշման պատճենն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, Բյուրոյի կողմից նշած բանկային տվյալներով հետ փոխանցել հսկիչ գնում իրականացրած անձի կողմից ի կատարումն հսկիչ գնման ընթացքում կնքված (կնքվելիք) գործարքի` վճարված գումարը, եթե այդպիսին առկա է:

 

ԳԼՈՒԽ 9. ՍՏՈՒԳԻՉ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

34. Ստուգիչ փորձաքննություններն իրականացվում են փորձագետների կողմից տրված եզրակացությունների` սահմանված մեթոդաբանության հետ համապատասխանությունը ստուգելու նպատակով նոր փորձաքննության պատվեր ներկայացնելու միջոցով:

35. Ստուգիչ փորձաքննության իրականացման համար ազդակ կարող են հանդիսանալ փորձագետի կողմից կոնկրետ գործով Բյուրոյի կանոններով սահմանված մեթոդաբանության հավանական խախտման վերաբերյալ սույն կանոնների 8-րդ կետով նախատեսված ցանկացած աղբյուրներից ստացված տեղեկատվությունը, ինչպես նաև առաջնային և կրկնակի փորձաքննության արդյունքների միջև սույն կանոնների 39-րդ կետով սահմանված շեղման բացահայտումը:

36. Ստուգիչ փորձաքննության պատվեր կարող է տրվել ինչպես այլ փորձագետի (փորձագետների), այնպես էլ Բյուրոյի գործադիր տնօրենի կողմից այդ նպատակով հատուկ ստեղծված կոլեգիալ մարմնի, որոնք (որի քվեարկությանը մասնակցող անդամները) փոխկապակցված չեն ստուգվող փորձագիտական եզրակացությունը կազմած փորձագետի, ինչպես նաև այդ փորձաքննության պատվերը ներկայացրած ապահովագրողի հետ: Սույն կետով նախատեսված կոլեգիալ մարմնի ստեղծման դեպքում դրանում առնվազն ներառվում են յուրաքանչյուր ապահովագրողի կողմից առաջարկված մեկ` Բյուրոյի կողմից տրված համապատասխան տեսակի որակավորում ունեցող ֆիզիկական անձ փորձագետը:

37. Ստուգիչ փորձաքննության իրականացման նպատակով փորձագետին (կոլեգիալ մարմնի անդամներին) տրամադրվում են Բյուրոյի կանոնների համաձայն համապատասխան փորձաքննության իրականացման համար տրամադրման ենթակա փաստաթղթերն ու նյութերը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ստուգվող փորձագիտական եզրակացությունը:

38. Ստուգիչ փորձաքննությունը կարող է իրականացվել ինչպես առանձին փորձագիտական եզրակացություն կազմելու, այնպես էլ ստուգվող փորձագիտական եզրակացությունը Բյուրոյի կանոններով սահմանված մեթոդաբանությանը համապատասխան կամ անհամապատասխան կազմված լինելու վերաբերյալ եզրակացություն տրամադրելու միջոցով:

39. Ստուգիչ փորձաքննության արդյունքներով հաստատված է համարվում փորձագետի կողմից Բյուրոյի կանոններով սահմանված մեթոդաբանության խախտումը, եթե ստուգիչ փորձաքննության համաձայն` ստուգվող փորձաքննության մեջ առկա է հետևյալ շեղումներից որևէ մեկը.

1) վնասների փորձաքննության մասով`

ա. տվյալ ԱՊՊԱ պատահարի հետևանքով գույքին պատճառված իրական վնասը տարբերվում է ստուգվող փորձաքննությամբ գնահատված վնասից ավելի քան 20 տոկոսով, բայց ոչ պակաս 40.000 Հայաստանի Հանրապետության դրամից, կամ առնվազն 200.000 Հայաստանի Հանրապետության դրամով` բացառությամբ այն դեպքերի, երբ նման շեղման արդյունքում ապահովագրողի կողմից տուժողին հատուցվող կամ հատուցված գումարի չափը փոփոխություններ չի կրում,

բ. համապատասխան տեղեկատվական համակարգերից արտահանված հաշվետվության համաձայն տվյալ դեպքով վնասի գնահատման ամփոփ արդյունքն տվյալ ամսվա վիճակագրությամբ առնվազն 20%-ով շեղվում է համանման մեքենաների համանման վնասվածքների ընդհանուր արդյունքից կամ տվյալ գնահատման հաշվետվության մեջ ներառված որևէ դետալի կամ նյութի համար գնահատված վնասի կամ դետալի վերանորոգման համար նախատեսված որևէ աշխատանքի գումարի չափը առնվազն 30%-ով տարբերվում է տվյալ ամսվա վիճակագրությամբ տեղեկատվական համակարգից արտահանված հաշվետվությամբ համապատասխանաբար համանման դետալի կամ նյութի արժեքից կամ տվյալ դետալի վերանորոգման համար նախատեսված աշխատանքի գումարի չափից (սույն պարբերությունը կիրառելի է ԱՊՊԱ համակարգում վնասի գնահատման համակարգը հաշվառող տեղեկատվական համակարգ ներդրվելու և դրանից համապատասխան հաշվետվություն արտահանելու տեխնիկական հնարավորության դեպքում):

2) պատահարի պատճառների փորձաքննության մասով` ստուգվող փորձաքննությամբ ԱՊՊԱ պատահարի առաջացման պատճառներն էականորեն փոփոխվել են, մասնավորապես`

ա. ստուգվող փորձաքննության եզրակացությամբ ամբողջությամբ մեղավոր հանդիսացող անձը ստուգիչ փորձաքննությամբ ճանաչվել է անմեղ, կամ

բ. ստուգվող փորձաքննության եզրակացությամբ անմեղ հանդիսացող անձը ստուգիչ փորձաքննությամբ ճանաչվել է ամբողջությամբ մեղավոր, կամ

գ. տեղի ունեցած պատահարը ստուգիչ փորձաքննությամբ ճանաչվել է պատահարի ձևացում, որը ստուգվող փորձաքննության եզրակացությամբ ճանաչված չի եղել, կամ

դ. տեղի չունեցած պատահարը ստուգիչ փորձաքննությամբ չի ճանաչվել պատահարի ձևացում, որը ստուգվող փորձաքննության եզրակացությամբ ճանաչված է եղել, որպես պատահարի ձևացում, կամ

ե. փորձաքննության պատվերին կից ներկայացված ելակետային տվյալները ստուգվող փորձաքննության եզրակացությամբ չեն համապատասխանել վթարի մեխանիզմին, սակայն ստուգիչ փորձաքննությամբ ճանաչվել են համապատասխանող, կամ

զ. փորձաքննության պատվերին կից ներկայացված ելակետային տվյալները ստուգվող փորձաքննության եզրակացությամբ համապատասխանել են վթարի մեխանիզմին, սակայն ստուգիչ փորձաքննությամբ ճանաչվել են չհամապատասխանող, կամ

է. ստուգվող փորձաքննության եզրակացությամբ ավտոտրանսպորտային միջոցների վրա առկա հետքերը համատեղելի են վթարի մեխանիզմի հետ, սակայն ստուգիչ փորձաքննությամբ ճանաչվել են անհամատեղելի, կամ

ը. ստուգվող փորձաքննության եզրակացությամբ ավտոտրանսպորտային միջոցների վրա առկա հետքերը համատեղելի չեն վթարի մեխանիզմի հետ, սակայն ստուգիչ փորձաքննությամբ ճանաչվել են համատեղելի, կամ

թ. ստուգիչ փորձաքննության արդյունքում հաստատված` պատահարի հետևանքով վնասված գույքացանկը չի համընկնում ստուգվող փորձաքննության եզրակացությամբ հաստատած գույքացանկի հետ:

 

ԳԼՈՒԽ 10. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

40. Սույն կանոններով նախատեսված վերահսկողության իրականացման ժամանակ Օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի կամ Բյուրոյի կանոնների խախտումներ հայտնաբերվելու դեպքում Բյուրոն համապատասխան խախտումը հայտնաբերելուց, իսկ տեղում ստուգման դեպքում` տեղում ստուգման ավարտից հետո` յոթ աշխատանքային օրվա ընթացքում, կազմում է արձանագրություն` 2 օրինակից` համաձայն Ձև 3-ի, և այն ուղարկում խախտումը թույլ տված վերահսկվող սուբյեկտին: ՀՀ կենտրոնական բանկի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ նախատեսված դեպքերում արձանագրության փոխարեն Բյուրոյի կողմից կարող է գրություն ուղարկվել ՀՀ կենտրոնական բանկին` նկարագրելով բացահայտված խախտման հանգամանքները և կցելով խախտման փաստը հավաստող փաստաթղթերն ու նյութերը:

41. Վերահսկվող սուբյեկտը յոթ աշխատանքային օրվա ընթացքում ծանոթանում է արձանագրությանը և իր գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի ստորագրությամբ դրա մեկ օրինակը վերադարձնում է Բյուրոյին: Վերահսկվող սուբյեկտն իրավասու է իր առարկությունները և (կամ) բացատրությունները կցել արձանագրությանը: Արձանագրությունը վերահսկվող սուբյեկտի կողմից չստորագրվելու դեպքում այդ մասին, ինչպես նաև չստորագրման պատճառների մասին նշում է կատարվում արձանագրության մեջ:

 

ԳԼՈՒԽ 11. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

42. Սույն կանոններով սահմանված կարգով կազմված արձանագրության հիման վրա Բյուրոյի կողմից իրականացվում է կարգապահական վարույթ` հետևյալ ընթացակարգով.

1) Վերահսկվող սուբյեկտի կողմից ստորագրված արձանագրությունն ստանալուց կամ ստորագրման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` երկու ամսվա ընթացքում, Բյուրոյի գործադիր տնօրենը կոլեգիալ մարմինների գործունեությունը կարգավորող ներքին իրավական ակտերով սահմանված կարգով հրավիրում է կարգապահական հանձնաժողովի (եթե արձանագրությունը կազմվել է ապահովագրողի նկատմամբ) կամ որակավորման հանձնաժողովի (եթե արձանագրությունը կազմվել է Բյուրոյի կողմից որակավորված անձի նկատմամբ) նիստ:

2) Հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության, իսկ վերահսկվող սուբյեկտի նիստին ներկայացած լինելու դեպքում` նաև նրա բացատրությունները, պարզաբանումներն ու առարկությունները լսելու արդյունքում կայացնում է որոշում անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ խախտման բացակայության կամ պատասխանատվության միջոցի կիրառումը բացառող հանգամանքների առկայության հիմքով կարգապահական վարույթը կարճելու մասին: Ընդ որում, վերահսկվող սուբյեկտը, ում նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշումը ներառված է հանձնաժողովի օրակարգում, պետք է նախապես ծանուցվի Բյուրոյի կողմից հանձնաժողովի նիստի գումարման ժամկետի և վայրի մասին: Վերահսկվող սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարը և (կամ) նրա կողմից լիազորված անձը (համապատասխան լիազորագրով) իրավունք ունի մասնակցել հանձնաժողովի նիստին` տվյալ վերահսկվող սուբյեկտին վերաբերող օրակարգային հարցի (հարցերի) քննարկման ժամանակ:

3) Հանձնաժողովի կողմից Կարգապահական վարույթը կարճելու մասին որոշում կայացվելու դեպքում վարույթն ավարտվում է, եթե ՀՀ կենտրոնական բանկն Օրենքի համաձայն այլ պահանջ չի ներկայացնում: Հանձնաժողովի կողմից անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում ընդունվելու դեպքում համապատասխան որոշումը ներառվում է Բյուրոյի խորհրդի առաջիկա նիստի օրակարգում և միաձայն ընդունվում է որոշում դրա հաստատման վերաբերյալ` առանց քննարկման և փաստացի քվեարկության` բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերի:

4) Բյուրոյի խորհուրդը կարող է վերանայել հանձնաժողովի որոշումը (նման նիստին հրավիրվում են հանձնաժողովի` որոշումն ընդունած անդամները և համապատասխան վերահսկվող սուբյեկտի ներկայացուցիչները), եթե`

ա. բացահայտվել են հանձնաժողովի որևէ անդամի անաչառությունը բացառող հանգամանքներ, ինչն ազդել է վերջնական որոշման վրա,

բ. օրենքով սահմանված կարգով այդպիսի պահանջ է ներկայացրել Կենտրոնական բանկը:

43. Սույն գլխով նախատեսված կարգապահական վարույթը ցանկացած փուլում կասեցվում է, եթե հայտնի է դառնում, որ դատարանի կամ քրեական հետապնդման մարմինների վարույթում գտնվում է գործ, որի արդյունքներից կախված է վարույթի գծով որոշման ընդունումը: Վարույթը վերսկսվում է կասեցման փուլից կասեցման հիմք հանդիսացող հանգամանքների վերացման պահից:

44. Հանձնաժողովի որոշումներն ունեն փաստաթղթային ձև և պետք է լինեն հիմնավորված: Կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման մեջ հստակորեն նշվում է կիրառվող կարգապահական պատասխանատվության կոնկրետ տեսակը և չափը, իսկ առկայության դեպքում` նաև պատասխանատվության հետ տրված հանձնարարականը կամ տուգանքի գումարի վճարման հետաձգման ժամկետը կամ տարաժամկետ վճարման հնարավորությունը և կարգը:

45. Վերահսկվող սուբյեկտի նկատմամբ կարող է կիրառվել հետևյալ պատասխանատվության միջոցներից որևէ մեկը`

1) նախազգուշացում.

2) տուգանք.

3) Բյուրոյի կողմից որակավորված անձանց որակավորումից զրկում.

4) ապահովագրողին Բյուրոյի անդամությունից զրկում:

46. Նախազգուշացմամբ արձանագրվում է թույլ տրված խախտումը և խախտում թույլ տված անձը տեղեկացվում է խախտման անթույլատրելիության մասին: Նախազգուշացումը որպես կարգապահական տույժ կարող է կիրառվել արձանագրված ցանկացած խախտման համար:

47. Տուգանքը որպես կարգապահական տույժ կարող է կիրառվել այն դեպքում, եթե վերահսկվող սուբյեկտը մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ է խախտել միևնույն բնույթի պահանջը, կամ նրա մոտ ստեղծված իրավիճակի շտկման նպատակով վերահսկողական միջոցառումների (ինչպիսիք են հանդիպումը, նամակագրությունը, բացատրական աշխատանքները) իրականացման ընթացքում և (կամ) նախազգուշացում տալու որոշմամբ տրված հանձնարարականները չեն կատարվել սահմանված ժամկետներում, կամ նրա կատարած խախտումն ուղղակիորեն կամ անուղղակիորեն Բյուրոյի կամ ԱՊՊԱ համակարգի համար առաջացրել է վնասներ: Տուգանքի չափը որոշվում է սույն կանոնների Հավելված 1-ով սահմանված մեթոդաբանության համաձայն: Ընդ որում` ցանկացած դեպքում որևէ խախտման համար վերահսկվող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի չափը չպետք է պակաս լինի Բյուրոյին և (կամ) ԱՊՊԱ համակարգին տվյալ խախտման արդյունքում հասցված վնասի չափից:

48. Տուգանքի գումարները կարգապահական պատասխանատվության ենթարկված վերահսկվող սուբյեկտի կողմից ենթակա են ամբողջությամբ վճարման` վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելով Բյուրո, կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե որոշմամբ սահմանված չէ տուգանքի վճարման ժամկետի հետաձգում կամ տարաժամկետ վճարում: Որպես կարգապահական պատասխանատվության միջոց գանձված տուգանքի գումարներն ուղղվում են Երաշխավորման ֆոնդի համալրմանը:

49. Բյուրոյի կողմից որակավորված անձին որակավորումից զրկումը որպես պատասխանատվության միջոց կարող է կիրառվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.

1) պարզվել է, որ որակավորված անձը Բյուրոյի կողմից որակավորման գործընթացում ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ փաստաթղթեր,

2) որակավորված անձը չի բավարարում Բյուրոյի կանոններով տվյալ որակավորման ստացման համար սահմանված նվազագույն պահանջներին,

3) Բյուրոյի խորհրդի (Հանձնաժողովի) կարծիքով ԱՊՊԱ ոլորտում տվյալ անձի կողմից որակավորված գործունեության իրականացումը կարող է նպաստել զեղծարարությունների մեծացմանը, ինչպես նաև վտանգել ԱՊՊԱ ոլորտում համապատասխան գործընթացների անաչառությունը,

4) փորձագետը հրաժարվել է Ապահովագրողի պահանջով նրա հետ կնքել Բյուրոյի կանոններով սահմանված տիպային օրինակներին համապատասխանող պայմանագիր (համաձայնագիր), եթե Բյուրոյի կանոնների համաձայն` դրա կնքումը պարտադիր է,

5) տվյալ խախտումը տեղի է ունեցել անձի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում կամ Բյուրոյի խորհրդի (հանձնաժողովի) կարծիքով թույլ տրված խախտման համար նախազգուշացման կամ տուգանքի կիրառումը չի համապատասխանում խախտման ծանրությանը կամ չի կարող ապահովել որակավորված անձի կողմից հետագայում նմանատիպ խախտումների կատարման բացառումը:

50. Բյուրոյի անդամությունից զրկելու կարգապահական պատասխանատվության միջոցը կիրառվում է Բյուրոյի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում:

51. Վերահսկվող սուբյեկտին կարգապահական պատասխանատվության միջոցին զուգահեռ կարող է տրվել նաև թույլ տրված խախտումը Բյուրոյի սահմանած ժամկետում վերացնելու և (կամ) ապագայում նման խախտումը չկրկնելու և (կամ) ապագայում նման խախտումը բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական (հանձնարարականներ), որի (որոնց) կատարումը պարտադիր է կարգապահական պատասխանատվության ենթարկված վերահսկվող սուբյեկտի համար:

52. Վերահսկվող սուբյեկտին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման եզրափակիչ մասը (որտեղ արտացոլված է թույլ տրված խախտման բնույթը և նշանակված կարգապահական պատասխանատվության միջոցի տեսակն ու չափը) ենթակա է հրապարակման Բյուրոյի պաշտոնական ինտերնետային կայքում որոշումն ընդունվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, եթե այդ ժամանակահատվածում Բյուրոն չի ծանուցվել տվյալ որոշման դեմ պատասխանատվության ենթարկված անձի կողմից ներկայացված հայցադիմումը դատարանի կողմից վարույթ ընդունվելու վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ 12. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

53. Վերահսկվող սուբյեկտները վերահսկողության շրջանակներում սույն կանոնների համաձայն իրենցից պահանջված տեղեկատվությունը, փաստաթղթերն ու նյութերը պարտավոր են Բյուրոյին տրամադրել Բյուրոյի համապատասխան գրության մեջ նշված ողջամիտ ժամկետում, ինչպես նաև պատշաճ կերպով ցուցաբերել անհրաժեշտ այլ օժանդակություն գործի հանգամանքները բացահայտելու համար: Ընդ որում, գրության մեջ նշված ժամկետը ոչ ողջամիտ լինելու մասին վերահսկվող սուբյեկտները պետք է Բյուրոյին տեղեկացնեն ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում` ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ և նշելով ներկայացման ողջամիտ ժամկետը: Ներկայացված հիմնավորումների հիման վրա ժամկետների ողջամտությունը որոշվում է Բյուրոյի կողմից:

54. Ապահովագրողներն իրենց ապահովագրական գործակալների հետ կնքվող պայմանագրերում անմիջականորեն կամ հղում տալով ապահովագրողի սահմանած համապատասխան կանոններին` պետք է նախատեսեն Բյուրոյի իրավունքը իր հաստատած կանոններով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել ապահովագրական գործակալի` ԱՊՊԱ ոլորտում իրականացվող գործունեության նկատմամբ և վերջինի պարտականությունը` աջակցել դրա պատշաճ իրականացմանը: Ապահովագրողներին արգելվում է ԱՊՊԱ ոլորտում օգտվել այնպիսի անձանց միջնորդային գործունեությունից, որոնց հետ կնքված ապահովագրական գործակալական պայմանագրում ամրագրված չեն սույն կետով նախատեսված պայմանները:

55. Վերահսկվող սուբյեկտը չի կարող պատասխանատվության ենթարկվել այն խախտումների համար, որոնց կատարումից անցել է ավելի, քան երեք տարի, ինչպես նաև եթե բացահայտված խախտումից հետո կատարված միևնույն բնույթի խախտման համար տվյալ վերահսկվող սուբյեկտն արդեն իսկ պատասխանատվության է ենթարկվել Բյուրոյի կողմից: Սույն կետով սահմանված ժամկետի հաշվարկում չի ներառվում կարգապահական վարույթի կասեցման ժամանակահատվածը:

56. Բյուրոն պարտավոր է պատշաճ կերպով ապահովել իր կողմից վերահսկողության ընթացքում ձեռք բերված տեղեկատվության և փաստաթղթերի գաղտնիությունը, դրանք օգտագործել բացառապես վերահսկողության նպատակով և երրորդ անձանց դրանք հասանելի դարձնել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

 

Ձև 1

««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»

իրավաբանական անձանց միության կողմից իրականացվող

վերահսկողության» RL 1-004 կանոնների

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ՍՏՈՒԳՈՂ ԽՄԲԻՆ ՏՐՎՈՂ ԼԻԱԶՈՐԱԳՐԻ

 

._____________________________________________________________________.

|                          ԼԻԱԶՈՐԱԳԻՐ                                 |

|_____________________________________________________________________|

|1.  |Լիազորագրի տրամադրման հիմքը                                     |

|____|________________________________________________________________|

|1.1.|«Հայաստանի ավտոապահովագրողների        |                         |

|    |բյուրո» ԻԱՄ խորհրդի (գործադիր տնօրենի)|_________________________|

|    |որոշման համարը և  ամսաթիվը            |համար | օր  |ամիս | տարի |

|____|________________________________________________________________|

|1.2.|«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կանոնադրություն      |

|____|________________________________________________________________|

|2.  |Սույնով 3-րդ կետում նշված անձանց լիազորում եմ Բյուրոյի անունից  |

|    |»»Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց     |

|    |միության կողմից իրականացվող վերահսկողության» RL 1-004 կանոնների |

|    |համաձայն հետևյալ  ժամկետներում իրականացնել տեղում ստուգում      |

|    |հետևյալ  վայրում (վայրերում)`                                   |

|____|________________________________________________________________|

|2.1.|Տեղում ստուգման իրականացման վայրը         |_____________________|

|    |                                          |(վերահսկվող սուբյեկտի|

|    |                                          |  անվանում և  հասցե) |

|____|__________________________________________|_____________________|

|2.2.|Տեղում ստուգում իրականացնելու սկիզբը      |_____________________|

|    |                                          | օր    |ամիս  | տարի |

|    |__________________________________________|_____________________|

|    |Տեղում ստուգում իրականացնելու ավարտը      |_____________________|

|    |                                          | օր    |ամիս  | տարի |

|____|________________________________________________________________|

|3.  |Լիազորված անձինք                                                |

|____|________________________________________________________________|

|3.1.|Որպես ստուգող խմբի ղեկավար          |___________________________|

|    |                                    |(անուն և  ազգանուն, պաշտոն)|

|____|____________________________________|___________________________|

|3.2.|Որպես ստուգող խմբի անդամներ         |___________________________|

|    |                                    |(անուն և  ազգանուն, պաշտոն)|

|    |                                    |___________________________|

|    |                                    |___________________________|

|    |                                    |(անուն և  ազգանուն, պաշտոն)|

|    |                                    |___________________________|

|    |                                    |___________________________|

|    |                                    |(անուն և  ազգանուն, պաշտոն)|

|_____________________________________________________________________|

|Լիազորագրի տրման ամսաթիվ                       |_____________________|

|                                               | օր    |ամիս  | տարի |

|_______________________________________________|_____________________|

|Գործադիր տնօրեն         |______________________|_____________________|

|                        |(անուն և  ազգանուն)   |   (ստորագրություն)  |

._____________________________________________________________________.

 

Ձև 2

««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»

իրավաբանական անձանց միության կողմից իրականացվող

վերահսկողության» RL 1-004 կանոնների

 

._____________________________________________________________________.

|                              ԱԿՏ                                    |

|«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից տեղում ստուգում    |

|իրականացնելու ընթացքում ստուգվող անձի, նրա ղեկավարների կամ այլ       |

|աշխատակիցների կողմից ստուգմանը խոչընդոտելու վերաբերյալ               |

|_____________________________________________________________________|

|1.  |Ստուգման հիմքը, որի շրջանակներում կազմվել է ակտը                |

|____|________________________________________________________________|

|1.1.|«Հայաստանի ավտոապահովագրողների        |                         |

|    |բյուրո» ԻԱՄ խորհրդի (գործադիր տնօրենի)|_________________________|

|    |որոշման համարը և  ամսաթիվը            |համար | օր  |ամիս | տարի |

|____|________________________________________________________________|

|2.  |Ստուգվող անձը և  ստուգող խմբին խոչընդոտող անձի (անձանց)         |

|    |տվյալները                                                       |

|____|________________________________________________________________|

|2.1.|Ստուգվող անձ                 |__________________________________|

|    |                             |               (անվանում)         |

|____|_____________________________|__________________________________|

|2.2.|Ստուգումը խոչընդոտող անձ     |__________________________________|

|    |                             |   (անուն և  ազգանուն, պաշտոն)    |

|____|________________________________________________________________|

|3.  |Տեղում ստուգման խոչընդոտման նկարագրությունը                     |

|____|________________________________________________________________|

|3.1.|Տեղում ստուգման իրականացմանը խոչընդոտման        |_______________|

|    |ամսաթիվը                                        | օր |ամիս| տարի|

|____|________________________________________________________________|

|3.2.|Խոչընդոտման նկարագիրը                                           |

|_____________________________________________________________________|

|                                                                     |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|4.  |Ստուգող խումբ                                                   |

|____|________________________________________________________________|

|4.1 |Խմբի ղեկավար|___________________|________________|____|_________|

|    |            |(անուն և  ազգանուն,|(ստորագրություն)| օր |ամիս|տարի|

|    |            |     պաշտոն)       |                |    |    |    |

|____|____________|___________________|________________|____|____|____|

|4.2 |Խմբի        |___________________|________________|____|____|____|

|    |անդամներ    |(անուն և  ազգանուն,|(ստորագրություն)| օր |ամիս|տարի|

|    |            |     պաշտոն)       |                |    |    |    |

|    |            |___________________|________________|____|____|____|

|    |            |___________________|________________|____|____|____|

|    |            |(անուն և  ազգանուն,|(ստորագրություն)| օր |ամիս|տարի|

|    |            |     պաշտոն)       |                |    |    |    |

|    |            |___________________|________________|____|____|____|

|    |            |___________________|________________|____|____|____|

|    |            |(անուն և  ազգանուն,|(ստորագրություն)| օր |ամիս|տարի|

|    |            |     պաշտոն)       |                |    |    |    |

|____|________________________________________________________________|

|5.  |Սույն ակտը կազմվեց 2 օրինակից, որոնցից մեկը հանձնվեց ստուգվող   |

|    |անձին:                                                          |

|_____________________________________________________________________|

|                 Ստուգվող անձի հաստատման մաս*                        |

|_____________________________________________________________________|

|Ստացա ակտի մեկ   |___________________|________________|____|____|____|

|օրինակը          |(անուն և  ազգանուն,|(ստորագրություն)| օր |ամիս|տարի|

|                 |     պաշտոն)       |                |    |    |    |

|_____________________________________________________________________|

|* Ստուգվող անձի կողմից ակտը չընդունվելու/չստորագրվելու դեպքում ակտն  |

|առաքվում է պատվիրված նամակով կամ Սի Բի էյ նեթ համակարգով:            |

._____________________________________________________________________.

 

Ձև 3

««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»

իրավաբանական անձանց միության կողմից իրականացվող

վերահսկողության» RL 1-004 կանոնների

 

._____________________________________________________________________.

|                        ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ                              |

|Վերահսկվող սուբյեկտի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ       |

|_____________________________________________________________________|

|Արձանագրության հերթական համարը և  ամսաթիվը |(համար)   | օր |ամիս|տարի|

|_____________________________________________________________________|

|1  |Փաստաթղթերի կամ տեղեկատվության ցանկը, որոնց ուսումնասիրման       |

|   |արդյունքում հայտնաբերվել են խախտումները                          |

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|2  |Խախտման փաստական հանգամանքները և  իրավական բնույթը               |

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|3  |Խախտման իրավական հիմքը                                           |

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|4.  Արձանագրությունը կազմեց                                          |

|_____________________________________________________________________|

|Բյուրոյի վերահսկող  |(անուն և  ազգանուն)|(ստորագրու-  | օր |ամիս|տարի|

|ծառայության ________|                   |թյուն)       |    |    |    |

|_____________________________________________________________________|

|5. Արձանագրության իրավական համապատասխանությունը հաստատում եմ         |

|_____________________________________________________________________|

|Բյուրոյի            |                   |             |    |    |    |

|իրավաբանական        |___________________|_____________|____|____|____|

|ծառայության ղեկավար |(անուն և  ազգանուն)|(ստորագրու-  | օր |ամիս|տարի|

|                    |                   |թյուն)       |    |    |    |

|_____________________________________________________________________|

|4. Արձանագրությունը հաստատում եմ                                     |

|_____________________________________________________________________|

|Բյուրոյի գործադիր   |                   |             |    |    |    |

|տնօրեն              |___________________|_____________|____|____|____|

|                    |(անուն և  ազգանուն)|(ստորագրու-  | օր |ամիս|տարի|

|                    |                   |թյուն)       |    |    |    |

|                    |                   |             |    |    |    |

|_____________________________________________________________________|

|              Վերահսկվող սուբյեկտի նշումների մաս                     |

|_____________________________________________________________________|

|Արձանագրությանը     |                   |             |    |    |    |

|ծանոթացա            |___________________|_____________|____|____|____|

|                    |(գործադիր (գլխավոր)|(ստորագրու-  | օր |ամիս|տարի|

|                    |տնօրենի անուն և    |թյուն)  Կ.Տ  |    |    |    |

|                    |ազգանուն)          |             |    |    |    |

|___________________________________________________________|____|____|

|[]|Կից արձանագրությանը ներկայացնում ենք առարկությունները և |    |թերթ|

|  |(կամ) բացատրությունները`                                |    |    |

|__|__________________________________________________________________|

|[]|Առարկություններ և  (կամ) բացատրություններ չունենք:                |

._____________________________________________________________________.

 

 

Հավելված 1

««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»

իրավաբանական անձանց միության կողմից իրականացվող

վերահսկողության» RL 1-004 կանոնների

 

._________________________________________________________________________.

|ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ     |

|ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ                                                         |

|_________________________________________________________________________|

|Տուգանքի չափը որոշվում է սույն հավելվածում նշված բազային տուգանքի        |

|մեծությունը սույն հավելվածում նշված տվյալ խախտման բնույթին համապատասխանող|

|հիմնական գործակցին և  կիրառելի կարգավորիչ գործակիցներին բազմապատկելու    |

|միջոցով, բայց չի կարող գերազանցել երկու միլիոն ՀՀ դրամը յուրաքանչյուր    |

|խախտման համար:                                                           |

|_________________________________________________________________________|

|Բազային տուգանքի մեծությունը 50.000 ՀՀ դրամ է:                           |

|_________________________________________________________________________|

|ԽԱԽՏՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ     |Կիրառելի է    |Խախտման   |Կարգավորիչ  |Տուգանքի|

|(ԲՆՈՒՅԹԸ)                |հետևյալ       |բնույթին  |գործակիցների|չափը (ՀՀ|

|                         |վերահսկվող    |համապատաս-|արտադրյալը  |դրամ)   |

|                         |սուբյեկտների  |խանող     |            |        |

|                         |նկատմամբ      |հիմնական  |            |        |

|                         |              |գործակից  |            |        |

|_________________________|______________|__________|____________|________|

|1. |Բյուրոյին            |Ապահովագրողներ|     2    |            |        |

|   |անդամակցության համար |              |          |            |        |

|   |ներկայացվող պահանջներ|              |          |            |        |

|___|_____________________|______________|__________|____________|________|

|2. |Որակավորմանը         |Փորձագետներ,  |     2    |            |        |

|   |ներկայացվող պահանջներ|վերանորոգող   |          |            |        |

|   |                     |կազմակերպու-  |          |            |        |

|   |                     |թյուններ      |          |            |        |

|___|_____________________|______________|__________|____________|________|

|3. |Գովազդ և             |Ապահովագրողներ|     3    |            |        |

|   |տեղեկատվության       |              |          |            |        |

|   |հրապարակում          |              |          |            |        |

|___|_____________________|______________|__________|____________|________|

|4. |ԱՊՊԱ պայմանագրերի    |Ապահովագրողներ|     2    |            |        |

|   |կնքում, փոփոխում,    |              |          |            |        |

|   |դադարեցում           |              |          |            |        |

|___|_____________________|______________|__________|____________|________|

|5. |Բյուրոյի և/կամ       |Ապահովագրողներ|   1.5    |            |        |

|   |վերահսկվող           |փորձագետներ,  |          |            |        |

|   |սուբյեկտների և/կամ   |վերանորոգող   |          |            |        |

|   |ապահովագրական        |կազմակերպու-  |          |            |        |

|   |գործակալների հետ     |թյուններ      |          |            |        |

|   |(միջև)  Բյուրոյի     |              |          |            |        |

|   |կանոններով նախատեսված|              |          |            |        |

|   |պայմանագրերի         |              |          |            |        |

|   |(համաձայնագրերի)     |              |          |            |        |

|   |կնքում, դրանց        |              |          |            |        |

|   |նվազագույն պահանջների|              |          |            |        |

|   |պահպանում և  կատարում|              |          |            |        |

|___|_____________________|______________|__________|____________|________|

|6. |Ապահովագրավճարների   |Ապահովագրողներ|     3    |            |        |

|   |հաշվարկում, կիրառում,|              |          |            |        |

|   |գանձում (ներառյալ    |              |          |            |        |

|   |ռիսկային գործակիցներ |              |          |            |        |

|   |և  բունուս-մալուս    |              |          |            |        |

|   |համակարգ)            |              |          |            |        |

|___|_____________________|______________|__________|____________|________|

|7. |Ապահովագրական        |Ապահովագրողներ|     2    |            |        |

|   |գործակալներին վճարվող|              |          |            |        |

|   |ԱՊՊԱ միջնորդավճարներ |              |          |            |        |

|___|_____________________|______________|__________|____________|________|

|8. |Ապահովագրական        |Ապահովագրողներ|     1    |            |        |

|   |պատահարների գրանցում |              |          |            |        |

|___|_____________________|______________|__________|____________|________|

|9. |Վնասների             |Ապահովագրողներ|    1.5   |            |        |

|   |փորձաքննություն      |փորձագետներ   |          |            |        |

|___|_____________________|______________|__________|____________|________|

|10.|Պատահարի առաջացման   |Ապահովագրողներ|    1.5   |            |        |

|   |պատճառների           |փորձագետներ   |          |            |        |

|   |փորձաքննություն      |              |          |            |        |

|___|_____________________|______________|__________|____________|________|

|11.|ԱՊՊԱ ոլորտում        |Ապահովագրողներ|     3    |            |        |

|   |սահմանված կարգով և   |փորձագետներ,  |          |            |        |

|   |ժամկետներում         |վերանորոգող   |          |            |        |

|   |ծանուցումների        |կազմակերպու-  |          |            |        |

|   |իրականացում          |թյուններ      |          |            |        |

|___|_____________________|______________|__________|____________|________|

|12 |Ապահովագրական        |Ապահովագրողներ|     2    |            |        |

|   |հատուցումների        |              |          |            |        |

|   |կարգավորում` ներառյալ|              |          |            |        |

|   |վճարում              |              |          |            |        |

|___|_____________________|______________|__________|____________|________|

|13 |Վերանորոգման         |Ապահովագրողներ|    1.5   |            |        |

|   |գործընթաց            |փորձագետներ,  |          |            |        |

|   |                     |վերանորոգող   |          |            |        |

|   |                     |կազմակերպու-  |          |            |        |

|   |                     |թյուններ      |          |            |        |

|___|_____________________|______________|__________|____________|________|

|14 |Տեղեկատվական համակարգ|Ապահովագրողներ|    1.0   |            |        |

|   |տվյալների ներկայացում|              |          |            |        |

|___|_____________________|______________|__________|____________|________|

|15 |Բյուրոյի կողմից տրված|Ապահովագրողներ|     2    |            |        |

|   |հանձնարարականների,   |փորձագետներ,  |          |            |        |

|   |ինչպես նաև           |վերանորոգող   |          |            |        |

|   |վերահսկողական ուղղիչ |կազմակերպու-  |          |            |        |

|   |միջոցառումների       |թյուններ      |          |            |        |

|   |ժամանակ ձեռք բերված  |              |          |            |        |

|   |պայմանավորվածու-     |              |          |            |        |

|   |թյունների            |              |          |            |        |

|   |կատարում             |              |          |            |        |

|___|_____________________|______________|__________|____________|________|

|16 |Անդամավճարների և     |Ապահովագրողներ|    1     |            |        |

|   |Երաշխավորման ֆոնդ    |              |          |            |        |

|   |կատարվող վճարների,   |              |          |            |        |

|   |ինչպես նաև  Բյուրոյի |              |          |            |        |

|   |կանոններով           |              |          |            |        |

|   |նախատեսված` Բյուրոյին|              |          |            |        |

|   |փոխանցման ենթակա այլ |              |          |            |        |

|   |վճարների իրականացում |              |          |            |        |

|___|_____________________|______________|__________|____________|________|

|17 |«Տրանսպորտային       |Ապահովագրողներ|    1     |            |        |

|   |միջոցների միասնական  |              |          |            |        |

|   |պատուհան» («VSW»)    |              |          |            |        |

|   |ծառայության          |              |          |            |        |

|   |օգտագործում`         |              |          |            |        |

|   |սահմանված պահանջներին|              |          |            |        |

|   |համապատասխան, ինչպես |              |          |            |        |

|   |նաև  այդ ծառայության |              |          |            |        |

|   |մատուցման համար      |              |          |            |        |

|   |սահմանված վճարների   |              |          |            |        |

|   |իրականացում          |              |          |            |        |

|___|_____________________|______________|__________|____________|________|

|18 |Օրենքով, դրա հիման   |Ապահովագրողներ|    1     |            |        |

|   |վրա ընդունված        |փորձագետներ,  |          |            |        |

|   |նորմատիվ իրավական    |վերանորոգող   |          |            |        |

|   |ակտերով և  (կամ)     |կազմակերպու-  |          |            |        |

|   |Բյուրոյի կանոններով  |թյուններ      |          |            |        |

|   |նախատեսված այլ       |              |          |            |        |

|   |պահանջների պահպանում |              |          |            |        |

|_________________________________________________________________________|

|                        ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ                           |

|_________________________________________________________________________|

|Խախտումների    |Խախտման |Խախտում-|Խախտումն    |Խախտման       |Ստուգող    |

|մասսայականու-  |հետևան- |ները    |ստուգման    |կրկնությունը  |խմբի       |

|թյունը         |քով     |հանգեց- |ընթացքում   |վերջին մեկ    |գնահատականը|

|(կիրառելի չէ   |առաջացած|րել են  |կամ պատաս-  |տարվա         |(այդ թվում`|

|անհատական/     |վնասներ |անբարե- |խանատվության|ընթացքում     |ստուգման   |

|առանձին        |        |խիղճ    |միջոցի      |վերահսկվող    |ընթացքում  |

|դեպքերի/       |        |մրցակ-  |կիրառման    |սուբյեկտի     |տվյալ      |

|խախտումների    |        |ցության |պահին       |նկատմամբ տվյալ|ուղղության |

|նկատմամբ)      |        |        |վերացված է, |ուղղությամբ   |մասով      |

|               |        |        |թե ոչ       |կիրառված      |Բյուրոյի   |

|               |        |        |            |պատասխանատվու-|հետ        |

|               |        |        |            |թյան միջոցի   |ընկերության|

|               |        |        |            |կիրառման      |համագործակ-|

|               |        |        |            |ամսաթվից հետո |ցության    |

|               |        |        |            |              |մասով)     |

|_______________|________|________|____________|______________|___________|

|

|1% |

|   |2% |5% |   |չեն |են |գեց-|րել|ված|ված |ված|գամ |գամ |ավե-|   |րար|վա-|

|   |   |   |   |    |   |րել |են |է  |է   |չէ |    |    |լի  |   |   |րար|

|   |   |   |   |    |   |    |   |   |մաս-|   |    |    |ան- |   |   |   |

|   |   |   |   |    |   |    |   |   |նակի|   |    |    |գամ |   |   |   |

|___|___|___|___|____|___|____|___|___|____|___|____|____|____|___|___|___|

|0.5| 1 |1.5| 2 | 1  | 2 | 1  | 2 |0.5| 1.0|2.0|  1 |  2 |  3 |0.8| 1 |1.2|

._________________________________________________________________________.

 

 

 

pin
Ավտոապահովագրողների բյուրո
28.02.2017
N 10-Լ
Որոշում