Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ԿԱՅԱՑՐԱԾ ԴԱՏԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ԿԱՅԱՑՐԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ, ԴՐԱՆՑՈՒՄ ԱՌԿԱ ՎՐԻՊԱԿՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 նոյեմբերի 1999 թվականի թիվ 11

 

i

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ԿԱՅԱՑՐԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ, ԴՐԱՆՑՈՒՄ ԱՌԿԱ ՎՐԻՊԱԿՆԵՐԻ, ԳՐԱՍԽԱԼՆԵՐԻ ԵՎ ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ԿԱՅԱՑՐԱԾ ԱԿՏԵՐԻ, ՏՐՎԱԾ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ԿԱՄ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. ՀՀ պետական արբիտրաժի կայացրած դատական ակտերի պարզաբանումը, դրանցում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143 հոդվածով սահմանված կարգով իրականացնում է ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանը: Ընդ որում, նշված գործողությունները կարող են իրականացվել այն դատական ակտերով, որոնց վերաբերյալ արբիտրաժային գործերը պահպանված են:

2. ՀՀ պետական արբիտրաժի կայացրած դատական ակտերի պարզաբանման, դրանցում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման պահանջ ներկայացրած գործին մասնակցող անձը պարտավոր է բավարար ապացույցներ ներկայացնել ակտի կատարված չլինելու մասին:

i

3. ՀՀ պետական արբիտրաժի կայացրած ակտերով տրված հրամանների կամ կատարողական թերթերի պարզաբանումն իրականացնում է ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանը` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածով սահմանված կարգով, այն դեպքում, երբ այդ արբիտրաժային գործերը պահպանված են:

 

 

pin
Դատարանների նախագ. խորհ
16.11.1999
N 11
Որոշում