ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ջ. Զ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար հատուկ գնդի գումարտակի հրամանատար, կապիտան Ջիվան Զավենի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ հետմահու շնորհել «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում` հանձնելով Հայրենիքի շքանշան:
20 սեպտեմբերի 1996 թ.
ՆՀ-650