Սեղմել Esc փակելու համար:
2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

28 սեպտեմբերի 2017 թվականի N 41

 

52. 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ 2018 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թ. սեպտեմբերի 28-ի նիստի

N 41 արձանագրային որոշման

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

1. 2018 թվականին առողջապահության ոլորտում պետության կողմից իրականացվող նպատակային ծրագրերն են`

1) բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովումը,

2) բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման ապահովումը,

3) սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բժշկական օգնության և սպասարկման ապահովումը,

4) մոր և մանկան առողջության պահպանման ապահովումը,

5) բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը:

2. Առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

I. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

3. Ծրագրի նպատակներն են.

2018 թվականին ապահովել առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) ոլորտի զարգացման շարունակականությունը, ելնելով այն հանգամանքից, որ այն առողջապահության զարգացման ու բարեփոխումների ամենաարդյունավետ ուղին է, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության մատչելիությունը, սոցիալական արդարությունն ու հավասարությունը:

4. 2018 թվականի պետական նպատակային ծրագրում առողջության առաջնային պահպանման ոլորտի, որպես գերակայություն, դիտարկումն ապահովում է`

1) առողջության առաջնային պահպանման ծառայությունների գծով ամբուլատոր-պոլիկլինիկական անվճար բժշկական օգնության և սպասարկման իրականացման սկզբունքի պահպանումը,

2) ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կանխարգելիչ ուղղվածության շարունակականությունը,

3) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայության տեսակների ապահովումը,

4) առողջության առաջնային պահպանման օղակում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով ըստ կատարված աշխատանքների արդյունքների գնահատման խրախուսական ֆինանսավորման մեխանիզմների կիրառման ընդլայնումը,

5) սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելումն ու բուժումն ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների դիսպանսերային կաբինետների և մասնագիտացված բժշկական կազմակերպությունների արտահիվանդանոցային ծառայությունների /դիսպանսերների/ կողմից:

5. 2018 թվականի առողջության առաջնային պահպանման պետական նպատակային ծրագիրն ուղղվելու է.

1) սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների (սրտանոթային, էնդոկրինոլոգիական, ուռուցքաբանական, հակատուբերկուլյոզային, ինֆեկցիոն, հոգեբուժական, նարկոլոգիական, մաշկավեներաբանական և այլն) կրճատմանը` դրանց կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման և վերականգնողական միջոցառումների գործընթացի բարելավման ճանապարհով,

2) ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, առաջնային և երկրորդային կանխարգելմանը, բուժմանն ու վերականգնողական միջոցառումների ապահովմանը,

3) բժշկական օգնության և սպասարկման շարունակական բարելավմանը` զարգացնելով փոխադարձ կապը առաջնային ու մասնագիտացված բուժօգնության մակարդակների միջև:

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են.

Ա. Առաջնային բուժօգնության գծով`

1) Մատչելի և որակյալ առաջնային բժշկական օգնության և սպասարկման անվճար տրամադրումն ամբողջ բնակչության համար` հավասարության և սոցիալական արդարության ապահովման նպատակով:

2) Բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, հիվանդների բուժման և նրանց նկատմամբ շարունակական հսկողության ապահովման, անհրաժեշտության դեպքում` հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների հոսպիտալացման կազմակերպման միջոցառումների իրականացումը տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից` ողջ բնակչության համար, առանց հաճախումների սահմանափակման:

3) Առողջ ապրելակերպի քարոզչության և կանխարգելման ծրագրերի իրականացումը. առողջության առաջնային պահպանման մասնագետների (տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների) կողմից` ամբողջ բնակչության համար:

4) Առողջության առաջնային պահպանման մասնագետների (տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների) բնակչության կողմից ազատ ընտրության սկզբունքի կիրառման գործընթացի շարունակականության ապահովումը և դրա վերաբերյալ տարվա ընթացքում հավաքագրված տեղեկատվության մշակումն ու ամփոփումը:

5) Հանրապետությունում գործող բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում հիվանդների անհետաձգելի առաջին բժշկական օգնության ապահովումը` ամբողջ բնակչության համար:

6) Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագետների կողմից բնակչության բուժական խորհրդատվական մասնագիտացված բժշկական օգնության ապահովումը` ուռուցքաբանական, ներզատաբանական, ինֆեկցիոն, հոգեբուժական (նարկոլոգիական), մաշկավեներաբանական, հակատուբերկուլյոզային, սրտաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբուժական, նյարդաբանական, վիրաբուժական (վնասվածքաբանական) կաբինետների միջոցով` ամբողջ բնակչության համար, համաձայն «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման, առողջության առաջնային պահպանման բժիշկների կողմից կանխարգելիչ այցի կազմակերպման չափորոշիչները, առողջության առաջնային պահպանում իրականացնող բժիշկների (տեղամասային թերապևտ, ընտանեկան բժիշկ) և պոլիկլինիկական ու հիվանդանոցային նեղ մասնագետների փոխհամագործակցություն իրականացնելու, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կողմից տասնութ տարեկանից բարձր բնակչության համար տնային կանչերի ընդունման, այցերի կազմակերպման և իրականացման կարգերը, ուղեգրերի ձևերը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ N 47-Ն հրամանի:

7) Ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման իրականացումը սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին:

8) Անհրաժեշտության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի կողմից երկրորդային և երրորդային մակարդակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում մասնագիտական բժշկական խորհրդատվությունների կազմակերպումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:

9) Տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության իրականացումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը), սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաև հոգեկան և որոշ քրոնիկական հիվանդություններով (շաքարային դիաբետ, խոցային հիվանդություն) տառապող անձանց համար (համաձայն «Տուբերկուլյոզի դեմ պայքարի Ազգային Ծրագրի»):

10) Շաքարային դիաբետի վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը) բոլոր անձանց համար:

11) Սրտանոթային հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը) բոլոր անձանց համար:

12) Պարբերական հիվանդության վաղ հայտնաբերումը, բարդությունների կանխարգելումն ու բուժումը:

13) ՄԻԱՎ-ի կանխարգելման նպատակով ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը), սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաև որոշ քրոնիկական հիվանդություններով (շաքարային դիաբետ, խոցային հիվանդություն) տառապող անձանց համար արյան հավաքագրման կազմակերպումը:

14) Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի հետազոտումը, գնահատումը, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը` ներառյալ ուղեգրումը հիվանդանոցային կազմակերպություն` անվճար բուժման նպատակով:

15) Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց շրջանում տուբերկուլյոզի կանխարգելումը ու հիվանդների ակտիվ հայտնաբերումը:

16) Գյուղական բնակավայրերում բուժակ-մանկաբարձական կետերի միջոցով բնակչության առաջնային նախաբժշկական օգնության և սպասարկման իրականացումը:

17) Հղիների և գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մանկաբարձագինեկոլոգիական օգնության ապահովումը` կանանց կոնսուլտացիաների (կաբինետների) միջոցով` համաձայն մոր և մանկան առողջության պահպանման 2018 թվականի պետական նպատակային ծրագրի:

18) Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում բժշկական օգնություն ստացող` բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերին պատկանող անձանց համար, բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպումը մասնագիտացված բժշկական կազմակերպություններում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման, դրանից բխող այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման, առողջության առաջնային պահպանման բժիշկների կողմից կանխարգելիչ այցի կազմակերպման չափորոշիչները, առողջության առաջնային պահպանում իրականացնող բժիշկների (տեղամասային թերապևտ, ընտանեկան բժիշկ) և պոլիկլինիկական ու հիվանդանոցային նեղ մասնագետների փոխհամագործակցություն իրականացնելու, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կողմից տասնութ տարեկանից բարձր բնակչության համար տնային կանչերի ընդունման, այցերի կազմակերպման և իրականացման կարգերը, ուղեգրերի ձևերը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ N 47-Ն հրամանի:

19) Ոչ վարակիչ քրոնիկ հիվանդությունների բարդությունների երկրորդային կանխարգելման նպատակով այդ հիվանդությունների շարունակական կառավարման իրականացումը առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետների (ընտանեկան բժիշկների, տեղամասային թերապևտների և մանկաբույժների), պոլիկլինիկաների համապատասխան կաբինետների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև մասնագիտացված բժշկական կենտրոնների, միավորումների, համալիրների դիսպանսերային ստորաբաժանումների մասնագետների միջոցով:

20) Վերականգնողական բուժման կազմակերպումը որոշ` առավել տարածված հիվանդությունների երկրորդային կանխարգելման նպատակով /տուբերկուլյոզ, սրտանոթային, ստամոքս-աղիքային և նյարդային համակարգերի հիվանդություններ և այլն/:

Բ. Դեղերով ապահովման գծով (արդյունավետություն, անվտանգություն, որակ)` տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով` համապատասխան մասնագետների միջոցով բնակչությանն անվճար և արտոնյալ պայմաններով դեղերով ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի:

Գ. Կազմակերպչական-մեթոդական գործունեության գծով`

- առողջության առաջնային պահպանման օղակում ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարելավումը, առանձին հիվանդությունների վարման կլինիկական ուղեցույցների մշակումը և ըստ դրանց կատարողականի վարձատրման խրախուսական մեթոդների կիրառման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:

 

II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

6. Ծրագրի նպատակն է`

2018 թվականին սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց անվճար կամ արտոնյալ պայմաններով հիվանդանոցային/մասնագիտացված անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ապահովումը: Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ: Պետական բյուջեից հիվանդանոցային բժշկական ծառայություններին հատկացվող միջոցների առավել նպատակային և հասցեական ծախսման, ինչպես նաև բյուջետային միջոցների բաշխման առավել թափանցիկ մեխանիզմների սահմանման նպատակով 2018 թվականի պետական նպատակային ծրագրի շրջանակներում նախատեսվում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման (սոցիալական արդարության և իրատեսական բուժօգնության ծավալների տրամադրման սկզբունքների հիման վրա) վերանայված փաթեթի հաստատումը և գործարկումը:

7. 2018 թվականին ծրագրի ֆինանսական միջոցառումներն ուղղվելու են.

1) Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժմանը` սահմանված ծավալների շրջանակներում, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում:

2) Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման մեջ նորագույն, բարդ և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ միջամտությունների, ինչպես նաև առանձին միջոցներ, պրոթեզներ, իմպլանտներ, կլիպսներ պահանջող բուժման կիրառմանը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի, այդ թվում`

ա. պլաստիկ վերակառուցողական վիրաբուժական բժշկական ծառայություններ,

բ. սրտանոթային վիրաբուժական ծառայություններ, այդ թվում սրտի վիրահատություններ, կորոնար անոթների ստենդավորում և աորտայի անևրիզմաների պատռվածքների և շերտազատումների վիրաբուժական բուժում, սրտի ռիթմը վարող սարքի իմպլանտացիա,

գ. ակնաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում` սկլեռոպլաստիկա, կեռատոպլաստիկա, աչքի էքսիմերային-լազերային միկրովիրաբուժություն, վիտրէկտոմիա և լենսվիտրէկտոմիա լազերային միջամտությունների հետ համատեղ,

դ. վնասվածքաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում` ոսկրապլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրահատություններ,

ե. ուրոլոգիական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում` քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ, երիկամի փոխպատվաստում,

զ. նյարդավիրաբուժական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններն են` էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժում, շունտավորող համակարգերի օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ:

3) Սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերում ընդգրկված անձանց առողջարանային-վերականգնողական բուժման կազմակերպմանը:

4) Հիվանդանոցային պայմաններում բուժվող սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովմանը` բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման և դրանից բխող այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի:

 

III. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

8. Ծրագրի նպատակներն են`

2018 թվականին ապահովել սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների վաղ հայտնաբերումը, հիվանդների բուժօգնության կազմակերպումը և շարունակական հսկողությունը, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների քարոզչությունը:

9. Սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններն են.

1) վարակիչ հիվանդություններ (այդ թվում` տուբերկուլյոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, աղիքային ինֆեկցիաներ, բակտերիալ և վիրուսային այլ հիվանդություններ),

2) սրտանոթային համակարգի հիվանդություններ,

3) նյարդային համակարգի հիվանդություններ,

4) աչքի հիվանդություններ,

5) հոգեկան խանգարումներ,

6) չարորակ նորագոյացություններ,

7) դիաբետ,

8) ալկոհոլամոլություն, թմրամոլություն և թունամոլություն,

9) վնասվածքներ և թունավորումներ,

10) պարբերական հիվանդություն:

10. Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեից ֆինանսավորող միջոցառումներն են`

1) Շուրջօրյա բժշկական հսկողություն պահանջող հիվանդների բուժման կազմակերպումը հիվանդանոցներում, մասնագիտացված կենտրոններում և բժշկական համալիրներում:

2) Վերակենդանացման ծառայության կազմակերպումը հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3) Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում` անկախ սոցիալական կարգավիճակից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով սահմանված ախտորոշումներին համապատասխան:

4) Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշմամբ սահմանված ծավալներով և կարգով:

5) Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ սահմանված ծավալներով և կարգով:

6) Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատությունների կազմակերպման ծրագրի իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի ապրիլի 27-ի N 1256-Ա հրամանի:

7) Հեմոդիալիզային ծառայության կազմակերպումը` հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8) Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության և բժշկական օգնության ծառայությունների տրամադրումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9) Երկրորդային կանխարգելման գործընթացի իրականացումը` առկա հիվանդությունների բարդացումներից խուսափելու նպատակով:

10) Վարակիչ հիվանդությունների ուղղությամբ`

ա. ինֆեկցիոն հիվանդանոցների և բաժանմունքների միջոցով հիվանդանոցային բուժօգնության ցուցումների առկայության դեպքում ինֆեկցիոն հիվանդություններով տառապող անձանց` հիվանդների հիվանդանոցային բուժումը` ամբողջ բնակչության համար, անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից,

բ. առանձին վարակիչ հիվանդություններով, այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, տուբերկուլյոզով, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապող հիվանդների, հիվանդանոցային հետազոտության և բուժման իրականացումը համապատասխան մասնագիտացված բժշկական հաստատություններում և բաժանմունքներում,

գ. նոր հայտնաբերված հիվանդների և կրկնակի հիվանդացածների բուժման կազմակերպումը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը,

դ. վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում, սահմանված կարգով, համապատասխան մարմիններին տեղեկացնելը:

11) Սրտանոթային համակարգի հիվանդությունների ուղղությամբ`

ա. սրտամկանի ինֆարկտով հիվանդների հիվանդանոցային բուժման կազմակերպումը մասնագիտացված, ինտերվենցիոն սրտաբանական և թերապևտիկ բաժանմունքների միջոցով, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` ամբողջ բնակչության համար,

բ. «Սրտամկանի սուր ինֆարկտ ST-էլեվացիայով» ախտորոշված հիվանդներին սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ ստենդի տեղադրում) ծառայությունների կազմակերպումը, անկախ սոցիալական կարգավիճակից` «Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների չափորոշիչը, նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների տրամադրման ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ N 57-Ն հրամանով հաստատված կարգով:

12) Նյարդային համակարգի հիվանդությունների ուղղությամբ`

նյարդաբանական մասնագիտացված բաժանմունքների միջոցով գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում /ինսուլտ/ ախտորոշմամբ հիվանդների հիվանդանոցային բուժման և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը:

13) Չարորակ նորագոյացությունների ուղղությամբ`

ախտորոշված չարորակ նորագոյացություններով /այդ թվում օնկոհեմատոլոգիական/ անձանց հիվանդանոցային բուժման լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը, այդ թվում նաև քիմիաթերապևտիկ և ճառագայթային բուժման կազմակերպումը` արտոնյալ պայմաններով, համաձայն «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում չարորակ նորագոյացություններով հիվանդների հետազոտության, բժշկական օգնության և սպասարկման, դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայության կազմակերպման և կազմակերպամեթոդական աշխատանքների իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 18-ի թիվ N 73-Ն հրամանով սահմանված կարգի:

14) Հոգեկան հիվանդությունների ուղղությամբ`

ա. հոգեբուժական բժշկական հաստատություններում հոգեկան հիվանդություններով տառապող անձանց հիվանդանոցային բուժման, խնամքի և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչության համար,

բ. հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը` դատարանների որոշումով:

15) Ալկոհոլամոլության և թմրամոլության ուղղությամբ`

ա. մասնագիտացված բժշկական հաստատության միջոցով թմրամոլների և ալկոհոլամոլությամբ և թունամոլությամբ տառապող հիվանդների հոսպիտալացման և բուժման կազմակերպումը,

բ. հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը` դատարանների որոշումով:

16) Դեղերով ապահովման գծով (արդյունավետություն, անվտանգություն, որակ)` հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում պացիենտի դեղապահովումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

17) Կազմակերպչական-մեթոդական գործունեության գծով`

Հայաստանի Հանրապետության հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարությունից բխող Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի նիստի N 52 արձանագրային որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարությունն ապահովող միջոցառումների իրականացումը, մասնավորապես`

ա. կլինիկական ուղեցույցների մշակումը և հաստատումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից,

բ. պացիենտի վարման գործելակարգերի մշակումը և հաստատումը,

գ. բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման գործունեության ընթացակարգերի հաստատումը,

դ. մասնագիտական բնութագրերի հաստատումը,

ե. բուժծառայությունների որակի ապահովման և բարելավման միասնական տեղեկատվական համակարգի մատչելիության ապահովումը,

զ. բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների արդիական մակարդակի ապահովումը և շարունակական կատարելագործումը:

 

IV. ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

11. Ծրագրի նպատակներն են`

1) 2018 թվականին երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալների ու մատչելիության ապահովումը, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը` ուղղված մանկական մահացության և հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը,

2) անվտանգ մայրության հովանավորումը, սկրինինգային ծրագրերի իրականացումը, ծննդօգնության և վերարտադրողական առողջության ծառայությունների անհրաժեշտ ծավալների ու մատչելիության ապահովումը` ուղղված մայրական, շուրջծննդյան (պերինատալ) հիվանդացության ու մահացության ցուցանիշների նվազեցմանը, ինչպես նաև կանանց վերարտադրողական առողջության բարելավմանը:

12. Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են.

1) Երեխաների բժշկական օգնության ուղղությամբ`

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի», Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2014 թվականին ընդունված «Երեխաների կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի նիստի N 40 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Երեխաների սնուցման բարելավման հայեցակարգի և հայեցակարգի իրականացման 2015-2020 թվականների գործողությունների ծրագրի», Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 17-ի N 10 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «2016-2020 թվականների Իմունականխարգելման ազգային ծրագրի» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 2-ի նիստի N 34 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Երեխաների ու դեռահասների առողջության բարելավման 2016-2020 թվականների ազգային ռազմավարության» շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը վերապահված և 2018 թվականի համար նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացումը, այդ թվում.

Ա. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`

1) Մինչև 18 տարեկան երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) բուժօգնության կազմակերպումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված ծավալների շրջանակներում, ներառյալ.

2) տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից մինչև 18 տարեկան երեխաների զարգացման և առողջության հսկողությունն ու բուժօգնության իրականացումը, այդ թվում`

ա. առողջ երեխայի հսկողությունը` աճի և զարգացման գնահատմամբ,

բ. հիվանդությունների կանխարգելման միջոցառումները` ներառյալ պատվաստումների իրականացումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը և հիվանդ երեխայի բժշկական օգնությունը,

գ. ծնողների հետ տարվող առողջապահական կրթման և քարոզչական աշխատանքների իրականացումը` երեխայի խնամքի, սնուցման և հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով,

3) մինչև 18 տարեկան երեխաների նեղ մասնագիտական բուժօգնության իրականացումը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի և ծավալների,

4) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում անհրաժեշտության դեպքում նաև մասնագետների կողմից երեխաների անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից,

5) բուժքույրերի կողմից դպրոցներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման ապահովումը` տարածքային սպասարկման պոլիկլինիկայի ղեկավարության և պատասխանատվության ներքո,

6) ստոմատոլոգիական օգնության կազմակերպումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի և ծավալների,

7) 14-15 տարեկան արական սեռի անձանց, նախազորակոչային տարիքի պատանիների առողջական վիճակի գնահատումը, ըստ անհրաժեշտության բուժօգնության կազմակերպումը,

8) դպրոցներում երեխաների բուժօգնության գործընթացի կազմակերպումը, առողջության գնահատմանն ուղղված ընթացիկ զննումների իրականացումը,

9) Արտահիվանդանոցային/ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության այլ տեսակներ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման, դրանից բխող այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման, առողջության առաջնային պահպանման բժիշկների կողմից կանխարգելիչ այցի կազմակերպման չափորոշիչները, առողջության առաջնային պահպանում իրականացնող բժիշկների (տեղամասային թերապևտ, ընտանեկան բժիշկ) և պոլիկլինիկական ու հիվանդանոցային նեղ մասնագետների փոխհամագործակցություն իրականացնելու, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կողմից տասնութ տարեկանից բարձր բնակչության համար տնային կանչերի ընդունման, այցերի կազմակերպման և իրականացման կարգերը, ուղեգրերի ձևերը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ N 47-Ն հրամանի.

ա. մինչև 18 տարեկան երեխաների նեղ մասնագիտական խորհրդատվական, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և բժշկական օգնության իրականացումը հիվանդանոցային հաստատությունների ամբուլատոր-պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) ստորաբաժանումների կողմից,

բ. խրոնիկ հիվանդ երեխաների դիսպանսերային հսկողության և բուժօգնության իրականացումը` պոլիկլինիկաների համապատասխան մասնագետների կամ մասնագիտացված հիվանդանոցային հաստատությունների դիսպանսերային ստորաբաժանումների կողմից,

գ. մարզերի մարզադպրոցների սաների տարին երկու անգամ կանխարգելիչ բժշկական զննումների և լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպումը` երեխայի սպասարկման ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության կողմից:

դ. արտահիվանդանոցային պայմաններում երեխայի զարգացման գնահատման և վերականգնողական բուժօգնության ծառայությունների մատուցումը` համապատասխան պայմաններ ունեցող վերականգնողական կենտրոններում (ստորաբաժանումներում):

Բ. Հիվանդանոցային բուժօգնության գծով`

1) սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված երեխաների հիվանդանոցային բուժօգնության կազմակերպումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված ծավալներին և ընթացակարգերին համապատասխան,

2) սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող առանձին հիվանդություններով (հոգեկան խանգարումներ, դիաբետ, չարորակ նորագոյացություններ, սեռավարակներ, տուբերկուլյոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ինֆեկցիոն հիվանդություններ) տառապող երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը` սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի նպատակային ծրագրին համապատասխան,

3) մինչև 18 տարեկան երեխաների վերակենդանացման և հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների ու սուր հիվանդությունների բուժումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ցանկերին համապատասխան,

4) նորածնային սկրինինգ ծրագրերի իրականացումը (ֆենիլկետոնուրիայի, բնածին հիպոթիրեոզի, լսողության բնածին խանգարումների, անհասության ռեթինոպաթիայի, կոնքազդրային հոդի դիսպլազիայի և սրտի կրիտիկական արատների վաղ հայտնաբերման սկրինինգներ)` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծրագրերին համապատասխան,

5) երեխաների արտագնա հիվանդանոցային անհետաձգելի բուժօգնության ծառայությունների կազմակերպումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված կարգով,

6) Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի շարունակական իրականացումը:

Գ. Այլ մասնագիտացված բուժօգնության գծով`

1) հաշմանդամ և սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների պրոթեզաօրթոպեդիկ իրերով ապահովումը (օրթեզավորում, կորսետավորում)` համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներին համապատասխան,

2) Տուբերկուլյոզի ազգային ծրագրի շրջանակներում ռիսկի խմբի երեխաների մոտ անհրաժեշտ ծավալով լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների, այդ թվում խորխի բակտերիոլոգիական քննության ապահովումը, հատուկ կարևորելով դեռահասության շրջանում տուբերկուլյոզի կանխարգելման հիմնախնդիրը,

3) ՄԻԱՎ վարակակիր մորից ծնված և ֆենիլկետոնուրիայով հիվանդ երեխաներին ադապտացված և հատուկ բժշկական կաթնախառնուրդներով ապահովումը:

Դ. Կազմակերպամեթոդական գործունեության գծով`

1) երեխաների և դեռահասների առողջության պահպանման ծրագրերի և նորմատիվ-իրավական ակտերի մշակումը և ներդրումը,

2) հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը,

3) մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման ազգային ռազմավարության ընդլայնումը և շարունակական ներդրումը,

4) երեխաների և դեռահասների հոգեկան առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի մշակումը և միջոցառումների իրականացումը,

5) երեխաների ռացիոնալ սնուցման վերաբերյալ տեղեկատվական-իրազեկման կրթական և կազմակերպչական ծրագրերի իրականացումը,

6) բժշկական մասնագետների և հասարակության լայն զանգվածների համար մեթոդական և լուսավորչական նյութերի մշակումը, տպագրումը, տարածումը,

7) Երեխայի առողջության պետական հավաստագրի շարունակական ներդրման կազմակերպամեթոդական աշխատանքներ:

2) Մանկաբարձագինեկոլոգիական օգնության ուղղությամբ`

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի», Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2002 թվականին ընդունված «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2016 թվականի փոփոխությամբ), Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի նիստի N 24 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությանը և դրա իրականացման 2016-2020 թվականների գործողությունների ծրագրի» շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը վերապահված և 2018թ. համար նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացումը, այդ թվում.

Ա. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`

1) մանկաբարձ-գինեկոլոգի, ընտանեկան բժշկի և մանկաբարձուհու կողմից հղիների և ծննդկանների հսկողության իրականացումը,

2) նախածննդյան հսկողության ընթացքում հղիներին անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը` «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 77-Ն հրամանով հաստատված ծավալներին համապատասխան,

3) բարձր ռիսկի հղիների հսկողությունը, մասնագիտական խորհրդատվությունը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ապահովումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներին և ընթացակարգերին համապատասխան,

4) «Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում» ծրագրի ներդրումը` ապահովելով բոլոր հղիների կամավոր խորհրդատվությունը և հետազոտումը, բուժաշխատողների ուսուցումը, բնակչության իրազեկումը,

5) «Հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստումը» ծրագրի շրջանակներում («Մայրական դպրոց») ծառայությունների մատուցումը` ծննդօգնության հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում,

6) գինեկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերումը, գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց բուժման և շարունակական հսկողության ապահովումը մանկաբարձ-գինեկոլոգի կողմից,

7) հղիների և գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մասնագիտացված բուժխորհրդատվական օգնության կազմակերպումը մանկաբարձագինեկոլոգիական կազմակերպությունների (կենտրոնների, միավորումների, համալիրների) կոնսուլտատիվ պոլիկլինիկաների (կաբինետների) կողմից,

8) սեռավարակների և պերինատալ հատուկ ինֆեկցիաների` (ռիսկի խմբի կանանց, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը) հետազոտումը և բուժումը,

9) քաղցկեղի կանխարգելման նպատակով 30-60 տարեկան կանանց արգանդի վզիկի սկրինինգային հետազոտումը` «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 77-Ն հրամանով սահմանված կարգով,

10) անցանկալի հղիությունների կանխարգելման և հղիության արհեստական ընդհատումների կրճատման, ընտանիքի պլանավորման ժամանակակից մեթոդների և բեղմնականխման արդյունավետ միջոցների տարածման միջոցառումների իրականացումը,

Բ. Հիվանդանոցային բուժօգնության գծով`

1) մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր և մասնագիտացված հիվանդանոցային կազմակերպություններում հղի կանանց, ծննդաբերների ու ծննդկանների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը, ներառյալ`

2) հղիության ախտաբանությամբ և բարձր ռիսկով հղիների բուժօգնությունը,

3) ծննդալուծումը, այդ թվում կեսարյան հատումով,

4) բուժօգնությունը հետծննդյան 42 օրերի ընթացքում,

5) նորածինների վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը, այդ թվում ցածր քաշով ծնված նորածինների խնամքը,

6) նորածնային հեմոլիտիկ հիվանդության կանխարգելման նպատակով ռեզուս-բացասական պատկանելիությամբ ծննդկաններին հակառեզուս իմունոգլոբուլինով իզոիմունիզացիայի ապահովումը,

7) գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում` հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժկազմակերպություններում, արտոնյալ պայմաններով,

8) հղիության արհեստական ընդհատման ապահովումը բժշկական և սոցիալական ցուցումներով,

9) բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց կոնսերվատիվ և օպերատիվ գինեկոլոգիական օգնության ու հղիության արհեստական ընդհատման ապահովումը,

10) հղիների և գինեկոլոգիական հիվանդների, ըստ անհրաժեշտության նեղ մասնագիտական խորհրդատվական, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և արտահիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը բժշկական նեղ մասնագիտական բժշկական կենտրոնների, միավորումների, համալիրների պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) ստորաբաժանումների կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի,

11) անհետաձգելի, այդ թվում` արտագնա, մանկաբարձագինեկոլոգիական շտապ բուժօգնության կազմակերպումը, ըստ անհրաժեշտության` հղիների և գինեկոլոգիական հիվանդների տեղափոխումը բարձր մակարդակի ծննդօգնության հաստատություններ և առաջատար բազմապրոֆիլ բժշկական կենտրոններ,

12) «Վերարտադրողական առողջության բարելավման 2016-2020թթ. ազգային ռազմավարության» շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից նախատեսված միջոցառումների իրականացման ապահովումը:

Գ. Կազմակերպամեթոդական գործունեության գծով`

1) բուժօգնության որակի բարելավման նպատակով մանկաբարձագինեկոլոգիական պրակտիկայում ապացուցողական բժշկության դրույթների վրա հիմնված ուղեցույցների մշակումը և ներդնումը,

2) վերարտադրողական և մայրական առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի մշակման և ներդրման աշխատանքներ,

3) արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման նպատակով մարդու պապիլոմավիրուսային պատվաստումների ծրագրի ներդրում 13 տարեկան աղջիկների շրջանում,

4) մանկաբարձագինեկոլոգիական ծառայության ոլորտի նորմատիվ-իրավական ակտերի և չափորոշիչների մշակումը և ներդրումը,

5) առողջ մայրության, անվտանգ սեռական վարքագծի քարոզչությանն ուղղված հանրային իրազեկման միջոցառումների իրականացումը` ռազմավարական ծրագրերի շրջանակներում,

6) առողջ մայրության, վերարտադրողական օրգանների քաղցկեղային հիվանդությունների կանխարգելմանը, անվտանգ սեռական վարքագծի հղիության ընդհատմանը, այդ թվում դեղորայքային, անվտանգության քարոզչությանն ուղղված հանրային իրազեկման ծրագրերի իրականացումը` ազգային ծրագրերի շրջանակներում,

7) Ծննդօգնության պետական հավաստագրի շարունակական ներդրման և մոնիտորինգի կազմակերպական աշխատանքներ:

Դ. Դեղերով ապահովման ուղղությամբ`

Տեղամասային մանկաբույժների կամ ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի համապատասխան մասնագետների միջոցով արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող երեխաների և կանանց դեղերով ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշման և «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ N 74-Ն հրամանով սահմանված կարգի:

 

V. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

13. Ծրագրի նպատակն է`

1) Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության բացառումը, մարդու և նրա ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ապահովումը:

2) Հայաստանի Հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդություններով հիվանդացության նվազեցումն է, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելումը և վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալության ապահովումը:

3) Երեխաների պատվաստման գործընթացի բարելավման նպատակով հնգավալենտ պատվաստանյութի աստիճանական փոխարինումը հեքսավալենտ պատվաստանյութով:

4) Պետական սահմանում արտերկրից հանրապետության տարածք վարակիչ հիվանդությունների ներբերման կանխարգելումը:

5) Վարակիչ հիվանդությունների առաջացման ու դրանց տարածման պատճառների և պայմանների բացահայտման, քննման և հետազոտության ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը:

6) Համաճարակների, բռնկումների, թունավորումների և հանրային առողջության անվտանգության սպառնացող այլ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման ապահովումը:

14. Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող միջոցառումները ներառում են.

1) Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների (այդ թվում քիմիական) կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը,

2) բնակչության զանգվածային անընկալության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը, իմունականխարգելման ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը և համակարգումը,

3) բռնկումներին, համաճարակներին, թունավորումներին և հանրային առողջության անվտանգությանն սպառնացող այլ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման (ներառյալ պահուստային պաշարների ապահովում, արագ արձագանքման թիմի ձևավորում, տրանսպորտի և այլ նյութական ռեսուրսների ապահովում, վարժանքների նախապատրաստում և իրականացում) ապահովումը,

4) ներհիվանդանոցային վարակների հայտնաբերման և կանխարգելմանն ուղղված ծրագրերի իրականացումը, վարակի հսկողության մեթոդների մշակումը, ներհիվանդանոցային վարակների ճշգրիտ ախտորոշման չափանիշների արդիականացմանն ուղղված միջոցառումների իրականացումը,

5) պետական սահմանի անցման կետերում սանիտարակարանտինային կետերի կողմից իրականացվող աշխատանքներին մասնակցություն` կանխարգելիչ, բժշկական միջոցառումներին օժանդակության մասով,

6) աշխատանքի հիգիենայի ապահովման և աշխատողների առողջության պահպանմանն ուղղված միջոցառումների նկատմամբ դիտարկումների, վերլուծությունների, ուսումնասիրությունների իրականացումը,

7) վարակիչ ու մակաբուծային հիվանդությունների օջախներում, որտեղ առկա են վարակիչ ու մակաբուծային հիվանդությունների առաջացման ու տարածման համար պայմաններ, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման կատարումը,

8) սանիտարահիգիենիկ փորձաքննության, շրջակա միջավայրի գործոնների լաբորատոր հետազոտությունների իրականացումը և եզրակացությունների տրամադրումը,

9) համընդհանուր լաբորատոր ցանցի գործունեության համակարգում` Միջազգային առողջապահական կանոնների պահանջներին համապատասխան, իր իրավասության սահմաններում ռեֆերենս լաբորատորիայի գործառույթների իրականացումը,

10) հանրային առողջապահության ոլորտում կենսաապահովության և կենսաանվտանգության ապահովմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացումը,

11) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում մասնագիտական դիտարկումների, իրավիճակային վերլուծության և գնահատման իրականացումը,

12) բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ զննումների (մոնիտորինգի) իրականացումը, արդյունքների վերլուծությունն ու գնահատումը,

13) մարդու օրգանիզմի վրա ակուստիկ գործոնների ազդեցության նվազեցմանը նպաստող միջոցառումների կազմակերպումը և իրականացումը,

14) բժշկական ու հիգիենիկ և հակահամաճարակային անվտանգության ոլորտի գիտելիքների և առողջ ապրելակերպի մասին քարոզչության ու բնակչության առանձին խմբերի կրթմանն ուղղված ծրագրերի իրականացումը,

15) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության, հանրային առողջապահության ոլորտի իրավական ակտերի, մեթոդական ուղեցույցների, ծրագրերի նախագծերի մշակումը (և կամ մասնակցությունը),

16) «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքում պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը,

17) Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների խախտման դեպքում պատասխանատվության (ներգործության) համապատասխան միջոցների կիրառումը,

18) առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացումը, տնտեսավարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացումը,

19) տնտեսավարող սուբյեկտի գործունեությանն առնչվող, տեսչական մարմնի իրավասությանը վերաբերող նոր իրավական ակտեր ընդունվելու կամ ուղեցույցներ հրապարակվելու, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում այդ մասին «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտների իրազեկման ապահովումը,

20) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում իրականացված դիտարկումների, վարչական, վիճակագրական հաշվետվությունների, իրավիճակային վերլուծության և գնահատման արդյունքների հիման վրա որոշումների կայացումը, պետական մարմիններին համապատասխան առաջարկությունների ներկայացումը` բացառությամբ սննդամթերքի անվտանգության բնագավառի պահանջների,

21) սննդային գործոնով պայմանավորված` վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կամ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին տեղեկացումը, դրանց առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերումը, սննդային գործոնով պայմանավորված` վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը, համատեղ մշակումը և իրականացումը,

22) աշխատանքի վայրում մասնագիտական հիվանդությունների պատճառների ուսումնասիրումը ու վերլուծումը և գործատուին դրանց կանխարգելման վերաբերյալ գրավոր միջնորդությունների ներկայացումը,

23) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իր իրավասության սահմաններում առողջապահության բնագավառում լիցենզավորված անձանց կողմից տվյալ գործունեության իրականացման համար սահմանված պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը,

24) աշխատատեղերում աշխատանքի անվտանգության և աշխատանքի պաշտպանության` օրենքով սահմանված պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացումը, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների պատճառների ուսումնասիրումը ու վերլուծումը և գործատուին դրանց կանխարգելման վերաբերյալ գրավոր միջնորդությունների ներկայացումը,

25) աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի հաշվառման և քննման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի պահպանման և օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման ենթակա գումարների` ժամանակին վճարման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացումը:

15. Համաճարակաբանական հատուկ ծրագրեր հետևյալ ուղղություններով`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված 2016-2020 թվականների Իմունականխարգելման ազգային ծրագրի միջոցառումների իրականացումը,

2) Հայաստանի Հանրապետությունում մալարիայի կրկին արմատավորման կանխարգելման և այլ մակաբուծային հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը,

3) Միջազգային առողջապահական կանոնների ներդրմանն ուղղված ծրագրերի իրականացումը, մասնավորապես.

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 29-ի N 22 արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը,

բ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի դեկտեմբերի 27-ի N 3130-Ա հրամանով նախատեսված միջոցառումների իրականացումը,

գ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի դեկտեմբերի 27-ի N 3131-Ա հրամանով նախատեսված միջոցառումների իրականացումը,

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի թիվ 7 արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը,

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի թիվ 95-Ա արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը,

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի նիստի N 11 արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը,

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի նիստի N 50 արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը,

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի նիստի N 2 արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը,

9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի նիստի N 32 արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը,

10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 4.3 կետի 1-ին ենթակետով նախատեսված լաբորատոր համակարգի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

16. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում 2018 թվականին շարունակվելու է ԱԱՊ հաստատություններում ոչ վարակիչ հիվանդությունների և մոր և մանկան առողջության ծառայությունների բարելավումը: 2018-2020թթ ոչ վարակիչ հիվանդությունների սկրինինգային ծրագրում, մասնավորապես 35-68 տարիքային խմբում` զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի սկրինինգներում նախատեսվում է ընդգրկել շուրջ 500 հազար բնակչություն, իսկ 30-60 կանանց տարիքային խմբում` արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման և կանխարգելման սկրինինգներում` շուրջ 200 հազար կին:

2018 թվականի ընթացքում շարունակվելու է ամբողջ հանրապետության տարածքում նշված սկրինինգային ծրագրին մասնակցություն ապահովելու, ինչպես նաև առողջ ապրելակերպի և ՈՎՀ հիմնական ռիսկային գործոնների կանխարգելմանն ուղղված հանրային իրազեկման քարոզարշավը:

2018 թվականի ընթացքում նախատեսվում են հետևյալ աշխատանքները.

- Արտաշատի ԲԿ-ի հիմնանորոգման և Սևանի ԲԿ-ի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքների ավարտ:

- Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում նոր բժշկական կենտրոնների կառուցման շինարարական աշխատանքների մեկնարկ *:

- Ներկայումս Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ընթանում են բանակցություններ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ԾԻԳ» ՊՀ-ի կողմից իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրի փոփոխություն, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում կառուցել նոր Վայոց Ձորի և Մարտունու բժշկական կենտրոններ:

15. ՁԻԱՀ-ի, Տուբերկուլյոզի և Մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում 2018 թվականին շարունակվելու են իրականացվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման ծրագրեր: Բժշկական կազմակերպությունները և քրեակատարողական համակարգի համապատասխան ծառայությունները կանոնավոր կմատակարարվեն հակառետրովիրուսային, հակատուբերկուլյոզային դեղամիջոցներով, ՄԻԱՎ-ի ախտորոշման թեստ-հավաքածուներով, լաբորատոր ծախսանյութերով, վարակի վերահսկման պարագաներով և սարքավորումներով: Կիրականացվեն բուժանձնակազմերի շարունակական վերապատրաստման, հիվանդների սոցիալական աջակցության և տնային խնամքի, ինչպես նաև հանրության իրազեկման միջոցառումներ:

Բնակչության ամենախոցելի խմբերի` միգրանտների և նրանց ընտանիքի անդամների շրջանում կիրականացվեն ՄԻԱՎ վարակի կանխարգելման և հետազոտման հասանելիությանը ուղղված ծրագրեր: ՄԻԱՎ և այլ արյունային վարակների կանխարգելման նպատակով կշարունակվի ներերակային թմրամիջոցներ օգտագործող անձանց մեթադոնային փոխարինող բուժման ծրագիրը:

 

Արձանագրային որոշման V-րդ բաժնում կա երկու «15.» ենթակետ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թ. սեպտեմբերի 28-ի նիստի

N 41 արձանագրային որոշման

 

ՑԱՆԿ

ՀՀ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼԻՔ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|N |2018 թվականի         |ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի|Գումար      |

|  |առողջապահական պետական|«Առողջապահություն» բաժնի       |(հազար դրամ)|

|  |նպատակային ծրագրերի  |համապատասխան ծրագրի անվանումը  |            |

|  |անվանումը            |                               |            |

|__|_____________________|_______________________________|____________|

|1.|Բնակչության          |Ամբուլատոր-պոլիկլինիկական      |18,441,949.4|

|  |առողջության առաջնային|բժշկական օգնության             |            |

|  |պահպանման ապահովման  |ծառայություններ                |            |

|  |2018 թվականի պետական |_______________________________|____________|

|  |նպատակային ծրագիր    |Արտահիվանդանոցային             |   844,878.8|

|  |                     |մասնագիտացված բժշկական         |            |

|  |                     |օգնության ծառայություններ      |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Սպորտային բժշկության և         |   110,658.1|

|  |                     |հակադոպինգային հսկողության     |            |

|  |                     |ծառայություններ                |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Հեմոդիալիզի և  պերիտոնեալ      | 2,364,755.3|

|  |                     |դիալիզի անցկացման              |            |

|  |                     |ծառայություններ                |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և     |   262,101.6|

|  |                     |բուժօգնության ծառայություններ  |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Ստոմատոլոգիական բժշկական       |   307,227.4|

|  |                     |օգնության ծառայություններ      |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Շտապ բժշկական օգնության        | 3,073,304.2|

|  |                     |ծառայություններ                |            |

|__|_____________________|_______________________________|____________|

|2.|Բնակչության          |Սոցիալապես անապահով և  հատուկ  | 8,426,132.2|

|  |սոցիալապես անապահով  |խմբերում ընդգրկվածներին        |            |

|  |և  առանձին (հատուկ)  |բժշկական օգնության             |            |

|  |խմբերում ընդգրկված   |ծառայություններ                |            |

|  |անձանց բժշկական      |_______________________________|____________|

|  |օգնության և          |Զինծառայողներին, ինչպես նաև    | 2,948,432.0|

|  |սպասարկման ապահովման |փրկարար ծառայողներին և  նրանց  |            |

|  |2018 թվականի պետական |ընտանիքի անդամներին բժշկական   |            |

|  |նպատակային ծրագիր    |օգնության ծառայություններ      |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Պետական հիմնարկների և          | 3,826,300.0|

|  |                     |կազմակերպությունների           |            |

|  |                     |աշխատողների բժշկական օգնության |            |

|  |                     |և  սպասարկման ծառայություններ  |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Թրաֆիքինգի զոհերին բժշկական    |     2,000.0|

|  |                     |օգնության ծառայություններ      |            |

|__|_____________________|_______________________________|____________|

|3.|Սոցիալական           |Անհետաձգելի բժշկական օգնության | 2,729,036.8|

|  |կախվածություն և      |ծառայություններ                |            |

|  |հատուկ նշանակություն |_______________________________|____________|

|  |ունեցող              |Տուբերկուլյոզի բժշկական        | 1,321,162.7|

|  |հիվանդությունների    |օգնության ծառայություններ      |            |

|  |բժշկական օգնության և |_______________________________|____________|

|  |սպասարկման 2018      |Աղիքային և  այլ ինֆեկցիոն      | 1,139,782.8|

|  |թվականի պետական      |հիվանդությունների բժշկական     |            |

|  |նպատակային ծրագիր    |օգնության ծառայություններ      |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Հոգեկան և  նարկոլոգիական       | 2,315,293.1|

|  |                     |հիվանդների բժշկական օգնության  |            |

|  |                     |ծառայություններ                |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |ՈՒռուցքաբանական և              | 1,044,141.3|

|  |                     |արյունաբանական                 |            |

|  |                     |հիվանդությունների բժշկական     |            |

|  |                     |օգնության ծառայություններ      |            |

|__|_____________________|_______________________________|____________|

|4 |Մոր և  մանկան        |Մանկաբարձական բժշկական         | 6,253,798.6|

|  |առողջության պահպանման|օգնության ծառայություններ      |            |

|  |ապահովման 2018       |_______________________________|____________|

|  |թվականի պետական      |Գինեկոլոգիական                 |   342,819.5|

|  |նպատակային ծրագիր    |հիվանդությունների բժշկական     |            |

|  |                     |օգնության ծառայություններ      |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Երեխաներին բժշկական օգնության  | 7,790,817.0|

|  |                     |ծառայություններ                |            |

|__|_____________________|_______________________________|____________|

|5.|Բնակչության հիգիենիկ |Բնակչության սանիտարա-          | 1,873,580.7|

|  |և  համաճարակային     |համաճարակային անվտանգության    |            |

|  |անվտանգության        |ապահովման և  հանրային          |            |

|  |ապահովման 2018       |առողջապահության ծառայություններ|            |

|  |թվականի պետական      |_______________________________|____________|

|  |նպատակային ծրագիր    |Արյան հավաքագրման              |   252,951.0|

|  |                     |ծառայություններ                |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Իմունականխարգելման ազգային     | 1,825,286.2|

|  |                     |ծրագիր                         |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Հիգիենիկ և  հակահամաճարակային  |    45,520.2|

|  |                     |փորձագիտական ծառայություններ   |            |

|__|_____________________|_______________________________|____________|

|6.|2018 թվականի         |Դեղորայքի տրամադրում           | 4,218,905.2|

|  |նպատակային ծրագրերին |ամբուլատոր-պոլիկլինիկական,     |            |

|  |օժանդակող հարակից    |հիվանդանոցային բուժօգնություն  |            |

|  |ծառայությունների     |ստացողներին և  հատուկ խմբերում |            |

|  |ծրագրեր (այլ դասերին |ընդգրկված ֆիզիկական անձանց     |            |

|  |չպատկանող)           |_______________________________|____________|

|  |                     |Դեղորայքի տրամադրում պետական   |     1,115.5|

|  |                     |պահպանության ծառայությանը      |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Հոսպիտալների և  բուժկետերի     |    11,600.0|

|  |                     |բժշկական սարքավորումներով      |            |

|  |                     |համալրում                      |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Դատաբժշկական և  գենետիկ        |   364,504.0|

|  |                     |ծառայություններ                |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Պաթանատոմիական ծառայություններ |    49,553.2|

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Հաշմանդամ և  կարիքավոր         |    51,142.6|

|  |                     |երեխաներին օրթեզներով և        |            |

|  |                     |կորսետներով ապահովման          |            |

|  |                     |ծառայություններ                |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Առողջ ապրելակերպի խթանման և    |    62,869.3|

|  |                     |հանրային իրազեկման             |            |

|  |                     |ծառայություններ                |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Բժշկական օգնության մասնագիտական|   200,178.6|

|  |                     |խորհրդատվական և                |            |

|  |                     |կազմակերպամեթոդական աջակցության|            |

|  |                     |ծառայություններ                |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Մարդասիրական օգնության կարգով  |    54,999.8|

|  |                     |ստացվող դեղերի և  դեղագործական |            |

|  |                     |արտադրանքի ստացման,            |            |

|  |                     |մաքսազերծման և  բաշխման        |            |

|  |                     |ծառայություններ                |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Տուբերկուլյոզի դեմ պայքարի     |    40,657.2|

|  |                     |ազգային ծրագրի համակարգման     |            |

|  |                     |ծառայություններ                |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Անցանկալի հղիությունների       |     5,000.0|

|  |                     |կանխարգելման նպատակով          |            |

|  |                     |հակաբեղմնավորիչ ժամանակակից    |            |

|  |                     |միջոցների մատչելիության        |            |

|  |                     |ապահովում                      |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Հոսպիտալների և  բուժկետերի     |    37,370.0|

|  |                     |բժշկական սարքավորումների       |            |

|  |                     |պահպանում և  շահագործում       |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Արտակարգ իրավիճակներում        |    18,707.7|

|  |                     |բուժօգնության ծառայություններ  |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Համաշխարհային բանկի            | 2,736,303.2|

|  |                     |աջակցությամբ իրականացվող Ոչ    |            |

|  |                     |վարակիչ հիվանդությունների      |            |

|  |                     |կանխարգելման և  վերահսկման     |            |

|  |                     |ծրագիր                         |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Համաշխարհային բանկի            |   162,488.1|

|  |                     |աջակցությամբ իրականացվող Ոչ    |            |

|  |                     |վարակիչ հիվանդությունների      |            |

|  |                     |կանխարգելման և  վերահսկման     |            |

|  |                     |դրամաշնորհային ծրագիր          |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ | 1,833,507.0|

|  |                     |իրականացվող «Հայաստանի         |            |

|  |                     |Հանրապետությունում             |            |

|  |                     |տուբերկուլյոզի դեմ պայքարի     |            |

|  |                     |ուժեղացում» դրամաշնորհային     |            |

|  |                     |ծրագիր                         |            |

|  |                     |_______________________________|____________|

|  |                     |Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ |   930,082.8|

|  |                     |իրականացվող «Հայաստանի         |            |

|  |                     |Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի |            |

|  |                     |դեմ պայքարի ազգային ծրագրին    |            |

|  |                     |աջակցություն» դրամաշնորհային   |            |

|  |                     |ծրագիր                         |            |

._____________________________________________________________________.

 

pin
ՀՀ կառավարություն
28.09.2017
N 41
Արձանագրային որոշում