ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Թ. Ժ. ԿՐՊԵՅԱՆԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար երկրապահ ջոկատի հրամանատար Թաթուլ Ժորժիկի ԿՐՊԵՅԱՆԻՆ հետմահու շնորհել «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում` հանձնելով Հայրենիքի շքանշան:
20 սեպտեմբերի 1996 թ.
ՆՀ-648