Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանյան Դաշնության միջև երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային հիմքը համալիր մշակման, ծագող գործնական բնույթի հարցերի օպերատիվ համաձայնեցման, տարբեր գերատեսչությունների գծով Ռուսաստանի հետ տարվող բանակցությունների համակարգման նպատակով, որոշում եմ.

1. Ձևավորել Հայաստանի Հանրապետության պետական պատվիրակություն և հաստատել նրա հետևյալ կազմը`

 

    Արմենակ ՂԱԶԱՐՅԱՆ         - Հայաստանի Հանրապետության պետական նախարար

                               (պատվիրակության ղեկավար)

    Յուրի ՄԿՐՏՈՒՄՅԱՆ         - Ռուսաստանյան Դաշնությունում Հայաստանի

                               Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

    Սերգեյ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ       - Հայաստանի Հանրապետության ֆինանսների

                               նախարարի տեղակալ

    Ռուբեն ԲԱՐՍԵՂՅԱՆ         - Հայաստանի Հանրապետության փախստականների

                               հարցերի պետական վարչության պետի տեղակալ

    Կարեն ԳԱԼՍՏՅԱՆ           - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և  

                               վառելիքի նախարարի տեղակալ

    Արմեն ԴԱՐԲԻՆՅԱՆ          - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

                               նախագահի տեղակալ

    Էդուարդ ԵԳՈՐՅԱՆ          - Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի

                               անկախ պետականության  հաստատման և ազգային

                               քաղաքականության հարցերի մշտական

                               հանձնաժողովի նախագահ

    Ստեփան ԼՈՒՍԻԿՅԱՆ         - Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի

                               տեղակալ

    Էդուարդ ԶՈՒԼՈՅԱՆ         - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                               նախարարի տեղակալ

Վլադիմիր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ - ԱՊՀ-ում Հայաստանի Հանրապետության զինված

ուժերի ներկայացուցիչ, ԱՊՀ զինված ուժերի

միացյալ սպայակույտի պետի տեղակալ

    Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆ         - Հայաստանի Հանրապետության նյութական

                               ռեսուրսների նախարարի տեղակալ

    Վարդան ՄՈՎՍԻՍՅԱՆԻ        - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի

                               նախարարի առաջին տեղակալ

    Գրիգոր ՄԵԼՔՈՒՄՅԱՆ        - Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության

                               պետի տեղակալ

    Աշոտ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ         - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և  

                               հաղորդակցության նախարարի տեղակալ

    Տիգրան ՊԵՏՐՈՍՅԱՆ         - Հայաստանի Հանրապետության արդարադատության

                               նախարարի տեղակալ

    Վարդան ՎԱՐԴԱՆՅԱՆ         - Հայաստանի Հանրապետության արդյունաբերության

                               նախարարի տեղակալ

    Արա ՕՀԱՆՅԱՆ              - Ռուսաստանյան Դաշնությունում Հայաստանի

                               Հանրապետության առևտրական ներկայացուցիչ

 

2. Պատվիրակության ղեկավարին` հաստատել պատվիրակության փորձագետների կազմը` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների հետ:

3. Լիազորել պատվիրակությանը բանակցությունների ընթացքում ծագող հարցերի կապակցությամբ իր աշխատանքներին ներգրավելու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մյուս մարմինների ներկայացուցիչներին` իրենց իրավասության շրջանակներում:

4. Հայաստանի Հանրապետության շահագրգիռ բոլոր գերատեսչություններին` Ռուսաստանյան Դաշնության հետ բանակցությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական պատվիրակությանը ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 10-ի թիվ 451 կարգադրության, նախարարության կենտրոնական ապարատում ստեղծված կառուցվածքային ստորաբաժանման (քարտուղարության) միջոցով ապահովել Հայաստանի Հանրապետության պետական պատվիրակության աշխատանքների կատարումը:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հուլիսի 5-ի «Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ բանակցություններ վարելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակություն կազմելու մասին» կարգադրությունը:

 

1 հունվարի 1994 թ.

ՆՀ-335

 

 

pin
ՀՀ Նախագահ
01.01.1994
N ՆՀ-335
Հրամանագիր