Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ...

 

 

100.0747.271299

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

8 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 748

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998թ. օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման վերաբերյալ տեղեկատվության ընդունման, մշակման և հաղորդման գործընթացի օպերատիվությունը կատարելագործելու մասին» թիվ 466 որոշման,

 

I. ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`

 

1. Արտակարգ իրավիճակների (դեպքերի) մասին տեղեկությունների ներկայացման տիպային չափանիշները` հավելված թիվ 1 (կցվում է):

2. Արտակարգ իրավիճակների առաջացման վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության հաղորդման գերատեսչական համակարգի սխեման` հավելված թիվ 2 (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կենտրոնական ապարատի օպերատիվ հերթապահության կանոնակարգը` հավելված թիվ 3 (կցվում է):

4. Արտակարգ իրավիճակների մասին ներկայացվող զեկուցագրի ձևը` հավելված թիվ 4 (կցվում է):

 

II. ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հատուկ ծրագրերի և արտակարգ իրավիճակների խնդիրները համակարգող նախարարի տեղակալին`

1.1. ապահովել օպերատիվ հերթապահությունների կազմակերպումը.

1.2. յուրաքանչյուր եռամսյակ Առողջապահության նախարարի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կոլեգիայի անդամների և վարչությունների պետերի տնային հերթապահությունների ժամանակացույցը.

1.3. եռամսյակը մեկ (անհրաժեշտության դեպքում ավելի հաճախ) հաստատել ՀՀ առողջապահության նախարարության քաղպաշտպանության հաղորդակցության և կապի միջոցների համարների ցանկն ու տվյալները (հեռախոս, հեռապատճեն, էլեկտրոնային փոստ և այն):

2. ՀՀ առողջապահության նախարարության գործերի կառավարչին`

առողջապահության համակարգի ենթակառուցվածքների ղեկավարներին ապահովել սույն հրամանի II բաժնի 1.2 և 1.3 կետերում նշված ցանկերով և տվյալներով:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի ենթակառուցվածքների ղեկավարներին`

3.1. տեղերում կազմակերպել օպերատիվ հերթապահություններ.

3.2. յուրաքանչյուր ամիս ՀՀ առողջապահության նախարարության հատուկ ծրագրերի և արտակարգ իրավիճակների վարչություն ներկայացնել օպերատիվ հերթապահների կապի բոլոր տեսակների համարներն ու այլ տվյալները.

3.3. առաջնորդվել սույն հրամանով հաստատված հավելվածների դրույթներով:

4. ՀՀ առողջապահության նախարարության հատուկ ծրագրերի և արտակարգ իրավիճակների խնդիրները համակարգող նախարարի տեղակալին`

ստանձնել սույն հրամանի կատարման հսկողությունը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

 

          ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է                    ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

   ՀՀ կառավարությանն առընթեր              ՀՀ առողջապահության

   արտակարգ իրավիճակների                  նախարարության

վարչության պետ

գեներալ-մայոր

Վ. Հարությունյան

 

   «07» դեկտեմբերի 1999թ.               «08» դեկտեմբերի 1999թ.

                                          թիվ  748 հրամանով

 

Արտակարգ իրավիճակների (դեպքերի) մասին տեղեկությունների

ներկայացման տիպային չափանիշները

 

__________________________________________________________________________

  Արտակարգ իրավիճակների        Իրավիճակների        Ներկայացվող

        անվանումը              չափանիշները         տեղեկությունների

                                                   բնույթը

__________________________________________________________________________

                          I. Տեխնածին բնույթի

__________________________________________________________________________

1. Վթարներ, որոնց         Առաջացել է ախտածին       Աղետի փաստի հետևանք-

հետևանքով  արտահանվում    մանրէներով և  կենսա-     ների և  նրանց վերաց-

են մանրէներ (կենսաբա-     բանական վտանգավոր այլ    մանն ուղղված կազմա-

նական), վտանգավոր         միջոցներով, մարդկանց,    կերպված աշխատանքների

նյութեր                   կենդանիների և  բուսական  մասին:

- արդյունաբերական         աշխարհի վարակման վտանգ:

կազմակերպություններում - գիտահետազոտական

հիմնարկներում - տրանսպորտային

միջոցներով նյութեր

տեղափոխելու ժամանակ

 

2. Վթարներ կենսաապա-      Տեխնոլոգիական գործընթացի

հովման համակարգում`       խանգարումների դեպքում,

- ջրամաքրման կառույց-     որոնք կարող են առաջացնել          - // -

  ներում                  համաճարակների բռնկման

                          վտանգ:

__________________________________________________________________________

                         II. Տարերային բնույթի

__________________________________________________________________________

3. Հատուկ վտանգավոր       Ցանկացած բնույթի զանգվա-

վարակիչ հիվանդություն-    ծային հիվանդության դեպ-

ներ                       քեր: 10-ից ավելի ջերմող

                          հիվանդներ, որոնց հիվան-

                          դությունները ախտորոշված

                          չեն: Հատուկ վտանգավոր             -  //  -

                          հիվանդությունների (խո-

                          լերա, ժանտախտ, բնական

                          ծաղիկ)` յուրաքանչյուր

                          կասկածի դեպքում:

 

4. Համաճարակներ           Մահացության կամ հիվան-

                          դության թիվը գերազան-            -  //  -

                          ցում է ՀՀ միջին վիճա-

                          կագրական տվյալները 3 և

                          ավելի անգամ:

 

5. Էպիզոոտիա              Կենդանիների մոտ այն հի-

                          վանդությունների բռնկման

                          դեպքում, որոնք վտանգ են

                          ներկայացնում մարդկանց           -  //  -

                          համար: Խոշոր եղջերավոր

                          անասունների, խոզերի

                          զանգվածային անկման դեպ-

                          քում:

 

6. Էպիֆիտոտիա             Բույսերի զանգվածային

                          ոչնչացում, որոնք վտանգ

                          են ներկայացնում մարդկանց        -  //  -

                          համար:

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

       ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ`                       Ա. ԶԵՅՆԱԼՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

ՀՀ առողջապահության նախարարության

 

«08» դեկտեմբերի 1999թ.

 

թիվ 748 հրամանով

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՊԵՐԱՏԻՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

 

.__________________________.

| Հայաստանի Հանրապետության |

|        Վարչապետ          |

.__________________________.

.__________________________.

.______| Հայաստանի Հանրապետության |

|      | առողջապահության նախարար  |

|      .__________________________.

|                  |

._________________.                |               .______________________.

| ՀՀ Ան փոխնախարար|                |              .|ՀՀ կառավարության շենքի|

| ԱԻԲՊ շտաբի պետ  |____________________________.  ||օպերատիվ հերթապահ     |

._________________.    | ՀՀ առողջապահության    |  |.______________________.

| նախարարության         |__|

| պատասխանատու հերթապահ |  |.______________.

._______________________.  ||ԱԻՔՊ օպերատիվ |

|       | |         |    .|հերթապահ      |

|       | |         |     .______________.

|       | |         |

.___________.  ._______________. | |  .____________.   .________________.

| Երևանի    |. | Երևանի  առողջ.| | |  |Մարզի       |___| Մարզի բուժական |

| քաղաքապե- ||_| և  սոց. պաշտպ.| | |  |առողջապահ.  |.  | օբյեկտներ      |

| տարան     || | վարչություն   | | |  |և  սոց.     ||  .________________.

.___________.| ._______________. | |  |պաշտ.       ||

|         |         | |  |վարչություն ||

|         |         | |  .____________.|

.____________|         |         | |                |

| Երևանի     |  ._____________.  | |  .____________.|   .___________.

| քաղ. առ.   |  |Երևանի  ԱԻՔՊ |  | |  |Մարզպետարանի||___|Մարզի ԱԻՔՊ |

| վարչության |  |շտաբ         |  | |  |հերթապահ    |.   |շտաբ       |

| հիմնարկներ |  |             |  | |  |            |    |           |

.____________.  ._____________.  | |  .____________.    .___________.

| |        |

.___________.   | | .____________.    .______________.

|ԱՆ ենթակա  |___. ._| Մարզերի ՀՀ |____| Տարածքների   |

|առողջապա-  |       | կենտրոններ |    | ներմարզային  |

|հական      |       |            |    | ՀՀ կենտրոններ|

|հիմնարկներ |       .____________.    .______________.

.___________.

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

       ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ`                       Ա. ԶԵՅՆԱԼՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

ՀՀ առողջապահության նախարարության

«08» դեկտեմբերի 1999թ.

թիվ 748 հրամանով

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույնով կանոնակարգվում է ՀՀ առողջապահության նախարարության կենտրոնական ապարատի օպերատիվ հերթապահության աշխատակազմի գործունեության կարգը:

2. ՀՀ առողջապահության նախարարության կենտրոնական ապարատի օպերատիվ հերթապահությունը շուրջօրյա հերթափոխային ծառայություն է:

2.1. Հերթապահների աշխատակազմը հաստատվում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության (այսուհետև` ԱԻԲՊ) շտաբի պետի կողմից և ունի ղեկավար:

3. ՀՀ առողջապահության նախարարության կենտրոնական ապարատի օպերատիվ հերթապահության աշխատակազմը ձևավորում է բարձրագույն բժշկական կրթության և կառավարչական փորձ ունեցող անձանցից:

3.1. Հերթապահը մշտապես պետք է գտնվի ՀՀ առողջապահության նախարարության շենքում նրա համար հատկացված աշխատասենյակում, որն ապահովված է կայուն կապով:

4. Հերթապահությունն իրականացվում է`

4.1. աշխատանքային օրերին` ժամը 18.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 9.00.

4.2. շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերին` ժամը 9.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 9.00*:

5. Ազդանշանները, հրամանները, հանձնարարականներն ու տեղեկատվություններն օպերատիվ հերթապահության աշխատակազմը ընդունում և փոխանցում է`

- հեռախոսային կապի միջոցով,

- գրավոր ձևով:

_______________

*  Աշխատանքային օրերին 9.00-ից մինչև 18.00 ՀՀ առողջապահության

նախարարության հերթապահի պարտականություններն իրականացնում է նախարարի

օգնականը կամ այն անձը, որը փոխարինում է նրան:

 

II. Հերթապահ բժիշկների աշխատակազմի խնդիրները

 

6. Տարերային աղետների, տեխնածին բնույթի վթարների և այլ արտակարգ իրավիճակների անմիջական սպառնալիքի կամ առաջացման վերաբերյալ ահազանգ ստանալու դեպքում` հանրապետության բնակչության պաշտպանության` միջոցառումների կազմակերպման նպատակով, սահմանված ազդանշանների համաձայն, ապահովել հրամանների և հրահանգների ընդունումն ու հաղորդումը համապատասխան կատարողներին:

 

III. Հերթապահի պարտականությունները

 

7. Հերթապահը պարտավոր է`

7.1. Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում անհապաղ տեղեկացնել ՀՀ առողջապահության նախարարության ղեկավարությանը:

7.2. Նախարարության ղեկավարության հանձնարարությամբ ցուցումներ (հանձնարարականներ) տալ`

ա) Երևանի «Շտապ օգնության» ծառայությանը`

«հավաք» ազդանշանով ապահովել նախարարության կենտրոնական ապարատի (համաձայն հաստատված ցուցակի*) աշխատողների հավաքը, ըստ բանավոր հրահանգի համապատասխան վայրում:

բ) Բուժհիմնարկների (անկախ կազմակերպչական-իրավական ձևերից) տնօրեններին, նրանց բացակայության դեպքում տեղակալներին, ինչպես նաև ստորաբաժանումների վարիչներին`

տուժածներին, հիվանդներին առաջնահերթ բժշկական օգնության իրականացման վերաբերյալ:

գ) Նախարարության համապատասխան վարչության պետերին`

կազմակերպել հիվանդների, տուժածների մասնագիտական բժշկական օգնություն:

7.3. Ընդունել հերթապահության փաստաթղթերը և հերթապահության սենյակի գույքը (համաձայն փաստաթղթերի ցանկի և գույքի ցուցակի):

7.4. Ստուգել կապի տեխնիկական միջոցների անխափան աշխատանքը, անսարքությունների դեպքում գործնական միջոցներ ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ:

7.5. Ծանոթանալ նախորդ հերթապահի ստացած հրահանգներին ու տեղեկություններին, այդ ուղղությամբ ղեկավարության տված ցուցումներին ու հանձնարարականներին և դրանց կատարման ընթացքին:

7.6. Հստակ գիտենալ սահմանված ազդանշանները և համապատասխան ազդանշան ստանալու դեպքում հերթապահ անձնակազմի գործողությունների կարգը:

7.7. Հերթապահության չներկայանալու դեպքում, հերթապահությունը ստանձնելուց առնվազն 3 ժամ առաջ, այդ մասին հայտնել հերթապահ բժիշկների աշխատակազմի ղեկավարին:

7.8. Փոխարինող հերթապահի չներկայանալու դեպքում շարունակել իր ծառայողական պարտականությունները **:

7.9. Ընդունված և փոխանցված հրամանները, հանձնարարականները, տեղեկատվությունները գրանցել հերթապահության հատուկ մատյանում:

8. Հերթապահի հանձնարարականները, որոնք բխում են ՀՀ առողջապահության նախարարության ղեկավարության հրահանգներից, ենթակա են պարտադիր կատարման բժշկական սպասարկում իրականացնող ՀՀ առողջապահության համակարգի բոլոր մարմինների և հիմնարկների համար:

____________________

* Ցուցակը հաստատվում է ՀՀ առողջապահության նախարարության ԱԻԲՊ հարցերը

համակարգող նախարարի տեղակալի հրամանով: ** Այդ դեպքում հերթապահ խմբի ղեկավարի կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ

միջոցառումներ, իր ծառայությունն ավարտած հերթապահին փոխարինելու համար,

ինչպես նաև կատարվում է ծառայողական քննություն:

 

II. Հերթապահ բժիշկների աշխատակազմի ղեկավարի իրավունքները և

պարտականությունները

 

9. Օպերատիվ հերթապահության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է`

9.1. հերթապահներին ծանոթացնել հերթապահությունների հետ առնչվող սույն կանոնակարգի, Առողջապահության նախարարության համապատասխան հրամաններին և այլ նորմատիվ ակտերին:

9.2. Կազմել ամենամսյա հերթապահությունների ժամանակացույց և ներկայացնել հաստատման ԱԻԲՊ շտաբի պետին:

9.3. Ապահովել հերթապահությունների կատարումը:

9.4. Հերթապահի չներկայանալու դեպքում` ապահովել փոխարինող անձով:

 

Y. Այլ դրույթներ

 

1. Հերթապահությունները կազմակերպվում, կոորդինացվում և վերահսկվում են ՀՀ առողջապահության նախարարության ԱԻԲՊ շտաբի պետի տեղակալի կողմից:

2. Հերթապահության գրաֆիկում փոփոխությունները կատարվում են միայն ՀՀ առողջապահության նախարարության ԱԻԲՊ շտաբի պետի թույլտվությամբ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

ՀՀ առողջապահության նախարարության

«8» դեկտեմբերի 1999թ.

թիվ 748 հրամանով

 

ԶԵԿՈՒՑԱԳԻՐ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Արտակարգ իրավիճակների օրը _________ ժամը (տեղական ժամանակով) ____________ Արտակարգ իրավիճակի անվանումը ____________________________________________ Դեպքի վայրը _____________________________________________________________ Օբյեկտի անվանումը _______________________________________________________ Տուժածների (այդ թվում զոհերի) թիվը ______________________________________ Արտակարգ իրավիճակի բնութագիրը և ծավալները ______________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

Արտակարգ իրավիճակի ազդեցությունը տնտեսության այլ ոլորտների աշխատանքների վրա _____________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

Հնարավոր է արդյոք վերացնել արտակարգ իրավիճակի հետևանքները սեփական ուժերով` այո _______ ոչ _______ Լրացուցիչ պահանջվող ուժերը և միջոցները _________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքների կարճ բնութագիրը ____________________________________________

_________________________________________________________________________

Զեկուցագիրը ստորագրողի պաշտոնը, անունը, ազգանունը, հեռախոսի համարները, կապի հնարավոր միջոցների տվյալները _______________________________________

_________________________________________________________________________

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                           «20»     12     1999 Թ.

                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10099165

 

 

pin
Առողջապահության նախարարություն
08.12.1999
N 748
Հրաման