041.0040.040200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 փետրվարի 2000 թվականի N 40
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ Կ. ՏՈՑԿՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Ռուսաստանի Դաշնության դաշնային սահմանապահ ծառայության տնօրեն Կ. Տոցկու և նրան ուղեկցող անձանց (9 մարդ) 2000 թվականի փետրվարի 8-10-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` պատվիրակության անդամներին տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը, ապահովել նրանց սնունդը և սպասարկման համար տրամադրել «Չայկա» մակնիշի երկու ավտոմեքենա:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` ապահովել հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը, կայանումը, լցավորումը և ճանապարհումը, պատվիրակության և ինքնաթիռի անձնակազմի դիմավորումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար), ինչպես նաև հատուկ ինքնաթիռի անձնակազմի սպասարկումը:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել հյուրերի ու նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր:
4. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելության տանը տեղադրել միջազգային կապի միջոցներ:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել հյուրերի այցը Հայաստան:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` հյուրերի Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսվող միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ու Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության ներկայացրած հաշվետվությունների: