Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՀՀ ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՎՈՐ ՉՁԵՎԱԿԵՐ ...

 

 

040.1214.061017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 սեպտեմբերի 2017 թվականի N 1214-Ն

 

ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՎՈՐ ՉՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ (ԱՅՍԻՆՔՆ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԵՎ ԳՐԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ) ԵՎ (ԿԱՄ) ՆՈՐ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստի վերաբերյալ արձանագրության ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2017 թվականի սեպտեմբերի 28-ի
N 1214-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՎՈՐ ՉՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ (ԱՅՍԻՆՔՆ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԵՎ ԳՐԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ) ԵՎ (ԿԱՄ) ՆՈՐ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ` օրենսգիրք) սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրվում է հարկ վճարողի (տնտեսավարող սուբյեկտի) մոտ հարկային մարմնի կողմից համալիր կամ թեմատիկ հարկային ստուգումների, իսկ ապօրինի գործունեություն իրականացնողների մոտ` օպերատիվ հետախուզական միջոցառումների, ինչպես նաև այլ լիազորված մարմնի կողմից առանց անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի և (կամ) նոր աշխատողի համար օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ ներկայացնելու` աշխատող պահելու դեպքերի բացահայտմանն ուղղված ստուգումների շրջանակներում: Սույն կարգի իմաստով, աշխատողի աշխատանքի ընդունումը համարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպված, եթե առկա չեն աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ և գրավոր պայմանագիր: Այն դեպքում, եթե աշխատողն աշխատանքի է ընդունվել ստուգումը փաստացի սկսելու օրը, ապա նոր աշխատողի համար գրանցման հայտ չներկայացնելու փաստ է համարվում, եթե փաստացի աշխատանք կատարող նոր աշխատողի համար մինչև ստուգումը փաստացի սկսելու օրվա ժամը 14:00-ն չի ներկայացվել գրանցման հայտ:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված ստուգման ընթացքում աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) դեպք (փաստ) է համարվում նաև այն դեպքը, երբ ստուգում իրականացնող անձինք գործատուի մոտ առկա համապատասխան վճարահաշվարկային կամ այլ փաստաթղթերի (մասնավորապես, աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրերի, գործատուի և (կամ) վարձու աշխատողի հայտարարության) հիման վրա արձանագրում են տվյալ գործատուի մոտ նախկինում փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ եղած վարձու աշխատողի առկայությունը (աշխատողի համար աշխատավարձ և դրան հավասարեցված այլ միջոցներ կամ եկամտային հարկ կամ սոցիալական վճարներ հաշվարկված լինելու հանգամանքը)` առանց աշխատանքային հարաբերությունների մեջ եղած ժամանակ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունման և գրավոր պայմանագրի կնքման:

4. Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու համար ստուգում իրականացնող անձինք կատարում են հետևյալ քայլերը`

1) գործատուից պահանջում են փաստացի աշխատանք կատարող, իսկ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքում` նաև ստուգվող ժամանակաշրջանում աշխատանք կատարած (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի իմաստով` նախկինում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված) անձանց աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը կամ գրավոր պայմանագրերը, իսկ անհրաժեշտության և առկայության դեպքում` նաև գործատուի կողմից հաստատված հաստիքացուցակը.

2) կազմում են ստուգման պահին փաստացի աշխատանք կատարող այն անձանց ցանկը, որոնց մասով եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում առկա տվյալների հիման վրա նոր աշխատողի համար օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չի ներկայացվել (բացառությամբ կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև այն անձանց, որոնց գրանցման հայտում ներառվելիք տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն).

3) կազմում են ստուգման պահին փաստացի աշխատանք կատարող, իսկ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքում` նաև ստուգվող ժամանակաշրջանում աշխատանք կատարած այն անձանց ցանկը, որոնց մասով գործատուն չի ներկայացրել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ և գրավոր պայմանագիր` բացառությամբ`

ա. գործատուի մոտ ուսումնական, արտադրական կամ գիտահետազոտական պրակտիկա անցնող ուսանողների կամ գործատուի մոտ վերապատրաստվող անձանց, եթե գործատուի մոտ առկա է նշված փաստը հիմնավորող ապացույց (գործատուի և ուսումնական հաստատության միջև գրավոր պայմանագիր, ուսումնական հաստատության կողմից գործատուի մոտ գործուղված` պրակտիկա անցնող ուսանողների կամ վերապատրաստում անցնող անձանց ցանկ),

բ. քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա գործատուին ծառայություններ մատուցող կամ գործատուի համար աշխատանքներ կատարող ֆիզիկական անձանց (եթե առկա է համապատասխան գրավոր պայմանագիր, գրավոր համաձայնություն),

գ. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 201.1-ին հոդվածով սահմանված` մասնագիտական ուսուցում անցնող աշակերտների կամ աշխատանքի ընդունվող անձանց (եթե առկա է համապատասխան գրավոր պայմանագիր),

դ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` կամավոր աշխատանք կատարող կամ կամավոր ծառայություն մատուցող անձանց.

4) գործատուին տեղեկացնում են բացատրություն տալուց հրաժարվելու` նրա իրավունքի մասին և, նրա համաձայնությամբ, վերցնում են գրավոր բացատրություն: Փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզում են սույն կետի 3-րդ ենթակետում նշված ցանկում ներառված անձանց կողմից իրականացվող կամ ստուգվող ժամանակաշրջանում իրականացված աշխատանքային պարտականությունների բնույթը.

5) սույն կետի 3-րդ ենթակետում նշված ցանկում ներառված անձանց բացատրում են հայտարարություն տալուց հրաժարվելու` նրանց իրավունքների մասին և, նրանց համաձայնությամբ, վերցնում են հայտարարություն (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված այն դեպքերի, երբ ստուգվող ժամանակաշրջանում աշխատանք կատարած անձն այլևս տվյալ գործատուի մոտ չի աշխատում), որտեղ նշվում են`

ա. հայտարարություն տվող անձի անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները,

բ. հայտարարություն տվող անձի կողմից իրականացվող աշխատանքային գործառույթների հակիրճ նկարագրությունը,

գ. տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը:

5. Սույն կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետով, ինչպես նաև 3-րդ կետով ներկայացված հայտարարությունն ստուգման արդյունքում ստուգում իրականացնող անձանց կողմից կազմվող` աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստի վերաբերյալ կազմվող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1214-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված արձանագրության (այսուհետ` արձանագրություն) անբաժանելի մասն է:

6. Արձանագրության մեջ պարտադիր նշվում են սույն կարգի 4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված ցանկերում ընդգրկված անձի (անձանց) անունը, ազգանունը, անձնագրային (դրանց բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթղթի) տվյալները, նրա (նրանց) կողմից կատարվող աշխատանքային պարտականությունների բնույթը, իսկ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքերում արձանագրության մեջ նշվում են նաև այն հանգամանքները, որոնցով հիմնավորվում է գործատուի կողմից ստուգվող ժամանակաշրջանում նախկինում աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) փաստը:

7. Արձանագրությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրականացվող ստուգումների արդյունքում ստուգում իրականացնող անձանց կողմից կազմվող ստուգման ակտի անբաժանելի մասն է:

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2017 թվականի սեպտեմբերի 28-ի
N 1214-Ն որոշման

 

Ձև

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

    ____________________                       ___ _____________ 20 թ.

(կազմման վայրը)

 

Համաձայն ____________________ ___ ______20 թ. N ______ հանձնարարագրի`

(ստուգում իրականացնող պետական կառավարման մարմնի (ստորաբաժանման)

ղեկավարը) աշխատողների աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստի արձանագրման նպատակով ________________________________________________  [] [] [] [] [] [] [] [] (տնտեսավարող սուբյեկտի անվանումը, գտնվելու վայրը) հարկ վճարողի հաշվառման

համարը) մոտ _________________________________________ հասցեում գործող

(փաստացի ստուգում անցկացնելու վայրը) _________________________________________________________________ -ում (արտադրամասը, առևտրի օբյեկտը, առևտրի իրականացման վայրը և այլն) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անցկացված___________

__________________________________________________________________________

                            (ստուգման տեսակը)

________________________ ընթացքում պարզվեց, որ տնտեսավարող սուբյեկտի մոտ աշխատող` ստորև նշված ____________ վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը

(թվերով և տառերով) գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված չէ (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը և գրավոր պայմանագիրը բացակայում է) և (կամ) նոր աշխատողի համար օրենսգրքով սահմանված ժամկետում չի ներկայացվել գրանցման հայտ:

 

.___________________________________________________________________.

|NN |Աշխատողի անունը,|Աշխատանքային       |Անձը հաստատող |Ծանոթագրու-|

|ը/կ|հայրանունը,     |պարտականությունների|փաստաթղթի     |թյուն      |

|   |ազգանունը       |բնույթը (պաշտոնը,  |______________|           |

|   |                |մասնագիտությունը)  | սերիան|համարը|           |

|___|________________|___________________|_______|______|___________|

|___|________________|___________________|_______|______|___________|

|___|________________|___________________|_______|______|___________|

.___________________________________________________________________.

________________________________________________________________________

(ստուգվող ժամանակաշրջանում` նախկինում աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստն արձանագրելու հանգամանքների նկարագրությունը)

 

    Ստուգում իրականացնող                  Ստուգմանը մասնակցած

    պաշտոնատար անձինք`                    տնտեսավարող սուբյեկտի`

    ______________________________     ______________________________

    (պաշտոնը, անունը, ազգանունը,       (պաշտոնատար անձի պաշտոնը, անունը,

          ստորագրությունը)             ազգանունը, ստորագրությունը)

    ______________________________     ______________________________

    (պաշտոնը, անունը, ազգանունը,       (պաշտոնատար անձի պաշտոնը, անունը,

          ստորագրությունը)             ազգանունը, ստորագրությունը)

                                        

Արձանագրությունն ստուգման N _____________ ակտի անբաժանելի մասն է:

Արձանագրությանը կարող են կցվել տվյալ ստուգմանը վերաբերող այլ փաստաթղթեր (բացատրություն, տեղեկանք և այլն):

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.09.2017
N 1214-Ն
Որոշում