Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

040.1148.220917

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 օգոստոսի 2017 թվականի N 1148-Ա

 

ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասին և 28-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) կազմակերպել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոց 26 հասցեում գտնվող շինությունների սպասարկման համար Հայաստանի Հանրապետության 782316/897710 և մասնավոր երեք անձանց ընդհանուր 11538/89771 բաժիններով ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 0.591926 հեկտար հողամասից` շինություններից ազատ 0.100698 հեկտար` համաձայն N 1 հավելվածի, և միայն պետական սեփականություն հանդիսացող տարածքներով զբաղեցված 0.095569 հեկտար` համաձայն N 2 հավելվածի, հողամասերի առանձնացումը որպես պետական սեփականություն` կնքելով մասնավոր անձանց հետ բաժանվող հողամասերի և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող այլ գույքերի նկատմամբ բաժինները սահմանելու մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ չափագրման, հասցեավորման և պայմանագրերի նոտարական վավերացման ու ծագող իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` «ՋԻ ԵՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաշվին.

2) «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել համաձայնագիր` անհատույց մշտական օգտագործման տրամադրված գույքից 0.095569 հեկտար հողամասի վրա գտնվող տարածքների չափով նվազեցնելու մասին` համաձայնագրի նոտարական վավերացման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով «ՋԻ ԵՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաշվին.

3) «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի հետ կնքել համաձայնագիր` անհատույց մշտական օգտագործման տրամադրված գույքից 0.095569 հեկտար հողամասի վրա գտնվող տարածքների չափով նվազեցնելու մասին` համաձայնագրի նոտարական վավերացման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով «ՋԻ ԵՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաշվին.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի նիստի N 37 արձանագրության 24-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշմամբ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոց 26 հասցեում գտնվող 0.591926 հեկտար հողամասից առանձնացած շինություններով չծանրաբեռնված 0.100698 հեկտար հողամասը և կառուցապատված 0.095569 հեկտար հողամասը` դրա վրա գտնվող 1917.3 քառ. մետր շինությամբ հանդերձ, փոխանակության և գրավի պայմանագրով օտարել «ՋԻ ԵՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ)` հետևյալ հիմնական պայմաններով`

ա. 0.591926 հեկտար հողամասից առանձնացած շինություններով չծանրաբեռնված 0.100698 հեկտար հողամասը և կառուցապատված 0.095569 հեկտար հողամասը` դրա վրա գտնվող 1917.3 քառ. մետր շինությամբ հանդերձ հանձնման-ընդունման ակտով գնորդին հանձնվում է անշարժ գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո` 10-օրյա ժամկետում,

բ. գնորդը պարտավորվում է անշարժ գույքերի ընդունման-հանձնման օրվանից հետո 29 ամսվա ընթացքում 0.095569 հեկտար հողամասի վրա իրականացնել այդ հողամասի վրա առկա շենքի քանդումը և տեղում թատրոնի նոր շենքի կառուցումը` սույն որոշման N 3 հավելվածով սահմանված առաջադրանքին համապատասխան, կառուցման ավարտի պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում կառուցված թատրոնի շենքի վերգետնյա հարկերի տարածքները, որպես առանձնացված գույքային միավոր, սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետությանը` փոխանակության պայմանագրով ձեռք բերված գույքերի դիմաց,

գ. գնորդը պարտավորվում է 0.095569 հեկտար հողամասի վրայի շենքի քանդման ընթացքում իր միջոցներով իրականացնել առկա լուսամուտների, դռների ապամոնտաժումը և հանձնումը «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, ինչպես նաև իր միջոցներով ապահովել առկա համակարգիչների, համակարգչային ցանցի, արխիվի ապամոնտաժումն ու վերամոնտաժումը «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխամասային շենքում,

դ. կողմերի միջև հաշվապահական և հարկային հաշվառման համար փոխանակվող գույքերի արժեքներն սկզբնական հաշվարկվում են` ելնելով պետության կողմից օտարվող անշարժ գույքերի կադաստրային արժեքից և ենթակա են ճշգրտման` ելնելով կառուցված թատրոնի նոր շենքից հանձնվող առանձնացված միավորի կադաստրային արժեքից,

ե. մինչև 0.095569 հեկտար հողամասի վրա կառուցվող` Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի (այսուհետ` թատրոն) նոր շենքից տարածքի հանձնումը, NN 1 և 2 հավելվածներում նշված հողամասերը` բարելավմամբ հանդերձ, համարվում են գրավադրված Հայաստանի Հանրապետության օգտին` N 1 հավելվածի հողամասի վերաբերյալ «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության հետ հաջորդող գրավի պայմանագրի կնքման թույլտվությամբ,

զ. գնորդը պարտավոր է թատրոնի նոր շենքի կառուցման նախագծման առաջադրանքը նախապես համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հետ, իսկ նախագիծը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի հետ, ինչպես նաև թատրոնի նոր շենքի կառուցման ավարտն ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ներկայացուցչին,

է. թատրոնի նոր շենքի կառուցման և (կամ) տարածքների հանձնման ժամկետները խախտելու դեպքում գնորդը պարտավոր է վճարել տույժ` կետանցի յուրաքանչյուր օրվա համար 1.000.000 դրամի չափով,

ը. Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի պետության հանդեպ պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում առանց դատարան դիմելու բռնագանձում տարածել NN 1 և 2 հավելվածներում նշված օտարվող հողամասերի և դրանց վրա կառուցված շինությունների վրա,

թ. գնորդը պարտավոր է կրել գործարքների նոտարական վավերացման և ծագող իրավունքների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքների պետական գրանցման ծախսերը:

(1-ին կետը փոփ. 13.08.2020 թիվ 1331-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի օգոստոսի 31-ի

N 1148-Ա որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի օգոստոսի 31-ի

N 1148-Ա որոշման

____________________________________________

ԻՐՏԵԿ - NN 1 և 2 հավելվածների հատակագծերը չեն բերվում

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2017 թվականի օգոստոսի 31-ի

N 1148-Ա որոշման

 

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

 

1. Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի (այսուհետ` թատրոն) նոր շենքը նախատեսված է տեղադրել Անրի Վերնոյ փողոցի երկարությամբ: Շենքը բաղկացած է լինելու երկու հիմնական մասից` հասարակական ու վարչական: Շենքի հասարակական մասի առանցքային չափերը կազմում են 33 x 18.5 մետր, իսկ վարչական մասի չափերը` 26.5 x 7.5 մետր: Հարկայնությունը նախատեսված է` երկու վերգետնյա հարկ հասարակական մասում և երեք վերգետնյա հարկ վարչական մասում: Առավելագույն բարձրությունը բեմական տուփի հատվածում նախատեսված է մոտավորապես 21 մետր:

2. Շենքի ամբողջ կառուցապատման մակերեսով նախատեսվում է ստորգետնյա հարկ, որը ներառում է ավտոկանգառ մոտավորապես 20 մեքենայի համար: Ստորգետնյա մասը թատրոնի ֆունկցիոնալ տարածք չէ և տնօրինվելու է կառուցապատողի կողմից:

3. Թատրոնի գլխավոր մուտքը կազմակերպվում է Անրի Վերնոյ փողոցից: Առաջին հարկում նախատեսվում է մոտավորապես 240 քառ. մետր մակերեսով գլխավոր նախասրահ, հասարակական հանդերձարանով, սանհանգույցներով, բուֆետով: Նախամուտքին կից նախատեսվում է դրամարկղ և հերթապահ ադմինիստրատորի սենյակ: Գլխավոր մուտքին կից նախատեսվում է բացօթյա սրճարան, որն սպասարկելու է ինչպես թատրոնի հանդիսատեսներին, այնպես էլ այլ հաճախորդների: Վարչական հատվածում նախատեսվում են փորձերի դահլիճներ, ծառայողական սանհանգույցներ, ռեկվիզիտի, դեկորացիաների պահեստներ, արհեստանոց: Մեծածավալ դեկորացիաների տեղափոխման համար նախատեսվում է ավտոմեքենայի բոքս` բեռնավորման սրահով և բեռնամբարձիչ:

4. Երկրորդ հարկում նախատեսվում են նախասրահ շքասանդուղքով, դահլիճ` մոտավորապես 300 հանդիսատեսի համար, բեմ` կուլիսներով ու բեմի գրապաններով, լույսի և ձայնի կառավարման սենյակ: Վարչական հատվածում նախատեսվում են դերասանական սենյակներ, դերասանների սպասասենյակ, սանհանգույցներ:

5. Երրորդ հարկում նախատեսվում են վարչական սենյակներ, այդ թվում` տնօրենի ու գեղարվեստական ղեկավարի առանձնասենյակներ, աշխատասենյակներ, սանհանգույցներ:

6. Շենքի ջեռուցման կարիքների համար տանիքում նախատեսվում է կաթսայատուն:

7. Շենքում նախատեսվում են 1 շքասանդուղք ու 2 էվակուացիոն սանդղավանդակներ:

8. Շենքը լիովին հարմարեցված է լինելու սայլակով տեղաշարժվող հաշմանդամների համար: Նախատեսվում են մուտքի թեքուղի, հաշմանդամների սանհանգույց, ամբարձիչ` նախասրահից մինչև դահլիճ:

9. Ընդհանուր տնտեսատեխնիկական տվյալները`

1) հողամասի կառուցապատման մակերես 870 քառ. մետր

2) ընդհանուր արտաքին չափերով մակերես 0,0 նիշից ցածր 870 քառ. մետր

3) ընդհանուր արտաքին չափերով մակերես 0,0 նիշից բարձր 1900 քառ. մետր

4) շինարարական ծավալ 0,000 նիշից բարձր 14500 խոր. մետր

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.08.2017
N 1148-Ա
Որոշում