041.0042.070200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 փետրվարի 2000 թվականի N 42
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽԻՉ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Էլեկտրաէներգիայի չորս բաշխիչ պետական փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցումը պատշաճ մակարդակով իրականացնելու նպատակով և մասնավորեցման միջազգային մրցույթում ներգրավված արտասահմանյան ընկերությունների մասնակցությամբ 2000 թվականի փետրվարի 8-10-ը Երևանում համաժողով անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` համատեղ ապահովել համաժողովի նախապատրաստումն ու անցկացումը:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը և «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` ապահովել հյուրերի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար):
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` համաժողովի արտասահմանյան մասնակիցներին տրամադրել Հայաստանի Հանրապետության մուտքի-ելքի անվճար արտոնագիր:
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել համաժողովի արտասահմանյան մասնակիցների անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել համաժողովի աշխատանքները:
7. Համաժողովի նյութերի մշակման և թարգմանչական ծառայությունների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: