Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՄԻՏԱՍԻ ԵՎ ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՄԻՏԱՍԻ ԵՎ ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 125-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԿՈՄԻՏԱՍԻ ԵՎ ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 125-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի նշանավորումն հայ մշակույթի մեծագույն երախտավորներ Կոմիտասի և Հովհ. Թումանյանի ծննդյան 125-ամյակների, որոշում եմ.

1. 1994 թվականի սեպտեմբերի երկրորդ կեսին կազմակերպել Կոմիտասի և Հովհ. Թումանյանի ծննդյան 125-ամյակներին նվիրված հոբելյանական տոնակատարություններ:

2. Ստեղծել հոբելյանական տոնակատարությունների կազմակերպման պետական հանձնաժողով (կազմը կցվում է):

3. Հանձնարարել հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում հաստատել Կոմիտասի և Հովհ. Թումանյանի ծննդյան 125-ամյակների հոբելյանական տոնակատարությունների շրջանակներում նախատեսված միջոցառումների ծրագիր:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` նախատեսել համապատասխան միջոցներ հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրի իրականացումն ապահովելու համար:

 

ԿՈՄԻՏԱՍԻ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 125-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

 

    Լևոն  ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ       - Հայաստանի Հանրապետության նախագահ (նախագահ)

    Ռոբերտ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ         - Հայաստանի Հանրապետության կոմպոզիտորների

                                միության նախագահ

    Սամվել ԳԵՎՈՐԳՅԱՆ          - Հայաստանի Հանրապետության նախագահի

                                խորհրդական

    Վահագն ԴԱՎԹՅԱՆ            - Հայաստանի գրողների միության նախագահ

    Արտաշես ԹՈՒՄԱՆՅԱՆ         - Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի

                                նախագահի տեղակալ

    Վախթանգ ԼԱԼԱՅԱՆ           - Պատգամավորների Ալավերդու քաղխորհրդի

                                նախագահ

    Ստեփան Լուսիկյան          - Հայաստանի Հանրապետության մշակույթի

                                նախարարի տեղակալ

    Վահագն ԽԱՉԱՏՐՅԱՆ          - Պատգամավորների Երևանի  քաղխորհրդի նախագահ

    Լևոն  ՀԱԽՎԵՐԴՅԱՆ          - Հայաստանի Հանրապետության գիտությունների

                                ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի

                                տնօրեն

    Ռաֆայել ՂԱԶԱՐՅԱՆ          - Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի

                                կրթության և գիտության, լեզվի և մշակույթի

                                հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

    Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ          - գրող

    Տիգրան ՄԱՆՍՈՒՐՅԱՆ         - Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի

                                ռեկտոր

    Հակոբ ՄՈՎՍԵՍ              - Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար

    Էդուարդ ՋՐԲԱՇՅԱՆ          - Հայաստանի Հանրապետության գիտությունների

                                ազգային ակադեմիայի Աբեղյանի անվան

                                գրականության ինստիտուտի տնօրեն

    Սոս ՍԱՐԳՍՅԱՆ              - դերասան

    Վանո ՍԻՐԱԴԵՂՅԱՆ           - Հայաստանի Հանրապետության ներքին գործերի

                                նախարար

 

20 հունիսի 1994 թ.

ՆՀ-341

 

 

pin
ՀՀ Նախագահ
20.06.1994
N ՆՀ-341
Հրամանագիր