Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ, ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

30 նոյեմբերի 2017 թվականի N 50

 

48. ԱՆՏԱՌԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ, ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ`

1) անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի.

2) անտառային ոլորտի բարեփոխումների ռազմավարությանը` համաձայն N 2 հավելվածի.

3) անտառային ոլորտի բարեփոխումների ռազմավարության միջոցառումների ցանկին` համաձայն N 3 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թ. նոյեմբերի 30-ի նիստի

N 50 արձանագրային որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

 

I. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

 

1. Սույն հայեցակարգում ներկայացվում է Հայաստանի Հանրապետությունում անտառային ոլորտի բարեփոխման հիմնական սկզբունքներն ու քաղաքականությունը: Հայեցակարգը մասնավորապես անդրադառնում է'

1) Հայաստանի Հանրապետության անտառային ոլորտում առկա խնդիրներին,

2) անտառների և անտառային հողերի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում կառավարման համակարգի կատարելագործմանը, կայուն կառավարման խնդիրներին,

3) անտառների և անտառային հողերի պահպանության, ինչպես նաև ապօրինի հատումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հետ կապված խնդիրների լուծմանը:

 

II. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

2. Հայեցակարգը մշակվել է ի կատարումն «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշման հավելվածի «3.5 Գյուղատնտեսություն» բաժնի 13-րդ կետի «1-ին» ենթակետի և ուղղված է անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման վիճակի բարելավմանը:

3. Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո անտառային ոլորտի կառավարում իրականացնող կառույցների շարունակական փոփոխությունները չեն ապահովել պետական գործառույթների համակարգման և տարանջատման արդյունավետ իրականացումը, որի արդյունքում երբեմն հետապնդվել են միջգերատեսչական շահեր, բավարար չափով չեն կանխարգելվել ապօրինի գործողությունները և արդյունավետ կերպով չեն ապահովվել միջազգային չափորոշիչներով բազմանպատակ և կայուն անտառօգտագործումը:

4. Հայաստանի Հանրապետությունում քայքայված անտառային ռեսուրսների վերականգնումը, անտառածածկ տարածքների ավելացումը, անտառների բնապահպանական, սոցիալական և տնտեսական նշանակության գործառույթների պահպանումն ու զարգացումը, պաշարների շարունակական և արդյունավետ օգտագործումը ներկայումս համարվում են գերակա խնդիրներ, որով էլ պայմանավորված է ոլորտում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը:

 

III. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

5. Հայաստանի Հանրապետության անտառները և անտառային հողերը 1993 թվականի անտառների պետական հաշվառման (վերջին հաշվառում) արդյունքներով կազմում է 460 հազ. հեկտար, որից 334.1 հազ. հեկտարն անտառածածկ տարածքներ են հանրապետության տարածքի շուրջ 11.2%-ը` (այս տվյալները չեն ընդգրկում հետագա տարիներին անտառային տարածքներում տեղի ունեցած փոփոխությունները): Համաձայն 2011 թվականին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հայաստանում կենսաբազմազանության ինտեգրված կառավարում» ծրագրի կողմից հեռահար զոնդավորման մեթոդով ստացված տվյալների, Հայաստանի անտառածածկի մակերեսը կազմում է 332.333 հազար հեկտար կամ երկրի ընդհանուր տարածքի շուրջ 11.17%-ը:

6. Հայաստանի պետական անտառները հիմնականում կառավարում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության (շուրջ 75%) և Հայաստանի Հանրապետության բնապահպանության (շուրջ 25%) նախարարությունները:

 

IV. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐ

 

7. Անտառային ոլորտի առաջնահերթ խնդիրներից են.

1) անտառային օրենսդրության կիրարկման համար ինստիտուցիոնալ դաշտի հստակեցումը,

2) անտառների պահպանության և ապօրինի անտառօգտագործումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը,

3) մարդկային (մասնագիտական) կարողությունների և ոլորտային հզորությունների զարգացումը,

4) անտառային տնտեսության զարգացումը,

5) առկա կառավարման և տնտեսվարման գործառույթներ ունեցող ինստիտուցիոնալ միավորների օպտիմալացումը,

6) անտառապատման և անտառավերականգնման ծավալների ընդլայնումը,

7) հանրապետությունում վառելափայտի բարձր պահանջարկի առկայությունը,

8) ոլորտի ֆինանսական ռեսուրսների բարելավումը և կայունացումը:

8. Սույն հայեցակարգի նպատակն է կայունացնել, հստակեցնել, կատարելագործել և զարգացնել Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում միջազգային սկզբունքներին համահունչ կայուն կառավարման համակարգը, բարձրացնել ապօրինի հատումների դեմ պայքարի արդյունավետությունը, ապահովել էկոհամակարգային մոտեցմամբ համապարփակ կառավարումը:

 

V. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁ

 

9. Տնտեսության անցումային փուլում գտնվող Արևելյան Եվրոպայի երկրներում աղքատության կրճատման, ընդհանուր տնտեսական զարգացման համակարգին անտառային ոլորտի ինտեգրման և անտառի գլոբալ նշանակության պահպանման խնդիրների լուծումը կախված է արդյունավետ ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումներից, որը պետք է նպատակաուղղված լինի բազմանպատակ և կայուն անտառկառավարմանը:

10. Անտառային ոլորտում պետության կանոնակարգող, սեփականության, վերահսկող և աջակցող գործառույթներն իրականացնում են քաղաքականության, օրենսդրության, օրենքների կիրարկման, կառավարման, անտառտնտեսվարման, ծառայությունների մատուցման և շուկայական հարաբերությունների միջոցով:

11. Եվրոպական երկրների կառավարման կառուցվածքային մոդելների վերլուծությունը ցույց է տալիս, որ թե՛ զարգացած, և թե՛ անցումային տնտեսության երկրներում գոյություն չունեն անտառային տնտեսություն վարող այնպիսի կառուցվածքներ, որոնք կարող են միանշանակ ընդունելի լինել այլ երկրների համար: Դրանց արդյունավետ գործունեության հիմնական չափանիշներ են համարվում տվյալ երկրի անտառածածկը, շուկայական բարեփոխումների ընթացքը և խորությունը, անտառային արտադրական ոլորտի կառուցվածքը և սեփականության ձևերի առկայությունը, որոնք նույնատիպ չեն տարբեր երկրներում:

12. Կառուցվածքային մոդելները հիմնականում կարելի է բաժանել երկու խմբի` կենտրոնացված ուժեղ կառավարման և ապակենտրոնացված առևտրայնացված համակարգեր: Որոշ դեպքերում առկա են բյուջետային ֆինանսավորմամբ անտառային ոլորտի համակարգի կառավարման պետական ծառայություններ, որոնք ձևավորում են քաղաքականություն և օրենսդրական հիմք, իրականացնում կառավարում, տնտեսվարում և վերահսկողություն, իսկ անտառտնտեսվարումից և ծառայությունների մատուցումից ստացվող միջոցներն ամբողջությամբ վերադարձվում են պետական բյուջե:

13. ժամանակակից կայուն անտառկառավարումը հիմնված է տեղական, տարածաշրջանային, ազգային և գլոբալ մակարդակներում բնապահպանական, կլիմայական, սոցիալական և տնտեսական պահանջմունքների բավարարման հիման վրա, որը պետք է համահունչ լինի սերունդների համերաշխության սկզբունքներին:

14. Անտառային ոլորտի միջազգային ֆինանսավորումն էական դեր է խաղում անտառների կայուն կառավարման ապահովման համար, գլոբալ միջազգային դրամաշնորհներն անտառային ոլորտում գերազանցում են հարյուր միլիոնավոր դոլարները, ստեղծվում են նոր գործիքներ, տեխնոլոգիաներ և մեթոդներ անտառների կայուն կառավարումն ապահովելու նպատակով:

15. 2015 թվականին ՄԱԿ-ի կողմից ստեղծված անտառների գլոբալ ֆինանսավորման համակարգային ցանցի (UNFF GFFFN) նպատակն է կենտրոնացնել և համակարգել ֆինանսական, տեխնիկական, գիտական ռեսուրսների հասանելիությունը` մասնավորապես փոքր անտառային տարածքներ ունեցող երկրների համար:

 

VI. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

 

16. Հայաստանի Հանրապետության անտառների (այդ թվում բնության հատուկ պահպանվող տարածքներում գտնվող անտառների) կառավարումն իրականացնել անտառների պահպանության գերակայության սկզբունքով` ապահովելով սոցիալական ու տնտեսական պահանջմունքների և կլիմայական ու բնապահպանական պահանջների հավասարակշռումը: Անտառների կառավարման պետական լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն է:

17. Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և կայուն օգտագործման բնագավառում պետական միասնական քաղաքականության մշակման, ներդրման և իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կառուցվածքում ձևավորել անտառների պետական կոմիտե (այսուհետ` կոմիտե) և անտառների, բնության հատուկ պահպանվող տարածքների, ինչպես նաև կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականության վարչություն: Կոմիտեի կառավարման ներքո «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմավորման միջոցով ստեղծել անտառային տնտեսությունները վարող պետական ոչ առևտրային կազմակերպություններ և ձևավորել անտառների պատշաճ պահպանությանը նպատակաուղղված պարեկապահակային գործառույթներ իրականացնող անտառային պետական ծառայություն:

18. ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կառուցվածքում առաջարկվող կառուցվածքային փոփոխություններն իրականացնել ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների աշխատակազմերում առկա հաստիքների հաշվին, իսկ կոմիտեի և անտառային պետական ծառայության, ինչպես նաև համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծումը` «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության հաստիքների հաշվին:

19. Անտառային ոլորտի բարեփոխումները կիրականացվի 3 տարվա ընթացքում` ինստիտուցիոնալ օրենսդրական բարեփոխումների, ինչպես նաև կառուցվածքային/կազմակերպչական զարգացման միջոցով:

 

VII. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

20. Առաջարկվող լուծումների արդյունքում`

1) անտառկառավարման ոլորտում հստակեցվում և տարանջատվում են վերահսկողական, հսկողական, անտառկառավարման, տնտեսավարման և պահպանության գործառույթները,

2) կառավարող և տնտեսվարող մարմինների կառուցվածքներն օպտիմալացվում են, մեծանում է տնտեսվարող կազմակերպությունների ինքնուրույնությունը, պատասխանատվությունը և աշխատանքի տնտեսական արդյունավետության բարձրացման ուղղությամբ շահագրգռվածությունը,

3) բարձրանում է անտառների ապօրինի օգտագործման դեմ պայքարի արդյունավետությունը, հստակեցվում է պատասխանատուների շրջանակը,

4) բարձրանում է անտառային ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության և նրանց կողմից ներդրումների արդյունավետությունը,

5) հստակեցնելով, կատարելագործելով և զարգացնելով հանրապետության անտառների կառավարման համակարգը ու անցում կատարելով անտառների բնապահպանական, տնտեսական և սոցիալական գործառույթների հավասարակշռված քաղաքականության վարմանը, ինչպես նաև անտառօգտագործման բնափայտի մթերման գերակշռող տեսակի փոխարինումը բազմանպատակային օգտագործմամբ` անտառային համակարգը կայունացնելու, երկարատև ներդրումներ կատարելու և լրացուցիչ եկամուտներ ապահովելու գրավականը կլինեն,

6) համակարգի արդիականացման արդյունքում կնվազի ֆինանսական ծախսերը, կբարելավվի կառավարման արդյունավետությունը:

 

VIII. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

 

21. Հայեցակարգի ներդրումը լրացուցիչ բյուջետային ծախսեր չի պահանջելու, իրականացվելու է առկա ռեսուրսների շրջանակներում: Պահանջվող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորումն ապահովվելու է հիմնականում միջազգային ծրագրերի միջոցով:

 

IX. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

22. Հայեցակարգում առաջարկվող լուծումները հնարավորություն կտան իրականացնելու անտառային ոլորտի բարեփոխումներ, որոնք բխում են նաև անտառի ազգային քաղաքականության և ռազմավարության, ինչպես նաև անտառի ազգային ծրագրի հիմնադրույթներից և ուղղորդված են անտառների կայուն կառավարման, տնտեսվարման և հսկողության արդյունավետ համակարգի ստեղծմանը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թ. նոյեմբերի 30-ի նիստի

N 50 արձանագրային որոշման

 

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Անտառային ոլորտի բարեփոխումների հիմնական խնդիրներից են անտառների և անտառային հողերի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում արդյունավետ կայուն կառավարման համակարգի ստեղծումը, անտառային էկոհամակարգերի կայունության վրա կլիմայի փոփոխության, մարդածին գործոնների բացասական ազդեցության վերացումը կամ մեղմումը, անտառածածկ տարածքների ավելացումը, տեսակային կազմի բարելավումը, ապօրինի հատումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը, անտառային օրենսդրության մեխանիզմների կիրարկման ապահովումը, ոլորտում որակյալ մասնագետներով ապահովումը, անտառների պահպանության կարողությունների և կառավարման կառուցվածքային միավորների հզորացումը:

2. Անտառային ոլորտի բարեփոխումները փուլային գործողություններ ներառող միջոցառումների համալիր է:

 

II. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

3. Անտառային ոլորտի բարեփոխումների ռազմավարության հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետության անտառների և անտառային հողերի կառավարման համակարգի կատարելագործումը, ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների իրականացումը, ռազմավարական ուղիների ապահովումը:

 

III. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Անտառային ոլորտի բարեփոխումներն անհրաժեշտ է իրականացնել 3 տարվա ընթացքում` հետևյալ ուղղություններով.

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի N 7-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու միջոցով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը ճանաչել որպես անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և կայուն օգտագործման բնագավառում լիազորված պետական մարմին.

2) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգին փոխանցել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1516-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1237-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով վերանայել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների կանոնադրությունները` անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և կայուն օգտագործման բնագավառում լիազորությունների հստակեցման նպատակով, և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմում ստեղծել անտառների, բնության հատուկ պահպանվող տարածքների, ինչպես նաև կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականության վարչություն.

4) Կոմիտեի ստեղծում, այդ նպատակով համապատասխան իրավական ակտի ընդունում: Կոմիտեի կազմում անտառային պահպանության պետական ծառայության ստեղծում.

5) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպում` «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի վերակազմակերպման արդյունքում ստեղծել անտառտնտեսություն պետական ոչ առևտրային կազմակերպություններ,

6) Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի վերանայում,

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 38 արձանագրության 22-րդ կետով հավանության արժանացած որոշման վերանայում,

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1232-Ն որոշման վերանայում,

9) Անհրաժեշտության դեպքում այլ իրավական ակտերում փոփոխությունների և լրացումների կատարում.

10) Կարողությունների զարգացում (ուսուցման ծրագրերի մշակում և դասընթացների շարունակական իրականացում, այդ թվում անտառի պահպանության, հատումների, վերականգնման, պաշտպանության պլանավորման և իրականացման բնագավառներում).

11) Անտառկառավարման տեղեկատվական համակարգի շարունակական զարգացում.

12) Անտառների որակական և քանակական ցուցանիշների վերաբերյալ առաջնային տեղեկատվության վերհանում, գործողությունների պլանավորում և մոնիթորինգի համակարգի շարունակական զարգացում (հեռահար զոնդավորման և աշխարհատեղեկատվական համակարգի կիրառման (ԱՏՀ), դաշտային ուսումնասիրությունների իրականացում).

13) Պահպանության նորագույն տեխնոլոգիաների և մեթոդների օգտագործում, տեսախցիկների համակարգի ներդրում, փայտանյութի (անտառներում և անտառից դուրս) տեղափոխման նկատմամբ հսկողության և վերահսկողության միջոցառումների ուժեղացում.

14) Անտառօգտագործման ոլորտի նորագույն տեխնոլոգիաների և սարքավորումների ներմուծում և դժվարահաս անտառների օպտիմալ օգտագործում:

5. Սույն ռազմավարության շահառուներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության բնակչությունը:

6. Սույն ռազմավարությամբ նախատեսված գործողություններն ապահովող միջոցառումների ղեկավարումն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:

7. Սույն ռազմավարության իրականացման ռիսկեր են հանդիսանում`

1) անհրաժեշտ նյութատեխնիկական, ֆինանսական և մասնագիտական ռեսուրսների սղությունը,

2) անտառային ոլորտում կառավարման և տնտեսվարման գործընթացների բացասական իներցիան,

3) անտառների որակական և քանակական ցուցանիշների վերաբերյալ անբավարար առաջնային տեղեկատվությունը:

 

IV. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

8. Ռազմավարության իրականացման ֆինանսավորման աղբյուր են հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ֆինանսական միջոցները:

9. Առանձին գործողությունների, նյութատեխնիկական բազայի ապահովման, ինչպես նաև ուսուցման, վերապատրաստման ծրագրերի իրականացման համար ֆինանսավորման աղբյուր կարող են հանդիսանալ միջազգային դրամաշնորհային ծրագրերը:

 

V. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

10. Ռազմավարության կատարողականի ցուցանիշներ են հանդիսանալու

1) անտառների ապօրինի օգտագործման դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը, մասնավորապես ապօրինի հատումների ծավալի նվազեցում,

2) անտառային ոլորտում կառավարման համակարգի բարեփոխում, կառավարման արդյունավետության բարձրացում,

3) փայտանյութի իրացումից ստացվող եկամտի աճ,

4) ոլորտում տնտեսական գործունեության զարգացման համար ներդրումների ներգրավում, ըստ նպատակային նշանակության անտառների օգտագործման ծրագրերի իրականացում:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2017 թ. նոյեմբերի 30-ի նիստի

N 50 արձանագրային որոշման

 

ՑԱՆԿ

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|N  |Միջոցառման        |Նպատակը    |Կատարողը  |Կատար- |Ֆինան- |Ակնկալվող  |

|   |անվանումը         |           |          |ման    |սական  |արդյունքը  |

|   |                  |           |          |ժամկետը|ապահո- |           |

|   |                  |           |          |       |վումը  |           |

|___|__________________|___________|__________|_______|_______|___________|

|1. |Հայաստանի         |Իրավական   |ՀՀ բնապահ-|2017   |Ֆինան- |Անտառային  |

|   |Հանրապետության    |դաշտի      |պանության |թվականի|սավո-  |ոլորտում   |

|   |կառավարության 2004|կիրարկման  |նախարարու-|դեկտեմ-|րում չի|պետական    |

|   |թվականի հունվարի  |ապահովում  |թյուն     |բեր    |պահանջ-|կառավարման |

|   |15-ի N 7-Ն        |           |          |2018   |վում   |լիազորված  |

|   |Հայաստանի         |           |          |թվականի|       |մարմնի     |

|   |Հանրապետության    |           |          |հունվար|       |իրավասու-  |

|   |կառավարության     |           |          |       |       |թյունների  |

|   |որոշման մշակում,  |           |          |       |       |սահմանում  |

|   |և  Հայաստանի      |           |          |       |       |և  հստակե- |

|   |Հանրապետության    |           |          |       |       |ցում       |

|   |կառավարության 2002|           |          |       |       |           |

|   |թվականի սեպտեմբերի|           |          |       |       |           |

|   |5-ի N 1516-Ն և    |           |          |       |       |           |

|   |Հայաստանի         |           |          |       |       |           |

|   |Հանրապետության    |           |          |       |       |           |

|   |կառավարության 2002|           |          |       |       |           |

|   |թվականի օգոստոսի  |           |          |       |       |           |

|   |8-ի N 1237-Ն      |           |          |       |       |           |

|   |որոշումների մեջ   |           |          |       |       |           |

|   |փոփոխություններ և |           |          |       |       |           |

|   |լրացումներ        |           |          |       |       |           |

|   |կատարելու մասին   |           |          |       |       |           |

|   |Հայաստանի         |           |          |       |       |           |

|   |Հանրապետության    |           |          |       |       |           |

|   |կառավարության     |           |          |       |       |           |

|   |որոշման նախագծերը |           |          |       |       |           |

|   |Հայաստանի         |           |          |       |       |           |

|   |Հանրապետության    |           |          |       |       |           |

|   |կառավարության     |           |          |       |       |           |

|   |աշխատակազմ        |           |          |       |       |           |

|   |ներկայացում       |           |          |       |       |           |

|___|__________________|___________|__________|_______|_______|___________|

|2. |Հայաստանի         |Անտառների  |ՀՀ բնապահ-|2017   |Ֆինան- |Անտառների  |

|   |Հանրապետության    |կառավարում |պանության |թվականի|սավո-  |կառավարման |

|   |բնապահպանության   |և  պահպա-  |նախարարու-|դեկտեմ-|րում չի|և  պահպա-  |

|   |նախարարության     |նություն   |թյուն     |բեր    |պահանջ-|նության    |

|   |համակարգում       |           |          |2018   |վում   |արդյունավե-|

|   |կոմիտեի ստեղծման  |           |          |թվականի|       |տության    |

|   |վերաբերյալ        |           |          |հունվար|       |բարձրացում,|

|   |իրավական ակտը     |           |          |       |       |ոլորտում   |

|   |Հայաստանի         |           |          |       |       |լիազորու-  |

|   |Հանրապետության    |           |          |       |       |թյունների  |

|   |կառավարության     |           |          |       |       |տարանջատում|

|   |աշխատակազմ        |           |          |       |       |և  հստակե- |

|   |ներկայացում       |           |          |       |       |ցում       |

|___|__________________|___________|__________|_______|_______|___________|

|3. |«Հայանտառ» պետական|Անտառային  |ՀՀ բնապահ-|2017   |Ֆինան- |Անտառային  |

|   |ոչ առևտրային      |տնտեսու-   |պանության |թվականի|սավո-  |տնտեսության|

|   |կազմակերպության   |թյունների  |նախարարու-|դեկտեմ-|րում չի|վարման     |

|   |«Անտառտնտեսու-    |վարում     |թյուն     |բեր    |պահանջ-|արդյունավե-|

|   |թյուն»            |           |          |2018   |վում   |տության    |

|   |մասնաճյուղերի     |           |          |թվականի|       |բարձրացում,|

|   |վերակազմակերպման  |           |          |հունվար|       |ոլորտում   |

|   |արդյունքում       |           |          |       |       |լիազորու-  |

|   |անտառտնտեսություն |           |          |       |       |թյունների  |

|   |պետական ոչ        |           |          |       |       |տարանջատում|

|   |առևտրային  կազմա- |           |          |       |       |և  հստակե- |

|   |կերպությունների   |           |          |       |       |ցում       |

|   |ստեղծման          |           |          |       |       |           |

|   |վերաբերյալ        |           |          |       |       |           |

|   |իրավական ակտերը   |           |          |       |       |           |

|   |Հայաստանի         |           |          |       |       |           |

|   |Հանրապետության    |           |          |       |       |           |

|   |կառավարության     |           |          |       |       |           |

|   |աշխատակազմ        |           |          |       |       |           |

|   |ներկայացում       |           |          |       |       |           |

|___|__________________|___________|__________|_______|_______|___________|

|4. |Հայաստանի         |Օրենսդրական|ՀՀ բնապահ-|2017   |Ֆինան- |Անտառային  |

|   |Հանրապետության    |բարեփոխում-|պանության |թվականի|սավո-  |ոլորտի     |

|   |անտառային         |ներ        |նախարարու-|սեպտեմ-|րում չի|բարեփոխում-|

|   |օրենսգրքի մշակում |           |թյուն     |բեր    |պահանջ-|ները բխում |

|   |և  Հայաստանի      |           |          |       |վում   |են նաև     |

|   |Հանրապետության    |           |          |       |       |Հայաստանի  |

|   |կառավարության     |           |          |       |       |Հանրապետու-|

|   |աշխատակազմ        |           |          |       |       |թյան       |

|   |ներկայացում       |           |          |       |       |Անտառային  |

|   |                  |           |          |       |       |օրենսգրքի  |

|   |                  |           |          |       |       |պահանջներից|

|   |                  |           |          |       |       |և  համա-   |

|   |                  |           |          |       |       |հունչ են   |

|   |                  |           |          |       |       |միմյանց    |

|___|__________________|___________|__________|_______|_______|___________|

|5. |Հայաստանի         |Անտառային  |ՀՀ բնապահ-|2017   |Ֆինան- |Անտառի     |

|   |Հանրապետության    |ոլորտի     |պանության |թվականի|սավո-  |ազգային    |

|   |կառավարության 2004|բարեփոխում-|նախարարու-|դեկտեմ-|րում չի|քաղաքակա-  |

|   |թվականի սեպտեմբերի|ների       |թյուն     |բեր    |պահանջ-|նության    |

|   |30-ի նիստի N 38   |բխեցումը   |          |       |վում   |կարգավո-   |

|   |արձանագրության    |նաև  անտառի|          |       |       |րում,      |

|   |22-րդ կետով       |ազգային    |          |       |       |հարմարեցում|

|   |հավանության       |քաղաքակա-  |          |       |       |ներկա      |

|   |արժանացած որոշման |նությունից |          |       |       |պահանջներին|

|   |մշակում և         |           |          |       |       |           |

|   |Հայաստանի         |           |          |       |       |           |

|   |Հանրապետության    |           |          |       |       |           |

|   |կառավարության     |           |          |       |       |           |

|   |աշխատակազմ        |           |          |       |       |           |

|   |ներկայացում       |           |          |       |       |           |

|___|__________________|___________|__________|_______|_______|___________|

|6. |Հայաստանի         |Համապատաս- |ՀՀ բնապահ-|2017   |Ֆինան- |Անտառի     |

|   |Հանրապետության    |խանեցնել   |պանության |թվականի|սավո-  |ազգային    |

|   |կառավարության 2005|ներկա      |նախարարու-|դեկտեմ-|րում չի|ծրագրից    |

|   |թվականի հուլիսի   |պահանջներին|թյուն     |բեր    |պահանջ-|բխող       |

|   |21-ի N 1232-Ն     |և  վերանայ-|          |       |վում   |գործողու-  |

|   |որոշման մշակում և |ված քաղաքա-|          |       |       |թյունները  |

|   |Հայաստանի         |կանությանը |          |       |       |համապատաս- |

|   |Հանրապետության    |           |          |       |       |խանում են  |

|   |կառավարության     |           |          |       |       |ներկա      |

|   |աշխատակազմ        |           |          |       |       |պահանջներին|

|   |ներկայացում       |           |          |       |       |           |

|___|__________________|___________|__________|_______|_______|___________|

|7. |Փոփոխությունների  |Իրավական   |ՀՀ բնապահ-|2017   |Ֆինան- |Անտառային  |

|   |հետ կապված այլ    |դաշտի      |պանության |թվականի|սավո-  |ոլորտում   |

|   |նորմատիվ իրավական |կիրարկման  |նախարարու-|դեկտեմ-|րում չի|պետական    |

|   |ակտերի վերանայում |ապահովում  |թյուն     |բեր    |պահանջ-|կառավարման |

|   |                  |           |          |       |վում   |լիազորված  |

|   |                  |           |          |       |       |մարմնի     |

|   |                  |           |          |       |       |իրավասու-  |

|   |                  |           |          |       |       |թյունների  |

|   |                  |           |          |       |       |սահմանում  |

|___|__________________|___________|__________|_______|_______|___________|

|8. |Անտառային ոլորտի  |Կազմակերպ- |ՀՀ բնապահ-|2018-  |ՀՀ     |Բարելավված |

|   |աշխատակիցների     |չական և    |պանության |2021   |օրենքով|մասնագիտա- |

|   |համար ուսուցման   |մասնագիտա- |նախարարու-|թվական-|չարգել-|կան կարո-  |

|   |ծրագրերի մշակում, |կան        |թյուն     |ների   |ված    |ղություններ|

|   |դասընթացների      |կարողու-   |Անտառային |դեկտեմ-|այլ աղ-|           |

|   |շարունակական      |թյունների  |պետական   |բեր    |բյուր- |           |

|   |իրականացում և     |զարգացում  |կոմիտե    |       |ներ    |           |

|   |նորագույն         |և  հզորա-  |          |       |       |           |

|   |տեխնոլոգիաների    |ցում       |          |       |       |           |

|   |կիրառում          |           |          |       |       |           |

|___|__________________|___________|__________|_______|_______|___________|

|9. |Անտառկառավարման   |Տրամադրել  |ՀՀ բնապահ-|2018-  |ՀՀ     |Պարբերաբար |

|   |տեղեկատվական      |տեղեկու-   |պանության |2021   |օրենքով|թարմացվող  |

|   |համակարգի         |թյուններ   |նախարարու-|թվական-|չարգել-|առաջնային  |

|   |շարունակական      |գործառնական|թյուն     |ների   |ված    |տեղեկատվու-|

|   |զարգացում         |պլանավորման|Անտառային |դեկտեմ-|այլ աղ-|թյան առկա- |

|   |                  |և  իրակա-  |պետական   |բեր    |բյուր- |յություն   |

|   |                  |նացման     |կոմիտե    |       |ներ    |           |

|   |                  |համար      |          |       |       |           |

|___|__________________|___________|__________|_______|_______|___________|

|10.|Անտառների որակական|Անտառներ   |ՀՀ բնապահ-|2018-  |ՀՀ     |Անտառային  |

|   |և  քանակական      |կառավարում |պանության |2021   |օրենքով|տնտեսության|

|   |ցուցանիշների      |բնական     |նախարարու-|թվական-|չարգել-|կայուն     |

|   |վերաբերյալ        |միջավայրին |թյուն     |ների   |ված    |կառավարում |

|   |առաջնային         |համահունչ  |Անտառային |դեկտեմ-|այլ աղ-|           |

|   |տեղեկատվության    |           |պետական   |բեր    |բյուր- |           |

|   |վերհանում,        |           |կոմիտե    |       |ներ    |           |

|   |գործողությունների |           |          |       |       |           |

|   |պլանավորում և     |           |          |       |       |           |

|   |մոնիթորինգի       |           |          |       |       |           |

|   |համակարգի         |           |          |       |       |           |

|   |շարունակական      |           |          |       |       |           |

|   |զարգացում         |           |          |       |       |           |

|___|__________________|___________|__________|_______|_______|___________|

|11.|Պահպանության,     |Անտառների  |ՀՀ բնապահ-|2018-  |ՀՀ     |Ապօրինի    |

|   |նորագույն         |արդյունավետ|պանության |2021   |օրենքով|անտառօգտա- |

|   |տեխնոլոգիաների և  |պահպանու-  |նախարարու-|թվական-|չարգել-|գործման    |

|   |մեթոդների ներդրում|թյան կազմա-|թյուն     |ների   |ված    |նվազում,   |

|   |                  |կերպում    |Անտառային |դեկտեմ-|այլ աղ-|կանխարգե-  |

|   |                  |           |պետական   |բեր    |բյուր- |լում       |

|   |                  |           |կոմիտե    |       |ներ    |           |

|___|__________________|___________|__________|_______|_______|___________|

|12.|Անտառօգտագործման  |Անտառային  |ՀՀ բնապահ-|2018-  |ՀՀ     |Միավոր     |

|   |ոլորտի նորագույն  |ռեսուրսների|պանության |2021   |օրենքով|տարածքից   |

|   |տեխնոլոգիաների և  |արդյունավետ|նախարարու-|թվական-|չարգել-|առավելա-   |

|   |սարքավորումների   |օգտագործում|թյուն     |ների   |ված    |գույն      |

|   |ներդրում          |           |Անտառային |դեկտեմ-|այլ աղ-|եկամտի     |

|   |                  |           |պետական   |բեր    |բյուր- |ստացում    |

|   |                  |           |կոմիտե    |       |ներ    |           |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.11.2017
N 50
Արձանագրային որոշում