030.0776.150797
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության նոր կառուցվածքից և ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի օգոստոսի 28-ի «Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ վարելու համար Հայաստանի Հանրապետության պետական պատվիրակության ղեկավարի մասին» հրամանագրի, որոշում եմ.
Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ վարելու համար Հայաստանի Հանրապետության պետական պատվիրակության ղեկավար նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար Շահեն Կարամանուկյանին` այդ պարտականություններից ազատելով Գագիկ Շահբազյանին:
15 հուլիսի 1997 թ.
ՆՀ-776