Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐԻ, ՇԱՐԺԱԿԱՆ ՈՒ ԱՄՐԱԿՑՎ ...

 

 

600.0492.201117

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        11            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60017445

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2017 թվականի N 492-Ն

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐԻ, ՇԱՐԺԱԿԱՆ ՈՒ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 118-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով`

ա) 2009 թվականի օգոստոսի 9-ի փոխըմբռնման հուշագրի հիման վրա «ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունների միջև փոխկապակցման ծառայությունների վճարների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը,

բ) որ համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի` փոխկապակցումը միևնույն կամ տարբեր էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողների կողմից օգտագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության երկու ցանցերի ֆիզիկական և տրամաբանական կապակցումն է, որի արդյունքում մեկ ծառայություն մատուցողի օգտագործողները հնարավորություն են ունենում տեղեկատվություն փոխանակել միևնույն կամ մեկ այլ ծառայություն մատուցողի օգտագործողների հետ, կամ էլ հասանելիություն ստանալ մեկ այլ ծառայություն մատուցողի ծառայություններին,

և հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «է» ենթակետը, 37-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը, 7-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի, շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարների կիրառման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի մայիսի 18-ի «Շարժական կապի ցանցերի և ոչ աշխարհագրական սկզբունքով համարների օգտագործմամբ ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարների ժամանակացույցը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի փետրվարի 24-ի N 47-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 118-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2017 թվականի նոյեմբերի 15-ի

N 492-Ն որոշմամբ

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի,

շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման

ծառայությունների վճարների կիրառման

 

._____________________________________________________________________.

| Փոխկապակցման ծառայության տեսակը |Փոխկապակցման ծառայության վճարների  |

|                                 |չափը (առանց ավելացված արժեքի հարկի)|

|                                 |___________________________________|

|                                 |01.01.2018 |01.01.2019 |01.06.2019 |

|                                 |թվականից   |թվականից   |թվականից   |

|                                 |մինչև      |մինչև      |մինչև      |

|                                 |01.01.2019 |01.06.2019 |01.01.2020 |

|                                 |թվականը    |թվականը    |թվականը    |

|_________________________________|___________|___________|___________|

|Շարժական կապի ցանցում            |        8,4|        7,4|          5|

|սկզբնավորված զանգի վերջնավորում  |           |           |           |

|շարժական կապի ցանցում (դրամ/րոպե)|           |           |           |

|_________________________________|___________|___________|___________|

|Շարժական կապի ցանցում            |        8,4|        7,4|          5|

|սկզբնավորված զանգի վերջնավորում  |           |           |           |

|ամրակցված կապի ցանցում           |           |           |           |

|(դրամ/րոպե)                      |           |           |           |

|_________________________________|___________|___________|___________|

|Ամրակցված կապի ցանցում           |        8,4|        7,4|          5|

|սկզբնավորված զանգի վերջնավորում  |           |           |           |

|շարժական կապի ցանցում (դրամ/րոպե)|           |           |           |

._____________________________________________________________________.

(հավելվածը փոփ. 13.05.2019 թիվ 138-Ն որոշում)

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
15.11.2017
N 492-Ն
Որոշում