Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

10 փետրվարի 2000 թվական N 5

 

24. ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՈՎ «ԱՐՑԱԽ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 1999 ԹՎԱԿԱՆԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» 169 ԿՄ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Համայն հայության նվիրատվություններից գոյացած միջոցների հաշվին «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով «Արցախ» ծրագրի շրջանակներում 1999 թվականից իրականացվող «Հյուսիս-հարավ» 169 կմ երկարությամբ ավտոմայրուղու շինարարությունը որակել որպես բարեգործական գործունեություն:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին` նշված ծրագրի հետ կապված հետազոտական, նախագծային, վերահսկողական, ապրանքների մատակարարման և շինարարական աշխատանքների վերաբերյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ներկայացվող հարցերի քննարկման ժամանակ ղեկավարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի գործունեության կանոնակարգման լրացուցիչ միջոցառումների մասին» N 562 որոշմամբ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.02.2000
N 5
Արձանագրային որոշում