Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.1299.101117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 նոյեմբերի 2017 թվականի N 1299-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայ-լիբանանյան գործարար համաժողովին մասնակցելու և երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով 2017 թվականի հոկտեմբերի 25-28-ը Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ) պատվիրակության անդամների` համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Սուրեն Կարայանինը, Զարմինե Զեյթունցյանինը, Արմեն Այվազյանինը, Էրիկ Գրիգորյանինը և Արամ Վարդանյանինը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Լևոն Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Մարտին Սարգսյանինը` «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածում ներկայացված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի ծախսերի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին.

4) Արայիկ Խզմալյանինը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Զբոսաշրջության զարգացման ծրագրի միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Սուրեն Վարդանյանի` Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են սեփական միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լիբանանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2017 թվականի նոյեմբերի 10-ի

N 1299-Ա որոշման

 

ԿԱԶՄ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-28-Ը ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ս. Կարայան         - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարար

                         (պատվիրակության ղեկավար)

 

    Լ. Սարգսյան        - ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան

                         (2017 թ. հոկտեմբերի 24-28-ը)

 

    Ս. Վարդանյան       - ՀՀ պատվավոր հյուպատոս Դեր Զորում

                         (2017 թ. հոկտեմբերի 24-28-ը)

 

    Զ. Զեյթունցյան     - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների

                         նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի

                         նախագահ (2017 թ. հոկտեմբերի 24-28-ը)

 

    Մ. Սարգսյան        - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

                         պետական կոմիտեի նախագահ (2017 թ. հոկտեմբերի

                         24-28-ը)

 

    Ա. Այվազյան        - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների

                         նախարարության աշխատակազմի միջազգային

                         համագործակցության վարչության պետ

 

    Է. Գրիգորյան       - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարարի

                         օգնական

 

    Ա. Խզմալյան        - Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի

                         գործադիր տնօրեն (համաձայնությամբ) (2017 թ.

                         հոկտեմբերի 24-28-ը)

 

    Ա. Վարդանյան       - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների

                         նախարարության աշխատակազմի ներդրումների ներգրավման

                         և համակարգման վարչության ներդրումային ծրագրերի

                         և պետություն-մասնավոր գործընկերության բաժնի պետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.11.2017
N 1299-Ա
Որոշում