Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԳԿՈԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԳԿՈԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0034.030200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 փետրվարի 2000 թվականի N 34

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԳԿՈԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Կարեն Ճշմարիտյանին 2000 թվականի փետրվարի 9-15-ը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մարտիրոսյանին, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանին 2000 թվականի փետրվարի 9-20-ը գործուղել Բանգկոկ` ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) 10-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Կարեն Ճշմարիտյանի ու Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսվող միջոցների հաշվին` փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի համաձայն:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Բանգկոկ մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.02.2000
N 34
Որոշում