ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
3 փետրվարի 2000 թվականի N 4
15. ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՈՒՇԱՑՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԼՆԵԼՈՎ.
1. ՀՀ նախարարներին, Երևանի քաղաքապետին, ՀՀ մարզպետներին`
ա) անհապաղ քննության առնել պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների սոցապ վճարների գծով ապառքների առաջացման պատճառները, ընթացիկ պարտավորությունների կատարմանը զուգահեռ դրանք մարելու հնարավորությունները, յուրաքանչյուր ընկերության համար սահմանել ամսական վճարումների չափ և անձնական պատասխանատվությամբ ապահովել դրանց անվերապահ կատարումը.
բ) խիստ պատասխանատվության ենթարկել պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրեններին և խորհրդի նախագահներին` աշխատավարձերը ժամանակին չվճարելու և սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ պարտավորությունները չկատարելու համար.
գ) յուրաքանչյուր տասնօրյակի ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքներն ամփոփել և գրավոր տեղեկանքով զեկուցել ՀՀ վարչապետին:
2. ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանին`
ա) անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել սնանկ ճանաչված և բռնագանձումը գույքի վրա տարածված ապահովադիրներից սոցապ վճարների բռնագանձման արդյունավետությունը բարձրացնելու համար, յուրաքանչյուր պարտապան ապահովադրից ամսական բռնագանձվող գումարի չափ նախատեսել և ապահովել անվերապահ կատարումը.
բ) յուրաքանչյուր տասնօրյակի ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքներն ամփոփել և գրավոր տեղեկանքով զեկուցել ՀՀ վարչապետին:
3. ՀՀ ֆինանսների նախարար Լ. Բարխուդարյանին`
ա) սպայական և շարքային զինծառայողների կենսաթոշակների պարտքերի մարման համար անհրաժեշտ միջոցները հատկացնել առաջնահերթ.
բ) մինչև ս. թ. փետրվարի 15-ը անհրաժեշտ միջոցներ հատկացնել բյուջետային կազմակերպություններին` սոցապ վճարների գծով պարտավորությունները, հունվար ամիսը ներառյալ, կատարելու համար.
գ) բավարարել պետական պատվեր կատարած ձեռնարկությունների սոցապ վճարների գծով ապառքները մարելու համար գումար տրամադրելու խնդրանքը` նրանց վճարման ենթակա միջոցների հաշվին: