Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՆՉԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ՀԱՇՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻՆՉԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՇՎԱՐԿՆԵ ...

 

 

040.1271.161017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1271-Ն

 

ՄԻՆՉԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՎ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՃՇՏՎԱԾ) ԱՌԱՋԱՑՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 456-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացող պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1271-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԻՆՉԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՎ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՃՇՏՎԱԾ) ԱՌԱՋԱՑՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացող պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ` օրենսգիրք) սահմանված` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններին և դեբետային գումարներին համապատասխանող` մինչև 2018 թվականը գործող օրենսդրությամբ սահմանված` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման հարցերի վրա:

3. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հասկացություններին համապատասխան` բացառությամբ «գերավճար» և «գերավճարից տարբերվող գումար» հասկացությունների, որոնք կիրառվում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 2.1-ին կետով տրված սահմանումներին համապատասխան:

4. 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարը և գերավճարից տարբերվող գումարը հաշվառվում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող կարգով` գանձապետարանի կողմից վարվող Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշիվներում: Ընդ որում`

1) գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարները 2018 թվականի հունվարի 1-ից հարկ վճարողին վերադարձվում են հարկ վճարողի դիմումի հիման վրա այդ գումարները միասնական հաշվում հաշվառելու (միասնական հաշվին փոխանցելու) միջոցով.

2) գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին հարկ վճարողի հարկային պարտավորությունները (բացառությամբ սոցիալական վճարի) սահմանված կարգով հաշվանցվում (մարվում) են գանձապետարանի կողմից վարվող` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշվից` առանց այդ գումարները միասնական հաշվում հաշվառելու (միասնական հաշվին փոխանցելու).

3) սույն կարգի 7-րդ կետում նշված դեբետային գումարները` բացառությամբ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով դեբետային գումարների, միասնական հաշվում չեն հաշվառվում (միասնական հաշվին չեն փոխանցվում): Այդ գումարների հաշվին հարկ վճարողի հարկային պարտավորությունները, միասնական հաշվում գումարների բացակայության դեպքում, հաշվանցվում (մարվում) են առանց այդ գումարները միասնական հաշվում հաշվառելու (առանց միասնական հաշվին փոխանցելու)` բացառությամբ սույն կետի 5-րդ ենթակետում նշված դեպքի: Սույն կարգի 7-րդ կետում նշված դեբետային գումարներում ներառված` ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով դեբետային գումարները հաշվանցվում և (կամ) վերադարձվում են ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավակարգավորումներին համապատասխան.

4) 2018 թվականի հունվարի 21-ի դրությամբ առկա` 2017 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող ավելացված արժեքի հարկի հաշվարկներով առաջացած` ավելացված արժեքի հարկի դեբետային գումարները հաշվանցվում (մարվում) են առանց միասնական հաշվում հաշվառվելու (միասնական հաշվին չեն փոխանցվում).

5) 2018 թվականի հունվարի 21-ի դրությամբ առկա` 2017 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող ավելացված արժեքի հարկի հաշվարկներով առաջացած` ավելացված արժեքի հարկի դեբետային գումարները վերադարձվում են հարկ վճարողի դիմումի հիման վրա` այդ գումարները միասնական հաշվում հաշվառելու (միասնական հաշվին փոխանցելու) միջոցով.

6) 2018 թվականի հունվարի 1-ից հետո հարկ վճարողի սոցիալական վճարի պարտավորությունները մարվում են միայն միասնական հաշվում առկա գումարների հաշվին: 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին հարկ վճարողի սոցիալական վճարի պարտավորություններ չեն մարվում:

(4-րդ կետը փոփ. 06.03.18 թիվ 242-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

5. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը վերջին հաշվետու ժամանակաշրջանների (2017 թվականի, 2017 թվականի 4-րդ եռամսյակի կամ 2017 թվականի դեկտեմբեր ամսվա) համար 2018 թվականի հունվարի 1-ից հետո հարկ վճարողի ներկայացրած հարկային հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացող հարկի (վճարի) գումարները, ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի դեբետային գումարները, շահութահարկի, եկամտային հարկի և ռոյալթիների կանխավճարները, հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարը հաշվառվում (անձնական հաշվի քարտերում գրանցվում) են 2018 թվականի հունվարի 1-ից հետո գործող կարգով, ընդ որում`

1) առաջացող հարկի (վճարի) գումարները և դեբետային գումարները հաշվառվում (անձնական հաշվի քարտերում գրանցվում) են 2018 թվականի հունվարի 1-ից հետո գործող կարգով` հարկային հաշվարկի (այդ թվում` ճշտված) ներկայացման ամսաթվով.

2) 2017 թվականի 4-րդ եռամսյակի համար ակցիզային հարկի ամսական վճարումների վերջնաժամկետը սահմանվում է 2018 թվականի հունվարի 20-ը (ներառյալ).

3) 2017 թվականի համար հարկային գործակալների ոչ ռեզիդենտի շահութահարկի ամսական վճարումների վերջնաժամկետը սահմանվում է 2018 թվականի փետրվարի 20-ը (ներառյալ).

4) 2017 թվականի համար ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների եկամտային հարկի ամսական վճարումների վերջնաժամկետը սահմանվում է 2018 թվականի փետրվարի 1-ը (ներառյալ):

(5-րդ կետը փոփ. 06.03.18 թիվ 242-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

6. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի 2018 թվականի հունվար ամիսը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար արտոնագրային հարկի վճարումների վերջնաժամկետը սահմանվում է մինչև 2018 թվականի հունվարի 20-ը (ներառյալ):

7. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը վերջին հաշվետու ժամանակաշրջաններից (2017 թվականի, 2017 թվականի 4-րդ եռամսյակի կամ 2017 թվականի դեկտեմբեր ամսվա) տարբերվող` ավելի վաղ այլ հաշվետու ժամանակաշրջանների (տարի, եռամսյակ, ամիս) համար 2018 թվականի հունվարի 1-ից հետո հարկ վճարողի ներկայացրած հարկային հաշվարկներով (այդ թվում` ճշտված)`

1) առաջացող հարկի (վճարի) գումարները և դեբետային գումարները հաշվառվում (անձնական հաշվի քարտերում գրանցվում) են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող կարգով.

2) առաջացող շահութահարկի, եկամտային հարկի և ռոյալթիների կանխավճարների գումարները հաշվարկվում (կամ վերահաշվարկվում) և հաշվառվում (շահութահարկի, եկամտային հարկի և ռոյալթիների անձնական հաշվի քարտերում գրանցվում) են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող կարգով, իսկ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից 2017 թվականի յուրաքանչյուր եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներն այլընտրանքային եղանակով կատարելու դեպքում շահութահարկի կանխավճարները հաշվարկվում (կամ վերահաշվարկվում) և հաշվառվում (շահութահարկի անձնական հաշվի քարտերում գրանցվում) են 2018 թվականի հունվարի 1-ից հետո գործող կարգով.

3) վերահաշվարկված մնացորդներն անձնական հաշվի քարտում հաշվառվում են հաշվարկը (այդ թվում` ճշտված) ներկայացվելու ամսաթվով.

4) առաջացած հարկի (վճարի) գումարների նկատմամբ տույժերի հաշվարկման առումով`

ա. մինչև 2018 թվականի հունվարի 1-ը տույժերը հաշվարկվում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող կարգով,

բ. 2018 թվականի հունվարի 1-ից տույժերը հաշվարկվում են օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո գործող կարգով (առկա գերավճարները հաշվի չեն առնվում),

գ. մինչև 2018 թվականի հունվարի 1-ը սկսված և 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ դեռևս չավարտված տույժերի հաշվարկումը 2018 թվականի հունվարի 1-ից շարունակվում է 0.075 տոկոսով` մինչև հաշվարկման 365-րդ օրը լրանալը:

8. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը սկսված և չավարտված հարկային ստուգումները, հարկային ուսումնասիրությունները և հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող այլ գործողություններ շարունակվում են, և դրանց արդյունքներն ամփոփվում են` հաշվի առնելով սույն կարգի դրույթները:

9. 2017 թվականի ընթացքում հաշվարկված շահութահարկի, ռոյալթիի կանխավճարների նկատմամբ տույժերի հաշվարկը մինչև տույժերի հաշվարկման` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 447-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետի ավարտը չի դադարում, եթե այդ պարտավորությունները չեն մարվել:

(9-րդ կետը լրաց. 06.03.18 թիվ 242-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

10. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը վերջին հաշվետու ժամանակաշրջաններից (2017 թվականի, 2017 թվականի 4-րդ եռամսյակի կամ 2017 թվականի դեկտեմբեր ամսվա) տարբերվող` ավելի վաղ այլ հաշվետու ժամանակաշրջաններին (տարի, եռամսյակ, ամիս) վերագրվող հաշվարկը (հայտարարագիրը, հաշվետվությունը) հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում 2018 թվականի հունվարի 1-ից հետո առաջացող տուգանքի գումարները հաշվառվում (անձնական հաշվի քարտերում գրանցվում) են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող կարգով:

(10-րդ կետը լրաց. 06.03.18 թիվ 242-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.10.2017
N 1271-Ն
Որոշում