Սեղմել Esc փակելու համար:
ՄԱԿ-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱԿ-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

10 փետրվարի 2000 թվական N 5

 

25. ՄԱԿ-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ, Ի ՆՊԱՍՏ 170 ՀԱԶԱՐ ԿԱՐԻՔԱՎՈՐԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ 9971115 ԱՄՆ-Ի ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ «ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵՎԱԿԱՆ ՕՊԵՐԱՑԻԱ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Ընդունել ՄԱԿ-ի համաշխարհային պարենային ծրագրի կողմից Հայաստանի համար 2000 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակաշրջանում, ի նպաստ 170 հազար կարիքավորի և փախստականի, 9971115 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ «Օգնության և վերականգնման տևական օպերացիա» օգնության ծրագիրը:

2. Հայկական կողմից ծրագրի համակարգող հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Խ. Հարությունյանին:

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Խ. Հարությունյանին ամփոփել համաձայնագրի նախագծի վերաբերյալ շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների դիտողություններն ու առաջարկությունները, բանակցել ՄԱԿ-ի համաշխարհային պարենային ծրագրի հետ և ստորագրել համաձայնագիրը:

4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մյուս նախարարություններին և գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին անհրաժեշտ օգնություն ցույց տալ ծրագրի արդյունավետ իրականացման համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.02.2000
N 5
Արձանագրային որոշում