040.1478.241117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 նոյեմբերի 2017 թվականի N 1478-Ա
«ԳԵՈԿՈՍՄՈՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմնադրել «Գեոկոսմոս» անվանումով փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` ընկերություն), որի նպատակն է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը:
2. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 419,000.0 հազ. դրամ, որը բաժանվում է 419000 հասարակ անվանական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3. Հաստատել ընկերության կանոնադրական կապիտալում որպես ներդրում փոխանցվող գույքի ցանկը` համաձայն հավելվածի:
4. Ընկերության 419000 հասարակ անվանական բաժնետոմսերի կառավարման լիազորություններ վերապահել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
(4-րդ կետը փոփ. 10.03.2022 թիվ 294-Ա որոշում)
5. Ընկերության բաժնետոմսերի կառավարումն իրականացնող մարմնին լիազորել հաստատել բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները և կանոնադրությունը, ընտրել ընկերության տնօրենների խորհրդի (կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում) և վերստուգող հանձնաժողովի (վերստուգող) անդամներ, ձևավորել ընկերության գործադիր մարմին:
(5-րդ կետը փոփ. 10.03.2022 թիվ 294-Ա որոշում)
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել օրենքով սահմանված կարգով ընկերության պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի նոյեմբերի 16-ի
N 1478-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ «ԳԵՈԿՈՍՄՈՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._____________________________________________________________________.
|NN | Գույքի անվանումը | Շահագործման | Արժեքը |
|ը/կ| |հանձնման կամ | (դրամ) |
| | | ձեռքբերման | |
| | | տարեթիվը | |
|___|_______________________________________|_____________|___________|
|1. |Դրամական միջոցներ | |300,087,340|
|___|_______________________________________|_____________|___________|
|2. |108,2 քառ. մ արտադրատարածք (ըստ անշարժ |16.03.2017 թ.| 8,879,887|
| |գույքի N Գ04072017-01-0001 վկայականի) | | |
|___|_______________________________________|_____________|___________|
|3. |Երկրի հեռահար զոնդավորման տվյալների |01.07.2010 թ.|108,670,067|
| |ընդունիչ կայան | | |
|___|_______________________________________|_____________|___________|
|4. |Ավտոմեքենա ԳԱԶ 31010` մարդատար |01.01.2000 թ.| 764,400|
| |(տեխ./անձ. N 50746) | | |
|___|_______________________________________|_____________|___________|
|5. |Սեղան` ղեկավարի |09.06.2017 թ.| 42,990|
|___|_______________________________________|_____________|___________|
|6. |Բազկաթոռ` ղեկավարի |09.06.2017 թ.| 45,000|
|___|_______________________________________|_____________|___________|
|7. |Աթոռ` կիսափափուկ, կահույքի (2 հատ) |09.06.2017 թ.| 11,972|
|___|_______________________________________|_____________|___________|
|8. |Պահարան` չհրկիզվող |09.06.2017 թ.| 94,800|
|___|_______________________________________|_____________|___________|
|9. |Լրագրասեղան |09.06.2017 թ.| 8,598|
|___|_______________________________________|_____________|___________|
|10.|Զգեստապահարան` երկդուռ (2 հատ) |09.06.2017 թ.| 43,000|
|___|_______________________________________|_____________|___________|
|11.|Գրապահարան (2 հատ) |09.06.2017 թ.| 37,800|
|___|_______________________________________|_____________|___________|
|12.|Սեղան` համակարգչի (2 հատ) |09.06.2017 թ.| 33,248|
|___|_______________________________________|_____________|___________|
|13.|Սեղան` լսարանային (2 հատ) |09.06.2017 թ.| 24,960|
|___|_______________________________________|_____________|___________|
|14.|Գրասեղան 1 պահարանի (2 հատ) |09.06.2017 թ.| 32,288|
|___|_______________________________________|_____________|___________|
|15.|Աթոռ` փափուկ մ/կ (6 հատ) |09.06.2017 թ.| 30,600|
|___|_______________________________________|_____________|___________|
|16.|Սառնարան |03.07.2017 թ.| 99,000|
|___|_______________________________________|_____________|___________|
|17.|Խոլ` փափուկ, 3 կտորից |03.07.2017 թ.| 94,050|
|___|_______________________________________|_____________|___________|
| |Ընդամենը | |419,000,000|
._____________________________________________________________________.