041.0041.030200
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» փետրվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 փետրվարի 2000 թվականի N 41
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կոլեգիայի անդամների թիվը` 13 մարդ:
i
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կոլեգիայի հետևյալ կազմը`
Հ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի նախարար (նախագահ)
- ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ
Հ. Հունանյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Մահտեսյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Է. Բարսեղյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Գ. Գրիգորյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, ներքին
զորքերի հրամանատար
Է. Ղազարյան - ՀՀ ներքին գործերի նախարարության շտաբի պետ
Գ. Համբարձումյան - ՀՀ ներքին գործերի նախարարության քննչական
գլխավոր վարչության պետ
Ա. Երիցյան - ՀՀ ներքին գործերի նախարարության կազմակերպված
հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ
Հ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական
հետախուզության գլխավոր վարչության պետ
Ռ. Հովակիմյան - ՀՀ ներքին գործերի նախարարության անձնակազմի գծով
տեսչության պետ
Ա. Գիզիրյան - ՀՀ ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի
ներքին գործերի վարչության պետ
(կազմը փոփ. 31.03.00 թիվ 160, խմբ. 18.04.00 թիվ 203 որոշումներ)
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 322 որոշումը (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունիսի 8-ի N 309 և 1998 թվականի նոյեմբերի 16-ի N 633 որոշումների խմբագրությամբ):