Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 897-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ...

 

 

040.1630.151217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 դեկտեմբերի 2017 թվականի N 1630-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 897-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ, 69-րդ, 594-րդ հոդվածները և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետն ու 67-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու ձևով վերակազմակերպելու մասին» N 897-Ա որոշումը:

2. Թույլատրել «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

1) նվիրել 1990 թվականից այնտեղ բնակվող անձանց` համաձայն N 1 հավելվածի.

2) դասական աճուրդով օտարել սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքը:

3. Առաջարկել`

1) ընկերության տնօրենին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2019 թվականի օգոստոսի 31-ը ապահովել նվիրատվության և օտարման պայմանագրերի կնքումը` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման, ինչպես նաև շենք, շինությունների և դրանց համար առանձնացված հողամասերի նպատակային նշանակության փոփոխման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` ձեռք բերողների միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կատարել N 1 հավելվածում նշված շենք, շինությունների և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխություններ` սահմանելով դրանք որպես բնակելի նշանակության, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասերը նվիրել N 1 հավելվածում նշված անձանց:

(3-րդ կետը փոփ. 11.04.2019 թիվ 429-Ա որոշում)

4. Սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված գույքը դասական աճուրդով օտարելուց և «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորություններն ամբողջությամբ մարելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Կարմիր Բանակայինների 6, պետական գրանցման համարը` 11.140.00679):

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 4-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո տասնօրյա ժամկետում ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (մեկ անդամ) և ընկերության գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմնի (մեկ անդամ) ներկայացուցիչների:

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում` դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:

7. Սահմանել, որ`

1) ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները հանձնվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի դեկտեմբերի 14-ի

N 1630-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ` ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՇԵՆՔ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՆՎԻՐԱՌՈՒՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN|Նվիրա-|Անձնագրա- |Հասցեն|Շենք, |Շենք, |Հաշ|Շենք, շինության  |Սեփականու|

|ը |ռունե-|յին       |      |շինու-|շինու-|վե-|համար առանձնացված|թյան     |

|/ |րի    |տվյալ-    |      |թյան  |թյան  |կըշ|տարածքը` ըստ     |իրավունքի|

|կ |ազգա- |ները      |      |տեսակը|մակե- |ռա-|նպատակային       |վկայականի|

|  |նունը,|          |      |      |րեսը  |յին|նշանակության և   |համարը և |

|  |անունը|          |      |      |(քառ. |ար-|սեփականության    |սեփականա-|

|  |      |          |      |      |մետր) |ժե |իրավունքի        |տերը     |

|  |      |          |      |      |      |քը |(հեկտար)         |         |

|  |      |          |      |      |      |   |_________________|         |

|  |      |          |      |      |      |   |անհատույց        |         |

|  |      |          |      |      |      |   |օգտագործման      |         |

|  |      |          |      |      |      |   |իրավունքով       |         |

|__|______|__________|______|______|______|___|_________________|_________|

|1.|Խառատ-|AM0681126 |Կարմիր|գազա- | 55.77|  0|0.0071  |0.0077  |22122016-|

|  |յան   |019-ի     |բանա- |բաշխիչ|      |   |արդյու- |արոտա-  |07-0069  |

|  |Շահեն |կողմից    |կային-|կետ   |      |   |նաբերա- |վայր    |         |

|  |      |          |ների  |      |      |   |կան     |        |         |

|  |      |          |6/9   |      |      |   |0.0021  |        |         |

|  |      |          |      |      |      |   |այլ     |        |         |

|__|______|__________|______|______|______|___|________|________|_________|

|2.|Նալթակ|AF0662916 |Կարմիր|լաբորա|154.09|  0|0.0197  |0.0467  |22122016-|

|  |յան   |019-ի     |բանա- |տորիա |25.5  |   |արդյու- |արոտա-  |07-0068  |

|  |Ժորա  |կողմից    |կային-|ծածկ  |      |   |նաբերա- |վայր    |         |

|  |      |          |ների  |      |      |   |կան     |        |         |

|  |      |          |6/8   |      |      |   |0.0323  |        |         |

|  |      |          |      |      |      |   |վարելա- |        |         |

|  |      |          |      |      |      |   |հող     |        |         |

|__|______|__________|______|______|______|___|________|________|_________|

|3.|Շահնա-|AF0502862 |Կարմիր|լաբորա| 132.4|  0|0.0171  |0.0539  |22122016-|

|  |զարյան|019-ի     |բանա- |տորիա | 40.06|   |արդյու- |արոտա-  |07-0061  |

|  |Էմմա  |կողմից    |կային-|ծածկ  |      |   |նաբերա- |վայր    |         |

|  |      |          |ների  |      |      |   |կան     |        |         |

|  |      |          |6/7   |      |      |   |0.0048  |        |         |

|  |      |          |      |      |      |   |վարելա- |        |         |

|  |      |          |      |      |      |   |հող     |        |         |

|__|______|__________|______|______|______|___|________|________|_________|

|4.|Ներսիս|Նույնակա- |Կարմիր|պահեստ| 26.6 |  0|0.1077  |0.1839  |26102017-|

|  |յան   |նացման    |բանա- |պահեստ| 249.8|   |արդյու- |արոտա-  |07-0053  |

|  |Գոհա- |քարտ`     |կային-|պահեստ| 666.3|   |նաբերա- |վայր    |         |

|  |րիկ   |N004606703|ների  |      |      |   |կան     |        |         |

|  |      |019-ի     |6/16  |      |      |   |        |        |         |

|  |      |կողմից    |      |      |      |   |        |        |         |

|__|______|__________|______|______|______|___|________|________|_________|

|5.|Մաթե- |AP06980149|Կարմիր|բենզա-|  32.5|  0|0.0049  |0.0451  |22122016-|

|  |վոսյան|019-ի     |բանա- |լցա-  |      |   |արդյու- |արոտա-  |07-0066  |

|  |Սիլվա |կողմից    |կային-|կայան |      |   |նաբերա- |վայր    |         |

|  |      |          |ների  |      |      |   |կան     |        |         |

|  |      |          |6/12  |      |      |   |        |        |         |

|__|______|__________|______|______|______|___|________|________|_________|

|6.|Նադար-|AM0232016 |Կարմիր|կիսակա| 200.9|  0|0.0364  |0.0204  |22122016-|

|  |յան   |019-ի     |բանա- |ռույց |      |   |արդյու- |արոտա-  |07-0065  |

|  |Դերե- |կողմից    |կային-|շինու-|      |   |նաբերա- |վայր    |         |

|  |նիկ   |          |ների  |թյուն |      |   |կան     |        |         |

|  |      |          |6/11  |պահեստ| 123.3|   |0.0041  |        |         |

|  |      |          |      |      |      |   |այլ     |        |         |

._________________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 01.06.18 թիվ 623-Ա որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի դեկտեմբերի 14-ի

N 1630-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ` ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|NN|Շենքե-|Գտնվելու  |Շենք, |Հաշվե- |Շենք, շինության համար  |Սեփականության|

|ը/|րի և  |վայրը     |շինու-|կշռային|առանձնացված տարածքը`   |իրավունքի    |

|կ |շինու-|          |թյան  |արժեքը |ըստ նպատակային         |վկայականի    |

|  |թյուն-|          |մակե- |(դրամ) |նշանակության և         |համարը       |

|  |ների  |          |րեսը  |       |սեփականության իրավունքի|             |

|  |անվա- |          |(քառ. |       |(հեկտար)               |             |

|  |նումնե|          |մետր) |       |_______________________|             |

|  |րը    |          |      |       |անհատույց օգտագործման  |             |

|  |      |          |      |       |իրավունքով             |             |

|__|______|__________|______|_______|_______________________|_____________|

|1.|Նկուղ |Կարմիր    |  45.5|      0|0.0415     |0.9975     |22122016-07- |

|  |Ծածկ  |բանակային-|  89.1|       |արդյունա-  |արոտավայր  |0064         |

|  |Ջրավա-|ների 6/15 | 229.2|       |բերական    |           |             |

|  |զան   |          |      |       |0.0773     |           |             |

|  |      |          |      |       |վարելահող  |           |             |

|__|______|__________|______|_______|___________|___________|_____________|

|2.|Շինու-|Կարմիր    |571.42|      0|0.0415     |0.0396     |22122016-07- |

|  |թյուն |բանակային-|      |       |արդյունա-  |արոտավայր  |0067         |

|  |      |ների 6/10 |      |       |բերական    |           |             |

|  |      |          |      |       |0.0206 այլ |           |             |

|__|______|__________|______|_______|___________|___________|_____________|

|3.|Մեղվա-|Կարմիր    | 123.8|      0|0.0147     |0.6339     |22122016-07- |

|  |նոց   |բանակային-|      |       |արդյունա-  |արոտավայր  |0063         |

|  |      |ների 6/14 |      |       |բերական    |           |             |

|  |      |          |      |       |2.0756     |           |             |

|  |      |          |      |       |վարելահող  |           |             |

|__|______|__________|______|_______|___________|___________|_____________|

|4.|Նկուղ |Կարմիր    |  38.6|      0|0.0342     |0.502      |22122016-07- |

|  |Ծածկա-|բանակային-| 316.8|       |արդյունա-  |արոտավայր  |0062         |

|  |րան   |ների 6/13 |      |       |բերական    |           |             |

|  |      |          |      |       |1.1597     |           |             |

|  |      |          |      |       |վարելահող  |           |             |

|  |      |          |      |       |0.0077 հա  |           |             |

|  |      |          |      |       |այլ        |           |             |

|__|______|__________|______|_______|___________|___________|_____________|

|5.|Ավտո- |Կարմիր    | 194.5|      0|0.1179     |0.232      |01022019-07- |

|  |տնակ  |բանակային-|      |       |արդյունա-  |արոտավայր  |0072         |

|  |Ջրավա-|ների 6/17 |  11.5|       |բերական    |           |             |

|  |զան   |          |      |       |           |           |             |

|  |Պա-   |          | 684.1|       |           |           |             |

|  |հեստ  |          |      |       |           |           |             |

|  |Ծածկ  |          | 132.5|       |           |           |             |

|__|______|__________|______|_______|___________|___________|_____________|

|6.|Ցախա- |Կարմիր    |   8.4|      0|0.0336     |           |16112018-07- |

|  |նոց   |բանակային-|      |       |արդյունա-  |           |0074         |

|  |Կիսա- |ների 6-րդ |  94.8|       |բերական    |           |             |

|  |քանդ  |փողոց,    |      |       |9.9517 այլ |           |             |

|  |Պահեստ|1-ին      | 177.6|       |8.412      |           |             |

|  |      |փակուղի,  |      |       |հնդավոր    |           |             |

|  |      |1-1/2     |      |       |           |           |             |

|__|______|__________|______|_______|___________|___________|_____________|

|7.|Ջեր-  |Կարմիր    |38.3  |      0|0.1798     |5.9096     |01022019-07- |

|  |մոցի  |բանակային-|      |       |արդյունա-  |արոտավայր  |0071         |

|  |նախա- |ների 6/6  |      |       |բերական    |           |             |

|  |մուտք |          |      |       |0.3735     |           |             |

|  |Ջեր-  |          |134.4 |       |վարելահող  |           |             |

|  |մոցի  |          |      |       |0.2022 այլ |           |             |

|  |նախա- |          |      |       |0.0273     |           |             |

|  |մուտք |          |      |       |այլ        |           |             |

|  |Ջրա-  |          |17.9  |       |հողատեսք   |           |             |

|  |վազան |          |      |       |           |           |             |

|  |Հակա- |          |101.6 |       |           |           |             |

|  |վորման|          |      |       |           |           |             |

|  |սենյակ|          |      |       |           |           |             |

|  |Հակա- |          |65.8  |       |           |           |             |

|  |վորման|          |      |       |           |           |             |

|  |սենյակ|          |      |       |           |           |             |

|  |Մառան |          |21.4  |       |           |           |             |

|  |Կիսա- |          |55.2  |       |           |           |             |

|  |քանդ  |          |      |       |           |           |             |

|  |նկուղ |          |      |       |           |           |             |

|  |Էլ.   |          |29.3  |       |           |           |             |

|  |ենթա- |          |      |       |           |           |             |

|  |կայան |          |      |       |           |           |             |

|  |Կիսակա|          |562.6 |       |           |           |             |

|  |ռույց |          |      |       |           |           |             |

|  |ավերակ|          |      |       |           |           |             |

|  |շինու-|          |      |       |           |           |             |

|  |թյուն |          |      |       |           |           |             |

._________________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 11.04.2019 թիվ 429-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.12.2017
N 1630-Ա
Որոշում