ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Գ. Ա. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար Աշտարակի երկրապահ ջոկատի հրամանատար Գեղազնիկ Արմենակի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ հետմահու շնորհել «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում` հանձնելով Հայրենիքի շքանշան:
20 սեպտեմբերի 1996 թ.
ՆՀ-646