ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունիսի 1993թ. թիվ 305
ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ
Հայ ճարտարապետության դերի ու նշանակության խնդիրների գիտական հետազոտումն ու լուսաբանումը պատշաճ մակարդակով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանն առընթեր Հայ ճարտարապետության պետական թանգարանը վերանվանել Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանն առընթեր հայ ճարտարապետության ազգային թանգարանի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` համապատասխան լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում (պետպատվերում):
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` թանգարանին հատկացնել 7160 հազ. ռուբլի` 1993 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Հայ ճարտարապետության ազգային թանգարանի կանոնադրությունը: