040.0063.120200
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» փետրվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 փետրվարի 2000 թվականի N 63
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա գյուղի հրդեհից վնասված արվեստի դպրոցի վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շիրակի մարզպետարանին հատկացնել 4,8 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` կատարված աշխատանքների համար վճարումն իրականացնել թերության ակտերի և փաստացի կատարողականների հիման վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի փետրվարի 12-ից: