Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 356-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ...

 

 

«Գրանցված է» 
ՀՀ Արդարադատության նախարարության կողմից
09 հոկտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 05017388

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

15 սեպտեմբերի 2017 թվականի թիվ 202-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 356-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կողմից պետական պարտատոմսերի առաջնային աճուրդների` Ջենիում ԱՅՆԵԹ առևտրային համակարգի միջոցով կազմակերպման գործառույթի ստանձնումը,

նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համար ապահովել վերահսկողական, վիճակագրական և վերլուծական նպատակներով անհրաժեշտ պետական պարտատոմսերի աճուրդների կազմակերպման վերաբերյալ հաշվետվական ձևերը և դրանց լրացման առանձնահատկությունները,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 141-րդ և 207-րդ հոդվածները, և

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի ««Կարգավորվող շուկայի օպերատորի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ը հաստատելու մասին» թիվ 356-Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

i

1) Կանոնակարգի 5-րդ կետով սահմանված աղյուսակը 14-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ տողով.

 

«

15. Հաշվետվություն պետական պարտատոմսերի թողարկումների և աճուրդների վերաբերյալ յուրաքանչյուր փոփոխության դեպքում

»,

 

i

2) Կանոնակարգի 6-րդ կետում «ՀԱՎԵԼՎԱԾ 10-ով» բառերը փոխարինել «ՀԱՎԵԼՎԱԾ 11-ով» բառերով,

i

3) Կանոնակարգի 14-րդ կետը «ավարտը» բառից հետո լրացնել «, իսկ Թիվ 15 հաշվետվությունը` մինչև յուրաքանչյուր փոփոխությունն ուժի մեջ մտնելու օրվա ավարտը» բառերով,

4) Կանոնակարգի 27.1-րդ կետի.

i

ա. 2-րդ ենթակետում ««ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ»» բառերը փոխարինել «»սեփական» կամ «հաճախորդ»» բառերով,

բ. 7-րդ ենթակետում «տեղաբաշխման) գինը» բառերը փոխարինել «տեղաբաշխման) գինը (ներառյալ` հաշվեգրված տոկոսները)» բառերով,

գ. 13-րդ ենթակետում «այլ» բառը փոխարինել «սեփական» կամ «հաճախորդ» բառերով,

5) Կանոնակարգի 27.3-րդ կետի.

i

ա. 2-րդ ենթակետում «այլ» բառը փոխարինել սեփական» կամ «հաճախորդ» բառերով,

բ. 13-րդ ենթակետում «այլ» բառը փոխարինել ««սեփական» կամ «հաճախորդ» բառերով,

6) Կանոնակարգի 36-րդ կետում «2» թիվը փոխարինել «4» թվով,

i

7) Կանոնակարգի 37-րդ, 37.1-րդ և 37.2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«37. Թիվ 11 հաշվետվության բոլոր աղյուսակները լրացվում են սույն կետի 1-ից 11-րդ ենթակետերով սահմանված ընդհանուր կանոններին համապատասխան, ինչպես նաև յուրաքանչյուր աղյուսակի համար սույն կանոնակարգի 37.1-37.4 կետերով սահմանված լրացուցիչ կանոններին համապատասխան: Ընդ որում, սույն հաշվետվությունը լրացվում է այն արժույթով (Հայաստանի Հանրապետության դրամով, դոլարով և այլն)` ամբողջական միավորներով (5 նիշի ճշտությամբ), որով արտահայտված է շուկայի մասնակցի/թողարկողի կողմից ներկայացված հայտում (հասցեական առաջարկում) նշված արժեթղթերի գինը.

1) «Հաշվետու օր» մասում լրացվում է կարգավորվող շուկայի առևտրային համակարգ հայտերի, իսկ ռեպո գործարքների դեպքում` հասցեական առաջարկների մուտքագրման ամսաթիվը:

2) «Կարգավորվող շուկայի մասնակիցը (անդամը) ում հաշվին է գործարք կնքում» սյունակում լրացվում է այն անձի` Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը, որի հաշվին շուկայի մասնակիցը (անդամը) կնքելու է գործարքը, կոդի բացակայության դեպքում լրացվում է «սեփական» կամ «հաճախորդ»:

3) «Կարգավորվող շուկայի մասնակցի (անդամի) հաճախորդի ծածկագիրը» սույն սյունակում նշվում է կարգավորվող շուկայի մասնակցի (անդամի) հաճախորդի ծածկագիրը, եթե հայտը ներկայացվել է հաճախորդի հաշվին:

4) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Պետական արժեթղթերի դեպքում, եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը:

5) «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է «բաժնային», «պետական» կամ «այլ»:

6) «Արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի կոդը, որով արտահայտված է շուկայի մասնակցի կողմից ներկայացված հայտում (հասցեական առաջարկում) նշված արժեթղթերի գինը:

7) «Արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը» ոչ ծավալային ֆիքսված տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում սույն սյունակում լրացվում է միավոր արժեթղթի գնի, իսկ ծավալային արժեթղթերի դեպքում գործարքի ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկված արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը` հաշվարկված թողարկողի կողմից տվյալ արժեթղթի թողարկման և (կամ) տեղաբաշխման պայմաններով սահմանված բանաձևով (մեթոդաբանությամբ): Ոչ ծավալային լողացող տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում սույն սյունակում լրացվում է միավոր արժեթղթի գնի, իսկ ծավալային լողացող տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում` գործարքի ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկված ընթացիկ արժեկտրոնի զեղչման դրույքը (ընթացիկ արժեկտրոնը (առաջիկա վճարվելիք արժեկտրոնը) զեղչելու համար օգտագործվող շուկայական տոկոսադրույքը)` հաշվարկված թողարկողի կողմից տվյալ արժեթղթի թողարկման և (կամ) տեղաբաշխման պայմաններով սահմանված բանաձևով: Սույն սյունակը չի լրացվում այն արժեթղթերի համար, որոնց համար նախատեսված չէ եկամտաբերության հաշվարկ (օրինակ` հասարակ բաժնետոմսերի, բաժնեմասերի, ներդրումային ֆոնդերի փայերի (բաժնետոմսերի) կամ դրանցում մասնակիցների բաժնեմասը հավաստող նման այլ փաստաթղթերի համար և այլն): Ընդ որում, արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը հաշվարկվում է գործարքի կատարման (վերջնահաշվարկի) օրվա դրությամբ:

8) «Արժեթղթերի ներկայացված քանակը» սյունակում լրացվում է շուկայի մասնակցի կողմից ներկայացված հայտում (հասցեական առաջարկում) նշված արժեթղթերի քանակը` հատերով: Ծավալային արժեթղթերի համար սույն սյունակը չի լրացվում: Ընդ որում`

ա. եթե որպես հայտի գործողություն լրացվում է «ներկայացում», ապա լրացվում է տվյալ հայտով ներկայացվող արժեթղթերի քանակը,

բ. եթե որպես հայտի գործողություն լրացվում է հայտի «փոփոխություն», ապա լրացվում է փոփոխված արժեթղթերի քանակը,

գ. եթե որպես հայտի գործողություն լրացվում է «գործարքի կնքում», ապա լրացվում է տվյալ հայտի նախորդող գործողությամբ (հայտի ներկայացում կամ հայտի փոփոխություն) ներկայացված արժեթղթերի քանակը, սակայն եթե նախորդող գործողությամբ տեղի է ունեցել գործարքի կնքում, որը մասնակի է բավարարվել, ապա տվյալ հայտով հերթական գործողության դեպքում որպես ներկայացված արժեթղթերի քանակը նշվում է նախորդ գործարքի արդյունքում հայտի մնացորդային արժեթղթերի քանակը,

դ. եթե որպես հայտի գործողություն լրացվում է «օպերատորի կողմից հեռացում», «չբավարարված» կամ «մասնակցի կողմից հեռացում», ապա լրացվում է համապատասխանաբար օպերատորի կողմից հեռացված, չբավարարված կամ մասնակցի կողմից հեռացված արժեթղթերի քանակը:

9) «Արժեթղթերի բավարարված քանակը» սյունակում լրացվում է շուկայի մասնակցի/թողարկողի կողմից ներկայացված հայտերի (հասցեական առաջարկների) բավարարված մասի արժեթղթերի քանակը` հատերով: Ծավալային արժեթղթերի համար սույն սյունակը չի լրացվում:

10) «Ներկայացված ծավալը» սյունակում լրացվում է շուկայի մասնակցի/թողարկողի կողմից ներկայացված հայտերում (հասցեական առաջարկում) նշված արժեթղթերի անվանական արժեքների հանրագումարը: Ընդ որում`

ա. եթե որպես հայտի գործողություն լրացվում է «ներկայացում», ապա լրացվում է տվյալ հայտով ներկայացվող ծավալը,

բ. եթե որպես հայտի գործողություն լրացվում է հայտի «փոփոխություն», ապա լրացվում է փոփոխված ծավալը,

գ. եթե որպես հայտի գործողություն լրացվում է «գործարքի կնքում», ապա լրացվում է տվյալ հայտի նախորդող գործողությամբ (հայտի ներկայացում կամ հայտի փոփոխություն) ներկայացված ծավալը, սակայն եթե նախորդող գործողությամբ տեղի է ունեցել գործարքի կնքում, որը մասնակի է բավարարվել, ապա տվյալ հայտով հերթական գործողության դեպքում որպես ներկայացված ծավալ նշվում է նախորդ գործարքի արդյունքում հայտի մնացորդային ծավալը,

դ. եթե որպես հայտի գործողություն լրացվում է «օպերատորի կողմից հեռացում», «չբավարարված» կամ «մասնակցի կողմից հեռացում», ապա լրացվում է համապատասխանաբար օպերատորի կողմից հեռացված, չբավարարված կամ մասնակցի կողմից հեռացված ծավալը:

11) «Գործողության կատարման ամսաթիվը» սյունակում լրացվում է գործողության կատարման ամսաթիվը` օր/ամիս/տարի ֆորմատով (01/01/2025):

12) «Գործողության կատարման ժամը» սյունակում լրացվում է ժամ:րոպե:վայրկյան:

37.1 Թիվ 11 հաշվետվության առաջին աղյուսակում լրացվում են արժեթղթերի առուվաճառքի հայտերի (բացառությամբ կորպորատիվ և պետական արժեթղթերի տեղաբաշխման/հետգնման աճուրդների և (կամ) թողարկումների համար աճուրդների մասնակիցների/թողարկողների կողմից ներկայացված հայտերի) վերաբերյալ տեղեկությունները` հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Հայտի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում լրացվում է առևտրային համակարգում տվյալ հայտին տրված կոդը:

2) «Հայտ ներկայացրած մասնակցի (անդամի) կոդը» սյունակում լրացվում է հայտ ներկայացրած շուկայի մասնակցին (անդամին) Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը:

3) «Առևտրի մասնակցի կոդը» սյունակում նշվում է հայտ ներկայացրած շուկայի մասնակցի կողմից առևտրին մասնակցելու համար լիազորված այն ֆիզիկական անձի կոդը, որը շուկայի տվյալ մասնակցի անունից մասնակցում է առևտրին:

4) «Զուտ գինը» սյունակը լրացվում է միայն պարտատոմսերի համար, որտեղ նշվում է պարտատոմսի գինը` առանց հաշվեգրված տոկոսների` անվանական արժեքի 100 միավորի հաշվարկով:

5) «Արժեթղթի գինը» սյունակում պարտատոմսերի դեպքում լրացվում է արժեթղթի գինը (ներառյալ` հաշվեգրված տոկոսները)` անվանական արժեքի 100 միավորի հաշվարկով, բաժնետոմսերի դեպքում` մեկ բաժնետոմսի ամբողջական գինը:

6) «Բավարարված ծավալը» սյունակում լրացվում է շուկայի մասնակցի/թողարկողի կողմից ներկայացված հայտերի բավարարված մասի արժեթղթերի անվանական արժեքների հանրագումարը:

7) «Ներկայացված գումարը» սյունակը հաշվարկվում է որպես ներկայացված հայտի արժեթղթի գնի և արժեթղթերի քանակի արտադրյալ: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է ներկայացված հայտի ծավալային արժեթղթերի ընդհանուր գումարը:

8) «Բավարարված գումարը» սյունակը հաշվարկվում է որպես ներկայացված հայտի բավարարված մասի արժեթղթի գնի և արժեթղթերի քանակի արտադրյալ: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է ներկայացված հայտի բավարարված մասի հիման վրա հաշվարկված ծավալային արժեթղթերի ընդհանուր գումարը:

9) «Հայտի տեսակը` կախված գնային պայմաններից» սյունակում նշվում է «լիմիտային» կամ «շուկայական»:

10) «Հայտի տեսակը` կախված քանակական պայմաններից» սյունակում նշվում է «լրիվ բավարարմամբ» կամ «մասնակի բավարարմամբ»:

11) «Հայտի տեսակը` կախված ժամանակային պայմաններից» սյունակում նշվում է «պահել հերթում» կամ «հանել մնացորդը»:

12) «Հայտի տեսակը` կախված ակտիվացման պայմաններից» սյունակում նշվում է «անմիջապես ակտիվացմամբ» կամ «ստոպ»:

13) «Հայտով նախատեսված գործարքի տեսակը» սյունակում լրացվում է «արժեթղթերի առք» կամ «արժեթղթերի վաճառք»:

14) «Գործողության տեսակը» սյունակում լրացվում է «ներկայացում», «փոփոխում», «գործարքի կնքում», կամ օպերատորի կանոններով սահմանված առևտրի պայմանների խախտման արդյունքում օպերատորի կողմից հայտի հեռացման դեպքում լրացվում է «օպերատորի կողմից հեռացում», առևտրի նստաշրջանի ավարտի պահին Համակարգի կողմից հայտի հեռացման դեպքում` «չբավարարված», շուկայի մասնակցի (անդամի) կողմից հայտի հեռացման դեպքում` «մասնակցի կողմից հեռացում»:

37.2 Թիվ 11 հաշվետվության երկրորդ աղյուսակում լրացվում են առուվաճառքի և ռեպո գործարքների հասցեական առաջարկների վերաբերյալ տեղեկությունները` հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Հասցեական առաջարկով նախատեսվող գործարքի տարբերակիչ համարը» սյունակում լրացվում է հասցեական առաջարկով նախատեսվող գործարքին կամ ռեպո գործարքին օպերատորի կողմից տրված հերթական տարբերակիչ համարը:

2) «Հասցեական առաջարկ ներկայացրած մասնակցի (անդամի) կոդը» սյունակում լրացվում է հասցեական առաջարկ ներկայացրած մասնակցին (անդամին) Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը:

3) «Առևտրի մասնակցի կոդը» սյունակում լրացվում է հասցեական առաջարկ ներկայացրած մասնակցի կողմից առևտրին մասնակցելու համար լիազորված այն ֆիզիկական անձի կոդը, որը շուկայի տվյալ մասնակցի անունից մասնակցում է առևտրին:

4) «Արժեթղթի գինը» սյունակում պարտատոմսերի դեպքում լրացվում է արժեթղթի գինը (ներառյալ` հաշվեգրված տոկոսները)` անվանական արժեքի 100 միավորի հաշվարկով, բաժնետոմսերի դեպքում` մեկ բաժնետոմսի ամբողջական գինը: Սույն սյունակը չի լրացվում ռեպո գործարքների դեպքում:

5) «Բավարարված ծավալը» սյունակում լրացվում է շուկայի մասնակցի/թողարկողի կողմից ներկայացված հասցեական առաջարկի բավարարված մասի արժեթղթերի անվանական արժեքների հանրագումարը:

6) «Ներկայացված գումարը» սյունակը հաշվարկվում է որպես ներկայացված հասցեական առաջարկում նշված արժեթղթի գնի և արժեթղթերի քանակի արտադրյալ: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է ներկայացված հասցեական առաջարկում նշված ծավալային արժեթղթերի ընդհանուր գումարը: Ընդ որում, ռեպո գործարքների հասցեական առաջարկների ներկայացման դեպքում լրացվում է ռեպո-ուղղակի գործարքի պայմանների համաձայն հաշվարկված ընդհանուր գումարը:

7) «Բավարարված գումարը» սյունակը հաշվարկվում է որպես ներկայացված հասցեական առաջարկի բավարարված մասի արժեթղթի գնի և արժեթղթերի քանակի արտադրյալ: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է ներկայացված հասցեական առաջարկի բավարարված մասի հիման վրա հաշվարկված ծավալային արժեթղթերի ընդհանուր գումարը: Ընդ որում, ռեպո գործարքների հասցեական առաջարկների ներկայացման դեպքում լրացվում է ռեպո-ուղղակի գործարքի պայմանների համաձայն հաշվարկված և ներկայացված հասցեական առաջարկի բավարարված մասի ընդհանուր գումարը:

8) «Ռեպո տոկոսադրույքը (տարեկան)» սյունակում լրացվում է հասցեական առաջարկով ներկայացված ռեպո գործարքի տարեկան տոկոսադրույքը` ստորակետից հետո 5 նիշի ճշտությամբ: Այն դեպքում, երբ տոկոսադրույք վճարողը արժեթղթերի գնորդն է, տոկոսադրույքը լրացվում է բացասական նշանով: Սույն սյունակը լրացվում է միայն ռեպո գործարքների հասցեական առաջարկների դեպքում:

9) «Հասցեական առաջարկով նախատեսված գործարքի տեսակը» սյունակում լրացվում է «արժեթղթերի առք» կամ «արժեթղթերի վաճառք»` կախված նրանից, թե տվյալ մասնակիցը (անդամը) հասցեական առաջարկով նախատեսված գործարքի (ռեպո գործարքի) հիմքում ընկած արժեթղթի գնորդ է, թե վաճառող:

10) «Գործողության տեսակը» սյունակում լրացվում է «ներկայացում», «փոփոխում», «փոփոխության հաստատում», «հեռացում», «գործարքի կնքում», «երկարաձգման փոփոխության հաստատում» (այն դեպքում, երբ տեղի է ունենում ժամկետի երկարաձգման հաստատում` անկախ այլ փոփոխությունների տեղի ունենալու հանգամանքից), «կրճատման փոփոխության հաստատում» (այն դեպքում, երբ տեղի է ունենում կրճատման հաստատում` անկախ այլ փոփոխությունների տեղի ունենալու հանգամանքից) կամ «մարում»:

11) «Ռեպո գործարքի մարման ամսաթիվը» սյունակում լրացվում է ռեպո գործարքի մարման ամսաթիվը օր/ամիս/տարի ֆորմատով (01/01/2025):

12) «Շուկայի այն մասնակցի կոդը, որին ուղարկվում է հասցեական առաջարկը» սյունակում լրացվում է Կենտրոնական բանկի կողմից առևտրի այն մասնակցին շնորհված կոդը, որին ուղարկվում է գործարքի (ռեպո գործարքի) կնքման հասցեական առաջարկը:»,

i

8) Կանոնակարգը 37.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 37.3-րդ և 37.4-րդ կետերով.

«37.3 Թիվ 11 հաշվետվության երրորդ աղյուսակում լրացվում են կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման/հետգնման աճուրդների մասնակիցների (անդամների)/թողարկողների կողմից ներկայացված հայտերի վերաբերյալ տեղեկությունները` հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Հայտի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում լրացվում է առևտրային համակարգում տվյալ հայտին տրված կոդը:

2) «Հայտ ներկայացրած մասնակցի (անդամի)/թողարկողի կոդը» սյունակում լրացվում է հայտ ներկայացրած շուկայի մասնակցին կամ թողարկողին Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը:

3) «Առևտրի մասնակցի կոդը» սյունակում նշվում է հայտ ներկայացրած շուկայի մասնակցի կամ թողարկողի կողմից աճուրդին մասնակցելու համար լիազորված այն ֆիզիկական անձի կոդը, որը շուկայի տվյալ մասնակցի կամ թողարկողի անունից մասնակցում է աճուրդին:

4) «Արժեթղթի գինը» սյունակում պարտատոմսերի դեպքում լրացվում է արժեթղթի գինը (ներառյալ` հաշվեգրված տոկոսները)` անվանական արժեքի 100 միավորի հաշվարկով, բաժնետոմսերի դեպքում` մեկ բաժնետոմսի ամբողջական գինը:

5) «Բավարարված ծավալը» սյունակում լրացվում է աճուրդի մասնակցի/թողարկողի կողմից ներկայացված հայտերի բավարարված մասի արժեթղթերի անվանական արժեքների հանրագումարը:

6) «Ներկայացված գումարը» սյունակը հաշվարկվում է որպես ներկայացված հայտի արժեթղթի գնի և արժեթղթերի քանակի արտադրյալ: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է ներկայացված հայտի ծավալային արժեթղթերի ընդհանուր գումարը:

7) «Բավարարված գումարը» սյունակը հաշվարկվում է որպես ներկայացված հայտի բավարարված մասի արժեթղթի գնի և արժեթղթերի քանակի արտադրյալ: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է ներկայացված հայտի բավարարված մասի հիման վրա հաշվարկված ծավալային արժեթղթերի ընդհանուր գումարը:

8) «Հայտի տեսակը` կախված գնային պայմաններից» սյունակում նշվում է «լիմիտային» կամ «շուկայական»:

9) «Հայտի տեսակը` կախված քանակական պայմաններից» սյունակում նշվում է «լրիվ բավարարմամբ» կամ «մասնակի բավարարմամբ»:

10) «Հայտի տեսակը` կախված ժամանակային պայմաններից» սյունակում նշվում է «պահել հերթում» կամ «հանել մնացորդը»:

11) «Հայտի տեսակը` կախված ակտիվացման պայմաններից» սյունակում նշվում է «անմիջապես ակտիվացմամբ» կամ «ստոպ»:

12) «Հայտով նախատեսված գործարքի տեսակը» սյունակում լրացվում է «արժեթղթերի առք» կամ «արժեթղթերի վաճառք»:

13) «Գործողության տեսակը» սյունակում լրացվում է «ներկայացում», «փոփոխում», «գործարքի կնքում», կամ օպերատորի կանոններով սահմանված աճուրդի պայմանների խախտման արդյունքում օպերատորի կողմից հայտի հեռացման դեպքում լրացվում է «օպերատորի կողմից հեռացում», առևտրի նստաշրջանի ավարտի պահին Համակարգի կողմից հայտի հեռացման դեպքում` «չբավարարված», մասնակցի (անդամի) կողմից հայտի հեռացման դեպքում` «մասնակցի կողմից հեռացում»:

37.4 Թիվ 11 հաշվետվության չորրորդ աղյուսակում լրացվում են պետական արժեթղթերի տեղաբաշխման/հետգնման աճուրդների մասնակիցների (անդամների)/թողարկողների կողմից ներկայացված հայտերի վերաբերյալ տեղեկությունները` հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Հայտի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում լրացվում է առևտրային համակարգում տվյալ հայտին տրված կոդը:

2) «Հայտ ներկայացրած մասնակցի (անդամի)/թողարկողի կոդը» սյունակում լրացվում է հայտ ներկայացրած մասնակցին կամ թողարկողին Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը:

3) «Առևտրի մասնակցի կոդը» սյունակում նշվում է հայտ ներկայացրած շուկայի մասնակցի կամ Թողարկողի կողմից աճուրդին մասնակցելու համար լիազորված այն ֆիզիկական անձի կոդը, որը շուկայի տվյալ մասնակցի կամ թողարկողի անունից մասնակցում է աճուրդին:

4) «Աճուրդի նույնացուցիչը» սյունակը լրացվում է համաձայն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ բաց բաժնետիրական ընկերության` պետական պարտատոմսերի աճուրդների կազմակերպման կանոնների:

5) «Զուտ գինը» սյունակում լրացվում է պետական պարտատոմսերի գինը` առանց հաշվեգրված տոկոսների` անվանական արժեքի 100 միավորի հաշվարկով:

6) «Արժեթղթի գինը» սյունակում լրացվում է արժեթղթի գինը (ներառյալ` հաշվեգրված տոկոսները)` անվանական արժեքի 100 միավորի հաշվարկով:

7) «Բավարարված ծավալը» սյունակում լրացվում է աճուրդի մասնակցի/թողարկողի կողմից ներկայացված հայտերի բավարարված մասի արժեթղթերի անվանական արժեքների հանրագումարը:

8) «Ներկայացված գումարը» սյունակը հաշվարկվում է որպես ներկայացված հայտի արժեթղթի գնի և արժեթղթերի քանակի արտադրյալ: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է ներկայացված հայտի ծավալային արժեթղթերի ընդհանուր գումարը:

9) «Բավարարված գումարը» սյունակը հաշվարկվում է որպես ներկայացված հայտի բավարարված մասի արժեթղթի գնի և արժեթղթերի քանակի արտադրյալ: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է ներկայացված հայտի բավարարված մասի հիման վրա հաշվարկված ծավալային արժեթղթերի ընդհանուր գումարը:

10) «Հայտի տեսակը» սյունակում նշվում է «լիմիտային»:

11) «Հայտով նախատեսված գործարքի տեսակը» սյունակում լրացվում է «արժեթղթերի առք» կամ «արժեթղթերի վաճառք»:

12) «Գործողության տեսակը» սյունակում լրացվում է «ներկայացում», «փոփոխում», «գործարքի կնքում», կամ օպերատորի կանոններով սահմանված աճուրդի պայմանների խախտման արդյունքում օպերատորի կողմից հայտի հեռացման դեպքում լրացվում է «օպերատորի կողմից հեռացում», առևտրի նստաշրջանի ավարտի պահին Համակարգի կողմից հայտի հեռացման դեպքում` «չբավարարված», մասնակցի (անդամի) կողմից հայտի հեռացման դեպքում` «մասնակցի կողմից հեռացում»:»,

9) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14-րդ գլխով.

 

i

«ԳԼՈՒԽ 14. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 15 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

45. Թիվ 15 հաշվետվության մեջ լրացվում են հաշվետու օրվա ընթացքում կազմակերպված պետական պարտատոմսերի թողարկումների կամ աճուրդների վերաբերյալ տեղեկությունները, մասնավորապես` օպերատորի կողմից պետական պարտատոմսերի գրանցման, պետական պարտատոմսերի թողարկումների և աճուրդների կազմակերպման հայտարարությունների և աճուրդների արդյունքների վերաբերյալ տեղեկությունները:

46. Թիվ 15 հաշվետվությունը բաղկացած է 3 աղյուսակից, որոնք լրացվում են այն արժույթով (Հայաստանի Հանրապետության դրամով, դոլարով և այլն)` ամբողջական միավորներով (5 նիշի ճշտությամբ), որով արտահայտված է շուկայի մասնակցի/թողարկողի կողմից ներկայացված հայտում նշված արժեթղթերի անվանական արժեքը:

47. Թիվ 15 հաշվետվության 1-ին աղյուսակում լրացվում են հաշվետու օրվա ընթացքում աճուրդի համակարգում պետական պարտատոմսերի գրանցման կամ գրանցման չեղարկման վերաբերյալ տեղեկությունները: Թիվ 15 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը:

2) «Համակարգում պարտատոմսի գրանցման կարգավիճակը» սյունակում նշվում է «գրանցված», պետական պարտատոմսի` աճուրդի համակարգում գրանցման դեպքում, կամ լրացվում է «չեղարկված», եթե պետական պարտատոմսի` աճուրդի համակարգում գրանցումը չեղարկվել է:

3) «Համակարգում պարտատոմսի գրանցման/չեղարկման ամսաթիվը» սյունակում լրացվում է աճուրդի համակարգում պետական պարտատոմսերի գրանցման (չեղարկման) ամսաթիվը` օր/ամիս/տարի ֆորմատով (01/01/2025):

4) «Թողարկման ամսաթիվը» սյունակում լրացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից պետական պարտատոմսերի թողարկման ամսաթիվը` օր/ամիս/տարի ֆորմատով (01/01/2025): Ընդ որում` թողարկման ամսաթիվը թողարկողի կողմից սահմանված օրացուցային օրն է, որից սկսած հաշվարկվում է առաջին արժեկտրոնը:

5) «Մարման ամսաթիվը» սյունակում լրացվում է պետական պարտատոմսերի մարման ամսաթիվը` օր/ամիս/տարի ֆորմատով (01/01/2025):

6) «Մարման գումարի վճարման ամսաթիվը» սյունակում լրացվում է պետական պարտատոմսերի փաստացի մարման գումարի վճարման (վերջնահաշվարկի) ամսաթիվը` օր/ամիս/տարի ֆորմատով (01/01/2025):

7) «Շրջանառության ժամկետը» սյունակում լրացվում է պետական պարտատոմսերի շրջանառության օրերի քանակը:

8) «Թողարկման ծավալը» սյունակում լրացվում է պետական պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով:

9) «Արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով արտահայտված է պետական պարտատոմսերի անվանական արժեքը:

10) «Եկամտաբերությունը» սյունակում լրացվում է արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը, որն իրենից ներկայացնում է արժեկտրոնային պարտատոմսի համար թողարկողի կողմից սահմանված ֆիքսված տոկոսադրույք:

11) «Արժեկտրոնի վճարման պարբերականությունը» սյունակում լրացվում է պետական պարտատոմսերի վճարման պարբերականությունը (տարեկան պարբերականության դեպքում նշվում է «1», կիսամյակայինի դեպքում` «2», եռամսյակայինի դեպքում` «4», ամսականի դեպքում` «12», այլ դեպքերում` «0»):

48. Թիվ 15 հաշվետվության 2-րդ աղյուսակում լրացվում են հաշվետու օրվա ընթացքում պետական պարտատոմսերի թողարկումների և աճուրդների կազմակերպման հայտարարության վերաբերյալ տեղեկությունները: Թիվ 15 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը:

2) «Աճուրդի նույնացուցիչը» սյունակը լրացվում է` համաձայն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ բաց բաժնետիրական ընկերության` պետական պարտատոմսերի աճուրդների կազմակերպման կանոնների:

3) «Թողարկում/տեղաբաշխում/հետգնում» սյունակում լրացվում է «տեղաբաշխում», եթե հայտարարությունն առնչվում է պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի կազմակերպմանը, կամ լրացվում է «հետգնում», եթե հայտարարությունն առնչվում է պետական պարտատոմսերի հետգնման աճուրդի կազմակերպմանը, կամ «թողարկում», եթե նախատեսվում է իրականացնել պետական պարտատոմսերի թողարկում:

4) «Հայտարարության հրապարակման ամսաթիվը» սյունակում լրացվում է օպերատորի կողմից պետական պարտատոմսերի տեղաբաշխման (հետգնման) աճուրդի անցկացման կամ թողարկման վերաբերյալ հայտարարության հրապարակման ամսաթիվը` օր/ամիս/տարի ֆորմատով (01/01/2025):

5) «Հայտարարության հրապարակման ժամը» սյունակում լրացվում է օպերատորի կողմից պետական պարտատոմսերի տեղաբաշխման (հետգնման) աճուրդի անցկացման կամ թողարկման վերաբերյալ հայտարարության հրապարակման ժամը` ժամ:րոպե:վայրկյան հաջորդականությամբ (13:50:55):

6) «Հայտարարության ստացման ամսաթիվը» սյունակում լրացվում է պետական պարտատոմսերի պետական պարտատոմսերի տեղաբաշխման (հետգնման) աճուրդի անցկացման կամ թողարկման վերաբերյալ թողարկողի հայտարարության` օպերատորի կողմից ստացման ամսաթիվը` օր/ամիս/տարի ֆորմատով (01/01/2025):

7) «Աճուրդի մեթոդը» սյունակում կախված աճուրդի իրականացման մեթոդից լրացվում է «բազմակի գնային մեթոդ» կամ «ֆիքսված գնային մեթոդ»:

8) «Տեղաբաշխման աճուրդի տեսակը» սյունակում լրացվում է «տեղաբաշխման աճուրդ» կամ «տեղաբաշխման լրացուցիչ աճուրդ»:

9) «Աճուրդի հայտարարված եկամտաբերությունը» սյունակում լրացվում է թողարկողի կողմից աճուրդի կազմակերպման հայտարարությամբ հայտարարված աճուրդի եկամտաբերությունը (առկայության դեպքում):

10) «Ծավալը» սյունակի «Նվազագույնը» և «Առավելագույն» ենթասյունակներում լրացվում են պետական պարտատոմսերի տեղաբաշխման/հետգնման/թողարկման համապատասխանաբար նվազագույն կամ առավելագույն ծավալները (պարտատոմսերի անվանական արժեքը):

11) «Հայտերի ընդունման մեկնարկային ամսաթիվը» և «Հայտերի ընդունման դադարեցման ամսաթիվը» սյունակներում լրացվում են հայտերի ընդունման ժամանակաշրջանի համապատասխանաբար սկզբի և ավարտի ամսաթվերը` օր/ամիս/տարի ֆորմատով (01/01/2025):

12) «Հայտերի ընդունման մեկնարկային ժամը» և «Հայտերի ընդունման դադարեցման ժամը» սյունակներում լրացվում են հայտերի ընդունման ժամանակաշրջանի համապատասխանաբար սկզբի և ավարտի ժամերը` ժամ:րոպե:վայրկյան հաջորդականությամբ (13:50:55):

13) «Թողարկման/աճուրդի իրականացման ամսաթիվը» սյունակում լրացվում է թողարկման կամ աճուրդի (լրացուցիչ աճուրդի) իրականացման ամսաթիվը` օր/ամիս/տարի ֆորմատով (01/01/2025):

14) «Վերջնահաշվարկի ամսաթիվը» սյունակում լրացվում է վերջնահաշվարկի (փաստացի իրականացման) ամսաթիվը` օր/ամիս/տարի ֆորմատով (01/01/2025):

49. Թիվ 15 հաշվետվության 3-րդ աղյուսակում լրացվում են հաշվետու օրվա ընթացքում աճուրդի համակարգում պետական պարտատոմսերի աճուրդների արդյունքների վերաբերյալ տեղեկությունները: Թիվ 15 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը:

2) «Աճուրդի նույնացուցիչը» սյունակը լրացվում է` համաձայն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ բաց բաժնետիրական ընկերության` պետական պարտատոմսերի աճուրդների կազմակերպման կանոնների:

3) «Աճուրդի կարգավիճակը» սյունակում լրացվում է «կայացած», «չկայացած» կամ «չեղյալ»:

4) «Թույլատրված հայտեր ունեցող մասնակիցների թիվը» սյունակում լրացվում է մասնակիցների կողմից աճուրդի համակարգ ներկայացված հայտերից օպերատորի կողմից ընդունված (թույլատրված) հայտերի թիվը:

5) «Բավարարված հայտեր ունեցող մասնակիցների թիվը» սյունակում լրացվում է աճուրդի արդյունքում բավարարված հայտեր ունեցող մասնակիցների թիվը:

6) «Ներկայացված հայտերի միջին կշռված եկամտաբերությունը» սյունակում նշվում է ներկայացված հայտերի միջին կշռված եկամտաբերությունը:

7) «Ներկայացված ծավալը» սյունակում լրացվում է աճուրդի մասնակցի/թողարկողի կողմից ներկայացված հայտերում նշված պետական պարտատոմսերի անվանական արժեքների հանրագումարը:

8) «Բավարարված ծավալը» սյունակում լրացվում է աճուրդի մասնակցի/թողարկողի կողմից ներկայացված հայտերի բավարարված մասի պետական պարտատոմսերի անվանական արժեքների հանրագումարը:

9) «Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը» սյունակում նշվում է կայացած աճուրդի ընթացքում կնքված գործարքների միջին կշռված եկամտաբերությունը:

10) «Աճուրդի կտրման եկամտաբերությունը» սյունակում լրացվում է պետական պարտատոմսերի այն եկամտաբերությունը, որից ավելի մեծ (փոքր) արժեք ունեցող եկամտաբերություններով աճուրդի մասնակիցների կողմից ներկայացված հայտերը չեն բավարարվում:

11) «Կտրման եկամտաբերությամբ ներկայացված ծավալը» սյունակում նշվում է այն հայտերում նշված պետական պարտատոմսերի անվանական արժեքների հանրագումարը, որոնք ներկայացվել են կտրման եկամտաբերությամբ:

12) «Կտրման եկամտաբերությամբ բավարարված ծավալը» սյունակում նշվում է այն հայտերի բավարարված մասի պետական պարտատոմսերի անվանական արժեքների հանրագումարը, որոնք ներկայացվել են կտրման եկամտաբերությամբ:

13) «Կտրման եկամտաբերությամբ բավարարված ծավալի դրույքաչափը» սյունակում նշվում է ներկայացված հայտերի բավարարված մասի պետական պարտատոմսերի անվանական արժեքների հանրագումարի տոկոսային մեծությունը ընդհանուր ներկայացված հայտերի պետական պարտատոմսերի անվանական արժեքների հանրագումարի մեջ (տոկոսային արտահայտությամբ):

14) «Ներկայացված գումարը» սյունակում լրացվում է աճուրդի մասնակիցների/թողարկողի կողմից ներկայացված հայտերի հիման վրա հաշվարկված հայտերում նշված պետական պարտատոմսերի ընդհանուր գումարը:

15) «Բավարարված գումարը» սյունակում լրացվում է աճուրդի մասնակիցների/թողարկողի կողմից ներկայացված հայտերի բավարարված մասի հիման վրա հաշվարկված պետական պարտատոմսերի ընդհանուր գումարը:»,

i

10) Կանոնակարգի Հավելված 7-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):

i

11) Կանոնակարգը լրացնել նոր Հավելված 11-ով` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է):

i

12) Կանոնակարգի Հավելված 3-ից, Հավելված 4-ից, Հավելված 5-ից, Հավելված 6-ից, Հավելված 8-ից և Հավելված 10-ից հանել «Գլխավոր հաշվապահ`» կամ «Գլխավոր հաշվապահ` ___________________» բառերը:

(ստորագրություն)

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի նոյեմբերի 1-ին:

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2017 թվականի սեպտեմբերի 15-ի
թիվ 202-Ն որոշմամբ

 

«Հավելված 7
«Կարգավորվող շուկայի օպերատորի`
Կենտրոնական բանկ ներկայացվող
հաշվետվությունները, դրանց ներկայացման
կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ
5/03-ի հավելվածի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 11. ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ (ԱՆԴԱՄՆԵՐԻ) ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(օրական)

 

Աղյուսակ 1. Արժեթղթերի առուվաճառքի հայտերի վերաբերյալ

 

Օպերատորի անվանումը ___________________________

Հաշվետու օր ______________________

 

Հայտի տարբերակիչ ծածկագիրը Հայտ ներկայացրած մասնակցի (անդամի) կոդը Առևտրի մասնակցի կոդը Կարգավորվող շուկայի մասնակիցը
(անդամը) ում հաշվին է գործարք կնքում 
Կարգավորվող շուկայի մասնակցի
(անդամի) հաճախորդի ծածկագիրը 
Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը Արժեթղթի դասը Արժույթի ISO կոդը Զուտ գինը Արժեթղթի գինը Արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը Արժեթղթերի ներկայացված քանակը Արժեթղթերի բավարարված քանակը Ներկայացված ծավալը Բավարարված ծավալը Ներկայացված գումարը Բավարարված գումարը Հայտի տեսակը` կախված գնային պայմաններից Հայտի տեսակը` կախված քանակական պայմաններից Հայտի տեսակը` կախված ժամանակային պայմաններից Հայտի տեսակը` կախված ակտիվացման պայմաններից Հայտով նախատեսված գործարքի տեսակը Գործողության տեսակը Գործողության կատարման ամսաթիվը Գործողության կատարման ժամը
                                                                                                                                                                                                  
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 

 

Աղյուսակ 2. Առուվաճառքի և ռեպո գործարքների հասցեական առաջարկների վերաբերյալ

 

Օպերատորի անվանումը ___________________________

Հաշվետու օր ______________________

 

N Հասցեական առաջարկով նախատեսվող
գործարքի տարբերակիչ համարը
Հասցեական առաջարկ ներկայացրած
մասնակցի (անդամի) կոդը
Առևտրի մասնակցի կոդը Կարգավորվող շուկայի մասնակիցը
(անդամը) ում հաշվին է գործարք կնքում
Կարգավորվող շուկայի մասնակցի
(անդամի) հաճախորդի ծածկագիրը 
Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը Արժեթղթի դասը Արժույթի ISO կոդը Արժեթղթի գինը Արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը Արժեթղթերի ներկայացված քանակը Արժեթղթերի բավարարված քանակը Ներկայացված ծավալը Բավարարված ծավալը Ներկայացված գումարը Բավարարված գումարը Ռեպո տոկոսադրույքը (տարեկան) Հասցեական առաջարկով նախատեսված
գործարքի տեսակը
Գործողության տեսակը Գործողության կատարման ամսաթիվը Գործողության կատարման ժամը Ռեպո գործարքի մարման ամսաթիվը Շուկայի այն մասնակցի` կոդը,
որին ուղարկվում է հասցեական առաջարկը
                                                                                                                                                                                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               

 

Օպերատորի գործադիր մարմնի ղեկավար` ___________________________

(ստորագրություն)

 

Աղյուսակ 3. Կորպորատիվ արժեթղթերի աճուրդների հայտերի վերաբերյալ

 

Օպերատորի անվանումը ___________________________

Հաշվետու օր ______________________

 

Հայտի տարբերակիչ ծածկագիրը Հայտ ներկայացրած մասնակցի (անդամի)
/թողարկողի կոդը
Առևտրի մասնակցի կոդը Կարգավորվող շուկայի մասնակիցը (անդամը)
ում հաշվին է գործարք կնքում 
Կարգավորվող շուկայի մասնակցի (անդամի)
հաճախորդի ծածկագիրը 
Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը Արժեթղթի դասը Արժույթի ISO կոդը Արժեթղթի գինը Արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը Արժեթղթերի ներկայացված քանակը Արժեթղթերի բավարարված քանակը Ներկայացված ծավալը Բավարարված ծավալը Ներկայացված գումարը Բավարարված գումարը Հայտի տեսակը` կախված գնային պայմաններից Հայտի տեսակը` կախված քանակական պայմաններից Հայտի տեսակը` կախված ժամանակային պայմաններից Հայտի տեսակը` կախված ակտիվացման պայմաններից Հայտով նախատեսված գործարքի տեսակը Գործողության տեսակը Գործողության կատարման ամսաթիվը Գործողության կատարման ժամը
                                                                                                                                                                                                   
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               
                                               

Օպերատորի գործադիր մարմնի ղեկավար` ___________________________

(ստորագրություն)

 

Աղյուսակ 4. Պետական արժեթղթերի աճուրդների հայտերի վերաբերյալ

 

Օպերատորի անվանումը ___________________________

Հաշվետու օր ______________________

 

Հայտի տարբերակիչ ծածկագիրը Հայտ ներկայացրած մասնակցի
(անդամի) /թողարկողի կոդը
Առևտրի մասնակցի կոդը Կարգավորվող շուկայի մասնակիցը (անդամը)
ում հաշվին է գործարք կնքում 
Կարգավորվող շուկայի մասնակցի (անդամի)
հաճախորդի ծածկագիրը 
Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը Աճուրդի նույնացուցիչը Արժեթղթի դասը Զուտ գինը  Արժեթղթի գինը Արժույթի ISO կոդը Արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը Ներկայացված ծավալը Բավարարված ծավալը Ներկայացված գումարը Բավարարված գումարը Հայտի տեսակը Հայտով նախատեսված գործարքի տեսակը Գործողության տեսակը Գործողության կատարման ամսաթիվը Գործողության կատարման ժամը
                                                                                                                                                                            
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         

 

Օպերատորի գործադիր մարմնի ղեկավար` ___________________________

(ստորագրություն)

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2017 թվականի սեպտեմբերի 15-ի
թիվ 202-Ն որոշմամբ

 

«Հավելված 11
«Կարգավորվող շուկայի օպերատորի`
Կենտրոնական բանկ ներկայացվող
հաշվետվությունները, դրանց ներկայացման
կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ
5/03-ի հավելվածի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 15 ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(յուրաքանչյուր փոփոխության դեպքում)

 

Աղյուսակ 1. Օպերատորի կողմից պետական պարտատոմսերի գրանցման վերաբերյալ

 

Օպերատորի անվանումը ________________

Հաշվետու օր ________________________

 

Արժե-
թղթի տար-
բերա-
կիչ ծածկա-
գիրը
Համա-
կարգում պարտա-
տոմսի գրանց-
ման կարգա-
վիճակը
Համա-
կարգում պարտա-
տոմսի գրանց-
ման
/չեղարկ-
ման ամսա-
թիվը
Թողարկ-
ման
ամսա-
թիվը
Մար-
ման
ամսա-
թիվը
Մարման գումարի վճար-
ման ամսա-
թիվը
Շրջա-
նառու-
թյան ժամ-
կետը
Թողարկ-
ման
ծավալը
Արժույթի ISO կոդը Եկամտա-
բերու-
թյունը
Արժե-
կտրոնի վճարման պար-
բերա-
կանու-
թյունը
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     

 

Աղյուսակ 2. Պետական պարտատոմսերի թողարկումների և աճուրդների կազմակերպման հայտարարության վերաբերյալ

 

Օպերատորի անվանումը ________________

Հաշվետու օր ________________________

 

Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը Աճուրդի նույնացուցիչը Թողարկում /տեղաբաշխում /հետգնում Հայտարարության հրապարակման ամսաթիվը  Հայտարարության հրապարակման ժամը Հայտարարության ստացման ամսաթիվը Աճուրդի մեթոդը Տեղաբաշխման աճուրդի տեսակը Աճուրդի հայտարարված եկամտաբերությունը Ծավալը Հայտերի ընդունման մեկնարկային ամսաթիվը Հայտերի ընդունման մեկնարկային ժամը Հայտերի ընդունման դադարեցման ամսաթիվը Հայտերի ընդունման դադարեցման ժամը Թողարկման /աճուրդի իրականացման ամսաթիվը Վերնահաշվարկի ամսաթիվը
Նվազագույն Առավելագույն
                                                                                                                       
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 

 

Աղյուսակ 3. Պետական պարտատոմսերի աճուրդների արդյունքների վերաբերյալ

 

Օպերատորի անվանումը ________________

Հաշվետու օր ________________________

 

Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը Աճուրդի նույնացուցիչը Աճուրդի կարգավիճակը Հայտ ներկայացրած մասնակիցների թիվը Թույլատրված հայտեր ունեցող մասնակիցների թիվը Բավարարված հայտեր ունեցող մասնակիցների թիվը Ներկայացված հայտերի նվազագույն եկամտաբերությունը Ներկայացված հայտերի առավելագույն եկամտաբերությունը Ներկայացված հայտերի միջին կշռված եկամտաբերությունը Ներկայացված ծավալը Բավարարված ծավալը Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը Աճուրդի կտրման եկամտաբերությունը Կտրման եկամտաբերությամբ ներկայացված ծավալը Կտրման եկամտաբերությամբ բավարարված ծավալը Կտրման եկամտաբերությամբ բավարարված
ծավալի դրույքաչափը
Ներկայացված գումարը Բավարարված գումարը
                                                                                                                                       
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
15.09.2017
N 202-Ն
Որոշում