031.0491.090200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Կարեն Ճշմարիտյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում 1999 թվականի փետրվարի 22-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Ճապոնական TF 025354 դրամաշնորհի (Մասնավոր սեկտորի զարգացման ծրագրի համար)» համաձայնագրում և 1999 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Ճապոնական TF 025354 դրամաշնորհի (Մասնավոր սեկտորի զարգացման ծրագրի համար)» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելիս:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
9 փետրվարի 2000թ.
ՆԿ-491