Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0046.030200

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» փետրվարի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 փետրվարի 2000 թվականի N 46

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան N 6 երաժշտական դպրոցի պահպանման և ուսումնական պայմանների բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության` Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի N 48 վարչական շենքը սեփականության իրավունքով անհատույց հանձնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքին:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ղեկավարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ապահովել նշված շենքի համապատասխան հողատարածքի սահմանների ճշտման և սահմանված կարգով ձևակերպման աշխատանքների կատարումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի փետրվարի 3-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.02.2000
N 46
Որոշում