031.0480.020200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության միջև «Երևանում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գրասենյակ հիմնելու մասին» 1999 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանում ստորագրված փոխըմբռնման-հուշագիրը քննարկելիս:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
2 փետրվարի 2000 թ.
ՆԿ-480