030.0477.120200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Ա. ԼԻԽԱՆՈՎԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետով` որոշում եմ.
1. Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին փրկելիս ցուցաբերած մարդասիրության համար Մանկական հիմնադրամների միջազգային միության հիմնադիր-նախագահ, ակադեմիկոս, գրող Ալբերտ Անատոլիի ԼԻԽԱՆՈՎԻՆ պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
12 փետրվարի 2000 թ.
ՆՀ-477