Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱՐՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 նոյեմբերի 1999 թվականի թիվ 15

 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱՐՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների Խորհուրդը, քննության առնելով ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահի` քրեական դատավարությունում քաղաքացիական հայց հարուցելու փուլերի վերաբերյալ նամակում առաջ քաշած հարցերը, դատական ճիշտ պրակտիկա ձևավորելու նպատակով

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

Պարզաբանել, որ ՀՀ քր. դատ. օր. 158 հոդվածի տեքստում, ըստ որի քրեական դատավարությունում քաղաքացիական հայց կարող է հարուցվել յուրաքանչյուր պահի սկսած քրեական գործի հարուցումից մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի հեռանալը խորհրդակցական սենյակ, օգտագործված «դատարան» բառը վերաբերում է միայն առաջին ատյանի դատարանին:

Քաղաքացիական հայց չի կարող հարուցվել, ինչպես նաև մինչդատական վարույթում հարուցված, սակայն առաջին ատյանի դատարանում չքննված հայցը չի կարող քննվել քրեական վերաքննիչ դատարանում, քանի որ ՀՀ Դատարանակազմության մասին օրենքի 18 հոդվածի համաձայն Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիման վրա առաջին ատյանի դատարանի քննած գործերը կրկին անգամ քննող դատարան է:

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
16.11.1999
N 15
Որոշում