«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ
ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
13 դեկտեմբերի 2013 թվականի N 49-Լ
ԿԱՆՈՆՆԵՐ RL 1-005 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ (ԱՊՊԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ)
._________________________________________________________________________.
| ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ԳՐԱՆՑՎԱԾ Է |
|«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀՀ կենտրոնական բանկում |
|ԻԱՄ խորհրդի «__» ______ 2017թ |
|13/12/2013թ թիվ 49-Լ որոշմամբ |
|Փոփոխված է` |
|10/04/2014թ թիվ 10-Լ որոշմամբ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
|31/08/2015թ. թիվ 85-Լ որոշմամբ |
|24/05/2016թ թիվ 17-Լ որոշմամբ |
|28/02/2017թ թիվ 12-Լ որոշմամբ ---------------- Արթուր Ջավադյան |
| |
|«Հայաստանի ավտոապահովագրողների |
|բյուրո» ԻԱՄ խորհրդի նախագահ |
|----------------- Ներսես Երիցյան |
| |
| ԿԱՆՈՆՆԵՐ RL 1-005 |
| |
| «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» |
| ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ |
| (ԱՊՊԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ |
| ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ) |
| |
| ԵՐԵՎԱՆ - 2017 |
._________________________________________________________________________.
ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 1
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Սույն կանոններով սահմանվում են`
1. ԱՊՊԱ տեղեկատվական համակարգից այլ անձանց տրամադրվող տեղեկատվության կազմն ու կառուցվածքը, տեղեկատվության տրամադրման կարգը և պայմանները, դրա վերանայման և բողոքարկման կարգը և պայմանները,
2. ապահովագրական ընկերությունների (Բյուրոյի) կողմից ապահովագրական պատմության արժանահավատության ստուգման և ճշգրտման կարգը:
ԳԼՈՒԽ 2
ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն կանոններում օգտագործվող հիմնական հասկացությունները կիրառվում են հետևյալ իմաստով`
1) Օրենք` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
2) ԱՊՊԱ` ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն,
3) Բյուրո` «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միություն,
4) ապահովագրական ընկերություն` Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերություն,
5) ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ` ԱՊՊԱ համակարգի (ներառյալ` ԱՊՊԱ պայմանագրերի, ապահովադիրների, ապահովագրված անձանց, ավտոտրանսպորտային միջոցների) վերաբերյալ իրավական ակտերով սահմանված տեղեկություններ հավաքող, պահպանող, օգտագործող, տրամադրող և վիճակագրություն վարող միասնական համակարգ,
6) ապահովագրական պատմություն` անձի` ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունների ամբողջություն, որոնք հիմք են ընդունվում նրա Բոնուս-Մալուս դասի հաշվարկման ժամանակ,
7) տեղեկատվություն ստացող անձ` սույն կանոններով սահմանված կարգով ապահովագրական պատմության վերանայման դիմում կամ դիմում-բողոք ներկայացրած անձ:
4. Սույն կանոններում օգտագործված այլ հասկացություններն ունեն Օրենքում կիրառվող նշանակությունը:
ԲԱԺԻՆ 2
ԱՊՊԱ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 3
ԱՊՊԱ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5. ԱՊՊԱ տեղեկատվական համակարգից տրամադրվող տեղեկատվության և տեղեկանքների ձևերը, դրանց տրամադրման կարգը, պայմանները և ժամկետները սահմանված են սույն կանոնների հավելված 1-ով:
6. Սույն կանոնների 5-րդ կետով սահմանված պահանջները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, ապահովագրական ընկերություններին, դատարաններին, քրեական հետապնդման մարմիններին, պետական այլ մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, սնանկության գործերով կառավարիչներին և օրենքի համաձայն համապատասխան տեղեկատվություն ստանալու իրավունք ունեցող այլ անձանց տրամադրվող տեղեկատվության վրա, որոնց Բյուրոն օրենքի շրջանակներում ԱՊՊԱ համակարգից տեղեկատվություն է տրամադրում Բյուրոյի գործադիր տնօրենի կողմից սահմանված ձևերով և ժամկետներում:
7. Ապահովագրական ընկերությունները պարտավոր են Հավելված 1-ի համաձայն ստացված դիմումները` կից փաստաթղթերով, Բյուրոյին փոխանցել նույն օրվա ընթացքում, եթե դրանցով հարցվող տեղեկատվությունը ենթակա է տրամադրման Բյուրոյի կողմից:
ԳԼՈՒԽ 4
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԳԸ
8. Տեղեկատվություն ստացող անձն ապահովագրական պատմությունը վերանայելու նպատակով կարող է դիմել (համաձայն հավելված 2-ի) ապահովագրական ընկերություն կամ Բյուրո` դիմումին կցելով այլ ոչ ստանդարտ տեղեկատվության ստացման համար Հավելված 1-ով ներկայացման ենթակա փաստաթղթերի պատճենները, իսկ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության համայնքի, օտարերկրյա պետության և միջազգային կազմակերպության դեպքում` դիմողի` տեղեկատվություն ստացող անձի անունից հանդես գալու իրավասությունը հավաստող փաստաթղթերի պատճենները:
9. Եթե սույն կանոնների 8-րդ կետով սահմանված դիմումը ներկայացվել է այն ապահովագրական ընկերություն կամ Բյուրո, որի կողմից արձանագրվել և ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ է մուտքագրվել ըստ տեղեկատվություն ստացող անձի` իր ապահովագրական պատմությունում առկա ոչ արժանահավատ տեղեկատվությունը, ապա այդ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) 2 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է ստացած տեղեկատվությունը և այդ տեղեկատվության հիմնավորվածության մեջ հավաստիանալու և ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ ներկայացված տեղեկատվության հետ անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում համապատասխան ուղղումներ է կատարում ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում:
10. Եթե սույն կանոնների 8-րդ կետով սահմանված դիմումը ստացած ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) այն ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) չէ, որի կողմից արձանագրվել և ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ է մուտքագրվել ըստ տեղեկատվություն ստացող անձի` իր ապահովագրական պատմությունում առկա ոչ արժանահավատ տեղեկատվությունը, ապա տեղեկատվություն ստացող անձի ապահովագրական պատմության ճշգրտման նպատակով նույն օրը Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով հարցում է կատարում (համաձայն հավելված 3-ի) այն ապահովագրական ընկերություն (Բյուրո), որի կողմից արձանագրվել և ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ է մուտքագրվել ըստ տեղեկատվություն ստացող անձի` իր ապահովագրական պատմությունում առկա ոչ արժանահավատ տեղեկատվությունը:
11. Սույն կանոնների 10-րդ կետով սահմանված հարցումը ստացած ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) 2 աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղթերի հիման վրա ստուգում է ստացած տեղեկատվությունը և այդ տեղեկատվության հիմնավորվածության մեջ հավաստիանալու և ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ ներկայացված տեղեկատվության հետ անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում ուղղումներ է կատարում ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում, ինչպես նաև նույն ժամկետում Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով պատասխանում է հարցմանը (համաձայն հավելված 4-ի): Հարցման պատասխանին կցվում են պատասխանը հիմնավորող համապատասխան փաստաթղթերի լուսապատճենները:
12. Դիմում ստացած ապահովագրական ընկերությունը (Բյուրոն), կատարելով սույն կանոնների 9-րդ կետով սահմանված ստուգումները կամ ստանալով սույն կանոնների 11-րդ կետով սահմանված տեղեկատվությունը, 1 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ձևով պատասխանում է (համաձայն հավելված 5-ի) դիմում ներկայացրած անձին` պատասխանին կցելով պատասխանը հիմնավորող համապատասխան փաստաթղթերի լուսապատճենները: Դիմում ստացած ապահովագրական ընկերությունը (Բյուրոն), անկախ իր հարցման պատասխանը ստանալու (չստանալու) հանգամանքից, պարտավոր է դիմումը ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ձևով (համաձայն հավելված 5-ի) պատասխանել դիմում ներկայացրած անձին:
13. Եթե հարցում ստացած ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) սույն կանոնների 11-րդ կետով սահմանված ժամկետում չի պատասխանում դիմում ստացած ապահովագրական ընկերությանը (Բյուրոյին) կամ պատասխանը փաստաթղթերով հիմնավորված չի լինում կամ ըստ ապահովադրի (նրա լիազորված անձի)` անհրաժեշտ է ԱՊՊԱ պայմանագիր կնքել մինչև ապահովագրական պատմության վերանայման արդյունքները, ապա ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է` հիմք ընդունելով ԱՊՊԱ տեղեկատվական համակարգից ստացված ապահովագրական պատմությունը:
ԳԼՈՒԽ 5
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
14. Եթե ապահովագրական պատմության վերանայման կարգով ստացած պատասխանը չի բավարարում տեղեկատվություն ստացող անձին, ապա վերջինս իրավասու է գրավոր դիմում-բողոք ներկայացնել Բյուրո (համաձայն հավելված 6-ի)` դիմում-բողոքին կցելով սույն կանոնների 8-րդ կետով սահմանված փաստաթղթերը: Ընդ որում, դիմում-բողոքը կարող է Բյուրո ներկայացվել ցանկացած ապահովագրական ընկերության միջոցով:
15. Բյուրոն կամ ապահովագրական ընկերությունը սույն կանոնների 14-րդ կետով սահմանված դիմում-բողոքը ստանալու դեպքում դիմում-բողոք ներկայացրած անձին տրամադրում է դիմում-բողոքը ստանալու փաստը հավաստող փաստաթուղթ (ստացական) (համաձայն հավելված 7-ի):
16. Ապահովագրական ընկերությունը իրեն ներկայացված դիմում-բողոքը և կից փաստաթղթերը 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է Բյուրոյին:
17. Սույն կանոնների 14-րդ կետով սահմանված դիմում-բողոքների քննության նպատակով Բյուրոյում ստեղծվում է հատուկ հանձնաժողով, որի կազմը, իրավասությունները, գործունեության կարգը սահմանվում է համապատասխան աշխատակարգով:
18. Ապահովագրական ընկերությունները պարտավոր են Բյուրոյին տրամադրել սույն կանոնների 17-րդ կետով սահմանված հանձնաժողովի կողմից դիմում-բողոքների քննության համար անհրաժեշտ` իրենց մոտ գտնվող բոլոր փաստաթղթերը (լուսապատճենները և իրենց հայտնի տեղեկությունները):
19. Սույն կանոնների 17-րդ կետով սահմանված հանձնաժողովը դիմում-բողոքների քննության արդյունքների վերաբերյալ գրավոր ձևով տեղեկացնում է դիմում-բողոք ներկայացրած անձին և այն ապահովագրական ընկերությանը (Բյուրոյին), որի կողմից ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ ներկայացված տեղեկատվությունը ճանաչվել է իրականությանը չհամապատասխանող: Սույն կետով նախատեսված հանձնաժողովի եզրակացության հիման վրա ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) պարտավոր է 1 աշխատանքային օրվա ընթացքում ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում կատարել եզրակացության մեջ նշված փոփոխությունները:
ԳԼՈՒԽ 6
ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
20. Անկախ սույն կանոններով սահմանված դիմումների ստացումից` եթե պարզվում է, որ ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ապա ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) համապատասխան փոփոխություն է կատարում ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում` այդ մասին գրավոր ձևով հայտնելով այն սուբյեկտին, որին վերաբերում է այդ փոփոխությունը:
21. Ապահովագրական ընկերություններն ապահովում են, որպեսզի սույն կանոնների շրջանակում տեղեկատվություն ստացող անձը հնարավորություն ունենա ապահովագրական ընկերությանը կամ նրա միջոցով Բյուրոյին ուղղված վերանայման դիմումները և դիմում-բողոքները լրացնել նաև ապահովագրական ընկերության մասնաճյուղում կամ ապահովագրական ընկերության գործակալի մոտ, որի դեպքում ապահովագրական գործակալը կամ ապահովագրական ընկերության մասնաճյուղը պետք է դիմումը և կից փաստաթղթերը ստանալուց հետո անմիջապես էլեկտրոնային փոստի միջոցով ապահովագրական ընկերությանն ուղարկի դրանց էլեկտրոնային տարբերակները:
22. Սույն կանոնների շրջանակում ապահովագրական գործակալի կամ ապահովագրական ընկերության մասնաճյուղի միջոցով ապահովագրական ընկերությանը փոխանցված դիմումների պատասխանները ապահովագրական ընկերության կողմից տեղեկատվություն ստացող անձին փոխանցվում են նույն ապահովագրական գործակալի կամ ապահովագրական ընկերության մասնաճյուղի միջոցով, եթե տեղեկատվություն ստացող անձի կողմից այլ պահանջ ներկայացված չէ:
23. Սույն կանոնների իմաստով ապահովագրական ընկերություն կամ Բյուրո ոչ աշխատանքային օրերին կամ աշխատանքային օրերին` ժամը 16:00-ից հետո, ներկայացված դիմումները և դիմում-բողոքները համարվում են ստացված հաջորդ աշխատանքային օրը:
24. Տեղեկատվություն ստացող անձին սույն կանոններով նախատեսված գրավոր ծանուցումները կարող են իրականացվել նաև տեղեկատվություն ստացող (ծանուցվող) անձի գրավոր տրամադրած էլեկտրոնային հասցեին ուղարկված նամակով` պայմանով, որ ապահովագրական ընկերությունը ստացել է էլեկտրոնային նամակի ընթերցման վերաբերյալ էլեկտրոնային տեղեկացում կամ նույն ժամկետներում ծանուցվող անձի գրավոր տրամադրած հեռախոսահամարով նրան անմիջականորեն ծանուցվել է նամակի ուղարկման մասին` ձայնագրությամբ ֆիքսելով հեռախոսազանգին պատասխանողի ինքնությունը և ծանուցելու փաստը:
25. Որևէ տեխնիկական խնդրի պատճառով Սի-Բի-Էյ-նեթ համակարգի աշխատանքի խափանման դեպքում սույն կանոններով սահմանված Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով փոխանցման ենթակա բոլոր փաստաթղթերը փոխանցվում են էլեկտրոնային փոստով կամ առձեռն` ստացման մասին ստորագրությամբ:
26. Այն դեպքում, երբ իրականությանը չհամապատասխանող ապահովագրական պատմության պատճառով ապահովադիրը վճարել է Օրենքով և Բյուրոյի կանոններով սահմանված չափը գերազանցող ապահովագրավճար, ապա համապատասխան ԱՊՊԱ պայմանագիրը կնքած ապահովագրական ընկերությունը պարտավոր է ճշգրտել ապահովագրավճարի չափը և ապահովագրական պատմության վերանայման դիմումում նշված պայմաններով և կարգով հետ վերադարձնել վերահաշվարկի արդյունքում ստացված ապահովագրավճարի տարբերությունը: Ապահովագրական պատմության բողոքարկման գործընթացի արդյունքում ապահովագրավճարի չափի ճշգրտման դեպքում ապահովագրավճարի տարբերությունը ենթակա է վերադարձման ապահովագրական ընկերության կողմից Բողոքարկման հանձնաժողովի համապատասխան որոշման մասին ծանուցվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում` տեղեկատվություն ստացող անձի կողմից պահանջվող եղանակով:
27. Սույն կանոնների 26-րդ կետով նախատեսված դեպքում այն ապահովագրական ընկերությունը (Բյուրոն), որի սխալ գործողությունների (անգործության) հետևանքով ապահովադրից գանձվել է ավել ապահովագրավճար, որպես իր կողմից պատճառված վնասների հատուցում, պարտավոր է ապահովադրի պահանջով անմիջապես`
1) 5.000 Հայաստանի Հանրապետության դրամ վճարել տվյալ ապահովադրին, երբ վերահաշվարկի իրականացման համար հիմք հանդիսացող փաստերը հաստատվել են սույն կանոններով սահմանված` ապահովագրական պատմության վերանայման կարգով, կամ
2) 10.000 Հայաստանի Հանրապետության դրամ վճարել տվյալ ապահովադրին, երբ վերահաշվարկի իրականացման համար հիմք հանդիսացող փաստերը հաստատվել են սույն կանոններով սահմանված` ապահովագրական պատմության բողոքարկման կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ նույն փաստերն արդեն իսկ հաստատվել էին ապահովագրական պատմության վերանայման կարգով:
28. Ապահովագրական ընկերությունները սույն կանոններն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով Բյուրո են ներկայացնում իրենց անունից սույն կանոններով նկարագրված գործընթացների համար պատասխանատու առնվազն 2 աշխատակիցների տվյալներ (անուն, ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե, աշխատանքային և բջջային հեռախոսահամարներ): Ապահովագրական ընկերությունները Բյուրո են ներկայացնում նաև սույն կետով սահմանված աշխատակիցների (աշխատակիցների տվյալների) վերաբերյալ յուրաքանչյուր փոփոխություն` փոփոխությունը տեղի ունենալուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում
«ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատմության ստացման, վերանայման և
բողոքարկման» կանոնների
Հավելված 1
«ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատմության ստացման,
վերանայման և բողոքարկման» կանոնների
.__________________________________________________________________________
|ԱՊՊԱ տեղեկատվական համակարգից տրամադրվող տեղեկատվության |
|տրամադրման կարգը և պայմանները |
|_________________________________________________________________________|
|Հ/Հ|Տեղեկանքը |Տեղե- |ՈՒմ |Դիմելու |Տեղեկանքի կամ |
| |(տեղեկատվու-|կատվու- |դիմել |եղանակը |տեղեկատվության ստացման |
| |թյունը) |թյունը |(ով է | |համար ներկայացման ենթակա |
| | |ստանալու |պատասխա- | |փաստաթղթերի կամ |
| | |իրավունք |նատու | |տեղեկությունների ցանկը |
| | |ունեցող |դիմողի | | |
| | |անձինք |նույնա- | | |
| | | |կանացման | | |
| | | |համար) | | |
|___|____________|_________|_________|________|___________________________|
|1 |Ձև ԱՊՊԱ 01`|Անձ, ում |Բյուրո |Բյուրոյի|Ֆիզիկական անձի դեպքում` |
| |Տեղեկանք |վերաբե- |կամ |կամ ապա-|. դիմողի հանրային |
| |ԱՊՊԱ |րում է |ապահովա- |հովագրա-|ծառայությունների |
| |ոլորտում |հարցումը |գրական |կան ընկե|համարանիշ (ՀԾՀ) |
| |ապահովադրի |կամ նրա |ընկերու- |րության |(սոցիալական քարտի համար) |
| |ապահովա- |կողմից |թյուններ |տարած- |կամ ՀԾՀ չստանալու |
| |գրական |լիազորված| |քում |վերաբերյալ տեղեկանք |
| |պատմության |անձ | |բանավոր |. դիմողի անձնագիր կամ |
| |և ԲՄ դասի | | |պահանջ |նույնականացման քարտ, |
| |որոշ | | |ներկայաց|. դիմողից բացի այլ անձին |
| |մանրամասների| | |նելու |վերաբերող հարցման դեպքում` |
| |վերաբերյալ | | |միջոցով |նաև նոտարի կողմից |
| |(Հավելված | | | |վավերացված լիազորագիր, որը |
| |1.1) | | | |ներառում է լիազորողի ՀԾՀ-ի |
| | | | | |(սոցիալական քարտի համարի) |
| | | | | |և անձնագրի կամ |
| | | | | |նույնականացման քարտի մասին |
| | | | | |տեղեկատվություն |
| | | | | |. իրավաբանական անձի |
| | | | | |դեպքում` |
| | | | | |. դիմողի անձը հաստատող |
| | | | | |փաստաթուղթ, |
| | | | | |. պետական գրանցման |
| | | | | |վկայական, |
| | | | | |. ՀՎՀՀ, |
| | | | | |. իրավաբանական անձի |
| | | | | |գործադիր մարմնի ղեկավարից |
| | | | | |բացի այլ անձի կողմից դիմում|
| | | | | |ներկայացվելու դեպքում` նաև |
| | | | | |լիազորագիր |
| | |_________|__________________|___________________________|
| | |Անձ, ում |Բյուրոյի` |Ֆիզիկական անձի դեպքում |
| | |վերաբե- |[email protected] |. Անձնագրի կամ |
| | |րում է |էլեկտրոնային |նույնականացման քարտի համար,|
| | |հարցումը,|հասցեին կամ տվյալ |. ՀԾՀ (սոցիալական քարտի |
| | |եթե նա |Ապահովադրի հետ |համար) կամ ՀԾՀ չստանալու |
| | |հարցումն |դիմումի պահին |վերաբերյալ տեղեկանքի |
| | |իրականաց-|գործող ԱՊՊԱ |համար: |
| | |նելու |պայմանագիր կնքած |Իրավաբանական անձի դեպքում` |
| | |պահին |ապահովագրական |. պետական գրանցման համար, |
| | |ԱՊՊԱ |ընկերության` տվյալ|. ՀՎՀՀ: |
| | |պայմանա- |ԱՊՊԱ Վկայագրում | |
| | |գրով |նշված էլեկտրոնային| |
| | |ապահովա- |հասցեին Ձև ԱՊՊԱ | |
| | |դիր է, և |01-ով նախատեսված | |
| | |նրա էլեկ-|տեղեկատվության | |
| | |տրոնային |ստացման մասին | |
| | |հասցեն |կամայական | |
| | |գրանցված |ձևակերպված գրավոր| |
| | |է ԱՊՊԱ |պահանջ | |
| | |համա- |ներկայացնելու | |
| | |կարգում |միջոցով | |
|___|____________|_________|__________________|___________________________|
|2 |Ձև ԱՊՊԱ 02`|Անձ, ում |Հարցում Բյուրոյի |Ֆիզիկական անձի դեպքում |
| |Տեղեկատվու- |վերաբե- |պաշտոնական |. Անձնագրի կամ |
| |թյուն ԱՊՊԱ |րում է |ինտերնետային |նույնականացման քարտի համար,|
| |ոլորտում |հարցումը |կայքի միջոցով |. ՀԾՀ (սոցիալական քարտի |
| |ապահովադրի |կամ նրա | |համար) կամ ՀԾՀ չստանալու |
| |ԲՄ դասի և |կողմից | |վերաբերյալ տեղեկանքի համար |
| |դրա հաշվարկ-|լիազոր- | |Իրավաբանական անձի դեպքում` |
| |ման համար |ված անձ | |. պետական գրանցման համար, |
| |հիմք | | |. ՀՎՀՀ |
| |հանդիսացող | | | |
| |տվյալների | | | |
| |որոշ | | | |
| |մանրամասների| | | |
| |վերաբերյալ | | | |
| |(Հավելված | | | |
| |1.2) | | | |
|___|____________|_________| |___________________________|
|3 |Ձև ԱՊՊԱ 03`|Ցանկացած | |. Ավտոտրանսպորտային միջոցի |
| |Տեղեկատվու- |անձ | |հաշվառման համարանիշ, |
| |թյուն | | |. Հարցվող ամսաթիվ և ժամ |
| |ամսաթվի | | | |
| |դրությամբ | | | |
| |ավտոտրանս- | | | |
| |պորտային | | | |
| |միջոցի | | | |
| |վերաբերյալ | | | |
| |գործող ԱՊՊԱ | | | |
| |պայմանագրի | | | |
| |վերաբերյալ | | | |
| |(Հավելված | | | |
| |1.3) | | | |
|___|____________|_________| |___________________________|
|4 |Ձև ԱՊՊԱ 04`|Անձ, ում | |. Անձնագրի կամ |
| |Տեղեկատվու- |վերաբե- | |նույնականացման քարտի համար,|
| |թյուն ԱՊՊԱ |րում է | |. ՀԾՀ (սոցիալական քարտի |
| |ոլորտում |հարցումը | |համար) կամ ՀԾՀ չստանալու |
| |վարորդի |կամ նրա | |վերաբերյալ տեղեկանք |
| |ապահովագրա- |կողմից | | |
| |կան |լիազոր- | | |
| |պատմության |ված անձ | | |
| |որոշ | | | |
| |մանրամասների| | | |
| |վերաբերյալ | | | |
| |(Հավելված | | | |
| |1.4) | | | |
|___|____________|_________|__________________|___________________________|
|5 |Այլ ոչ |Անձ, ում |Բյուրո |Գրավոր |Ֆիզիկական անձի դեպքում` |
| |ստանդարտ |վերաբե- |կամ ապա- |դիմում |. դիմողի` ՀԾՀ (սոցիալական |
| |տեղեկատվու- |րում է |հովագրա- |ներկայաց|քարտի համար) կամ ՀԾՀ |
| |թյուն |հարցումը |կան ընկե-|նելու |չստանալու վերաբերյալ |
| | |կամ նրա |րություն-|միջոցով |տեղեկանք, |
| | |կողմից |ներ | |. դիմողի անձնագիր կամ |
| | |լիազոր- | | |նույնականացման քարտ, |
| | |ված անձ | | |. դիմողից բացի այլ անձին |
| | | | | |վերաբերող հարցման դեպքում` |
| | | | | |նաև նոտարի կողմից |
| | | | | |վավերացված կամ ցանկացած |
| | | | | |ապահովագրական ընկերության |
| | | | | |գրասենյակում լրացված և |
| | | | | |ընկերության կողմից |
| | | | | |հաստատված լիազորագիր, որը |
| | | | | |ներառում է լիազորողի ՀԾՀ-ի |
| | | | | |(սոցիալական քարտի համարի) |
| | | | | |կամ ՀԾՀ չստանալու |
| | | | | |վերաբերյալ տեղեկանքի և |
| | | | | |անձնագրի կամ նույնականացման|
| | | | | |քարտի մասին տեղեկատվություն|
| | | | | |Իրավաբանական անձի դեպքում` |
| | | | | |. դիմողի անձը հաստատող |
| | | | | |փաստաթուղթ, |
| | | | | |. պետական գրանցման վկայական|
| | | | | |. ՀՎՀՀ, |
| | | | | |. իրավաբանական անձի |
| | | | | |գործադիր մարմնի ղեկավարից |
| | | | | |բացի այլ անձի կողմից |
| | | | | |դիմում ներկայացվելու |
| | | | | |դեպքում` նաև լիազորագիր |
.__________________________________________________________________________
._____________________________________________________________.
|ԱՊՊԱ տեղեկատվական համակարգից տրամադրվող տեղեկատվության |
|տրամադրման կարգը և պայմանները |
|_________________ ___________________________________________|
|Հ/Հ|Տեղեկանքը | |Տրամադրող|Տրամադրման|Տրամադրման|Տրամադրման|
| |(տեղեկատվու-| | |եղանակը |ժամկետը |վճար |
| |թյունը) | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
|___|____________| |_________|__________|__________|__________|
| 1 |Ձև ԱՊՊԱ 01`| |Պահանջը |Առձեռն |Անմիջապես,|Առկա չէ |
| |Տեղեկանք | |ստացող | |բայց ոչ | |
| |ԱՊՊԱ | |(Բյուրո | |ուշ, քան | |
| |ոլորտում | |կամ ապա- | |պահանջը | |
| |ապահովադրի | |հովագրա- | |ստանալուց | |
| |ապահովա- | |կան ընկե-| |հետո 15 | |
| |գրական | |րություն)| |րոպեի | |
| |պատմության | | | |ընթացքում | |
| |և ԲՄ դասի | | | | | |
| |որոշ | | | | | |
| |մանրամասների| | | | | |
| |վերաբերյալ | | | | | |
| |(Հավելված | | | | | |
| |1.1) | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | |__________|__________| |
| | | | |դիմողի` |Պահանջը | |
| | | | |ԱՊՊԱ համա-|ստանալուց | |
| | | | |կարգում |հետո առա- | |
| | | | |գրանցված |վելագույնը| |
| | | | |վերջին |1 աշխատան-| |
| | | | |էլեկտրո- |քային օրվա| |
| | | | |նային |ընթացքում | |
| | | | |հասցեին | | |
| | | | |տեղեկանքի | | |
| | | | |սքանավոր- | | |
| | | | |ված | | |
| | | | |տարբերակն | | |
| | | | |ուղարկելու| | |
| | | | |միջոցով | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
|___|____________| |____________________|__________| |
|2 |Ձև ԱՊՊԱ 02`| |Բյուրոն` իր |Անմիջապես | |
| |Տեղեկատվու- | |պաշտոնական | | |
| |թյուն ԱՊՊԱ | |ինտերնետային կայքից | | |
| |ոլորտում | | | | |
| |ապահովադրի | | | | |
| |ԲՄ դասի և | | | | |
| |դրա հաշվարկ-| | | | |
| |ման համար | | | | |
| |հիմք | | | | |
| |հանդիսացող | | | | |
| |տվյալների | | | | |
| |որոշ | | | | |
| |մանրամասների| | | | |
| |վերաբերյալ | | | | |
| |(Հավելված | | | | |
| |1.2) | | | | |
|___|____________| | | | |
|3 |Ձև ԱՊՊԱ 03`| | | | |
| |Տեղեկատվու- | | | | |
| |թյուն | | | | |
| |ամսաթվի | | | | |
| |դրությամբ | | | | |
| |ավտոտրանս- | | | | |
| |պորտային | | | | |
| |միջոցի | | | | |
| |վերաբերյալ | | | | |
| |գործող ԱՊՊԱ | | | | |
| |պայմանագրի | | | | |
| |վերաբերյալ | | | | |
| |(Հավելված | | | | |
| |1.3) | | | | |
|___|____________| | | | |
|4 |Ձև ԱՊՊԱ 04`| | | | |
| |Տեղեկատվու- | | | | |
| |թյուն ԱՊՊԱ | | | | |
| |ոլորտում | | | | |
| |վարորդի | | | | |
| |ապահովագրա- | | | | |
| |կան | | | | |
| |պատմության | | | | |
| |որոշ | | | | |
| |մանրամասների| | | | |
| |վերաբերյալ | | | | |
| |(Հավելված | | | | |
| |1.4) | | | | |
|___|____________| |____________________|__________|__________|
|5 |Այլ ոչ | |Բյուրո |Առձեռն կամ|առավելա- |Բյուրոյի |
| |ստանդարտ | | |ապահովադրի|գույնը 5 |գործադիր |
| |տեղեկատվու- | | |(ում վերա-|աշխատան- |տնօրենի |
| |թյուն | | |բերում է |քային օր |կողմից |
| | | | |հարցումը)`| |սահմանած |
| | | | |ԱՊՊԱ համա-| |չափով վճար|
| | | | |կարգում | |որը |
| | | | |գրանցված | |վճարվում է|
| | | | |վերջին | |Բյուրոյի |
| | | | |էլեկտրո- | |կայքում |
| | | | |նային | |հրապարակ- |
| | | | |հասցեին | |ված |
| | | | |կամ | |բանկային |
| | | | |փոստային | |հաշվին` |
| | | | |հասցեին, | |տեղեկատ- |
| | | | |իսկ | |վության |
| | | | |ապահովադիր| |տրամադրու-|
| | | | |չհանդիսա- | |մից առաջ: |
| | | | |ցող անձին`| | |
| | | | |իր նշած | | |
| | | | |եղանակով | | |
| | | | |տեղեկանքի | | |
| | | | |սքանավոր- | | |
| | | | |ված | | |
| | | | |տարբերակն | | |
| | | | |ուղարկելու| | |
| | | | |միջոցով | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
._________________ ___________________________________________.
Հավելված 1.1
«ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատմության ստացման,
վերանայման և բողոքարկման» կանոնների
ՀԱՅԱՍՏԱՆԻ Ձև ԱՊՊԱ 01
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ
ԲՅՈՒՐՈ
Տրվում է`_______________________________
Ստացողի անձը հաստատող
փաստաթղթի տվյալները`__________________________
Տրամադրման հիմք` _____________________________
Տեղեկանքի ձևավորման ամսաթիվ` ________________
ՏԵՂԵԿԱՆՔ ԱՊՊԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԴՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՆՈՒՍ-ՄԱԼՈՒՍ ԴԱՍԻ ՈՐՈՇ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
._________________________________________________________________________.
|1. Ապահովադրի անունը, ազգանունը (անվանումը)| |
|___________________________________________|_____________________________|
|2. Ապահովադրի նույնականացման տվյալները | |
|(Ներկայացվում է Տեղեկատվական համակարգ | |
|մուտքագրված վերջին տվյալը, ընդ որում | |
|Տեղեկատվական համակարգում ֆիզիկական անձանց | |
|նույնականացումն իրականացվում է ՀԾՀ-ի | |
|միջոցով, իսկ իրավաբանական անձանցը` ՀՎՀՀ-ի) | |
|___________________________________________|_____________________________|
|3. Տեղեկատվության տրամադրման հիմքը |ԱՊՊԱ միասնական տեղեկատվական |
| |համակարգում գրանցված տվյալներ|
|___________________________________________|_____________________________|
|4. Տեղեկատվությունն ընդգրկող |Սկիզբ | Ավարտ |
|ժամանակահատվածը (այսուհետ` ժամանակահատված) | |________________|
| | |Ամսաթիվը| Ժամը |
| |____________|________|_______|
| |01.01.2011 | | |
|_________________________________________________________________________|
|5. Ժամանակահատվածում Ապահովադրի կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրեր |
|_________________________________________________________________________|
|Հ/հ|Պայմանագրի |Պայմանագրի |Պայմանագրի |Պայմանագրի |Ապահովագրական |
| |համար |կնքման |գործողության |գործողության |ընկերության |
| | |ամսաթիվ |սկիզբ |ավարտ |անվանում |
|___|___________|___________|_____________|_____________|_________________|
|___|_____________________________________________________________________|
|6. |Ժամանակահատվածում Ապահովադրի կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրերով |
| |ապահովագրական պատահարների և դրանց գծով կատարված ապահովագրական |
| |հատուցումների որոշ մանրամասները |
|___|_____________________________________________________________________|
|Հ/հ|Պատահարի ամսաթիվ|Հատուցման ամսաթիվ|Հատուցված գումար |Հատուցող |
| | | | |ապահովագրական |
| | | | |ընկերություն |
|___|________________|_________________|___________________|______________|
|___|__________________________________|__________________________________|
|7. |Ժամանակահատվածի ավարտի դրությամբ | |
| |Ապահովադրի բոնուս-մալուս դասը | |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
|Տեղեկատվությունը |Տեղեկատվություն |Անուն, ազգանուն |Ստորագրություն|
|տրամադրող |տրամադրող | | |
|կազմակերպություն |աշխատակցի պաշտոն | | |
|____________________|_________________|___________________|______________|
| | | | |
._________________________________________________________________________.
Հավելված 1.2
«ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատմության ստացման,
վերանայման և բողոքարկման» կանոնների
._____________________________________________________________________.
|ՀԱՅԱՍՏԱՆԻ | Ձև ԱՊՊԱ 02 |
|ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ| |
|ԲՅՈՒՐՈ | |
|_____________________________________________________________________|
| ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ |
|ԱՊՊԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԴՐԻ ԲՈՆՈՒՍ-ՄԱԼՈՒՍ ԴԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ |
|ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՐՈՇ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
|_____________________________________________________________________|
|1 |Ապահովադրի նույնականացնող տվյալներն, | |
| |ում վերաբերյալ կատարվել է հարցումը | |
| |(Ներկայացվում է Տեղեկատվական համակարգ| |
| |մուտքագրված վերջին տվյալը, ընդ որում | |
| |Տեղեկատվական համակարգում ֆիզիկական | |
| |անձանց նույնականացումն իրականացվում է| |
| |ՀԾՀ-ի միջոցով, իսկ իրավաբանական | |
| |անձանցը` ՀՎՀՀ-ի) | |
|__|_____________________________________|____________________________|
|2 |Տեղեկատվության տրամադրման հիմքը |ԱՊՊԱ միասնական տեղեկատվական |
| | |համակարգում գրանցված |
| | |տվյալներ |
|__|_____________________________________|____________________________|
|3 |Տեղեկատվության տրամադրման եղանակը |Հայաստանի |
| | |Ավտոապահովագրողների Բյուրոյի|
| | |պաշտոնական ինտերնետային |
| | |կայքի միջոցով կատարված |
| | |հարցման պատասխան |
|__|_____________________________________|____________________________|
|4 |Տեղեկատվության արտացոլման ամսաթիվը | Ամսաթիվը | Ժամը |
| |և ժամը (այսուհետ` ամսաթիվ) | | |
|__|_____________________________________|____________________________|
|5 |Ապահովադրի ԲՄ դասը ամսաթվի դրությամբ | |
|__|_____________________________________|____________________________|
|6 |Ապահովադրի ԲՄ դասի վերջին փոփոխության| |
| |ամսաթիվը | |
|__|_____________________________________|____________________________|
|7 |Ամսաթվի դրությամբ ԲՄ դասի նվազեցման | |
| |համար անձի կողմից վաստակված օրերի | |
| |քանակը | |
|__|__________________________________________________________________|
|8 |Ապահովադրի կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրերի գծով տեղի ունեցած |
| |պատահարների որոշ մանրամասները |
|_____________________________________________________________________|
| ԱՊՊԱ պատահարի ամսաթիվը |Տվյալ պատահարի գծով |
| |իրականացված հատուցման |
| |ամսաթիվը |
|________________________________________|____________________________|
|1 | | |
|__|_____________________________________|____________________________|
|2 | | |
|_____________________________________________________________________|
|ՈՒշադրություն` |
|1. Սույն տեղեկատվությունը կարող է հարցվել միայն այն անձի կողմից, ում |
|վերաբերում է հարցվող տեղեկատվությունը կամ նրա կողմից պատշաճ լիազորված|
|անձի կողմից: |
|2. Հարցում կատարած և տեղեկատվությունը փաստացի ստացած անձը |
|պատասխանատու է իր կատարած հարցման հետ կապված համապատասխան հիմքերի |
|առկայության համար: |
|3. Հարցման արդյունքում ստացված տեղեկատվությունը կիրառելի չէ երրորդ |
|անձանց հետ հարաբերություններում` բացառությամբ ԱՊՊԱ պատմության |
|վերանայման կամ ապահովագրական հատուցում ստանալու համար դիմելիս: |
|4. Ապահովադրի ԲՄ դասի հաշվարկի մեթոդաբանությանը կարող եք ծանոթանալ |
|հետևյալ հղումով` |
._____________________________________________________________________.
Հավելված 1.3
«ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատմության ստացման,
վերանայման և բողոքարկման» կանոնների
._____________________________________________________________________.
|ՀԱՅԱՍՏԱՆԻ | Ձև ԱՊՊԱ 03 |
|ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ| |
|ԲՅՈՒՐՈ | |
|_____________________________________________________________________|
| ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ |
| ԱՄՍԱԹՎԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՂ |
| ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
|_____________________________________________________________________|
|1.|Ավտոտրանսպորտային միջոցի | |
| |(այսուհետ` ՏՄ) հաշվառման համարանիշը | |
|__|_____________________________________|____________________________|
|2.|Տեղեկատվության տրամադրման հիմքը |ԱՊՊԱ միասնական տեղեկատվական |
| | |համակարգում գրանցված |
| | |տվյալներ |
|__|_____________________________________|____________________________|
|3.|Տեղեկատվության տրամադրման եղանակը |Հայաստանի |
| | |Ավտոապահովագրողների Բյուրոյի|
| | |պաշտոնական ինտերնետային |
| | |կայքի միջոցով կատարված |
| | |հարցման պատասխան |
|__|_____________________________________|____________________________|
|4 |Հարցված ամսաթիվը և ժամը (այսուհետ` | Ամսաթիվը | Ժամը |
| |ամսաթիվ) |_______________|____________|
|__|__________________________________________________________________|
|5.|Ամսաթվի դրությամբ ՏՄ վերաբերյալ
| |ԱՊՊԱ պայմանագիրը կնքած ապահովագրական
| |ընկերության անվանումը
|__|__________________________________________________________________.
|6.|Տվյալ ԱՊՊԱ պայմանագրի ժամկետի ավարտը | Ամսաթիվը | Ժամը |
| | |_______________|____________|
._____________________________________________________________________.
6-րդ տողը չի ձևավորվում այն դեպքում, երբ հարցված ամսաթիվը տարբերվում
է հարցման ամսաթվից:
Հավելված 1.4
«ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատմության ստացման,
վերանայման և բողոքարկման» կանոնների
._____________________________________________________________________.
|ՀԱՅԱՍՏԱՆԻ | Ձև ԱՊՊԱ 04 |
|ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ| |
|ԲՅՈՒՐՈ | |
|_____________________________________________________________________|
| ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ |
| ԱՊՊԱ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԱՐՈՐԴԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ |
| ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
|_____________________________________________________________________|
|1. |Վարորդի անունը, ազգանունը | |
|___|___________________________________|_____________________________|
|2. |Վարորդի նույնականացման տվյալները | |
| |(Ներկայացվում է Տեղեկատվական | |
| |համակարգ մուտքագրված վերջին տվյալը,| |
| |ընդ որում` Տեղեկատվական համակարգում| |
| |ֆիզիկական անձանց նույնականացումը | |
| |իրականացվում է ՀԾՀ-ի միջոցով) | |
|___|___________________________________|_____________________________|
|3. |Տեղեկատվության տրամադրման հիմքը |ԱՊՊԱ միասնական տեղեկատվական |
| | |համակարգում գրանցված տվյալներ|
|___|___________________________________|_____________________________|
|4. |Տեղեկատվությունն ընդգրկող |Սկիզբ | Ավարտ |
| |ժամանակահատվածը (այսուհետ` | |________________|
| |ժամանակահատված) | |Ամսաթիվը| Ժամը |
| | |____________|________|_______|
| | |01.01.2011 | | |
|_____________________________________________________________________|
|5. Ժամանակահատվածում վարորդի մեղավորությամբ տեղի ունեցած պատահարների |
| և դրանց գծով կատարված հատուցումների որոշ մանրամասները |
|_____________________________________________________________________|
|Հ/Հ|ԱՊՊԱ պատահարի ամսաթիվը |Տվյալ պատահարի գծով իրականացված |
| | |հատուցման ամսաթիվը |
|_____________________________________________________________________|
|ՈՒշադրություն` |
|1. Սույն տեղեկատվությունը կարող է հարցվել միայն այն անձի կողմից, ում |
|վերաբերում է հարցվող տեղեկատվությունը կամ նրա կողմից պատշաճ լիազորված|
|անձի կողմից: |
|2. Հարցում կատարած և տեղեկատվությունը փաստացի ստացած անձը |
|պատասխանատու է իր կատարած հարցման հետ կապված համապատասխան հիմքերի |
|առկայության համար: |
|3. Հարցման արդյունքում ստացված տեղեկատվությունը կիրառելի չէ երրորդ |
|անձանց հետ հարաբերություններում: |
._____________________________________________________________________.
Հավելված 2
«ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատմության ստացման,
վերանայման և բողոքարկման» կանոնների
_________________________________________________
(ապահովագրական ընկերության (Բյուրոյի) անվանումը)
գործադիր տնօրեն ____________________________ -ին
դիմող`_______________________________________-ից
հասցե` _______________________________________
հեռ.`________________________
ԴԻՄՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ
Խնդրում եմ վերանայել ____________________________________________ -ի
(անվանում, ՀՎՀՀ (անուն,ազգանուն, հայրանուն,
անձը հաստատող փաստաթղթի տվյալներ)) ապահովագրական պատմությունում առկա հետևյալ տեղեկատվությունը`
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
Նշված տեղեկատվությունը վերանայելու անհրաժեշտության վերաբերյալ իմ նկատառումները`
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
1. ________________________________, 2. ________________________________, 3. ________________________________...:
Առդիր` «____» թերթ:
[] Սույնով հայտնում եմ իմ համաձայնությունն առ այն, որ ապահովագրական ընկերությանը (Բյուրոյին) տրամադրվի պահանջվող ապահովագրական պատմության վերաբերյալ բոլոր ապահովագրական ընկերություններում (Բյուրոյում) առկ ա ցանկացած տեղեկատվություն,
Խնդրում եմ սույն դիմումի պատասխանն ինձ տրամադրել հետևյալ կարգով`
[] Առձեռն` գլխամասի տարածքում,_______________________ մասնաճյուղում, _______________________ ապահովագրական գործակալի միջոցով (ընդգծել),
[] Փոստ ով` հետևյալ հասցեով`_________________________________,
փոստային հասցե
[] Էլեկտրոնային փոստով` հետևյալ հասցեով` _________________________
էլեկտրոնային հասցե
Խնդրում եմ ապահովագրավճարի վերահաշվարկի արդյունքում ավել գանձած ապահովագրավճարի առկայության դեպքում ապահովագրավճարի տարբերությունը հետ վերադարձնել հետևյալ տարբերակով`
[] Կանխիկ` իմ ապահովագրական պատմության վերանայման դիմումի պատասխանի առձեռն ծանուցման օրը,
[] Անկանխիկ` իմ ապահովագրական պատմության վերանայման դիմումի պատասխանի ծանուցման օրը` փոխանցելով _______________________________________________ բանկում բացված և______________________________-ին պատկանող թիվ __________________________________ հաշվեհամարին:
Դիմող`_____________________ _________________________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
«__» ____________ 20__ թ.
Հավելված 3
«ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատմության ստացման,
վերանայման և բողոքարկման» կանոնների
_________________________________________________
(ապահովագրական ընկերության (Բյուրոյի) անվանումը)
գործադիր տնօրեն ____________________________ -ին
ՀԱՐՑՈՒՄ ԱՊՊԱ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՄ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարգելի __________________________ ____________________________________________________ -ից ստացվել է դիմում` (անվանում,ՀՎՀՀ (անուն, ազգանուն, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ)) ______________________________________________ -ի ապահովագրական պատմության (անվանում, ՀՎՀՀ (անուն, ազգանուն, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ))
վերանայման վերաբերյալ: Խնդրում ենք «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ «Ապահովագրական պատմության ստացման, վերանայման և բողոքարկման» կանոններով սահմանված կարգով` 2 աշխատանքային օրվա ընթացքում, վերանայել կից դիմումում նշված տեղեկատվությունը և համապատասխան ուղղումներ կատարել ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում, կամ ներկայացնել նշված տեղեկատվությունը հիմնավորող փաստաթղթեր:
Կից ներկայացնում ենք __________________________________________ -ի
(անվանում, անուն, ազգանուն) ապահովագրական պատմության վերանայման դիմումի և կից փաստաթղթերի պատճենները:
Առդիր` «_____» թերթ:
Գործադիր տնօրեն` ___________________ _____________________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
«___» ____________ 20__ թ.
Հավելված 4
«ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատմության ստացման,
վերանայման և բողոքարկման» կանոնների
_________________________________________________
(ապահովագրական ընկերության (Բյուրոյի) անվանումը)
գործադիր տնօրեն ____________________________ -ին
ՀԱՐՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԱՊՊԱ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՄ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ի պատասխան ______________________________________________________ -ի
(անվանում, ՀՎՀՀ (անուն,ազգանուն, հայրանուն, անձը հաստատող
փաստաթղթի տվյալներ)) ապահովագրական պատմությունը հիմնավորելու կամ վերանայման վերաբերյալ Ձեր հարցմանը` հայտնում ենք, որ
[] ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվությունը չի հիմնավորվել և ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում կատարվել են համապատասխան ուղղումներ,
[] ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվությունը հիմնավոր է, ինչը հավաստվում է հետևյալ փաստաթղթերի պատճեններով (կից ներկայացվում է)`
1. _____________________________, 2. _____________________________, 3. _____________________________...:
Առդիր` «_____» թերթ:
Գործադիր տնօրեն` _________________ _________________________
(ստորագրություն) (անուն,ազգանուն)
«____» ____________ 20__ թ.
Հավելված 5
«ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատմության ստացման,
վերանայման և բողոքարկման» կանոնների
դիմող`_______________________________________-ին
հասցե` _________________________________________
ԴԻՄՈՒՄԻ ՊԱՏԱՍԽԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ
Ի պատասխան Ձեր «___» ______________20___թ. դիմումի` հայտնում ենք, որ
[] ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվությունը չի հիմնավորվել և ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում կատարվել են համապատասխան ուղղումներ,
[] ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվությունը հիմնավոր է, ինչը հավաստվում է հետևյալ փաստաթղթերի պատճեններով (կից ներկայացվում է)`
1. _____________________________, 2. _____________________________, 3. _____________________________...:
[] ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության հիմնավորվածությունը հնարավոր չի եղել ստուգել: Դուք իրավասու եք ապահովագրական պատմության վերանայման վերաբերյալ դիմում-բողոք ներկայացնել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ` դիմում-բողոքն անմիջապես Բյուրո, ապահովագրական ընկերություն, նրա մասնաճյուղ կամ ապահովագրական գործակալին ներկայացնելու միջոցով:
Առդիր` «_____» թերթ:
Գործադիր տնօրեն` _________________ _________________________
(ստորագրություն) (անուն,ազգանուն)
«____ «____________ 20__ թ.
Հավելված 6
«ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատմության ստացման,
վերանայման և բողոքարկման» կանոնների
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ
գործադիր տնօրեն ______________________ -ին
դիմող`_______________________________________-ից
հասցե` ________________________________________
հեռ.`________________________
ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ
Խնդրում եմ վերանայել ___________________________________________ -ի
(անվանում,ՀՎՀՀ (անուն, ազգանուն, հայրանուն,
անձը հաստատող փաստաթղթի տվյալներ))
ապահովագրական պատմության վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը`
______________________________________________________________________
_______________________________________________________________________
Նշված տեղեկատվությունը վերանայելու անհրաժեշտության վերաբերյալ իմ նկատառումները`
______________________________________________________________________
_______________________________________________________________________
Նշված տեղեկատվությունը վերանայելու համար «___» _______20___թ. դիմում եմ ներկայացրել _________________________ ապահովագրական ընկերություն (Բյուրո), որի արդյունքում.
[] տեղեկատվությունը չի հիմնավորվել, սակայն ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում համապատասխան փոփոխություններ չեն կատարվել,
[]____________________________ ապահովագրական ընկերության կողմից ներկայացվել են տեղեկատվությունը հիմնավորող փաստաթղթեր`
1. _____________________________, 2. _____________________________, 3. _____________________________... որոնց վերաբերյալ ունեմ հետևյալ նկատառումները` ______________________________________________________________________ _______________________________________________________________________ Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը` (առնվազն ներկայացվում է Բյուրոյի «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատմության ստացման, վերանայման և բողոքարկման» կանոնների 6-րդ կետով սահմանված փաստաթղթերը) 1. _____________________________, 2. _____________________________, 3. _____________________________...
Առդիր` «_____» թերթ:
[] Սույնով հայտնում եմ իմ համաձայնությունն առ այն, որ Բյուրոյին տրամադրվի պահանջվող ապահովագրական պատմության վերաբերյալ բոլոր ապահովագրական ընկերություններում առկա ցանկացած տեղեկատվություն,
Խնդրում եմ սույն դիմումի պատասխանն ինձ տրամադրել հետևյալ կարգով`
[] Առձեռն` գլխամասի տարածքում, _________________________ մասնաճյուղում, _______________________ ապահովագրական գործակալի միջոցով (ընդգծել),
[] Փոստով` հետևյալ հասցեով` _________________________________,
փոստային հասցե
[] Էլեկտրոնային փոստով` հետևյալ հասցեով`_________________________:
էլեկտրոնային հասցե
Դիմող` ________________ ________________________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
«____» ____________ 20__ թ.
Հավելված 7
«ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատմության ստացման,
վերանայման և բողոքարկման» կանոնների
ՍՏԱՑԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն ստացականով հավաստում ենք, որ ____________________________________
(ապահովագրական ընկերության (Բյուրոյի)
անվանումը)
«___»_________ 20___թ. ընդունել է_________________________________ -ի
(անուն,ազգանուն (անվանում)) դիմում-բողոքը:
___________________________________________________ անունից`
(ապահովագրական ընկերության (Բյուրոյի) անվանումը)
պատասխանատու աշխատակից` _______________ ______________________
ստորագրություն անուն, ազգանուն
«____» ____________ 20__ թ.