Սեղմել Esc փակելու համար:
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ ՀՀ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ ՀՀ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՈՒԾՎՈՂ ԱՆԴԱՄԱՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 1993 թ. թիվ 318

 

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՈՒԾՎՈՂ ԱՆԴԱՄԱՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Զարգացման միջազգային ասոցիացիային Հայաստանի Հանրապետության անդամակցությունը հնարավորություն կընձեռնի հանրապետությանը ստանալու երկարատև ու անտոկոս վարկեր և, ղեկավարվելով «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) մեկշաբաթյա ժամկետում 1993 թվականի հանրապետական բյուջե մուտք արված տարադրամով եկամուտներից 50667 ԱՄՆ-ի դոլար փոխանցել Զարգացման միջազգային ասոցիացիայի հաշվին` Նյու Յորքի ֆեդերալ ռեզերվային բանկ` Ասոցիացիային անդամակցության պարտադիր անդամավճարների տարադրամային մասը մուծելու համար.

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացել Զարգացման միջազգային ասոցիացիայի ռուբլային հատուկ հաշիվ.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 626 և 1993 թվականի հունվարի 23-ի թիվ 15 որոշումներով վարկային էմիսիայից ձեռնարկություններին տրամադրված և մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը վերադարձված գումարից փոխանցել Զարգացման միջազգային ասոցիացիայի ռուբլային հատուկ հաշվին 456000 ԱՄՆ-ի դոլարի ռուբլային համարժեքը, 1993 թվականի հունիսի 1-ին գոյություն ունեցող տարադրամի շուկայական կուրսին համապատասխան` Զարգացման միջազգային ասոցիացիային անդամակցության պարտադիր անդամավճարի ռուբլով մասնաբաժնի մուծման համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.06.1993
N 318
Որոշում