Սեղմել Esc փակելու համար:
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅՈՑ ԼԵԶՎՈՒՄ ԼՈՌԻ, ԳՅՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅՈՑ ԼԵԶՎՈՒՄ ԼՈՌԻ, ԳՅՈՒՄՐԻ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎԱԿԱՆ ԶՈՒԳԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

304.0004.100200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

1 փետրվարի 2000 թվականի N 8/9

 

i

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅՈՑ ԼԵԶՎՈՒՄ ԼՈՌԻ, ԳՅՈՒՄՐԻ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎԱԿԱՆ ԶՈՒԳԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԱՑՈՒՅՑԸ ՄԻՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Լեզվագործածության ասպարեզում միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով`

հաստատել ժամանակակից հայոց լեզվում Լոռի, Գյումրի տեղանունների հոլովական զուգաձևությունների վերացումը և հարացույցի միօրինակացումը:

 

Հաստատված է

ՀՀ լեզվի պետական տեսչության

հմ. 8/9 հրամանով

«01» փետրվարի 2000թ.

 

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅՈՑ ԼԵԶՎՈՒՄ ԼՈՌԻ, ԳՅՈՒՄՐԻ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎԱԿԱՆ ԶՈՒԳԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԱՑՈՒՅՑԸ ՄԻՕՐԻՆԱԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ժամանակակից հայոց լեզվում Լոռի, Գյումրի տեղանունների հոլովական զուգաձևությունները (Լոռվա-Լոռիի-Լոռու, Գյումրվա-Գյումրի-Գյումրու) վերացնելու և հարացույցը միօրինակացնելու նպատակով

այսուհետև գրական լեզվում հանձնարարել սեռական-տրական հոլովի ու-ով` Լոռու, Գյումրու ձևերը:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «10» 02  2000 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 30400011

 

 

pin
Լեզվի տեսչություն
01.02.2000
N 8/9
Հրաման