Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆ ...

 

 

040.1225.111017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1225-Ն

 

i

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ներդրումային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

(նախաբանը փոփ. 15.02.18 թիվ 129-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1225-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

i

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` անձ) ընտրության կարգը, որոնց կողմից ապրանքների ներմուծման (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման) դեպքում` մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կարող է հետաձգվել երեք տարի ժամկետով:

(1-ին կետը փոփ. 15.02.18 թիվ 129-Ն որոշում)

2. Հետաձգման թույլտվություն ստանալու համար ապրանքներ ներմուծող անձը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում դիմում` սույն կարգի 3-րդ կետին համապատասխան, ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց առնվազն մեկ ամիս առաջ:

3. Դիմումին կից ներկայացվում են`

1) ծրագիր` համաձայն NN 1, 3 և 4 ձևերի.

2) ներմուծվող ապրանքների ցանկ` համաձայն N 2 ձևի, հաստատված անձի կամ վերջինիս լիազորած անձանց կողմից:

4. Սույն կարգի իմաստով ներմուծվող ապրանքների ցանկում կարող են ներառվել միայն տվյալ գործունեության յուրաքանչյուր փուլի համար հումք և նյութեր հանդիսացող` բացառապես ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ապրանքները:

5. Անձն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր կողմից ներկայացված տեղեկությունների հավաստիության համար:

6. Դիմումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ մուտքագրվելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան ծրագիրը, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ու տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության ոլորտը համակարգող լիազոր պետական մարմին (այսուհետ` ոլորտի լիազոր պետական մարմին)` կարծիքի և գնահատման:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն և ոլորտի լիազոր պետական մարմինը` 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված դիմումը և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն են ներկայացնում կարծիք` կցելով ծրագրի վերաբերյալ սույն կարգի 8-րդ կետով սահմանված չափորոշիչների գնահատականները:

8. Ծրագիրը գնահատվում է համաձայն հետևյալ չափորոշիչների`

1) տնտեսության վրա մուլտիպլիկատիվ ազդեցություն.

2) զբաղվածության ընդլայնում.

3) նորարարություն և արտադրողականության բարձրացում.

4) արտահանման ուղղվածություն.

5) ծրագրի իրականացման շրջանակներում տրվող միջին աշխատավարձ.

6) անձի համապատասխանությունը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դասակարգմանը:

9. Ծրագրի գնահատման մեթոդաբանությունը`

Ծրագիրը գնահատվում է անձի կողմից ներկայացված չափորոշիչների հիման վրա` հետևյալ մեթոդաբանությամբ`

1) տնտեսության վրա մուլտիպլիկատիվ ազդեցությունը գնահատվում է հիմք ընդունելով սույն հավելվածի N 1 ձևում նշված ցուցանիշները: Առավելագույն գնահատականը` 7 միավոր.

2) զբաղվածության ընդլայնումը` գնահատվում է հիմք ընդունելով սույն հավելվածի N 4 ձևում նշված ցուցանիշները: Առավելագույն գնահատականը` 10 միավոր: Ընդ որում`

ա. մինչև 30% աշխատատեղերի ավելացման, կամ 20 նոր աշխատատեղի ստեղծման դեպքում գնահատվում է 0-3 միավոր,

բ. 30%-50% աշխատատեղերի ավելացման, կամ 50 նոր աշխատատեղի ստեղծման դեպքում գնահատվում է 4-6 միավոր,

գ. 50%-ից ավելի աշխատատեղերի ավելացման, կամ 100 նոր աշխատատեղի ստեղծման դեպքում գնահատվում է 7-10 միավոր:

Տոկոսային արտահայտությամբ աշխատատեղերի ավելացման և նոր աշխատատեղերի ստեղծման քանակների միջև գնահատականի տարբերության դեպքում անձը գնահատվում է երկու բաղադրիչների առավել բարձր գնահատականով.

3) նորարարություն և արտադրողականության բարձրացում` գնահատվում է առավելագույն 10 միավոր: Ընդ որում`

ա. մինչև 30% արտադրողականության բարձրացման դեպքում գնահատվում է 0-3 միավոր,

բ. 30-60% արտադրողականության բարձրացման դեպքում գնահատվում է 4-6 միավոր,

գ. 60%-ից բարձր արտադրողականության բարձրացման դեպքում գնահատվում է 7-10 միավոր:

Սույն ենթակետով գնահատման նպատակով համեմատության համար բազային մեծության չափեր են համարվում սույն կարգի N 4 ձևի 8-րդ կետի 4-րդ և 7-րդ սյունակներում նշված ցուցանիշները: Նոր արտադրության ստեղծման դեպքում համեմատվում է տվյալ ճյուղի միջին արտադրողականության հետ.

4) արտահանման ուղղվածությունը գնահատվում է հիմք ընդունելով սույն հավելվածի N 4 ձևում նշված ցուցանիշները: Առավելագույն գնահատականը` 10 միավոր: Ընդ որում`

ա. մինչև 30% արտադրանքի արտահանման դեպքում գնահատվում է 0-3 միավոր,

բ. 30-60% արտահանման դեպքում` 4-6 միավոր,

գ. 60%-ից բարձր արտահանման դեպքում` 7-10 միավոր:

Սույն ենթակետով գնահատման նպատակով համեմատության համար բազային մեծության չափեր են համարվում սույն կարգի N 4 ձևի 4-րդ կետում նշված յուրաքանչյուր հաջորդ տարվա ցուցանիշը նախորդի նկատմամբ.

5) ծրագրի իրականացման շրջանակներում տրվող միջին աշխատավարձը գնահատվում է հիմք ընդունելով սույն հավելվածի N 4 ձևում նշված ցուցանիշները: Առավելագույն գնահատականը` 10 միավոր: Ընդ որում`

ա. եթե միջին աշխատավարձը կազմում է հանրապետական միջին աշխատավարձի մինչև 50%-ը` գնահատվում է 0-3 միավոր,

բ. եթե միջին աշխատավարձը կազմում հանրապետական միջին աշխատավարձի 50%-100%-ը` գնահատվում է 4-6 միավոր,

գ. եթե միջին աշխատավարձը կազմում հանրապետական միջին աշխատավարձի 100%-ից ավելի` գնահատվում է 7-10 միավոր.

6) դիմումի ներկայացման օրվա դրությամբ անձի համապատասխանությունը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված դասակարգմանը: Ընդ որում`

ա. միջին` առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերերը` գնահատվում է 1 միավոր,

բ. փոքր` առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը` գնահատվում է 2 միավոր,

գ. գերփոքր` առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը` գնահատվում է 3 միավոր:

Նոր արտադրության ստեղծման դեպքում անձը դիտարկվում է որպես գերփոքր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր:

10. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը 4 աշխատանքային օրվա ընթացքում, ամփոփելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության ոլորտը համակարգող լիազոր պետական մարմնի կարծիքներն ու ծրագրի գնահատման արդյունքները, մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

11. Ծրագրի գնահատման արդյունքներն ամփոփվում են` հաշվի առնելով յուրաքանչյուր չափորոշչի միջին թվաբանական արդյունքը:

12. Ամփոփման արդյունքում 26 և ավելի միավոր ստացած ծրագրերը համարվում են դրական, իսկ դրանից պակաս միավոր ստացած ծրագրերը` բացասական:

13. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության ոլորտը համակարգող լիազոր պետական մարմնի կարծիքներն ու ծրագրի գնահատման արդյունքները սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում չստանալու դեպքում ծրագրի գնահատման արդյունքներն ամփոփվում են` հաշվի առնելով սահմանված ժամկետում ներկայացրած գնահատականների միջին թվաբանական արդյունքը:

14. Սույն կարգի 13-րդ կետին համապատասխան ծրագրի գնահատման արդյունքում ծրագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագծի հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացվում նաև տեղեկատվություն ծրագիրը համապատասխան մարմինների կարծիքների բացակայության մասին:

15. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը համապատասխան որոշման նախագիծն ստանալուց հետո 14 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի քննարկմանը և ընդունված որոշումը տեղեկացնում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:

16. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ստանալու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դրա մասին տեղեկացնում է անձին:

17. Ավելացված արժեքի հարկի հետաձգման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության դրական որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներմուծող անձի հետ կնքում է պայմանագիր` համաձայն N 2 հավելվածի:

18. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը համապատասխան կազմակերպություններից պայմանագրում նշված կարգով և ժամկետներում ստանում է ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունները, դրանցում արտացոլված տվյալները համեմատում է ծրագրով ստանձնած պարտավորությունների հետ, յուրաքանչյուր տարվա ավարտին տարեկան կտրվածքով շեղումներ հայտնաբերելու դեպքում կազմակերպություններից պահանջում է այդ շեղումների վերաբերյալ հիմնավորումներ և դրանք հաշվետվությունների հետ միասին ներկայացնում է նախկինում այդ ծրագիրը գնահատած պետական կառավարման մարմիններ` քննարկման, որից հետո ներկայացված դիրքորոշումների հիման վրա որոշում է կայացնում պայմանագիրը լուծելու վերաբերյալ` համապատասխան իրավական հիմքերի առկայության դեպքում:

 

Ձև N 1

 

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Համառոտ նկարագիր (լրացվում է տեքստային)

 

.______________________________________________________.

|1. |Տեղեկատվություն անձի գործունեության մասին         |

|___|__________________________________________________|

|2. |Տեղեկատվություն իրականացվող ծրագրի մասին          |

|___|__________________________________________________|

|3. |Ծրագրին վերաբերող յուրահատուկ այլ տեղեկություններ |

|   |(անհրաժեշտության դեպքում)                         |

.______________________________________________________.

 

2. Ծրագրի իրականացման նպատակով տեղական այլ կազմակերպությունների հետ համագործակցության անհրաժեշտություն (հարակից պատվերներ, ծառայությունների մատուցում և այլն)

 

.___________________________________________________________.

|NN |Կազմակերպության ուղղվածությունը |Համագործակցության ձևը |

|ը/կ|                                |                      |

|___|________________________________|______________________|

|1. |                                |                      |

|___|________________________________|______________________|

|2. |                                |                      |

.___________________________________________________________.

 

Ձև N 2

 

ՑԱՆԿ

ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________.

|NN |ԱՏԳ ԱԱ-ի |Անվանումը|Չափի   |Քանակը|Արժեքը|

|ը/կ|ծածկագիրը|         |միավորը|      |(դրամ)|

|___|_________|_________|_______|______|______|

| 1 |    2    |    3    |   4   |   5  |  6   |

|___|_________|_________|_______|______|______|

|1. |         |         |       |      |      |

|___|_________|_________|_______|______|______|

|2. |         |         |       |      |      |

|___|_________|_________|_______|______|______|

|3. |         |         |       |      |      |

|___|_________|_________|_______|______|______|

|4. |         |         |       |      |      |

|______________________________________|______|

|Ընդամենը                              |      |

._____________________________________________.

 

N 2 ձևը լրացնելու ուղեցույց

 

1) 2-րդ` «ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը» (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիր) սյունակի համապատասխան տողում նշվում է յուրաքանչյուր ապրանքի ԱՏԳ ԱԱ քառանիշ ծածկագիրը, հոսքագծի կամ որևիցե այլ ապրանքի համալրող ապրանքի դեպքում կարող են նշվել նաև դրանց նկարագրերը,

2) 3-րդ` «Անվանումը» սյունակի համապատասխան տողում նշվում են յուրաքանչյուր ապրանքի անվանումը (հնարավորության դեպքում մոդելը) և (կամ) նկարագիրը,

3) 4-րդ` «Չափի միավոր» սյունակի համապատասխան տողում նշվում է յուրաքանչյուր ապրանքի չափի միավորը` ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգչի:

 

Ձև N 3

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

1. Հակիրճ տեղեկատվություն անձի գործունեության մասին

 

._____________________________________________________________________.

|1. |Անձի անվանումը                  |                                |

|___|________________________________|________________________________|

|2. |Գտնվելու վայրը (բնակության      |                                |

|   |վայրը), կոնտակտային տվյալները   |                                |

|___|________________________________|________________________________|

|3. |Կազմակերպաիրավական ձևը          |                                |

|___|________________________________|________________________________|

|4. |Համապատասխանությունը ՓՄՁ-ի      |                                |

|   |սուբյեկտների դասակարգմանը       |                                |

|___|________________________________|________________________________|

|5. |ՈՒղղվածությունը/գործունեության  |                                |

|   |բնագավառը                       |                                |

|___|________________________________|________________________________|

|6. |Ծրագրի համար առկա/անհրաժեշտ     |  ___________  |Առկա  |Անհրաժեշտ|

|   |տարածքները                      |               |տարածք|տարածք   |

|   |                                |_______________|______|_________|

|   |                                |Հողատարածք     |      |         |

|   |                                |_______________|______|_________|

|   |                                |Շենքեր և       |      |         |

|   |                                |շինություններ  |      |         |

|   |                                |_______________|______|_________|

|   |                                |Այլ            |      |         |

|___|________________________________|________________________________|

|7. |Սեփականության ձևը,  այդ թվում`  |1.                              |

|   |բաժնետերեր` ըստ բաժնեմասի       |________________________________|

|   |                                |2.                              |

|   |                                |________________________________|

|   |                                |3.                              |

|   |                                |________________________________|

|   |                                |4.                              |

|___|________________________________|________________________________|

|8. |Հիմնադրման տարեթիվը             |                                |

|___|________________________________|________________________________|

|9. |Ծրագրի նպատակը                  |                                |

|___|________________________________|________________________________|

|10.|Մարքեթինգային քաղաքականության   |                                |

|   |նկարագրությունը                 |                                |

|___|________________________________|________________________________|

|11.|Նորարարությունը և  մրցակցային   |                                |

|   |առավելությունները               |                                |

|___|________________________________|________________________________|

|12.|Ներմուծվող ապրանքների           |                                |

|   |արտադրության տարեթիվը (միջին)   |                                |

|___|________________________________|________________________________|

|13.|Մաշվածությունը (%)              |                                |

._____________________________________________________________________.

 

2. Ներդրումներ

 

._________________________________________________________.

|N |ՈՒղղվածությունը       |Սեփական միջոցները|Այլ միջոցներ |

|  |______________________|_________________|_____________|

|  |          1           |       2         |      3      |

|__|______________________|_________________|_____________|

|1.|                      |                 |             |

|__|______________________|_________________|_____________|

|2.|                      |                 |             |

|__|______________________|_________________|_____________|

|3.|                      |                 |             |

|__|______________________|_________________|_____________|

|  |Ընդհանուր ներդրումներ |                 |             |

._________________________________________________________.

 

3. Ծրագրին վերաբերող այլ տեղեկություններ (անհրաժեշտության դեպքում)

 

____________________________________________________________________

 

N 3 ձևը լրացնելու ուղեցույց

 

1) 1-ին` «Հակիրճ տեղեկատվություն անձի գործունեության մասին» բաժնի`

ա. 4-րդ տողում լրացվում է անձի համապատասխանությունը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված դասակարգմանը (գերփոքր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, փոքր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, միջին առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր),

բ. 5-րդ տողում լրացվում է անձի կողմից իրականացվող գործունեության մասին տեղեկատվություն, իսկ դրա բացակայության դեպքում` կատարվում է համապատասխան նշում (օրինակ` «անձի կողմից որևիցե գործունեություն չի իրականացվում»),

գ. 6-րդ տողում նշվում են ծրագրի համար առկա/անհրաժեշտ տարածքների չափերը` քառ.մ չափի միավորով,

դ. 7-րդ տողում նշվում է` անձի կազմակերպություն հանդիսանալու դեպքում` առանձին տողում նշելով սեփականության ձևը, իսկ մնացած տողերում` 15 տոկոս և ավելի բաժնետեր հանդիսացող անձանց անունները,

ե. 9-րդ տողում` տեքստային տարբերակով նկարագրվում է ծրագրի նպատակը, որտեղ կատարվում է նշում նաև արդեն իսկ իրականացված և անհրաժեշտ աշխատանքների, ինչպես նաև դրանց ժամկետների մասին,

զ. 10-րդ տողում տեքստային տարբերակով նկարագրվում է իրականացվող և նախատեսվող մարքեթինգային քաղաքականությունը` նշելով նաև դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին,

է. 10-րդ տողում տեքստային տարբերակով նշվում է ծրագրի գործունեության արդյունքի իրացման առկա և հնարավոր գործընկերների մասին` առկայության դեպքում նշելով նաև պայմանագրերի կամ պայմանավորվածությունների մասին, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում տնտեսության այլ ոլորտների հետ կապը և ազդեցությունը տնտեսության այլ ճյուղերի վրա, համագործակցությունը տարածաշրջանում գործող այլ սուբյեկտների հետ,

ը. 11-րդ տողում տեքստային տարբերակով ներկայացվում են ծրագրի գործունեության արդյունքի մրցակցային առավելությունները,

2) N 3 ձևում լրացվող աղյուսակներում բացակայող տեղեկատվության դեպքում դրվում է «-» նշանը:

 

Ձև N 4

 

1. Տեղեկատվություն անձի տնտեսական գործունեության մասին

 

._____________________________________________________________________.

|NN |            1                      | 2  |  3 |  4 |  5 | 6  | 7  |

|ը/կ|                                   |    |    |    |    |    |    |

|___|___________________________________|____|____|____|____|____|____|

|1. |Ցուցանիշ                           |20__|20__|20__|20__|20__|20__|

|   |                                   |թիվ |թիվ |թիվ |թիվ |թիվ |թիվ |

|___|___________________________________|____|____|____|____|____|____|

|2. |Արտադրանք (մլն դրամ)               |    |    |    |    |    |    |

|___|___________________________________|____|____|____|____|____|____|

|3. |Իրացում (մլն դրամ)                 |    |    |    |    |    |    |

|___|___________________________________|____|____|____|____|____|____|

|4. |Արտահանում (մլն դրամ)              |    |    |    |    |    |    |

|___|___________________________________|____|____|____|____|____|____|

|5. |Արտահանման երկրներ                 |    |    |    |    |    |    |

|___|___________________________________|____|____|____|____|____|____|

|6. |Աշխատատեղերի քանակ, այդ թվում`     |    |    |    |    |    |    |

|   |նոր ստեղծվող                       |    |    |    |    |    |    |

|___|___________________________________|____|____|____|____|____|____|

|7. |Միջին աշխատավարձ (հազ. դրամ)       |    |    |    |    |    |    |

|___|___________________________________|____|____|____|____|____|____|

|8. |Արտադրողականություն                |    |    |    |    |    |    |

|___|___________________________________|____|____|____|____|____|____|

|9. |ԱԱՀ                                |    |    |    |    |    |    |

|___|___________________________________|____|____|____|____|____|____|

|10.|Շահութահարկ                        |    |    |    |    |    |    |

|___|___________________________________|____|____|____|____|____|____|

|11.|Եկամտային հարկ                     |    |    |    |    |    |    |

|___|___________________________________|____|____|____|____|____|____|

|12.|Այլ հարկեր                         |    |    |    |    |    |    |

._____________________________________________________________________.

 

N 4 ձևը լրացնելու ուղեցույց

 

1) 1-ին` «Տեղեկատվություն անձի տնտեսական գործունեության մասին» բաժնի`

ա. 2-րդ և 3-րդ սյունակներում նշված տեղեկատվությունը լրացվում է դիմումը ներկայացնելուն նախորդող երկու տարիների համար, իսկ հաջորդ սյունակներում` կանխատեսվող տարիները` մինչև ծրագրի ավարտն ընկած ժամանակահատվածը: Նոր ստեղծված կազմակերպության դեպքում` 2-րդ և 3-րդ սյունակների համապատասխան վանդակներում դրվում է «-» նշան,

բ. 8-րդ տողում նշվում է աշխատանքի միջին արտադրողականությունը (Ա)` արտահայտված մլն դրամով

Ա=Հ/Թ,

 

որտեղ` «Հ»-ն համախառն հասույթ, «Թ»-ն անձնակազմի միջին ցուցակային թվաքանակն է»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1225-Ն որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

    Քաղ. Երևան                                 ____ _________20___ թ.

 

Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս նախարար`_________________, մի կողմից, և _____________________________, ի դեմս _____________ (այսուհետ` ընկերություն), մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի _____________ -ի N -Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտրված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը` ծրագրի իրականացման գործընթացում:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները

 

2.1. Նախարարությունը պարտավոր է`

2.1.1. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ, ընկերության կողմից սույն պայմանագրի 3.6-րդ կետում սահմանված հաշվետվության հիման վրա:

2.2. Նախարարությունն իրավունք ունի`

2.2.2. ընկերությունից պահանջելու ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները նախքան (մինչև) հաշվետվություններն ընկերության կողմից սահմանված ժամկետում ներկայացնելը:

2.3. Ընկերությունը պարտավոր է`

2.3.1. ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները.

2.3.2 մինչև 20___ թվականի _____________ ___-ը ավարտել ծրագրով նախատեսված ապրանքների ներմուծման աշխատանքները.

2.3.3. ապահովել ծրագրով նախատեսված բոլոր ցուցանիշները, միջոցառումների և գործողությունների իրականացումը, ինչպես նաև դրանց` ծրագրին կից ներկայացված ժամանակացույցին համապատասխանությունը.

2.3.4. հարկային պարտավորությունները և պարտադիր սոցիալական ապահովության վճարներն ավելացնել աշխատողների թվի և արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.

2.3.5. կատարել նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ տրված ցուցումները.

2.3.6. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:

2.4. Ընկերությունն իրավունք ունի`

2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.

2.4.2. ծրագրի իրականացմանը ներգրավելու այլ կազմակերպություններ և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:

 

3. Հաշվետվություն և մոնիթորինգ

 

3.1. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:

3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է ծրագրի շրջանակներում իրականացնել մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:

3.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:

3.4. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր ու բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:

3.5. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:

3.6. Ընկերությունը նախարարություն է ներկայացնում կիսամյակային և տարեկան հաշվետվություններ` համաձայն սույն պայմանագրի հավելվածի:

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Եթե ընկերությունը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները, սահմանված ժամկետներում չի տրամադրում սույն պայմանագրի 3.4-րդ և 3.6-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը, ապա նախարարությունն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը և ընկերությունից պահանջելու վճարել հետաձգված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի -ի N -Ա որոշման N 1 հավելվածով սահմանված` ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ընդհանուր գումարից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` ԱԱՀ-ի վճարման ժամկետի հարկի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

 

5. Պայմանագրի գործողության ժամկետը

 

5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:

5.2. Ծրագիրը համարվում է կատարված` պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:

 

6. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

Պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

7. Եզրափակիչ դրույթներ

 

7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:

7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով 2 օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

 

8. Կողմերի հասցեները և ստորագրությունները

 

Հավելված

 

Հաշվետվություն

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ *

 

._____________________________________________________________________.

|                                                |20___թ.  |20___թ.   |

|                                                |հունիսի  |դեկտեմբերի|

|                                                |30-ի     |31-ի      |

|                                                |դրությամբ|դրությամբ |

|________________________________________________|_________|__________|

|Ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղեր   |         |          |

|(մարդ)                                          |         |          |

|________________________________________________|_________|__________|

|Վերոնշյալ աշխատատեղերի մասով վճարվող միջին      |_________|__________|

|աշխատավարձը (դրամ)                              |         |          |

|________________________________________________|_________|__________|

|Ծրագրի շրջանակներում կատարված ընդհանուր         |         |          |

|ներդրումների չափը (դրամ)                        |         |          |

|________________________________________________|_________|__________|

|Ծրագրի շրջանակներում ներկրված սարքավորումները   |         |          |

|(դրամ)                                          |         |          |

|________________________________________________|_________|__________|

|Վերոնշյալ ներկրված սարքավորումների մասով        |         |          |

|հաշվարկված և  հետաձգված ԱԱՀ գումարը (դրամ)      |         |          |

|________________________________________________|_________|__________|

|ԱԱՀ-ի գումարի վերադարձման ժամկետը               |         |          |

|________________________________________________|_________|__________|

|Ներկրված սարքավորումների համար հետաձգված ԱԱՀ-ից |         |          |

|կատարված վճարումները (դրամ)                     |         |          |

|________________________________________________|_________|__________|

|Արտադրանք (դրամ)                                |         |          |

|________________________________________________|_________|__________|

|Իրացում,                                        |_________|__________|

|որից` արտահանում (դրամ)                         |         |          |

|________________________________________________|_________|__________|

|Հաշվետվության տրամադրման պահին հետաձգված        |         |          |

|ԱԱՀ-ից մարված գումարը` ընդամենը, այդ թվում`     |_________|__________|

|հաշվետու ժամանակաշրջանում (դրամ)                |         |          |

|________________________________________________|_________|__________|

|Հաշվետվության տրամադրման պահին կատարված         |         |          |

|ներդրումների չափը (դրամ)                        |         |          |

._____________________________________________________________________.

 

Այլ տեղեկություններ _______________________________________________

___________________________________________________________________

Ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրներ _____________________

____________________________________________________________________

Առաջարկություններ _________________________________________________

___________________________________________________________________

 

*) ներկայացվում է ծրագրի իրականացման ժամանակահատվածի յուրաքանչյուր

տարվա մինչև հունվարի 15-ը և հուլիսի 15-ը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.10.2017
N 1225-Ն
Որոշում