Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ...

 

 

041.1373.271117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 նոյեմբերի 2017 թվականի N 1373-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Ստեղծել Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2017 թվականի նոյեմբերի 27-ի

N 1373-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ» ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Տ. Խաչատրյան          - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների

                            նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի

                            ղեկավար)

 

    Ն. Երիցյան            - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

                            (համաձայնությամբ)

 

    Կ. Փոլադյան           - ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար

                            (համաձայնությամբ)

 

    Ա. Հովհաննիսյան       - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

 

    Մ. Ղամբարյան          - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և

                            բարեփոխումների նախարարի տեղակալ

 

    Թ. Ավետիսյան          - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի

                            տեղակալ

 

    Խ. Հակոբյան           - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

 

    Ռ. Մակարյան           - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

Հ. Ա. Հարությունյան  - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական

պաշարների նախարարի տեղակալ

 

    Վ. Կարապետյան         - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարարի

                            տեղակալ

 

    Դ. Անանյան            - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

    Կ. Արեյան             - Երևանի  քաղաքապետի առաջին տեղակալ

                            (համաձայնությամբ)

 

    Ն. Գրիգորյան          - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի

                            կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Վ. Միրումյան          - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                            կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Ա. Մինասյան           - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության

                            պետական կոմիտեի նախագահի գլխավոր խորհրդական

 

    Ա. Սարիբեկյան         - ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի

                            խորհրդական (համաձայնությամբ)

 

    Մ. Սողոմոնյան         - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող

                            հանձնաժողովի նախագահի տեղակալ

                            (համաձայնությամբ)

 

    Ա. Խաչատուրյան        - «Հայաստանի ռազմավարական նախաձեռնությունների

                            կենտրոն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ա. Ա. Ավակյան         - Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն

                            (համաձայնությամբ)

 

    Կ. Հարությունյան      - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր

                            տնօրեն (համաձայնությամբ)

 

(1-ին հավելվածը փոփ. 27.04.18 թիվ 446-Ա որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2017 թվականի նոյեմբերի 27-ի

N 1373-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում (այսուհետ` զեկույց) Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի (այսուհետ` աշխատանքային խումբ) աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և աշխատակարգով:

 

II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

3. Աշխատանքային խմբի նպատակներն են`

1) ներկայացնել աշխատակարգին կից ներկայացված` Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի արդյունքներով ԵԱՏՄ անդամ երկրներում առաջատար դառնալու համար Հայաստանի Հանրապետության թիրախներն ապահովող այնպիսի միջոցառումներ, որոնց իրականացման արդյունքում կապահովվի զեկույցում Հայաստանի Հանրապետության դիրքի կտրուկ առաջընթացը` հետևյալ ոլորտներում`

ա. ընկերությունների գրանցում (պատասխանատուներ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (համաձայնությամբ),

բ. սնանկության ճանաչում (պատասխանատուներ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ (համաձայնությամբ),

գ. պայմանագրերի կիրարկում (պատասխանատուներ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ (համաձայնությամբ),

դ. էլեկտրականության միացում (պատասխանատուներ` Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ), «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (համաձայնությամբ),

ե. քաղաքաշինական թույլտվություններ (պատասխանատուներ` Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ), «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (համաձայնությամբ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե),

զ. հարկերի վճարում (պատասխանատուներ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե),

է. արտաքին առևտուր (պատասխանատուներ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե),

ը. փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն (պատասխանատուներ` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (համաձայնությամբ),

թ. սեփականության իրավունքի գրանցում (պատասխանատուներ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե),

ժ. վարկերի ստացում (պատասխանատուներ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (համաձայնությամբ).

2) իրականացված միջոցառումների գործնական կիրառության նկատմամբ մոնիթորինգի իրականացում:

 

III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Աշխատանքային խմբի գործառույթներն են`

1) զեկույցի շրջանակներում Հայաստանում Հանրապետությունում իրականացվող բարեփոխումներին ուղղված միջոցառումների մշակումը.

2) բարեփոխումներին ուղղված միջոցառումների իրականացման նկատմամբ մշտադիտարկման իրականացումը:

5. Աշխատանքային խմբի անդամները`

1) մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 25-ը իրենց պատասխանատվության ոլորտի ցուցանիշներից յուրաքանչյուրի գծով մշակում են սույն աշխատակարգին կից ներկայացված թիրախներն ապահովող միջոցառումներ և դրանք ուղարկում են աշխատանքային խմբի ղեկավարին: Միջոցառումներից յուրաքանչյուրին կից ներկայացվում է նաև դրա ազդեցության քանակական գնահատականը` ըստ զեկույցի մեթոդաբանության (կրճատվող օրերի քանակ, գործողությունների թիվ, ծախսատարություն, ինչպես նաև, այն դեպքերում, երբ առկա է որակական ցուցանիշ, ապա դրա փոփոխության գնահատականը).

2) մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 5-ը աշխատանքային խմբի ղեկավարին են ուղարկում սույն կետի 1-ին ենթակետի միջոցառումներն ապահովող իրավական ակտերի նախագծերի ցանկը` առաջարկելով դրանց ընդունման, իսկ Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի դեպքում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում դրանք անհետաձգելի համարելու և արտահերթ քննարկելու վերաբերյալ ժամանակացույց:

(5-րդ կետը փոփ. 27.04.18 թիվ 446-Ա որոշում)

6. «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամին առաջարկվում է աջակցել պատասխանատու կառույցներին` զեկույցի մեթոդաբանության պահանջները ճիշտ մեկնաբանելու և այդ տեսանկյունից արդյունավետ միջոցառումներ ձևակերպելու հարցում:

7. Աշխատանքային խմբի ղեկավարն ամփոփում է աշխատանքային խմբի անդամներից ստացված առաջարկությունները, կազմում է միջոցառումների ծրագիր և մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին` Համաշխարհային բանկի հետ քննարկելու նպատակով:

(7-րդ կետը փոփ. 27.04.18 թիվ 446-Ա որոշում)

8. Աշխատանքային խմբի ղեկավարը մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 10-ը ապահովում է գնահատվող ցուցանիշներից յուրաքանչյուրի գծով նախատեսված միջոցառումների ծրագրի քննարկումը Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ:

9. Աշխատանքային խմբի անդամները մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 15-ը լրամշակում են միջոցառումների ծրագիրը` ըստ Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ քննարկման ընթացքում ստացված հանձնարարականների և այն ուղարկում են աշխատանքային խմբի ղեկավարին:

10. Աշխատանքային խմբի ղեկավարը մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 20-ը լրամշակված միջոցառումների ծրագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը:

11. Աշխատանքային խմբի ղեկավարը մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 25-ը մշակում և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում այն վիճակագրական տեղեկությունները, որոնց միջոցով պետք է գնահատվեն Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում գնահատվող ցուցանիշների վրա ազդող գործոնների (ենթացուցանիշների) արժեքային մեծությունները:

12. Աշխատանքային խմբի անդամները մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրն աշխատանքային խմբի ղեկավարին են ներկայացնում տեղեկատվություն` նախորդող ամսվա ընթացքում ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքի վերաբերյալ:

13. Աշխատանքային խմբի ղեկավարն ամփոփում է սույն աշխատակարգի 12-րդ կետով սահմանված տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր ամսվա 10-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում ամփոփ հաշվետվություն` իրականացված աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

 

IV. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ» ԹԻՄԻ ԿՈՂՄԻՑ «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ» ԶԵԿՈՒՅՑԻ ԿԱԶՄՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՐՑՎՈՂՆԵՐԻ (ՌԵՍՊՈՆԴԵՆՏՆԵՐԻ) ՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

14. Աշխատանքային խմբի անդամները մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 15-ը «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ են ներկայացնում վերջին հրապարակված զեկույցում հաշվի չառնված, սակայն ուժի մեջ մտած այն իրավական ակտերի վերաբերյալ տեղեկությունները, որոնք զեկույցի մեթոդաբանության համաձայն ունեն ազդեցություն Հայաստանի Հանրապետության դիրքի վրա:

15. Աշխատանքային խմբի անդամները մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 25-ը «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի հետ` վերջիններիս համաձայնությամբ կազմակերպում են հանդիպումներ ռեսպոնդենտների հետ և ներկայացնում են`

1) հաջորդող տարվա ընթացքում ուժի մեջ մտնող իրավական ակտերը (համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների կողմից).

2) աշխատակարգի 10-րդ կետով նախատեսված միջոցառումների ծրագրի նպատակները և իրականացման ժամանակացույցը:

 

V. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

16. Աշխատանքային խմբի անդամները մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 5-ը աշխատանքային խմբի ղեկավարին են տրամադրում տեղեկատվություններ այն կարգավորումների վերաբերյալ, որոնք զեկույցի մեթոդաբանության համաձայն ունեն ազդեցություն հերթական գնահատման արդյունքում Հայաստանի Հանրապետության դիրքի վրա:

17. Աշխատանքային խմբի ղեկավարը մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ը ամփոփում է ստացված տեղեկությունները և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին` դրանք Համաշխարհային բանկ ուղարկելուց առաջ համաձայնեցման նպատակով:

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ» ԶԵԿՈՒՅՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵԱՏՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՆԵՐԸ

 

.__________________________________________________________________.

|Ցուցանիշը                     |Հայաստան|   ՌԴ  |Բելառուս|Ղազախստան|

|______________________________|________|_______|________|_________|

|Երկրի ընդհանուր դիրքը         |   47   |  35   |   38   |    36   |

|______________________________|________|_______|________|_________|

|Լավագույն արդյունքից          |   72.51|  75.5 |   75.06|    75.44|

|հեռավորությունը               |        |       |        |         |

|______________________________|________|_______|________|_________|

|Ընկերության հիմնում           |   15   |  28   |   30   |    41   |

|______________________________|________|_______|________|_________|

|Լավագույն արդյունքից          |   94.47|  93.03|   92.91|    91.95|

|հեռավորությունը               |        |       |        |         |

|______________________________|________|_______|________|_________|

|Շինարարական                   |   89   | 115   |   22   |    52   |

|թույլտվությունների ստացում    |        |       |        |         |

|______________________________|________|_______|________|_________|

|Լավագույն արդյունքից          |   67.99|  65.25|   78.34|    73.3 |

|հեռավորությունը               |        |       |        |         |

|______________________________|________|_______|________|_________|

|Էլեկտրականության միացում      |   66   |  10   |   25   |    70   |

|______________________________|________|_______|________|_________|

|Լավագույն արդյունքից          |   78.53|  92.81|   86.04|    76.77|

|հեռավորությունը               |        |       |        |         |

|______________________________|________|_______|________|_________|

|Սեփականության գրանցում        |   13   |  12   |    5   |    17   |

|______________________________|________|_______|________|_________|

|Լավագույն արդյունքից          |   87.78|  88.72|   92.19|    84.61|

|հեռավորությունը               |        |       |        |         |

|______________________________|________|_______|________|_________|

|Վարկերի ստացում               |   40   |  29   |   90   |    77   |

|______________________________|________|_______|________|_________|

|Լավագույն արդյունքից          |   70   |  75   |   50   |    55   |

|հեռավորությունը               |        |       |        |         |

|______________________________|________|_______|________|_________|

|Փոքր բաժնետերերի              |   62   |  51   |   40   |     1   |

|պաշտպանություն                |        |       |        |         |

|______________________________|________|_______|________|_________|

|Լավագույն արդյունքից          |   58.33|  61.67|   65   |    85   |

|հեռավորությունը               |        |       |        |         |

|______________________________|________|_______|________|_________|

|Հարկերի վճարում               |   87   |  52   |   96   |    50   |

|______________________________|________|_______|________|_________|

|Լավագույն արդյունքից          |   72.49|  79.29|   70.81|    79.47|

|հեռավորությունը               |        |       |        |         |

|______________________________|________|_______|________|_________|

|Արտաքին առևտուր               |   52   | 100   |   30   |   123   |

|______________________________|________|_______|________|_________|

|Լավագույն արդյունքից          |   86.45|   69.2|   93.71|    63.19|

|հեռավորությունը               |        |       |        |         |

|______________________________|________|_______|________|_________|

|Պայմանագրերի կիրարկում        |   47   |  18   |   24   |     6   |

|______________________________|________|_______|________|_________|

|Լավագույն արդյունքից          |   66   |  72.18|   70.36|    77.55|

|հեռավորությունը               |        |       |        |         |

|______________________________|________|_______|________|_________|

|Սնանկության ճանաչում          |   97   |  54   |   68   |    39   |

|______________________________|________|_______|________|_________|

|Լավագույն արդյունքից          |   43.01|  57.83|   51.26|    67.52|

|հեռավորությունը               |        |       |        |         |

.__________________________________________________________________.

 

1. «Ընկերության հիմնում» ցուցիչով

Տվյալ ցուցիչի մասով լավագույնը Հայաստանի Հանրապետությունն է:

2. «Շինարարական թույլտվությունների ստացում» ցուցիչով

Տվյալ ցուցիչի մասով լավագույն տեղը ԵԱՏՄ երկրների շարքում զբաղեցնում է Բելառուսը, հետևաբար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության իրականացրած բարեփոխումների արդյունքում տվյալ ցուցիչի «Լավագույն արդյունքից հեռավորությունը» կազմի առնվազն 80,34:

3. «Էլեկտրականության միացում» ցուցիչով

Տվյալ ցուցիչի մասով լավագույն տեղը ԵԱՏՄ երկրների շարքում զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնությունը, հետևաբար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության իրականացրած բարեփոխումների արդյունքում տվյալ ցուցիչի «Լավագույն արդյունքից հեռավորությունը» կազմի առնվազն 94,81:

4. «Սեփականության գրանցում» ցուցիչով

Տվյալ ցուցիչի մասով լավագույն տեղը ԵԱՏՄ երկրների շարքում զբաղեցնում է Բելառուսը, հետևաբար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության իրականացրած բարեփոխումների արդյունքում տվյալ ցուցիչի «Լավագույն արդյունքից հեռավորությունը» կազմի առնվազն 94,19:

5. «Վարկերի ստացում» ցուցիչով

Տվյալ ցուցիչի մասով լավագույն տեղը ԵԱՏՄ երկրների շարքում զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնությունը, հետևաբար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության իրականացրած բարեփոխումների արդյունքում տվյալ ցուցիչի «Լավագույն արդյունքից հեռավորությունը» կազմի առնվազն 77,0:

6. «Փոքր բաժնետերերի պաշտպանություն» ցուցիչով

Տվյալ ցուցիչի մասով լավագույն տեղը ԵԱՏՄ երկրների շարքում զբաղեցնում է Ղազախստանը, հետևաբար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության իրականացրած բարեփոխումների արդյունքում տվյալ ցուցիչի «Լավագույն արդյունքից հեռավորությունը» կազմի առնվազն 87,0:

7. «Հարկերի վճարում» ցուցիչով

Տվյալ ցուցիչի մասով լավագույն տեղը ԵԱՏՄ երկրների շարքում զբաղեցնում է Ղազախստանը, հետևաբար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության իրականացրած բարեփոխումների արդյունքում տվյալ ցուցիչի «Լավագույն արդյունքից հեռավորությունը» կազմի առնվազն 81,47:

8. «Արտաքին առևտուր» ցուցիչով

Տվյալ ցուցիչի մասով լավագույն տեղը ԵԱՏՄ երկրների շարքում զբաղեցնում է Բելառուսը, հետևաբար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության իրականացրած բարեփոխումների արդյունքում տվյալ ցուցիչի «Լավագույն արդյունքից հեռավորությունը» կազմի առնվազն 95,71:

9. «Պայմանագրերի կիրարկում» ցուցիչով

Տվյալ ցուցիչի մասով լավագույն տեղը ԵԱՏՄ երկրների շարքում զբաղեցնում է Ղազախստանը, հետևաբար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության իրականացրած բարեփոխումների արդյունքում տվյալ ցուցիչի «Լավագույն արդյունքից հեռավորությունը» կազմի առնվազն 79,55:

10. «Սնանկության ճանաչում» ցուցիչով

Տվյալ ցուցիչի մասով լավագույն տեղը ԵԱՏՄ երկրների շարքում զբաղեցնում է Ղազախստանը, հետևաբար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության իրականացրած բարեփոխումների արդյունքում տվյալ ցուցիչի «Լավագույն արդյունքից հեռավորությունը» կազմի առնվազն 69,52:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.11.2017
N 1373-Ա
Որոշում